Move2Armenia-ի շուկաները և դրանց կապը TUF բարի հետ։ Ընդարձակ հարցազրույց բրենդի մենեջեր Անաստասիա Ակշովայի հետ - Move2Armenia

Move2Armenia-ի տոնավաճառները և դրանց կապը TUF բարի հետ։ Մեծ հարցազրույց բրենդ-մենեջեր Անաստասիա Ակշովայի հետ

0
Move2Armenia-ի տոնավաճառները և դրանց կապը TUF բարի հետ։ Մեծ հարցազրույց բրենդ-մենեջեր Անաստասիա Ակշովայի հետ
04.12.2023
0
Ֆավորիտներին

Եթե ​​դուք ապրում եք Երևանում, ապա վստահորեն հանդիպել եք փոքր ստեղծագործ բիզնեսի ներկայացուցիչների տոնավաճառներին: Գուցե դուք նույնիսկ ձեռք եք բերել ուլունքներով վզնոց, հնաոճ մի շապիկ կամ ձեռագործ բաժակ: Բացի այդ, 2022 թվականի մարտից հետո Արամի փողոցով քայլելիս հաստատ մտել եք TUF բարումբար։ Պարզվում է, որ մայրաքաղաքային այս իրադարձությունների միջև կապ կա։ Tuf-ի փոխարեն դեկտեմբերին կբացվի Move2Market.

Move2Market-ի համահիմնադիր, կրտսեր գործընկեր և Move2Armenia-ի բրենդ-մենեջեր Անաստասիա Ակշովայի հետ զրուցեցինք, թե ինչպե՞ս հայտնվեցին այս տոնավաճառները և ինչպե՞ս են դրանք առհասարակ կապված շատերի սիրելի բարի հետ:

Նաստյա, արի քայլ առ քայլ պատմենք, թե ինչպես տոնավաճառները հայտնվեցին քո և Երևանի կյանքում: Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց:
Մոսկվայում իմ կյանքը կապված էր ստեղծագործական տարածքների, հագուստի տեղական բրենդների, գովազդային ոլորտի, միջոցառումների հետ։ Ես իսկապես կարոտել եմ №9 հացաբուլկեղենի գործարանը և այլ կրեատիվ կլաստերները և փորձում էի ինչ-որ նման բան գտնել Երևանում, ինչ-որ ընդարձակ տարածք՝ բազմաթիվ բրենդներով: Ուստի որոշեցի հավաքել բոլոր ստեղծագործողներին մեկ վայրում։ Առնվազն pop-up ձևաչափով:

2022 թվականի մարտին ես ծանոթացա Վադիմ Մատյաշի՝ TUF բարի հիմնադրի հետ, և մենք անգամ ընթրիք կազմակերպեցինք բարի բակում։ Ես առաջարկեցի տոնավաճառ կազմակերպել՝ բարի բակը և մթնոլորտը կատարյալ էին այդ ձևաչափի համար: Պարզվեց, որ Վադիմը նույնպես մտածում էր այդ մասին, ուստի արագ համաձայնեց։

Ինչպե՞ս պատրաստվեցիք առաջին միջոցառմանը:
Տոնավաճառի մասնակիցների գտնելու համար ես նայում էի նրանց սոցիալական ցանցերի էջերը, տեղացի բլոգերների գնահատականները: Ես հասկացա, որ շուկան դեռ ծանոթ չէ տոնավաճառների այն ձևաչափին, որն ավելի քան հինգ տարի կազմակերպում են Ռուսաստանում։ Ստիպված էի բացատրել, որ սա Վերնիսաժի նման ձեռքի աշխատանքների ցուցահանդես չէ, որ մեր միջոցառումը ոճային է, կա երաժշտություն, ուտելիք, հյուրերն այնտեղ կարող են հանգստանալ ամբողջ ընտանիքով, իսկ բրենդները՝ համագործակցել: Մասնակցությունն անվճար էր։

