Ինչպես անցավ Move2Armenia կարիերայի աշխատանքի տոնավաճառը - Move2Armenia

Ինչպե՞ս անցավ Move2Armenia Career-ի աշխատանքի տոնավաճառը

0
Ինչպե՞ս անցավ Move2Armenia Career-ի աշխատանքի տոնավաճառը
04.12.2023
0
Ֆավորիտներին

2023 թ նոյեմբերի 25-ին Move2Armenia Career անցկացրեց իր վեցերորդ աշխատանքի տոնավաճառը, որտեղ 15+ տարբեր ոլորտների կազմակերպություններ ներկայացնում էին 1000+ թափուր աշխատատեղեր: Աշխատանքի էին հրավիրում Creed Roomz, KFC, Evolution Armenia, Imagine Live, Premium Machinery Armenia, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունը, staff.am, Tru Tru Cafe, Move2Armenia Career-ը և մայր կազմակերպությունը՝ Move2Armenia շարժումը ու բազմաթիվ այլ ընկերություններ։ Հյուրերը ծանոթացան առողջապահության, կրթության, ՏՏ, մանրածախ առևտրի, HoReCa և այլ ոլորտներում աշխատանքի հնարավորություններին, ինչպես նաև տեղեկացան, թե ինչպես պետությունից օգնություն ստանալ աշխատանք գտնելու հարցում:

Լուսանկարը՝ Յուրի Բաժուկով

Տոնավաճառին մասնակցեց 2000+ թեկնածու։ Նրանք ութ ժամ շարունակ էքսպրես հարցազրույցներ էին անցնում ընկերությունների ներկայացուցիչների հետ և մասնակցում լրացուցիչ միջոցառումների, որոնք բարձրացնում են նրանց մրցունակությունը աշխատաշուկայում։ Յուրաքանչյուր թեկնածու հնարավորություն ուներ

— մասնակցել գործատուների էքսպրես հարցազրույցներին

— ծանոթանալ աշխատանքային պայմանների մանրամասներին

— ստանալ հաջորդ փուլի հրավեր։ Ամբողջությամբ համապատասխանող թեկնածուները անմիջապես անցնում էին ամբողջական հարցազրույցներ։

— պրոֆեսիոնալ լուսանկար ստանալ ռեզյումեի համար հատուկ տարածքում

— մասնակցել B2B շփումներին։

Թեկնածուների և HR մենեջերների միջև շփումը հնարավորինս արդյունավետ էր «արագ ժամադրության» հատուկ ձևաչափի շնորհիվ: Թեկնածուները լրացնում էին հարցաթերթիկը, այնուհետև շփվում գործատուների հետ այն ոլորտներից, որոնք առավել համապատասխան էին իրենց իրավասություններին և փորձին:

Լուսանկարը՝ Յուրի Բաժուկով

Այս Աշխատանքի տոնավաճառին կազմակերպիչները հատուկ ուշադրություն են դարձրել միջին և մեծ աշխատանքային փորձ ունեցող թեկնածուների ներգրավմանը։ Նման մասնագետներ գտնելը սովորաբար ամենադժվարն է գործատուների համար։ Move2Armenia Career-ը, հայտնի է նրանով, որ օգնում է Հայաստան տեղափոխված օտարերկրացիներին աշխատանք գտնելու հարցում։ Նոյեմբերի 25-ին տեղի ունեցած Աշխատանքի տոնավաճառին ներգրավել էին հատկապես մեծ թվով տեղացի և հայրենադարձ թեկնածուների՝ շարունակելով նախորդ տոնավաճառի տրամաբանությունը՝ 1000+ աշխատատեղ Արցախից տեղահանվածների համար 10/2023.

