Move2Armenia տիեզերքը կամ ընկերության բոլոր նախաձեռնությունները՝ Move2Armenia

Move2Armenia ընկերության բոլոր նախաձեռնությունները

0
Move2Armenia ընկերության բոլոր նախաձեռնությունները
24.11.2023
0
Ֆավորիտներին

Դուք կարդում եք այս տեքստը Move2Armenia-ի կայքում՝ «Բլոգ»բաժնում։ Գուցե ինչ-որ հարցի պատասխան էիք փնտրում և գտաք այն մեր FAQ-ում։ Ձեր հանգստյան օրերը պլանավորելիս գուցե ուսումնասիրում եք միջոցառումների մեր հավելվածը, իսկ տեղեկատուից։օգնությամբ գտնում անհրաժեշտ հաստատություններ։ Նախաձեռնությունների զգալի շարք է, համաձայն չե՞ք: Գործնականում դրանք ավելի շատ են։ Move2Armenia-ն բազմաթիվ նախագծեր ունի, որոնք ցանկանում ենք ներկայացնել ձեզ:

Բովանդակություն

  1. Move2Armenia կայք
    1. Տեղեկատու
    2. FAQ
    3. Բլոգ
  2. Move2Armenia հավելված
  3. Move2Armenia Culture
  4. Move2Armenia Career
  5. Move2Armenia Business
  6. Move2Market
  7. Move2Car

Move2Armenia կայք

Եվ այսպես, եթե այստեղ եք, ապա արդեն գիտեք Move2Armenia կայքի մասին։ Այն բաղկացած է մի քանի բաժիններից.

Տեղեկատու

Հայաստանում դժվար է առցանց քարտեզներում կամ համացանցում գտնել ցանկալի վայրերը: Իսկ եթե հենց նոր եք տեղափոխվել երկիր և դեռ ոչ ոքի չեք ճանաչում, ապա պարզ չէ, թե որտեղ փնտրել դրանք։ Օգնության կգա մեր տեղեկատուն, որում հրապարակում ենք տեղեկատվություն ընկերությունների և մասնագետների մասին, որոնց վստահում ենք։ Մեր մենեջերները անձամբ գտնում և ստուգում են յուրաքանչյուր վայր և անհատի՝ հավաստի տեղեկատվություն հրապարակելու նպատակով։

FAQ

FAQ ․ Սա հաճախ տրվող հարցերի բաժին է: Move2Armenia -ի թիմը հարցումներ է անցկացրել տեղի բնակչության և օտարերկրացիների շրջանում և բացահայտել կյանքի տարբեր ոլորտների ամենահրատապ խնդիրները: Մենք գիտենք, թե ինչպես հասնել Հայաստան, ինչպես ստանալ կացության թույլտվություն, զանգահարել շտապօգնություն, բացել բանկային հաշիվ, որտեղից մթերք պատվիրել, ինչպես երեխային ուղարկել դպրոց և շատ ավելին: Որպեսզի դուք ստանաք միայն հավաստի տեղեկատվություն, մենք զրուցում ենք փորձագետների հետ, ուսումնասիրում ենք օրենքները, շփվում տեղի բնակիչների և հայրենադարձների հետ և թարմացնում հոդվածները: Հայաստանում կյանքի մասին հարցեր ունե՞ք ։ Ամենայն հավանականությամբ, մենք արդեն գիտենք դրանց պատասխանները։

Բլոգ

Այս հոդվածը գտնվում է Move2Armenia-ի բլոգում ։ Այստեղ հրապարակվում են հոդվածներ հայաստանյան կյանքի մասին։ Մենք կազմում ենք հայտնի վայրերի ցանկ, լուսաբանում ենք իրադարձություններ, հարցազրույցներ ենք վարում մասնագետների հետ և պարզաբանում ենք ՀՏՀ-ում հանդիպող թեմաները: Այստեղ դուք կգտնեք հոդվածներ զբոսաշրջության, աշխատանքի, տեղափոխության, առողջապահության, երեխաների և շատ ու շատ այլ թեմաների մասին։ Իսկ եթե ունեք հետաքրքիր պատմություն, որով կցանկանայիք կիսվել հայ ընթերցողների հետ, գրեք մեր info@move2armenia.am էլ.փոստին։

Move2Armenia հավելված

Մինչեւ վերջերս մենք շաբաթական երկու անգամ մեր սոցիալական ցանցերում ու բլոգում հրապարակում էինք միջոցառումների ժամանակացույց, իսկ այժմ արդեն ունենք Move2Armenia բջջային հավելվածը։ Այն հասանելի է iOS և Android-ի համար երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն։ Այստեղ դուք կգտնեք մի շարք միջոցառումներ (դասախոսություններից մինչև փառատոներ)՝ ըստ ձեր հետաքրքրությունների կամ կոնկրետ հարցումների: Բացի այդ, հավելվածում կարող եք ձեռք բերել տոմսեր և գրանցվել միջոցառման այցելության համար: Հարմար է, երբ Հայաստանի բոլոր միջոցառումների մասին կարող ես տեղեկանալ մեկ աղբյուրից։