Եղե՞լ են մերժումներ, թե՞ բոլոր բրենդները համաձայնել են։
Հիմնականում բոլորը համաձայնում էին: Կարծես թե մերժումներ էլ կային, բայց շատ քիչ։ Օրինակ՝ այսպիսի զավեշտալի մի դեպք տեղի ունեցավ. Black Star Burger-ի կողքին կա գորգերով և վինիլային սկավառակներով մի անկյուն։ Մտածեցի, որ լավ կլիներ նրանց ևս հրավիրել։ Այն ժամանակ այլ մոդայիկ վինիլային խանութներ չգիտեի: Նրանց ասացի, որ սկավառակները տոնավաճառին ցուցադրելը շատ ոճային, թույն կլինի։ Բայց միջին տարիքի վաճառող-սեփականատերն ինձ պատասխանեց. «Լսեք, մի՛ խանգարեք իմ բիզնեսին, ես էլ ձերին չեմ խանգարի։ Դուք ինձ ինչ-որ անհեթեթության մեջ եք փորձում ներքաշել»։ Եվ ես հասկացա, որ սխալվել եմ, սա ակնհայտորեն մեր թիրախային լսարանը չէր: 

Ինչպե՞ս անցավ ամեն ինչ:
Երկու շաբաթվա ընթացքում մենք առաջին Backyard market-ը կազմակերպեցինք: Այն տեղի ունեցավ մայիսի 8-ին, մասնակցում էին ավելի քան 30 բրենդներ․ Khme, The Main Design Store, Hoja, Boogie, Biserka, Lumen Coffee, Antarber Vintage, Bow-x, Vintabilia, Ochre եւ ուրիշներ։ Հիանալի էր, դիջեյներ, հյուրեր երեխաների ու շների հետ, փողոցային սնունդ: Նույնիսկ անձրևը չխանգարեց մեզ։

Լուսանկարը՝ Facebook Move2Market

Այդ ժամանակ այլ տոնավաճառներ ա՞նց էին կացվում։
Չեմ կարող պնդել, որ ընդհանրապես ոչինչ չէր անցկացվում, բայց ես Հայաստանում նման բան չէի տեսել։

Տղաները Antarber Vintage -ից մեզ ասացին, որ դա լավագույն տոնավաճառն էր, որին մասնակցել էին, չնայած հանգամանքին, որ մենք այն կազմակերպել էինք երկու շաբաթվա ընթացքում առանց բյուջեի: Նման արձագանքները մեզ առաջ գնալու ուժ տվեցին:

Ժամանակի ընթացքում ավելի շատ կազմակերպիչներ սկսեցին միջոցառումներ անցկացնել։ Օրինակ, Luchshe-ի և «Мост»-ի («Կամուրջ»)ցերեկային տեխնո-ռեյվի ժամանակ կազմակերպված տոնավաճառը, Hoope տոնավաճառը։.

Չնայած մրցակիցներ հայտնվեցին, այնուամենայնիվ, շարունակո՞ւմ էիր միջոցառումներ կազմակերպել։
Այո, հաջորդը երկօրյա տոնավաճառն էր, որը արդեն երկու բակում՝ TUF-ի և The Look-ի տարածքում տեղավորեց 60-70 բրենդ։ Բացի այդ, երկրորդ հարկում կար լսարան։ Ես հիշում եմ, որ բրենդները վազում էին՝ լսելու՝ ինչ-որ մեկին թողնելով իրենց սեղանի մոտ: Նվագում էին դիջեյները, աշխատում էին լուսանկարիչները, երեխաների համար առանձին գոտի կար՝ մի ամբողջ «զվարճանքների մենյուով»:

