Երեւանի «Հարբած փողոց»՝ հոդված Move2Armenia կայքում

Երևանի «Հարբած փողոցը»

1
Երևանի «Հարբած փողոցը»
17.09.2022
1
Ֆավորիտներին

Երեւանում հեդոնիզմին նվիրված մի ամբողջ փողոց կա։

Լուսանկարը՝ Elle.ru

Գինու սիրահարների «Մեքքա» համարվող Սարյան փողոցը «հարբած փողոցի» համբավ ունի։Իսկ իր պաշտոնական անվանումը ստացել է հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի պատվին։ Խորհուրդ ենք տալիս այցելել նրա թանգարան․ կարծես հայտնվում ես վարպետի արհեստանոցում, ուր կտավների ներկերը դեռ չեն չորացել։ Սարյան փողոցը գտնվում է Հայաստանի մայրաքաղաքի հենց կենտրոնում: Այն հեշտությամբ կարելի է ճանաչել սրճարանների մուտքերը զարդարող խճճված լամպերով, ծաղկեպսակներով: Հենց զգաք տոնական մթնոլորտ, ուրեմն հասել եք Սարյան փողոց։ Գրեթե յուրաքանչյուր դռան հետևում գինի են հյուրասիրում իրենց ուրույն մթնոլորտով փոքրիկ ռեստորանները: Տեղացիները հպարտանում են հայկական գինով։ Գինեգործները վերականգնում են իրենց նախնիների ավանդույթները, պահպանում և աճեցնում են խաղողի «Արենի», «Հաղթանակ», «Կախեթ», «Կանգուն», «Ոսկեհատ» տեսակները։ Սարյան փողոցում մոտ երեք տասնյակ հաստատություն կա, և յուրաքանչյուրը կարող է գտնել գինի՝ ըստ իր ճաշակի:

InVino

5 - TripAdvisor վարկանիշ

Գուցե միայն Հայաստանում է, որ ռեստորանում մեկ շիշ գինու արժեքը համադրելի է նույն գինու արժեքին խանութում։ InVino-ն Երևանի առաջին գինու խանութն ու բարն է, նաև՝ ամենահայտնին։ Այստեղ դուք կարող եք գինի ընտրել անմիջապես դարակներից, այլ ոչ թե ճաշացանկից: Ձեզ կմատուցեն աշխարհի և Հայաստանի լավագույն գինեգործների արտադրանքը, որը կարող եք նաև գնել խանութից և տանել ձեզ հետ։ Այստեղ գինու հետ մատուցվում են սենդվիչներ, պանիրներ, մսային խորտիկներ, ավելի հագեցնող ուտեստ կարելի է պատվիրել հարևան Tapastan-ից։ Ուշադրություն դարձրեք տեղական գինիներին՝ արցախյան խաղողից պատրաստված օրանժ և Yasmik-ի ռոզեն՝ արենի և ոսկեհատ սորտերի խաղողներից։ Ցանկանու՞մ եք զրուցել գինեգործների հետ: Ապա հետևեք համտեսների ժամանակացույցին, ուր InVino-ն ընկերական հանդիպումների է հրավիրում ծանոթ արտադրողներին:

Հասցե՝ Մարտիրոս Սարյան, 6

Աշխատանքային ժամեր՝ 11:00-00:00 

Հեռ.՝ +374 10 521931

Կայք՝ invino.am

Սոցիալական ցանցեր՝ Instagram, Facebook

Լուսանկարը՝ Tripadvisor.com

Tapastan

4.5 - TripAdvisor վարկանիշ

InVino-ից դուրս գալուց հետո այցելեք մոտակա տապաս-բար՝ Tapastan: Այստեղ փորձեք հայկական ոճի բրուսկետա՝ տոլմայով։ Իսկ եթե աշխատակիցներից որևէ մեկի մոտ ասեք «հորած պանիր» կախարդական արտահայտությունը, ապա մի քանի րոպեից ձեզ կբերեն գետնի տակ հասունացող ավանդական պանիր։ Դրա հետ առաջարկում են գինիների լայն տեսականի։ Ուշադրություն դարձրեք տեղացիների խորհուրդներին. եթե որոշեք ճաշել Tapastan-ում և InVino-ից մի շիշ գինի պատվիրեք, ապա այն անպայման կմատուցեն ձեր սեղանին։