Move2Armenia Culture

«Էլ ինչպե՞ս կարելի է ճանաչել նոր երկրիը, եթե ոչ դրա մշակույթի միջոցով»,- մտածեցինք մենք և գործարկեցինք Move2Armenia Culture-ը։ Հրավիրում ենք բոլորին հայոց լեզվի եռօրյա էքսպրես անվճար դասընթացների, պատմության դասախոսությունների, էքսկուրսիաների դեպի թանգարաններ, ազգային պարերի դասերի, հայկական ավանդական ուտեստների պատրաստման վարպետության դասերի և վերաբնակիչների ու հայրենադարձների հանդիպումների։ Միջոցառումները անցկացնում են տեղացի մասնագետները: Բացահայտե՛ք Հայաստանը իր ողջ գեղեցկությամբ ու բազմազանությամբ։

Move2Armenia Career

Նոր երկիր տեղափոխվելիս հիմնական մտավախություններից մեկը հետևյալն է. «Ո՞ւմ եմ ես պետք այնտեղ»: Դուք կարող եք բնակարան գտնել, նույնիսկ նոր ծանոթություններ հաստատել, բացարձակապես ամեն ինչ իմանալ նոր երկրի մասին, բայց եթե աշխատանք չգտնեք, ապա դժվար կլինի հաստատվել այդտեղ։ Move2Armenia կայքում «Աշխատանք» բաժնում անընդհատ հրապարակվում և թարմացվում են թափուր աշխատատեղեր տարբեր ոլորտներում: Դրանցից շատերի համար նույնիսկ հայերենի իմացություն չի պահանջվում։ Բացի այդ Move2Armenia Career -ի մասնագետները կարող են ձեր ընկերության համար աշխատակիցներ ընտրել, կազմակերպում են աշխատանքի տոնավաճառներ և կրթական դասընթացներ:

Move2Armenia Business

Եթե որոշել եք Հայաստանում սեփական բիզնեսը հիմնել, ապա այդ հարցում ձեզ կօգնեն իրավաբաններ և հաշվապահներ Move2Armenia Business-ից։ Միասին կարող եք հեշտությամբ բացել ԱՁ կամ ՍՊԸ, ստանալ կացության թույլտվություն և բանկային հաշիվ բացել և կարիք չի լինի անհանգստանալ հաշվապահական հաշվառման համար: Խորհրդատու մասնագետները տիրապետում են տեղական իրավական ակտերին, ունեն լայն կապեր և գիտեն, թե ինչպես վարել բիզնեսը օրինական և թափանցիկ:

Move2Market

Move2Market -ը հայտնի է իր փառատոնային միջոցառումներով, որոնց նպատակն է աջակցել տեղի բնակիչների և վերաբնակիչների փոքր բիզնեսին: Move2Market-ի կազմակերպած երևանյան տոնավաճառներին մասնակցում են տասնյակ տեղական բրենդներ, ելույթ են ունենում դիջեյներ, պատրաստվում է լավագույն փողոցային սնունդը, տեղի են ունենում դասախոսություններ, վարպետության դասեր, խաղարկություններ և այլն: 2023 թվականի դեկտեմբերին Move2Market-ը կբացի իր մշտական հարթակը, որը կդառնա յուրատեսակ փոքրիկ ստեղծագործական միավորում։ Մեկ հարկի տակ կմիավորվեն 200+ DIY բրենդների հանրախանութ, սրճարան, գինու բար, ֆուդկորտ և միջոցառումների սրահ։ Այստեղ զբաղմունք կգտնվի բոլորի համար։

Move2Car

Հայաստանը հնագույն երկրներից է, որի ամեն անկյունում թաքնված են տեսարժան վայրեր, յուրաքանչյուր մարզ ունի իր ավանդույթները, բարբառն ու բնությունը։ Եվ այս ամենը ցանկանում ես ուսումնասիրել, շոշափել։ Բայց որոշ վայրեր հասնելն այնքան էլ հեշտ չէ, ուստի հարկավոր է մեքենայով ճամփորդել։ Այդ նպատակով գործարկել ենք Move2Carմեքենաների վարձույթի ծառայությունը։ Կարող եք ընտրել ձեզ հարմար ավտոմեքենան՝ ելնելով ձեր անհատական նախասիրություններից, կարիքներից և բյուջեից:

Վերոնշյալ բոլոր նախաձեռնությունների շնորհիվ Move2Armenia-ն փորձում է հայրենադարձությունը և Հայաստան տեղափոխությունն ավելի հարմարավետ, հանգիստ և մտածված դարձնել: Մենք օգնում ենք տեղափոխվել Հայաստան և հաստատվել այստեղ․ ձեռք բերել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տեղավորվել աշխատանքի, ձեռք բերել նոր փորձ և կապեր, ծանոթանալ երկրին, այդ թվում՝ ինքնուրույն ճամփորդելով: Առջևում էլ ավելի հետաքրքիր նախագծեր ունենք և հուսով ենք, որ ձեզ հետ միասին կարող ենք կյանքն ավելի հետաքրքիր և գրավիչ դարձնել Հայաստանում։

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Հատուկ նախագիծ
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • դիտումներ: 1
Move2Armenia ընկերության բոլոր նախաձեռնությունները
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է