Յուրաքանչյուր միջոցառման կարմիր գիծը մեր սկզբունքն էր այն մասին, որ մենք ոչ միայն տոնավաճառ ենք կազմակերպում, այլ նաև բրենդների համայնք, որպեսզի նրանք միասին ինչ-որ բան ստեղծեն, ինչպես նաև մի վայր, որտեղ հյուրերը կարող են ոչ միայն ապրանքներ գնել, այլ նաև հիանալի ժամանակ անցկացնել: Այստեղ մարդիկ երկու-երեք ժամ են անցկացնում, ուտում-խմում, նվերներ գնում, նոր բան սովորում, ոգեշնչվում, և դա օգնում է բոլորին։ Այն միշտ պետք է լինի օգուտների և նոր փորձառությունների մասին:

Լուսանկարը՝ Facebook Move2Market

Ինչպե՞ս է Move2Armenia ընկերությունը կապված տոնավաճառների հետ:
2022 թվականի հունիսի 1-ին ես միացա Move2Armenia-ի թիմին որպես բրենդ-մենեջեր և առաջարկեցի միասին կազմակերպել տոնավաճառ, որպեսզի այն հոբբիից վերածվի ավելի մեծ նախագծի։ Իմ գաղափարն արձագանք գտավ, և հիմք ընդունելով բրենդների հետ աշխատանքի և միջոցառումների կազմակերպման իմ փորձը՝ գնացինք Armarket-ի համար հարթակ փնտրելու:

Ի՞նչ գտաք ի վերջո, ի՞նչ էր տեղի ունենում այդ հարթակներում։
2022 թվականի դեկտեմբերին տոնավաճառ կազմակերպեցինք HayArt․ մշակութային կենտրոնում, իսկ մարտին՝ Seasons ռեստորանում։ Գործում էին լսարաններ, դիջեյներ, ֆուդկորտ, տոնավաճառ, մեծ դեկոր, վարպետության դասեր, հանգստյան գոտի, ցուցահանդես։ Մեր տոնավաճառներին միշտ մասնակցում էին ռելոկանտների, հայրենադարձների, տեղացիների մոտ 100 բրենդ, իսկ առաջին անգամ նույիսկ 20 բրենդ կար Արցախից։

Նախապատրաստական աշխատանքները դժվար էին ընթանում։ HayArt-ը չուներ կոյուղի, նորմալ լուսավորություն, չկային բավարար քանակությամբ հոսանքի վարդակներ։ Իսկ Seasons-ում, թեև միջոցառումը փառատոնի մակարդակով ստացվեց, սակայն անցկացման վայրը էժան չէր։ Արդյունքում առաջին տոնավաճառը չծածկեց կարատված ծախսերը, երկրորդը՝ հավասարեցրեց ծախսերը և վաստակած գումարը, բայց լավ PR պատմություններ ստացվեցին։

Լուսանկար 1-3Շուկա ՀայԱրտում. Լուսանկար 4-6Շուկա սեզոններում

Իսկ ի՞նչ եզրակացությունների հանգեցիք խոշոր տոնավաճառներից հետո։
Մենք որոշեցինք բացել մեր սեփական մեծ հարթակը՝ յուրատեսակ մշտական տոնավաճառ, բայց զուգահեռաբար շարունակել միջոցառումները եռամսյակը մեկ անգամ:

Բայց այլևս չեք կազմակերպել, որքան տեղյակ եմ։
Այո, դա այդպես է։ Զուգահեռաբար այլ ընկերություններ, ինչպիսիք են Armenian Food Bank, TourHisto, Ket.Mar.Ketսկսեցին շատ հաճախ տոնավաճառներ կազմակերպել: Հյուրերից և բրենդներից բազմաթիվ հակասական արձագանքներ եղան, միջոցառումների արդյունավետությունն ընկավ, այցելությունը նվազեց, դա այլևս «հանգստյան օրը հետաքրքիր անցկացնելու հաճելի միջոց» չէր: Եվ մենք հրաժարվեցինք մեծ տոնավաճառ կազմակերպելու գաղափարից։

Ամեն դեպքում մենք փորձեցինք և հասկացանք, թե ինչ է բազմաթիվ բրենդներով խանութը: Մենք 40 բրենդների հրավիրեցինք Time To կրեատիվ գործակալության Gastrofest-ին Դիլիջանում։ Զբաղեցրինք վեց վրան, և ստացվեց pop-up բազմաթիվ բրենդներով խանութի ձևաչափ։

