Move2Armenia ռազմավարական նիստ «Արտակարգ միջոցառումներ Արցախից ներքին տեղահանվածների աշխատանքի տեղավորման համար» 10/3/2023, Երևան - Move2Armenia

Move2Armenia-ի ռազմավարական քննարկումը. «Բռնի տեղահանված արցախահայերի աշխատանքի տեղավորման շտապ միջոցառումներ» 3/10/2023, Երևան

0
Move2Armenia-ի ռազմավարական քննարկումը. «Բռնի տեղահանված արցախահայերի աշխատանքի տեղավորման շտապ միջոցառումներ» 3/10/2023, Երևան
04.10.2023
0
Ֆավորիտներին

2023 թվականի հոկտեմբերի 3-ին Move2ArmeniaArmenian Code Academy-ի -ի աջակցությամբ նախաձեռնեց ռազմավարական հանդիպում՝ հայկական ընկերությունների, կրթական նախաձեռնությունների և պետության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու բռնի տեղահանված արցախահայերի աջակցության ծրագրերը, որոնցում հնարավոր կլիներ ընդգրկել հնարավորինս մեծ թվով մարդկանց։

Ընկերությունները, կրթական նախաձեռնությունները և պետության ներկայացուցիչները քննարկեցին, թե ինչպես գործել համաձայնեցված և համակարգել ընդհանուր ջանքերը, մատնանշեցին «կարմիր գծերը» և ընդգծեցին աջակցության նախաձեռնությունների թույլ կողմերը՝ արդյունավետ, արագ և երկարաժամկետ լուծումներ գտնելու նպատակով։ Քննարկման նպատակներից էր նաև բացահայտել, թե որոնք են աջակցության ծրագրերի, թափուր աշխատատեղերի և վերապատրաստման ծրագրերի մասին բռնի տեղահանված բնակիչներին տեղեկացնելու ամենաարդյունավետ միջոցները:

Ռազմավարական քննարկմանը մասնակցում էին 50+ ընկերությունների ղեկավարներ և HR մենեջերներ, այդ թվում՝ Ameria Bank, Team, Yandex, Staff.am, Glovo, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Yeremyan Projects, Bacon Products, Zovq, Armenian Code Academy, meettal, Invitro, Move2Armenia Career, Երևանի քաղաքապետարան և այլն:

Քննարկման ժամանակ, որն անցկացվեց չորս խմբերով ըստ՝ Արտադրություն և շինարարություն, HoReCa և Առևտուր և Ծառայություններ, ՏՏ և Բանկային գործ, Կրթություն և Վերապատրաստում ոլորտների, մոդերատոր Նարեկ Ասլիկյանի առաջարկով դիտարկվում էր երկու անկյունաքարային հարց․ աջակցության միջոցառումներ, որոնք հնարավոր է իրականացնել արագ և ինքնուրույն, և այն աջակցությունը, որի իրականացման համար արտաքին ռեսուրսներ են պահանջվում, օրինակ՝ պետական կամ ՀԿ-ների ռեսուրսները։ Խմբային քննարկումներից հետո հնչեցին Արցախից բռնի տեղահանվածների աջակցության հետևյալ առաջարկները․

  • Անհրաժեշտ է ստեղծել պետության կողմից վերահսկվող բռնի տեղահանվածների միասնական տվյալների բազա, որտեղ նշված կլինի նրանց բնակության վայրը, մասնագիտությունը և կարիքները, որպեսզի աջակցությունը լինի հասցեական 
  • Աշխատատեղերը պետք է ստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում
  • Աշխատատեղեր ստեղծելիս պետք է հաշվի առնել տեղահանվածների բնակության վայրը
  • Արցախից բռնի տեղահանված մարդկանց գերակշռող մասը նախկին զինվորականներ են, գյուղատնտեսական ոլորտի աշխատողներ և բազմազավակ կանայք, որոնց կարիքները պետք է հաշվի առնվեն (օրինակ՝ հեռավար աշխատանքի և հինգժամյա աշխատանքային օրվա հնարավորություն)
  • Հայտարարված ծրագրերի, մոտակա մարզում թափուր աշխատատեղերի և վերապատրաստման դասընթացների մասին բռնի տեղահանվածներին տեղեկացնելու խնդիրը կարող է լուծվել հեռահաղորդակցման ընկերությունների կողմից SMS հաղորդագրություններ ուղարկելու միջոցով։ Այս տեղեկատվությամբ հայտարարությունները կարող են հրապարակվել սոցիալական ծառայությունների և ՀԿ-ների գրասենյակներում, ինչպես նաև հեռարձակվել հանրային տրանսպորտում գտնվող էկրաններով:
  • Ընկերությունները կարող են կանոնավոր կերպով նվիրատվություն կատարել Արցախից տեղահանվածների աջակցության հիմնադրամին
  • Աշխատանքի գաղափարը, որպես այդպիսին, պետք է անընդհատ հնչեցվի, քանի որ որոշ արցախցիներ վերջին տարիներին ապրել են դոտացիաներով և գուցե բավարար մոտիվացիա չունեն աշխատանք գտնելու համար
  • Բռնի տեղահանված բնակիչների համար կարող են կազմակերպվել արագ հարցազրույցներ՝ ընկերությունների HR բաժինների հետ ավելի արդյունավետ համագործակցելու համար:
  • Կարող է սահմանվել նվազագույն աշխատավարձի շեմ:

Նարեկ Ասլիկյան, համահիմնադիր Armenian Code Academy-ի-ի, քննարկման մոդերատոր.

«Ուղեղային գրոհի ընթացքում մենք քննարկեցինք գաղափարներ, որոնք հնարավոր կլիներ կյանքի կոչել Արցախից Երևան և Հայաստանի այլ մարզեր տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցելու համար։ Մենք ելնում ենք այն նախապայմանից, որ բոլոր աշխատատեղերը պետք է ստեղծվեն Հայաստանում։ Երկրորդ շեշտադրումն այն էր, որ մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Հայաստանի մարզերում, ցանկալի է, որ մնան մարզերում։ Գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերը պետք է հարմար լինեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Մենք նաև պետք է առաջ մղենք հեռավար աշխատատեղեր ստեղծելու գաղափարը, ինչը հարմար է երեխաներ ունեցող մայրերին, ովքեր կարող են աշխատել միայն տնից:

Քննարկման հիմնական գաղափարները կառուցվել են այն մտքի շուրջ, որ մեզ առաջին հերթին անհրաժեշտ է աշխատանքի կարիք ունեցող մարդկանց տվյալների բազա, որտեղ կհավաքվի նրանց հմտությունների, կրթության և կարիքների մասին տեղեկատվությունը։ 

Երկրորդ, մեզ անհրաժեշտ է մեկ միասնական հարթակ, որտեղ կարող ենք հավաքել աշխատատեղերի և կրթական նախաձեռնությունների մասին տեղեկատվություն։ 

Եվ երրորդ, մենք պետք է նախաձեռնենք և ֆինանսավորենք կրթական ծրագրեր, որոնք կօգնեն արցախցիներին հնարավորինս արագ սովորել և ձեռք բերել նոր հմտություններ, նոր մասնագիտացում և նոր աշխատանք»։

Ռազմավարական քննարկմանը ներկայացվեցին Move2Armenia-ի հետազոտության արդյունքները, որոնք իրականացվել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Արցախից բռնի տեղահանված 320 բնակիչների շրջանում։ Հարցվածների թվում 80%-ը կանայք են, 20%-ը՝ տղամարդիկ, տարիքը՝ ¾-ը 25-ից 45 տարեկան։

Զոյա Սարգսյան, Արցախի երիտասարդական ակումբների դաշինքի տարածաշրջանային համակարգող:

«Հարցման մասնակիցների 70% ունի բարձրագույն կրթություն։ Աշխատանքային փորձը վերջին երեք տարիների ընթացքում. 37%՝ քաղծառայողներ են, 12% աշխատել է առևտրի ոլորտում, 7%՝ կրթության ոլորտում, ընդ որում 61% ստացել է 100 000-ից 300 000 դրամ աշխատավարձ, որոնցից կեսից ավելին ստացել է 200 000-ից 300 000 դրամ աշխատավարձ։ Միայն 6%-ն աշխատանքային փորձ չունի։ Հարցվածների 97%-ը հոգում է ընտանիքի ծախսերը։ Միայն 1% է ծրագրում արտագաղթել Հայաստանից»։

Մարիա Գոնչարովա, Move2Armenia-ի PR-մենեջեր.

