Ինչպե՞ս չխաբվել տաքսիում

Ինչպե՞ս չխաբվել տաքսիում

0
Ինչպե՞ս չխաբվել տաքսիում
28.07.2022
0
Ֆավորիտներին

Տաքսին Երևանում տեղաշարժվելու ամենատարածված միջոցներից է: Արագ է, հարմարավետ, երբեք չես կորչի, բացի այդ՝ համեմատաբար էժան է: Բայց միայն այն դեպքում, եթե վարորդը բարեխիղճ է... Այս հոդվածում կփորձենք պարզել, թե ինչպես չխաբվել տաքսիում:

Տաքսու վարորդները տարբեր են, բայց գաղտնիք չէ, որ նրանցից շատերը դեմ չեն լինի մեծ գումար վաստակել, ամենից հաճախ՝ զբոսաշրջիկների և օտարերկրացիների հաշվին։


Անուշադիր ուղևորների հաշվին գումար աշխատելու ամենատարածված միջոցը «գին կրակելն է»։ Ա կետից մինչև B կետ տաքսիի ուղեվարձը կարող է լինել մոտ 700 դրամ, բայց եթե նոր եք ժամանել Երևան, ինչպե՞ս իմանաք: Գրեթե յուրաքանչյուր կանգառում կարելի է հանդիպել տաքսու վարորդների, ովքեր պատրաստ են ձեզ տանել անմիջապես և ուր ցանկանաք: Երբեմն ուղևորները չեն ցանկանում սպասել քաղաքային տրանսպորտին, մանավանդ որ տաքսին ուղիղ «քթի տակ է»․ էլ ինչո՞ւ ժամանակ կորցնել: Ժամանելուն պես վարորդը հայտարարում է գինը, օրինակ՝ 2000 դրամ, իսկ ուղեւորը չի էլ պատկերացնում, որ ավելի թանկ է վճարում։

Լուծում․օգտվեք միայն օրինական տաքսիներից, որոնք ունեն հաշվիչներ:


Նման դեպքում խաբվելու հավանականությունը շատ ավելի փոքր է, բայց ոչ զրոյական։ Օրինակ, եթե դուք չեք նշում նպատակակետը, ձեզ կարող են տանել երկարճանապարհով, և ստիպված կլինեք ավելի թանկ վճարել։ Կամ, ինչն ավելի վիրավորական է, եթե ընտրել եք քարտով վճարման տարբերակը, կարող են «մոռանալ» ավարտել ճանապարհորդությունը և ևս որոշ ժամանակ վարել մեքենան՝ ձեր հաշվին: Գումարը կգանձվի ճանապարհորդության վերջում:

Լուծում․միշտ նշեք նպատակակետը և մի իջեք մեքենայից, մինչև վարորդը չնշի ուղևորության ավարտը:


Նշենք, որ Yandex.Taxi և GG հավելվածներում աջակցության ծառայությունը գործում է օպերատիվ։Ցանկացած տհաճ միջադեպի դեպքում պարզապես գրեք չաթով կամ կապվեք օպերատորի հետ հեռախոսով։ Որպես կանոն, խնդիրները լուծվում են հօգուտ ուղեւորների, իսկ հատկապես անշնորհք վարորդները արգելափակվում են ու հեռացվում աշխատանքից։ Այսպիսով, դուք ոչ միայն կլուծեք ձեր խնդիրը, այլ նաև կօգնեք ծառայության մյուս օգտատերերին խուսափել տհաճ իրավիճակներից։

Կարևոր խորհուրդ. համոզվեք, որ հավելվածի պրոֆիլին միացրել եք ձեր տեղական հեռախոսահամարը, որով վարորդը կարող է կապվել ձեզ հետ:


Ինչպե՞ս վարվել, եթե վարորդը ավարտում է ճանապարհորդությունը այն սկսելուն պես։Կանխիկ վճարում ընտրելու դեպքում երբեմն պատահում է, որ տաքսի նստելուն պես վարորդը թույլտվություն է խնդրում ավարտել ճանապարհորդությունը հավելվածում: Դուք գումար չեք կորցնում, վճարում եք այնքան, որքան նշված է ձեր հավելվածում: Իսկ ահա վարորդն այս դեպքում ավելի շատ գումար կվաստակի, քանի որ ընկերությանն ավելի քիչ միջնորդավճար կվճարի։ Որոշ տաքսու վարորդներ նույնիսկ պատրաստ են մի փոքր զեղչ տրամադրել հավատարիմ ուղեւորին, և սովորաբար թվում է, թե այս իրավիճակից բոլորը շահած են դուրս գալիս: Բայց եթե ճանապարհորդության ընթացքում խնդիրներ առաջանան, դուք ստիպված կլինեք դրանք լուծել ուղիղ վարորդի հետ, քանի որ տեխնիկական աջակցության թիմը կենթադրի, որ ձեր ճանապարհորդությունը վաղուց ավարտվել է, և դուք չեք կարողանա հակառակն ապացուցել: Տաքսիով մենակ ճամփորդող երիտասարդ աղջիկներին, օրինակ, խորհուրդ չենք տա համաձայնվել նման առաջարկին: Մեծ խմբի դեպքում ռիսկերն ավելի փոքր են։

Լուծում․գործեք ըստ իրավիճակի: Երբեմն ամենևին էլ սարսափելի չէ ըմբռնումով մոտենալ, իսկ երբեմն էլ ավելի լավ է հանգիստ տոնով բացատրել ձեր մերժման պատճառը: 


Որտե՞ղ են ամենաանբարեխիղճ տաքսու վարորդները․ այնտեղ, որտեղ ձեր հայրենի քաղաքում՝ երկաթուղային կայարանների, օդանավակայանի, առևտրի կենտրոնների մոտ և առհասարակ մարդաշատ վայրերում: Նրանք երևի կարծում են, որ մարդիկ հենց այս վայրերից են պատրաստ է տաքսի նստել ցանկացած գումարի դիմաց։ Հատկապես տաքսու վարորդները սիրում են նման կերպ գումար աշխատել Ամանորի գիշերը և այլ մեծ տոների ժամանակ: Եթե այս կամ այն պատճառով չեք կարող տաքսի կանչել հավելվածի միջոցով, ապա կարող եք մի քանի հարյուր մետր առաջ քայլել վերը նշված վայրերից և փորձել տաքսի փնտրել ավելի սակավամարդ վայրերում:

Լուծում․Վարորդի հետ գնի մասին պայմանավորվեք նախքան մեքենա նստելը։


Տեղացի տաքսիստների մեկ այլ հայտնի հնարք է կեղծ հյուրընկալությունը «Ի՞նչ կարժենա դեպի կենտրոնական հրապարակ ուղևորությունը» հարցին պատասխանում են՝ «Ոչինչ», իսկ հետո այնքան գումար են պահանջում, որ զարմանքից քիչ է մնում ուշաթափվես։ Հանուն արդարության նշենք, որ սա աքսիոմ չէ: Մենք գիտենք դեպքեր, երբ Հայաստան ժամանած հյուրերը հայտնվել են տհաճ իրավիճակներում, իսկ վարորդները փորձել են ի սրտե օգնել ու անվճար տեղափոխել են անհրաժեշտ վայր։ Ամեն ինչ կարող է պատահել․ կորցրել եք դրամապանակը, շտապ պետք է հիվանդանոց հասնել, մոլորվել եք օտար քաղաքում, չեք կարողանում քարտից գումար հանել… Հայաստանում անհնար է մենակ մնալ դժվար իրավիճակում, բայց պետք չէ ակնկալել, որ ձեզ անվճար կտեղափոխեն առանց խիստ անհրաժեշտության։

Լուծում․Չլինել միամիտ: Ավելի լավ է կիրառել ավելի վաղ նշված լայֆհաքերը: 


Կարծում ենք, որ ոչ ոքի չի զարմացնի նաև այն փաստը, որ վարորդները գրեթե երբեք «մանր չունեն»։ Դժվար թե դուք ստուգեք վարորդի գրպանները, այնպես որ նա կարող է ձեզ նույնիսկ ստել: Այդպիսով, եթե անգամ պայմանավորվել եք ճամփորդության համար 600 դրամ վճարել, արդյունքում այն կարող է արժենալ, օրինակ,1000 դրամ։

