Ժամանակակից բարեգործություն. տեխնոլոգիաներ և միկրո նվիրատվություններ - Move2Armenia

Ժամանակակից բարեգործություն․ միկրոնվիրատվություններ

0
Ժամանակակից բարեգործություն․ միկրոնվիրատվություններ
18.03.2024
0
Ֆավորիտներին

Կարիքավորներին օգնելու ամենահասանելի միջոցը նվիրատվությունն է։ Որպեսզի ավելի շատ մարդիկ նվիրատվություններ կատարեն և համոզվեն, որ նույնիսկ փոքր նվիրատվություններն արդյունավետ են, մշակվել է IMAST միկրոնվիրատվությունների հավելվածը։ IMAST-ի մարքեթինգի ղեկավար Դավիթ Միքայելյանի հետ զրուցել ենք, թե ինչպես դառնալ բարերար 21-րդ դարում, և ինչ դեր ունեն նոր տեխնոլոգիաներն այս ոլորտում։

Դավի՛թ, կա՞ արդյոք բարերարի ընդհանրական դիմանկար։
Բարերարների վարքային մոդելը հիմնականում կախված է նրանց կյանքի փորձից: Նա, ով ծնվել է հեռավոր գյուղում, բայց լավ կրթության շնորհիվ մեծ ձեռքբերումների է հասել, հաճախ գումար է նվիրաբերում կրթության զարգացմանը։ Հիվանդ երեխայի ծնողներն օգնում են այլ հիվանդ երեխաներին։ Բայց կան նաև մարդիկ, ովքեր պարզապես անտարբեր չեն ուրիշների խնդիրների նկատմամբ, և ցանկանում են օգնել։

Կարելի՞ է արդյոք տարբեր խմբերի բաժանել գումար նվիրաբերող մարդկանց։
Այո՛, կախված նպատակից: Ոմանք օգնում են կարիքավորներին, իսկ մյուսներն, իրենց կարծիքով, իրենք իրենց են օգնում: Օրինակ՝ նրանք տատիկին չեն օգնել ճանապարհն անցնել և ցանկանում են, այսպես ասած, «մաքրել իրենց կարման»:

Ի՞նչ կարծիքի եք երկրորդ խմբի մասին։ Դա ակնհայտորեն անշահախնդիր օգնություն չէ:
Ոչ ոք իրավունք չունի արգելել նրանց բարի գործեր անել, նույնիսկ եթե մարդը նախկինում իրեն տգեղ է պահել: Իսկ առհասարակ, մարդիկ բարեգործություն են կատարում լավ արդյունքներից ու լուրերից դոֆամին ստանալու համար:

Ինչի՞ համար են ամենից հաճախ գումար նվիրաբերում։
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ մարդիկ հիմնականում գումար են նվիրաբերում առողջապահությանը, երկրորդ տեղում կրթությունն է։

Ես ուզում եմ գումար նվիրաբերել. ինչպե՞ս սկսեմ:
Ամենահեշտ ճանապարհը՝ գտնել ընկերների, ովքեր արդեն նվիրաբերում են կատարում: Եթե ձեր շրջապատում այդպիսի մարդիկ չկան, ապա նախ կողմնորոշվեք, թե որ ոլորտին եք ցանկանում աջակցել, և փնտրեք հիմնադրամներ, բաժանորդագրվեք նրանց սոցիալական ցանցերին, հետևեք նրանց: Ժամանակի ընթացքում կհասկանաք, թե ում կարելի է վստահել։ Կարևոր է, որ ՀԿ-ները լինեն հնարավորինս թափանցիկ և իրենց խոսքը ապացուցեն գործով։

Ապա դուք պետք է ընտրեք, թե ինչպես եք ցանկանում օգնել: Այստեղ միակ ճիշտ լուծում չկա. ոմանք գումար են հավաքում բանկային հաշվին կամ բիթքոյններով, մյուսները՝ քարտով կամ դարակում: Կարող եք նաև ինտելեկտուալ օգնություն ցուցաբերել՝ ստեղծել և թարմացնել կայքեր, տեղափոխել մթերք և այլն: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բարեգործությունը հասանելի է բոլորին։

Լուսանկարը՝ Facebook IMAST

Ո՞ւմ մոտ և ինչպե՞ս առաջացավ IMAST հավելվածը ստեղծելու գաղափարը IMAST?
IMAST-ի հիմնադիրը Հայկ Հայրապետյանն է։ 2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, նա ցանկանում էր օգնել հայրենիքին, սակայն չգիտեր, թե ինչպես։ Նա նույն ցանկությունն էր տեսնում հսկայական թվով մարդկանց մոտ, որոնք ևս բախվում էին նույն խնդրին։ Մարդիկ այդ ժամանակ չափազանց զգացմունքային էին և, ի վերջո, օգնում էին առաջին պատահածին:

GeekBrains-ը վաճառելուց հետո Հայկը մտածում էր, թե ինչի վրա էր նպատակահարմար ծախսել ժամանակ, էներգիա և ռեսուրսներ, և որոշեց ստեղծել IMAST-ը: Սա միկրոնվիրատվությունների բջջային հավելված է, որը պատասխանում է երկու հիմնական հարցի` ում օգնել և ինչպես:

Հավելվածում բազմաթիվ իմաստներ կան, կարող եք ընտրել ձեզ հոգեհարազատ իմաստը։

Կխնրդեմ ավելի մանրամասն պատմել․ ի՞նչ է անում IMAST-ը Հայաստանում բարեգործության ոլորտի զարգացման համար:
IMAST-ը օգնելու ամենապարզ միջոցն է: Մեր առաքելությունն է վստահություն ձևավորել նվիրաբերողների և ստուգված հասարակական կազմակերպությունների միջև՝ ապացուցելով, որ նույնիսկ միկրոնվիրատվությունները մեծ ազդեցություն ունեն Հայաստանում:

Մենք ստեղծում ենք միկրոնվիրաբերողների համայնք, ովքեր համախմբվում են իմաստների և Հայաստանը ապագա սերունդների համար հզորացնելու գաղափարի շուրջ։ Մենք ձգտում ենք ստեղծել մշակույթ, երբ յուրաքանչյուր օգտատեր ամեն ամիս օգնություն կցուցաբերի ընդամենը երեք քլիքով և կտեսնի իր ներդրման արդյունքը: Կարևոր է մարդկանց սովորեցնել համակարգված նվիրատվություններ կատարել՝ բաժանորդագրվելով նախագծերին, քանի որ շատ բարեգործական կազմակերպություններ չունեն կայուն ֆինանսավորում, և համակարգված նվիրատվությունները թույլ են տալիս նրանց ավելի արդյունավետ պլանավորել իրենց աշխատանքը։

Լուսանկարը՝ imast.am

Հայաստանում կարծես թե շատ հիմնադրամներ կան։ Դուք պատկերացում ունե՞ք, թե քանիսն են։
Մոտավորապես 1000 հիմնադրամ և 3500 հասարակական կազմակերպություն է գործում նման փոքր երկրում: Սա հսկայական թիվ է։

Հաստատ բոլորը չէ, որ թափանցիկ են աշխատում։
Ճիշտ այդպես։ Կային հիմնադրամներ, որոնց մենք օգնություն էինք առաջարկում, ինչպես նաև հրապարակում IMAST հավելվածում։ Նրանք բոլորն էլ օգնության կարիք ունեն, ուստի մեզ ոչ ոք չմերժեց։ Հետո մենք փաստաթղթերի հսկայական ցուցակ էինք պահանջում։ Մեզ ասում էին. «Այո՛, իհարկե, շատ շնորհակալ ենք, անպայման կուղարկենք», սակայն հետո անհետանում էին։

Քանի՞ բարեգործական կազմակերպության հետ եք աշխատում:
Այս պահին հավելվածում կա 11 հիմնադրամ, ևս հինգը ստուգման փուլում են: Սա բավարար քանակ է, և այժմ մեզ համար ավելի կարևոր է ավելացնել նվիրատուների և նվիրատվությունների թիվը։

Ինչպե՞ս եք որոշում, որ որևէ հիմնադրամի կարելի է վստահել:
Դիմում ենք իրավաբանական կազմակերպության, որը մեզ համար իրականացնում է իրավական, ֆինանսական և հեղինակության աուդիտ և տալիս է անկախ եզրակացություն: Նրանք ուսումնասիրում են փաստաթղթերը, օրինականությունը, նախագծերի իրականացման պատմությանը և այլն։ Ստուգման մեթոդաբանությունը նկարագրված է imast.am կայքում։.

Ի՞նչ կպատասխանեք նրանց, ովքեր ասում են՝ թող պետությունն օգնի։
Սա շատ տարածված թյուր կարծիք է: Պետությունը բյուրոկրատական մեքենա է, որը չգիտի, թե ինչպես արագ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին։ Եվ եթե պետությունները կարողանային լուծել բոլոր խնդիրները, ապա այնպիսի զարգացած և հարուստ երկրները, ինչպիսիք են ԱՄՆ-ը, սկանդինավյան և եվրոպական երկրները ոչ իմ հիմնադրամ չէին ունենա։ Չեմ կարծում, թե միայն պետությունն է պարտավոր ամեն ինչ անել մեզ համար։ Մենք մեր հերթին պետք է օգնենք պետությանը և միասին առաջ շարժվենք։

Իսկ եթե ասում են՝ ինչո՞ւ գումար նվիրաբերեմ, ես ինքս օգնության կարիք ունեմ։
Օգնելու համար պարտադիր չէ լինել Բիլ Գեյթսը: Անկախ նրանից, թե որքան ես վաստակում, կարելի է նվիրաբերել անգամ մեկ դոլար։ Կարևորը գործելն է, ոչ թե անգործությունը: Այդպիսով մենք ստեղծում ենք բարի գործերի շղթայական ռեակցիա։

