2023 թվականի հոկտեմբերի 14-ին Move2Armenia Career ԵՊՀ-ում կազմակերպում է բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության խնդրի լուծմանը նվիրված ամենամեծ միջոցառումը։.
Առևտրի և ծառայությունների, շինարարության և արտադրության, առաքման, տաքսիների և HoReCa ոլորտների 30+ ընկերություններ առաջարկում են 1000+ աշխատատեղեր։ Մասնակցում են՝ Zovq, SAS, GG, Bacon Products, Yeremyan Projects, KFC, Vega, Capital Build, Buy.am, Coffeeshop Company, Yerevan Champagne Factory, Grand House, Nairi Hotel, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ եւ բազմաթիվ այլ ընկերություններ։
Յուրաքանչյուր դիմորդ հնարավորություն կունենա.
— շփվել գործատուի հետ էքսպրես-հարցազրույցի ձևաչափով
— լրացնել հարցաթերթիկը և պատմել իր փորձի մասին
— տալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերը աշխատանքի պայմանների վերաբերյալ:
Որպեսզի Move2Armenia Career-ի զբաղվածության միջոցառմանը հնարավորինս շատ դիմորդներ կարողանան աշխատանք գտնել, էքսպրես-հարցազրույցները տեղի կունենան մի քանի րոպեանոց ծանոթություն-հարցազրույցի ձևաչափով: Հարցաթերթիկը լրացնելուց հետո դիմորդները կկարողանան շփվել մի քանի պոտենցիալ գործատուների հետ այն ոլորտից, որն առավել համապատասխանում է նրանց գիտելիքներին և փորձին: Ընկերությունների HR-ներից կարող եք մանրամասներ իմանալ կազմակերպության և աշխատանքային պայմանների մասին, ինչպես նաև պատմել ձեր մասին։
Move2Armenia Career -ը հոկտեմբերի 14-ի միջոցառմանը հրավիրում է նաև գործատուներին (կապ՝ TG @deya_engibaryan)
Աշխատանքը ձեր ընկերությունում արցախցիների ապագայի գրավականն է:
Տեղահանվածների ինտեգրումն ու աջակցությունը յուրաքանչյուր ընկերության պարտականությունն է։ Հայաստանն այսօր կանգնած է բարդ և հավակնոտ խնդիր առջև․ ինչպես արդյունավետ ինտեգրել տեղահանված արցախցիներին՝ ապահովելով նրանց ոչ միայն տարրական կարիքները և կացարանը, այլ նաև հնարավորություն տալով լիարժեք մասնակցել երկրի հասարակական և տնտեսական կյանքին:
- Բիզնեսը պետք է ոչ միայն հնարավորություններ ընձեռի, այլ նաև ստեղծի դրանք՝ ակտիվորեն աշխատատեղեր առաջարկելով տեղահանվածներին։
- Կազմակերպությունները պետք է դառնան փոփոխությունների կատալիզատոր և ձգտեն, որպեսզի անձնակազմի որոշակի մասը կազմեն բռնի տեղահանված մարդիկ՝ ապահովելով ոչ միայն աշխատանքով, այլ նաև նրանց սոցիալական ինտեգրումը։
- Անհրաժեշտ է աջակցել տեղահանվածներին. ոչ միայն օգնել բիզնեսի ստեղծմանը, այլ նաև սովորեցնել ձեռներեցության հիմունքները՝ կայուն զարգացման և ինքնավարություն ձեռք բերելու նպատակով:
2023 թվականի հոկտեմբերի 3-ին Move2Armenia -ն Armenian Code Academy-ի նախաձեռնեց ռազմավարական հանդիպում՝ հայկական ընկերությունների, կրթական նախաձեռնությունների և պետության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն էր միասին քննարկել տեղահանված անձանց աջակցության նախաձեռնությունները, որոնք կընդգրկեին հնարավորինս շատ մարդկանց:
Հանդիման մասին․
Ռեպորտաժ՝ BanksNews.am
Ռեպորտաժ՝ ՀԱՅՔ լրատվամիջոց
Ռեպորտաժ՝ ABnews
Ռեպորտաժ՝ Հայկական երկրորդ հեռուստաալիք / հ2
Էքսպրես-հարցազրույցների շարքը — գաղափարներից մեկն է, որն առաջարկվել է ուղեղային փոթորիկի ընթացքում, որին մասնակցել են ավելի քան 50+ ընկերությունների, կրթական և պետական հաստատությունների գործատուներ: Դուք կարող եք ծանոթանալ արդեն իսկ մեկնարկած աջակցության մնացած նախաձեռնություններին այստեղ։
Ամսաթիվ և ժամ՝ 14 հոկտեմբերի 2023թ., ժամը 12:00-18:00
Վայր՝ Երևանի պետական համալսարան, Ալեք Մանուկյան, 1
Գրանցում 14.10.2023թ․ միջոցառմանը: Facebook
Կազմակերպիչ․ Move2Armenia Career -ը Հայաստանում անցկացրել է թափուր աշխատատեղերի 5 խոշոր տոնավաճառներ և օգնել է 250+ գործատուների և 1000+ աշխատակիցների գտնել միմյանց։
Move2Armenia Career -ի աշխատանքի հաջորդ տոնավաճառը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 25-ին Holiday Inn հյուրանոցում։ Դիմորդներին սպասվում է 9 ժամ շփում 60+ գործատու-ընկերությունների հետ:
Move2Armenia Career -ը նաև հրապարակում է թափուր աշխատատեղեր իր հարթակում և օգնում է ընկերություններին կադրերի հավաքագրման գործում։ Move2Armenia Career -ը համագործակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող հայկական և միջազգային ընկերությունների հետ՝ ՏՏ, կրթություն, ռեստորանային և հյուրանոցային բիզնես, բանկեր և հեռահաղորդակցություն:
Հետադարձ կապ ԶԼՄ համար՝ Մարիա Գոնչարովա, TG @verdantmary // pr@move2armenia.am; +37495082890
Ավելացնել մեկնաբանություն