Հայկական խաշլամայի բաղադրատոմս՝ արբեցնող համեղ - Move2Armenia

Աննկարագրելի համեղ հայկական խաշլամայի բաղադրատոմս

1
Աննկարագրելի համեղ հայկական խաշլամայի բաղադրատոմս
29.11.2023
1
Ֆավորիտներին

Խաշլաման ինչպես հայկական, այնպես էլ վրացական խոհանոցի հայտնի կերակրատեսակ է։ Բայց եթե հարեւաններն այս ուտեստի մեջ քիչ բաղադրիչներ են օգտագործում՝ փաստացի միայն միս, ապա Հայաստանում խաշլաման պատրաստում են հարուստ ռագուի տեսքով։ Սա պարզապես ամենօրյա ուտեստ չէ. հնուց այն կապված է եղել հայկական Նավասարդի՝ Ամանորի հետ։ Այժմ խաշլամա հաճախ պատրաստում են մատաղի ծեսից հետո կամ հանգուցյալի հիշատակի սեղանին մատուցելու համար։

Բաղադրատոմսերը շատ են։ Ոմանք նախընտրում են ավելի քիչ բաղադրիչներ օգտագործել, մյուսներն՝ ավելի շատ՝ տարբեր համամասնությամբ և համեմունքներով: Մենք կկիսվենք մեր պատրաստման եղանակով։ Իսկ մեր հայ ընթերցեղներին կխնդրենք մեկնաբանություններում գրել, թե ինչպիսի խաշլամա են իրենք սիրում։

Բովանդակություն

  1. Բաղադրիչներ
  2. Պատրաստման եղանակ
  3. Մատուցում

Բաղադրիչներ

Մոտ 10 չափաբաժնի հաշվարկով։

Պարտադիր

Տավարի կամ գառան միս - 1,5 կգ: Միսը կարող է յուղոտ լինել, ոսկորի վրա, անպայման՝ թարմ։

Սոխ - 1 հատ

Սմբուկ – 3 հատ

Բուլղարական պղպեղ - 3 հատ: Ճաշատեսակը գունավոր դարձնելու համար ցանկալի է օգտագործել տարբեր գույների պղպեղներ։

Լոլիկ - 5 հատ

Կարտոֆիլ - 7 հատ

Կանաչիներ - մի փունջ: Կարող եք օգտագործել ռեհան, համեմ, մաղադանոս, սամիթ, կանաչ սոխ։

Աղ - ըստ ճաշակի

Աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի

Բաց գարեջուր - 1 բաժակ: Կարող եք վերցնել հայկական գարեջուր, այն նոսրացնել ջրով կամ փոխարինել ջրով։

Ըստ ցանկության

Յուրաքանչյուր տնային տնտեսուհի ունի իր բաղադրատոմսը, ամենահամեղ խաշլաման պատրաստելու իր գաղտնիքները, ուստի մենք կթվարկենք, թե էլ ինչ կարող եք ավելացնել ճաշատեսակին.

Գազար - 2 հատ

Սխտոր - 1-2 պճեղ

Կարմիր կծու պղպեղ - 1 պատիճ

Սպասք

Խաշլաման խորհուրդ է տրվում եփել հաստ պատերով և հատակով կաթսայի կամ այլ տարայի մեջ։

Պատրաստման եղանակ

  1. Սկսեք սմբուկներից, քանի որ դրանք պետք է նախապատրաստել․ սմբուկները կարող են դառը լինել, հատկապես, եթե դրանք այլևս երիտասարդ չեն, ուստի բանջարեղենը լվացեք և չորացրեք չոր սրբիչով: Կտրատեք կիսաշրջանաձև մոտ մեկ սահնտիմետր լայնությամբ: Ավելացրեք մի պտղունց աղ և թողեք մոտ 15 րոպե։ Դրանից հետո նորից լվացեք և չորացրեք։
  2. Կլպեք, լվացեք և կտրատեք սոխը՝ շրջանաձև կամ կիսաշրջանաձև։
  3. Միսը կտրատեք մեծ կտորներով։ Եթե միսը ոսկորոտ է, ապա խաշլաման ավելի հարուստ համ կունենա։
  4. Լվացեք և չորացրեք բուլղարական պղպեղը, հանեք սերմերը և թաղանթները և կտրատեք։
  5. Լվացեք լոլիկները։ Ցանկալի է դրանք ևս կլպել։ Դա անելու համար խաչաձև կտրվածքներ արեք և լոլիկի վրա եռման ջուր լցրեք։ Կտրատեք լոլիկները։
  6. Ցանկության դեպքում կարող եք գազար ավելացնել։ Այն ևս պետք է կլպել և կտրատել։
  7. Կլպեք և կտրատեք սխտորը, բայց ոչ շատ մանր կամ էլ անցկացրեք խոշոր քերիչով։
  8. Դուք կարող եք ավելացնել մի պատիճ կծու պղպեղ՝ լվանալուց և մանր կտրատելուց հետո։
  9. Կլպեք, լվացեք և կտրատեք կարտոֆիլը խոշոր խորանարդիկների տեսքով։ Այն կարելի է ավելացնել հիմնական կաթսայի մեջ, կամ առանձին եփել և մատուցել պատրաստի ուտեստի հետ։
  10. Կանաչիները մանր կտրատեք։
  11. Պատրաստի բաղադրիչները դասավորեք շերտերով։ Դասավորությունը կարող է տարբեր լինել, ահա մի օրինակ՝ սոխ և սխտոր → միս + աղ և պղպեղ → գազար → սմբուկ → քաղցր պղպեղ, լոլիկ և կծու պղպեղ (ըստ ցանկության) → կարտոֆիլ + աղ և պղպեղ (կամ եփել առանձին)։
  12. Շերտերի վրա լցրեք գարեջուր և դրեք ուժեղ կրակի վրա։ Եռալուց հետո մարմանդ կրակի վրա եփեք առնվազն 1,5 ժամ, իսկ ավելի լավ է 3 ժամ, որպեսզի ճաշատեսակը հարուստ համ ունենա, և միսը լավ եփվի։
  13. Կանաչիները ավելացրեք կրակն անջատելուց 15 րոպե առաջ կամ անմիջապես մատուցելիս։

Մատուցում

Կարող եք սեղանին դնել մի մեծ ափսե, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր համար լցնել որքան ցանկանա։

Եթե եփելու ժամանակ կանաչին չեք ավելացրել, այն մատուցեք սեղանին։

Որոշ ընտանիքներում արգանակը նույնպես առանձին բերում են խորը ամանների մեջ, այլ ոչ թե լցնում են շոգեխաշված բաղադրիչների վրա։

Ահա թե ինչ համեղ ուտեստ է պատրաստել ձեր հեղինակի ամուսինը։

Եթե ցանկանում եք սովորել հայկական ավանդական ուտեստներ պատրաստել, այցելեք Move2Armenia Culture-ի խոհարարության անվճար դասընթացներին: Հետևե՛ք նոր պարապմունքների մասին հայտարարություններին կայքում։.

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • դիտումներ: 1
Աննկարագրելի համեղ հայկական խաշլամայի բաղադրատոմս
Ավելացնել մեկնաբանություն
Սա հետաքրքիր է