Լուսանկարը՝ Facebook Move2Market

Իդեպ, խանութի մասին. ինչպե՞ս գտաք բրենդների «տունը»:
Մենք երկար ժամանակ հարմար վայր էինք փնտրում և գտանք այն ապրիլին՝ Երևանի կենտրոնում։ Մենք պայմանավորվեցինք ճարտարապետի հետ, նրանք մեզ համար նախագիծ գծեցին, և սկսեցինք բանակցել բրենդների հետ: Ենթադրվում էր, որ այն պետք է լիներ բազմաֆունկցիոնալ հանրախանութ՝ ֆուդկորտով և դասախոսությունների տարածքով՝ մոսկովյան մոդայիկ Դեպոյի/Դանիլովսկի շուկայի ոճով: Բայց ամենավերջին փուլում պարզվեց, որ հնարավոր չէ օրինական և անվտանգ օդափոխության համակարգ կազմակերպել։

Լուսանկարը` նախատեսվող հանրախանութի մոտավոր 3D մոդել, Անաստասիա Ակշովա

Ու դրանից հետո գտաք TUF բա՞րը։
Այո, օգոստոսի վերջին սեպտեմբերի սկզբին մենք իմացանք TUF-ի փակման մասին, կապ հաստատեցինք Վադիմի հետ և պայմանավորվեցինք, որ այդ տարածքում կշարունակի գործել Move2Market-ը։

Շատ տարբեր խոսակցություններ կային այն մասին, թե հիմա ինչ է լինելու բարի փոխարեն։ Որոշ մարդիկ շատ էին տխրել, որ իրենց սիրելի վայրը փակվեց:
Իհարկե, դժվար էր հրաժեշտ տալ TUF-ին, բայց նրա թիմը մնացել է, և, հուսով եմ, մենք դեռ կլսենք նրանց մասին։ Բայց մենք բարի ոլորտից չենք և չէինք կարողանա զարգացնել այն: Փոխարենը, մենք ունենք ՏՏ, մարքեթինգի, սոցիալական նախագծերի, միջոցառումների, հաղորդակցության և կրթական արտադրանքի ստեղծման մեծ փորձ, ինչը և կշարունակենք անել նոր վայրում։

Ես, Վադիմը և մեր ընդհանուր ընկերները կատակում ենք, որ տոնավաճառը վերադարձել է իր արմատներին, իսկ TUF-ն իր կարիերայի գագաթնակետին լքեց բեմը, ինչպես իսկական ռոք աստղ:

Արդեն սկսե՞լ եք ձեր նախագիծն իրականացնել։
Հոկտեմբերի 1-ին մենք տեղափոխվեցինք և սկսեցինք մեծածավալ վերանորոգում, քանի որ կոմունիկացիաները շատ վատ վիճակում էին։ Մենք ամեն ինչ փոխում էինք՝ ընդհուպ մինչև խողովակներն ու լարերը։ Մենք ցանկանում ենք բազմաֆունկցիոնալ ստեղծագործական տարածք ստեղծել երկար ժամանակով։

Ճարտարապետները՝ մոսկովյան թիմը, աշխատում են մեզ հետ առցանց: Նրանք մեծ փորձ ունեն հանրային տարածքների բարեկարգման ոլորտում, ինչպիսիք են, օրինակ, Muzeon-ը և Gorky Park-ը:

Մենք նաև ռեբրենդինգ կատարեցինք և հիմա կոչվում ենք Move2Market.