Լուծում․Միշտ ձեզ մոտ մանրադրամ ունեցեք: Վարորդները, որպես կանոն, իրոք չեն կարող մանրել 5000, 10 000 և 20 000 դրամանոցները։


Վերջերս տարածում է ստացել առաքումը տաքսիով։ Կարելի է ուղարկել փաստաթղթեր աշխատավայր, տան բանալիները՝ հարազատներին, ընդունել պատվեր առցանց խանութից, տնական տորթ ուղարկել հաճախորդներին և այլն: Եթե Ձեզ շտապ անհրաժեշտ է ինչ-որ բան փոխանցել, ապա ամենևին էլ պարտադիր չէ դա անձամբ անել։ Տաքսի ծառայություններն ունեն «Առաքման» ծառայություն, որը երբեմն նույնիսկ ավելի մատչելի է, քան սովորական ուղևորությունը: 

«Դռնեդուռ» ծառայությունը, որը ենթադրում է, որ վարորդը պետք է բարձրանա անհրաժեշտ հարկ և անձամբ հանձնի պատվերը, ավելի թանկ արժե։ Իսկ եթե առաքանին փոխանցող և ստացող անձինք կարող են մոտենալ մեքենային, ապա առաքման գինը կնվազի։ 

Այս տարբերակի դեպքում կա տաքսիների տեղաշարժին հետևելու հնարավորություն։ Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես սովորական ճամփորդության ժամանակ, պարզապես ուղևորը փոքրիկ փաթեթ կամ տուփ է: Ամենավատը, ինչ կարող է տեղի ունենալ, այն է, որ առաքանին «կորչի» կամ փչանա: Այս անախորժություններից խուսափելու համար դուք պետք է լավ փաթեթավորեք այն (հաշվի առնելով, որ փաթեթը/տուփը պահող չի լինելու, և այն կարող է տեղաշարժվել ավտոմեքենայում), ինչպես նաև մանրամասն տեսագրել փաթեթի պարունակությունը։ Եթե հանկարծ ինչ-որ բաներ անհետանան տուփից, ձեր տեսանյութը կարող է ծառայել որպես ապացույց: Եթե պատվեր եք կատարում առցանց խանութից, ապա ավելի լավ է տաքսին կանչեք նրանց մոտ՝ նախապես ճշտելով հասցեն և խնդրելով նկարահանել փաթեթի պարունակությունը:


Այսպիսով, եկեք ամփոփենք. անբարեխիղճ տաքսու վարորդներից խուսափելու համար խորհուրդ ենք տալիս հետևյալը.

  1. Օգտվեք միայն վստահելի ընկերություններից և հնարավորության դեպքում մի օգտվեք մասնավոր տաքսու վարորդների ծառայություններից։
  2. Հավելվածում կցեք վճարման քարտը կամ միշտ ձեզ հետ մանր գումար ունեցեք:
  3. Համոզվեք, որ ուղևորությունն ավարտվել է ժամանակին:
  4. Նախապես համաձայնեցրեք ճանապարհորդության բոլոր պայմանները։
  5. Խարդախության հանդիպելու դեպքում անմիջապես գրեք տեխնիկական աջակցության թիմին։

Մաղթում ենք, որ հանդիպեք միայն բարեխիղճ և բարեկիրթ վարորդների: Շնորհակալ կլինենք, եթե մեկնաբանություններում կիսվեք անբարեխիղճ վարորդների հանդիպելու ձեր պատմություններով։ Սա կպաշտպանի մյուսներին տհաճ իրավիճակներից։

Տաքսիների մասին ավելի շատ տեղեկություններ կգտնեք աԵրևանի տաքսի ծառայության ուղեցույց»հոդվածում։ Իսկ եթե ցանկանում եք տաքսիի փոխարեն մեքենա վարձել, դիմեք Move2Car.

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Տրանսպորտ
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ: 1
  • просмотров : 3287
Ինչպե՞ս չխաբվել տաքսիում
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է