Հասցե՝ Մարտիրոս Սարյան, 6

Աշխատանքային ժամեր՝ 11:00-00:00

Հեռ.՝  +374 10 521932

Սոցիալական ցանցեր՝ Instagram, Facebook

Լուսանկարը՝ Ֆեյսբուք Տապաստան

Voskevaz Wine Time

4.5 - TripAdvisor վարկանիշ

Հայաստանում գինին արտադրվում է երեք մարզերում՝ Արարատի, Արագածոտնի և Վայոց Ձորի։ Voskevaz Winery-ն գտնվում է Արագածոտնի մարզում։ Այս գինիներն արժանացել են միջազգային մրցանակների և անպայման արժանի են ուշադրության։ Voskevaz-ը գինեգործարանի սեփական ռեստորանն է, և այստեղ մատուցվող գինիներն իրոք կարծես ոսկե վազերից հավաքված լինեն: Ռեստորանի տարածքը նախկինում սովորական բնակարան է եղել։ Բազմաթիվ սրահների մեջ կա նաև գրադարան։ Այստեղ շատ տնական մթնոլորտ է, իսկ հանգստյան օրերին ջազային համերգներ են կազմակերպում։

Հասցե՝ Մարտիրոս Սարյան, 8

Աշխատանքային ժամեր՝ 12:00-00:00

Հեռ.՝ +374 91 776262

Սոցիալական ցանցեր՝ Instagram, Facebook

Լուսանկարը՝ Ջոդի Հիլթոն/UNDP

Calumet Ethnic Lounge Bar

4 – TripAdvisor վարկանիշ

Եթե էթնիկ ոճով հաստատություն եք փնտրում, որտեղ կարող եք հանգստանալ բարձերին նստած՝ ցածր սեղանների շուրջ, անպայման այցելեք Calumet Ethnic Lounge Bar: Ինտերիերն այստեղ պարսկական ոճի է։ Բացի այն, որ բարում կարելի է տարբեր գինիներ փորձել, այստեղ մարդիկ գալիս են նաև նարդի խաղալու կամ պարելու։

Հասցե՝ Պուշկինի, 56Ա

Աշխատանքային ժամեր՝ 17:00-03:00

Հեռ.՝ +374 95 359229

Սոցիալական ցանցեր՝ Instagram, Facebook

Լուսանկարը՝ Visityerevan.am

The Kond House

4.5 - TripAdvisor վարկանիշ

Կոնդ պատմական թաղամասը գտնվում է Սարյան փողոցի վերջնամասում։ Այստեղ ոլորապտույտ փողոցներում կնկատեք 16-18-րդ դարերի կառույցներ։ Թաղամասի առանձնահատուկ մթնոլորտը փոխանցվում է նաև The Kond House բարին։ Այն ունի իր սեփական ներքին բակը՝ ծաղիկներով։ Այստեղ եկեք մայրամուտից հետո, երբ միացնում են լուսային էֆեկտները և դիջեյները սկսում են նվագել։ Մեկ-երկու բաժակ գինի՝ վինիլային սկավառակներից հնչող հիանալի երաժշտության ուղեկցությամբ կատարյալ համադրություն է երևանյան երեկոյի համար:

Հասցե՝ Լեո, 46

Աշխատանքային ժամեր՝ 18:00-02:00

Հեռ.՝ +374 91 013801

Կայք՝ kondhouse.business.site 

Սոցիալական ցանցեր՝ Instagram, Facebook

Լուսանկարը՝ Tripadvisor.com

Անպայման զբոսնեք Սարյան փողոցով, այցելեք բարերն ու համոզվեք, որ «գինին գետի պես է հոսում» արտահայտությունը Հայաստանի համար այլաբանություն չէ, այլ փաստ։ Ավելի շատ սրճարաններ, բարեր և ռեստորաններ կգտնեք մեր տեղեկատուում։ Իսկ այլ բարերի մասին կարդացեք FAQ բաժնում։.
Հոդվածի հեղինակ՝ Եվգենյա Սերգեևա

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ: 34
  • просмотров : 42734
Երևանի «Հարբած փողոցը»
  • Լյուդմիլա
    01.02.2023 в 07:29

    Ամեն տարի մայիս-հունիս ամիսներին Սարյան փողոցը փակվում է ցամաքային տրանսպորտից։ Այստեղ անցկացվում է գինու փառատոն՝ Երևանի գինու օրեր։ 2023 թվականին նախատեսվում է մայիսի 29-ից հունիսի 4-ը։

Ավելացնել մեկնաբանություն
Սա հետաքրքիր է