Մաքսիմ Շվեցով, Move2Armenia Career:
«Move2Armenia Career-ը օգնում է աշխատանք գտնել Հայաստանի բնակիչներին անկախ նրանց ծագումից՝ թե՛ տեղացիներին, թե՛ Արցախից տեղահանվածներին, թե՛ հայրենադարձներին, և թե՛ այլ վայրերից այս գրավիչ երկիր տեղափոխված մարդկանց: Մենք տեսնում ենք, որ մեր աշխատանքը և մեր առաջարկած ժամանակակից ձևաչափերը պահանջարկ ունեն. այսօրվա Աշխատանքի տոնավաճառին գրանցվել է մոտ 2500 հյուր: Օրվա կեսին միջոցառմանը մասնակցել էր նրանց արդեն կեսը, շատերը գալիս էին ծանոթների հետ ու գրանցվում տեղում կամավորների օգնությամբ։ Մենք ներգրավել ենք հենց թիրախային լսարանին. գործընկեր-ընկերությունները միջոցառման արդեն առաջին ժամերին տասնյակ խոստումնալից թեկնածուների հանդիպեցին»:.

Premium Machinery Armenia, մարքեթինգի բաժնի ղեկավար Արման Սիմոնյան.
«Շատ լավ տպավորություններ ունեմ։ Բազմաթիվ պոտենցիալ կադրեր գտանք և բիզնես կապեր հաստատեցինք»։

Գլոբբինգ, HR Վալենտինա Մարգարյան.
«Տոնավաճառի կազմակերպվածությունը գնահատում ենք 10-ից 9-ը: Մենք մի քանի պոտենցիալ թեկնածուներ գտանք»:

МойЧай, ղեկավար Սեմյոն Բոյկո.
«Ես ակնկալում էի, որ սովորական միջոցառում կլինի, առանձնապես ոչինչ չէի սպասում։ Սակայն արդյունքում մենք աշխատակիցներ գտանք և հսկայական հետադարձ կապ ստացանք»:

Լուսանկարը՝ Յուրի Բաժուկով

Աշխատանքի տոնավաճառին մասնակցած թեկնածուները նույնպես կիսվեցին իրենց կարծիքներով.

«Ինձ շատ է դուր գալիս նախագիծը, քանի որ այն հնարավորություն է տալիս տեղում ծանոթանալ ընկերություններին: Կցանկանայի իմանալ, թե երբ է լինելու ևս մեկ նման միջոցառում և ավելի շատ ընկերություններ տեսնել այնտեղ»:

«Եկել եմ ինձ ու աղջկաս համար աշխատանք գտնելու։ Կազմակերպիչները շատ լավ աշխատանք են կատարել։ Այժմ սպասում եմ իմ ռեզյումեի լուսանկարին»:

«Միջոցառումն օգնեց ինձ հասկանալ, որ կարելի է փոխել մասնագիտությունս, նոր դասընթացներ անցնել: Ես մտածեցի ինքնակատարելագործման մասին աշխատանքի առումով։ Միջոցառումն իդեալական էր ինքնազարգացման համար, դա որպես բժիշկ եմ ասում»։

Լուսանկարը՝ Յուրի Բաժուկով

Կազմակերպիչների մասին

Move2Armenia Career անցկացրել է Հայաստանի 6 խոշորագույն աշխատանքի տոնավաճառները և օգնել է 250+ գործատուների և 1000+ աշխատակիցների գտնել միմյանց։

Move2Armenia Career -ը նաև հրապարակում է թափուր աշխատատեղեր իր հարթակում և օգնում է ընկերություններին կադրերի հավաքագրման գործում։ Move2Armenia Career -ը համագործակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող հայկական և միջազգային ընկերությունների հետ՝ ՏՏ, կրթություն, ռեստորանային և հյուրանոցային բիզնես, բանկեր և հեռահաղորդակցություն:

ԶԼՄ-ների համար

Մարիա Գոնչարովա, Թ.Գ @verdantmary | pr@move2armenia.am | +37495082890, Գաննա Օտչիկ, +37444225608

Նախորդ իրադարձությունների մասին

1000+ աշխատատեղ Արցախից տեղահանվածների համար 10/2023

JobHub տոնավաճառի մասնակիցների վերլուծություն 11/2022 թ

Լուսանկարը՝

«Կարիերան ոչ ՏՏ ոլորտում» 19.02.2023թ 

JobHub#4 02/18/2023

JobHub#3 11/2022

Հեղինակ՝ Գաննա Օտչիկ

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Աշխատանք
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • просмотров : 278736
Ինչպե՞ս անցավ Move2Armenia Career-ի աշխատանքի տոնավաճառը
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է