«Իր գրեթե երկամյա պատմության ընթացքում Move2Armenia-ն փորձում է լինել աջակցության և երկխոսության հարթակ։ Եվ եթե ի սկզբանե՝ երկու տարի առաջ, մեր կազմակերպությունը ստեղծվել էր որպես մի ծառայություն, որը կօգներ հայրենադարձների 100 ընտանիքների տեղափոխվել Հայաստան, ապա 2022 թվականի գարնանը, երբ պատերազմի պատճառով տասնյակ հազարավոր ռուսներ սկսեցին գալ Հայաստան, մեր կազմակերպությունը կենտրոնացավ նրանց օգնելու վրա՝ նոր երկրում հարմարվելու և աշխատանք գտնելու համար։ Երբ մենք թափուր աշխատատեղերի տոնավաճառներ անցկացրինք, պարզ դարձավ, որ մեր միջոցառումները պահանջված են նաև տեղի բնակիչների շրջանում. տեղացիները կազմում էին Move2Armenia Market-ի, JobHub-ի, այնուհետև Move2Armenia Career-ի այցելուների կեսից ավելին: 

Այժմ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է օգնել այն տասնյակ հազարավոր տեղահանվածներին, ովքեր իննամսյա շրջափակումից և երկար հոգնեցուցիչ ճանապարհից հետո ստիպված եղան լքել իրենց կյանքը Արցախում, բառացիորեն դատարկաձեռն հայտնվեցին Հայաստանում և ինչ-որ կերպ պետք է սկսեն հաստատվել այստեղ։ 

Մենք բոլորս գիտակցում ենք, թե որքան կարևոր է այժմ մեզնից կախված ամեն ինչ անել, որ արցախահայությունը մնա այստեղ՝ Հայաստանում։ Դրա համար յուրաքանչյուր բռնի տեղահանված բնակիչ պետք է հնարավորինս շուտ ապահովվի արժանապատիվ բնակարանով, ապա ստանա բոլոր պայմանները աշխատաշուկայում պահանջված զգալու և իր ներուժը հայկական ընկերություններում օգտագործելու համար»։

Միջոցառումը նախապատրաստելիս Move2Armenia թիմն ուսումնասիրել է բռնի տեղահանվածների զբաղվածությանն աջակցելու միջազգային փորձը, որի արդյունքները հասանելի են այստեղ.

Ռազմավարական քննարկման մասնակիցները 3/10/2023

  1. ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
  2. REPAT ARMENIA
  3. MEETTAL
  4. ARMENIAN CODE ACADEMY
  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
  6. IMPACTAIC VENTURE ACCELERATOR
  7. ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
  8. HAZE ACADEMY
  9. TEAM TELECOME ARMENIA
  10. ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
  11. ԳԼՈՐԻԱ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ
  12. ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ
  13. TAMARA GROUP
  14. ARPA-SEVAN
  15. ART LUNCH
  16. EVOLUTION
  17. AMERIABANK
  18. BACON PRODUCTS
  19. BEDECK CONSTRUCTION
  20. GLOVO
  21. IDBANK
  22. IDRAM
  23. JERMUK INTERNATIONAL PEPSI-COLA BOTTLER LLC
  24. KFC ARMENIA
  25. STAFF.AM
  26. UCRAFT
  27. YANDEX
  28. NOR ZOVQ SUPERMARKET
  29. INVITRO ARMENIA
  30. ARMENIA AIRWAYS
  31. EASYPAY
  32. ARMENIA AIRWAYS
  33. ZERO SYSTEMS
  34. YEREMYAN PROJECTS
  35. EVOCABANK
  36. COFFEESHOP COMPANY YEREVAN
  37. HELPRESOURCE
  38. PREMIUM MACHINERY AM LLC
  39. CAPITAL INVEST GROUP
  40. BOSTONGENE TECHNOLOGIES
  41. ALIGN TECHNOLOGY
  42. ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
  43. ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
  44. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ  
  45. ZANGEZUR COPPER AND MOLYBDENUM COMBINE   
  46. SOVORIR IT
  47. ORION SPORTS CLUB
  48. ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ՌՄԱՏ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)
  49. ՊԼԵԽԱՆՈՎԻ անվան ՌՏՀ
  50. ՀՀ ՆԳՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ
  51. ARMENIA MARRIOTT HOTEL    
  52. CORTYARD MARRIOTT  HOTEL
  53. HOLIDAY INN YEREVAN HOTEL

Լրատվամիջոցների համար տեսանյութերը հասանելի են այստեղ։

Կոնտակտներ: Մարիա Գոնչարովա, TG @verdantmary // pr@move2armenia.am; +374 95 082890

Ինչպես էր

Ռեպորտաժ՝ BanksNews.am:

Ռեպորտաժ՝ ՀԱՅՔ լրատվամիջոց:

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Հասարակություն
Հատուկ նախագիծ
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ: 28
  • просмотров : 349723
Move2Armenia-ի ռազմավարական քննարկումը. «Բռնի տեղահանված արցախահայերի աշխատանքի տեղավորման շտապ միջոցառումներ» 3/10/2023, Երևան
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է