Լուսանկարը՝ իրադարձությունների տարածության մոտավոր 3D մոդել, Անաստասիա Ակշովա

Ի՞նչ է ի վերջո լինելու հարթակում:
Սա տոնավաճառի այն ձևաչափը չէ, որը մենք կազմակերպում էինք նախկինում, այլ գրեթե ստեղծագործական կլաստեր մինի տարբերակով: Մենք գործարկելու ենք բազմաֆունկցիոնալ տարածք ամբողջ ընտանիքի համար։ Մեծ պլաններ ունենք. հիմքը, իհարկե, լինելու է 200+ հայկական բրենդներով նվերների ամենամեծ խանութը Հայաստանում։ Կլինեն զարդեր և աքսեսուարներ, տան դեկոր, կերամիկական սպասք և շատ այլ հետաքրքիր իրեր։ Մեր գործընկերների հետ բացելու ենք նաև ֆուդկորտ, սրճարան՝ հացաբուլկեղենով և գինու բար։ Մենք կունենանք հարմար հարթակ սեմինարների, դասախոսությունների, վարպետության դասերի և ընդհանրապես ցանկացած միջոցառումների համար։ Անգամ հիմա՝ վերանորոգման ընթացքում, ես հասկանում եմ, թե որքան հարմարավետ է լինելու այստեղ։ Իմ սիրելի վայրը բացօթյա պատշգամբն է, սիրում եմ նաև մեր մեծ պատուհանները: Կարելի է նստել մի բաժակ գինիով կամ սուրճով, մտնել հանրախանութ և նվերներ գնել, մասնակցել հայերենի դասերին կամ պատմության դասախոսությանը։ Հարմար կլինի շան կամ երեխայի հետ այցելելու հարմար։ Այս վայրը ոչ միայն ռելոկանտների, այլ նաև տեղացիների համար է, այն առհասարակ բոլորի համար է։ Այստեղ կարող են գալ Հայաստան այցելող հյուրերը, և նրանք անպայման գոհ կմնան և իրենց համար հետաքրքիր ինչ-որ բան կգտնեն։

Առանձին ասեմ, թե ինչո՞վ է Move2Market-ը լավ բրենդների համար: Սա բազմաֆունկցիոնալ հարթակ է, որտեղ կարելի է լուծել մի քանի խնդիր միանգամից: Առաջինը՝ վաճառքների կայունությունն է, ի տարբերություն տոնավաճառների։ Ամեն դեպքում, տոնավաճառների կազմակերպումը և մասնակցությունը շատ աշխատատար է: Մեր սկզբնական մուտքը ցածր է, այսինքն՝ բրենդները ներդրումներ են կատարում միայն արտադրության մեջ և տրամադրում են մեզ ապրանքները վաճառքի համար։ Կարիք չկա վճարել վարձակալության, աշխատողների, գովազդի և բիզնեսի այլ խոշոր ծախսերի համար։

Երկրորդ՝ միջոցառումների անցկացման համար հարմար և մատչելի վայր է, իսկ սա եկամտի և առաջխաղացման ևս մի միջոց է: Նման վայրերը Երեւանում հիմա շատ չեն։

Ե՞րբ եք բացելու դռները առաջին հյուրերի առջև։
Բացումը նախատեսված է դեկտեմբերի կեսերին։ Ժամկետները սուղ են, բայց ամեն ինչ կանենք ժամանակին։ Հայտարարություններին հետևեք սոցիալական ցանցերում։

Մենք կհետևենք Move2Market նոր հարթակի զարգացմանը և հուսով ենք, որ այս նախաձեռնությունը թույլ կտա հայկական բրենդներին նոր բարձունքներ նվաճել։

Եթե ձեզ հետաքրքրում է Move2Market-ը կամ ցանկանում եք ձեր արտադրանքը ներկայացնել խանութում, այցելեք նախագծի Facebook և Instagram -ի էջեր։

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Բիզնես
Գնումները
Ժամանցի վայրեր
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Օրենք և օրենք
Աշխատանք
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • просмотров : 433057
Move2Armenia-ի տոնավաճառները և դրանց կապը TUF բարի հետ։ Մեծ հարցազրույց բրենդ-մենեջեր Անաստասիա Ակշովայի հետ
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է