Կիսվեք օրինակներով, երբ փոքր նվիրատվություններն օգնել են մեծ գործին:
Առաջին փակ նախագիծը արցախցի ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչ Պողոսին օգնելն էր, ով ապրում է Բեխտերևի հիվանդությամբ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո նա ստիպված էր փախչել Հայաստան և դիմել էր VIVA հիմնադրամին։ Մենք միասին պատմեցինք նրա պատմությունը, ինչից հետո 15 նվիրատուի օգնությամբ հավաքվեց $460, և նախագիծը փակվեց մոտ մեկ ամսում։

Ունենք նաեւ համակարգային նախագծեր, որոնք դեռ ավարտված չեն, բայց արդեն կա միջանկյալ արդյունք։ Օրինակ՝ օգնություն մանկական ուղեղային կաթված ունեցող արցախցի երեխաներին. 102 նվիրատու արդեն հավաքել է $2 930 և օգնել 29 երեխայի։ Ասթմայով հիվանդ երեխաների համար հավաքել ենք $1 500, և օգնություն է ստացել 33 երեխա։ Մենք նաև $3 350 ենք հավաքել քաղցկեղով հիվանդ երեխաների ցավազրկողների համար՝ օգնելով 67 երեխայի։

Լուսանկարը՝ Facebook IMAST

Ի՞նչ կարելի է անել, որպեսզի ավելի շատ մարդիկ նվիրատվություն կատարեն։
Նվիրատվությունը զգացմունքային գործողություն է: Եթե մարդը չի տեսնում իր օգնության արդյունքը ամեն օր, ամեն շաբաթ և այլն, նա դադարում է օգնել: Որքան շատ արդյունքներ ցույց տանք, այդքան ավելի շատ մարդիկ կմիանան և կզգան այդ ուժը:

Բարեգործական հիմնադրամների խնդիրը մարքեթինգի վրա գումար ծախսելու վախն է, քանի որ հասարակության ընկալմամբ՝ նրանք պետք է օգնեն անվճար՝ առանց խնդիրների մասին խոսելու, և հասկանալի չէ, թե որտեղից գումարներ հայթայթելով։ Բայց եթե արդյունավետ ներդրումներ կատարեք մարքեթինգում, ավելի շատ մարդիկ տեղեկացված կլինեն և կօգնեն:

IMAST-ում նվիրատվությունների 80%-ը տրամադրվում է հիմնադրամին, 5%-ը ուղղվում է փոխանցումների միջնորդավճարները ծածկելուն և 15%-ը՝ նոր մարդկանց ներգրավելուն: Այսպիսով, նվիրատվությունը կրկնակի ուժ ունի․ դուք ոչ միայն օգնել եք, այլ նաև օրինակ եք ծառայել։ Միկրոնվիրատվությունները կարող են արդյունքի հանգեցնել միայն մեծ, ակտիվ համայնքում:

Պատկերացրեք, որ աշխարհում օգնության կարիք ունեցող ոչ մի հայ չի մնացել, ձեր առաքելությունն ավարտվա՞ծ կլինի։ Ինչպիսի՞ն կլինի Հայաստանն այդ ժամանակ։
Շատ դժվար է պատկերացնել, բայց ես իսկապես կցանկանամ հասնել դրան: Կարծում եմ՝ դա հնարավոր կդառնա, երբ աշխարհի հայերի մեծ մասը, եթե ոչ բոլորը, վերադառնան իրենց հայրենիք և միասին, կողք կողքի սկսեն զարգացնել իրենց պետությունը։ Այդ ժամանակ մենք կունենանք հոգատար և ակտիվ մարդկանց հսկայական համայնք և ի վիճակի կլինենք այլ հետաքրքիր և օգտակար նախագծեր իրականացնել: Մենք կունենանք ուժ, որը կարող է սարեր շարժել։

Այդ օրվա սպասումով, այսօր պետք է միասին լինենք և օգնենք միմյանց։

Ինչպե՞ս աջակցել IMAST նախագծին և բարեգործական կազմակերպություններին.

  1. Ներբեռնեք IMAST հավելվածը, ընտրեք ձեր նախընտրած հիմնադրամը և նվիրատվություն փոխանցեք։
  2. Տեղեկացրեք ձեր ընկերներին հավելվածի մասին, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ կարողանան միանալ բարի գործին:

Մարտի 7-ին IMAST-ը և VIVA հիմնադրամը բացեցին Արցախցի հղի կանանց շտապ օգնության դրամահավաք։ IMAST հավելվածով նվիրատվություններ են հավաքում առաջին անհրաժեշտության իրերի համար (մանրամասները՝ նախագծի նախահաշվում), իսկ VIVA հիմնադրամը ցուցաբերում է բժշկական և հոգեբանական օգնություն:

Ներբեռնել IMAST-ը և իմաստավորված օգնություն ցուցաբերել։

Տեսանյութ. Facebook IMAST

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Հասարակություն
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • просмотров : 414501
Ժամանակակից բարեգործություն․ միկրոնվիրատվություններ
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է