Ի՞նչ կլինի, եթե մնաք Հայաստանում, կամ մեկ վիզարանի պատմություն - Move2Armenia

Ի՞նչ կլինի, եթե թույլատրվածից երկար մնաք Հայաստանում կամ մի visa run-ի պատմություն

0
Ի՞նչ կլինի, եթե թույլատրվածից երկար մնաք Հայաստանում կամ մի visa run-ի պատմություն
01.12.2023
0
Ֆավորիտներին

Ռուսաստանի քաղաքացիները առանց հիմնավորման կարող են գտնվել Հայաստանում տարեկան ոչ ավելի, քան 180 օր, հակառակ դեպքում՝ տուգանք՝ առնվազն 50 000 դրամի չափով։ Հաճույքը երկարաձգելու և երկրում ավելի շատ մնալու համար պետք է հաշվառվել, կացության թույլտվություն կամ աշխատանքի թույլտվությունստանալ։ Բացի այդ, ոմանք նաև visa run են կատարում՝ հատում են սահմանը, ինչից հետո երկրում մնալու թույլատրելի ժամկետը սկսում է հաշվարկվել զրոյից։

Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Մաքսիմ Շվեցովն օգտագործում է հենց այս մեթոդը։ Իր հաջող փորձի մասին նա կիսվել է մեզ հետ։Եկեք պարզենք, թե ինչ անել, եթե չարաշահել եք հայկական հյուրընկալությունը. ձեզ կարտաքսե՞ն, եթե չկարողանաք հաշվել մինչև վեցը։

Բովանդակություն

  1. Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց
  2. Հայկական մաքսատունը
  3. Վերադարձ տուն

Ինչպե՞ս ամեն ինչ սկսվեց

Երբ հասկացա, որ գերազանցում եմ իմ՝ Հայաստանում մնալու թույլատրելի ժամկետը, առաջին բանը, որ փորձեցի անել, ՕՎԻՐ-ում գրանցվել էր, որպեսզի այնտեղ վճարեմ տուգանքը։ Բայց 2023-ի նոյեմբերին հնարավոր էր գրանցվել միայն 2024-ի հունիսի համար, ուստի ես ստիպված էի օգտագործել երկրորդ մեթոդը՝ visa run կատարել։

Որոշեցի երթուղայինով անցնել Վրաստանի սահմանը։ Խորհուրդ եմ տալիս նախապես զգուշացնել վարորդին, որ նա պետք է սպասի ձեզ։ Եվ մտածեք, թե օրվա որ ժամն է ձեզ համար ավելի հարմարավետ․ ցերեկը լուսավոր է, բայց մեքենաները շատ են, և վազանց կատարելը վտանգավոր է: Իսկ գիշերը մայրուղին լուսավորված չէ, բայց մեքենաները քիչ են, կարելի է վազանց կատարել ու ավելի արագ հասնել։

Հայկական մաքսատունը

Մաքսատանը անմիջապես բարձրացա սահմանապահի մոտ և ասացի, որ հաշվել չգիտեմ։ Ինձ ուղարկեցին 23 սենյակ, դա նույն շենքում է՝ հետնամասից: Հարկավոր էր արտասահմանյան անձնագիր, միայն դրանով կարող ես մուտք գործել Վրաստան։ Ինձանից պահանջվեց 20–25 րոպե անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու համար: Հարևան սենյակում վճարեցի 50.000 դրամ տուգանքը։ Չնայած այնտեղ տերմինալ կա, ավելի լավ է կանխիկ գումար վերցնել։ Իդեպ, մանրը հետ են տալիս։

Սենյակ վերադարձա երեք կտրոններով, դրանք կնքված էին։ Հաջորդը, պետք էր ստորագրել երեք փաստաթուղթ․ բոլորը հայերեն էին։ Ես էլ հարցրեցի , թե դա արդյոք արտաքսման համաձայնագիրը չէ։Ինչին ի պատասխան ինձ ասացին․ «Դեռ ոչ»։

Դրանից հետո ինձ տվեցին անհրաժեշտ փաստաթղթերը․ մեկը տվեցի սահմանապահին, երկրորդը մնաց ինձ մոտ։ Իմ փաստաթղթերը կնքեցին, և ես անցա սահմանը։

Վերադարձ տուն

Իմ վերադարձի ճանապարհը «ուրախ» անցավ, բայց ոչ խախտման պատճառով։ Միկրոավտոբուսը, որի տոմսերը պատվիրել էի tutu.ru-ի միջոցով, պարզապես չեկավ: Երբ զանգահարեցի փոխադրողին, ասացին, որ մեքենաները վերջացել են, և որ պետք է զանգահարեի ուղևորությունից առաջ ու նորից ամեն ինչ ճշտեի: Ես ստիպված էի դիմել այլ ընկերության և տուն վերադարձա նախատեսվածից ուշ։

Մաքսայինում ոչ մի հարց չէին տալիս, ոչ մի թուղթ չէին խնդրում։ Եվ, այնուամենայնիվ, իմ արկածները չէին ավարտվել. ես որոշեցի հետաքրքրվել, թե որքան ալկոհոլով կարելի էր անցնել սահմանը։Պարզվեց, որ ընդամենը երեք լիտրով, իսկ ես հինգը լիտր ունեի։ Դուք կհարցնեք՝ որտեղ ես թաքցրեցի ավելորդ շիշը: Պատասխան. ոչ մի տեղ, ոչ ոք չի ստուգել պորտֆելը: Բայց ես, այնուամենայնիվ, խորհուրդ չեմ տալիս ռիսկի դիմել, ոչ բոլորի բախտը կարող է ինձ պես բերել: Դա նույնպիսի վիճակահանություն է, ինչպիսին visa ran-ը. այն աշխատում է, թեև չպետք է աշխատի:

 

Հուսով ենք, որ այս պատմությունը կօգնի ձեզ գլուխ հանել vias run-ից և տուգանքներից: Իսկ եթե ձեզ հետ նույնպես նմանատիպ դեպք է տեղի ունեցել, կիսվեք մեկնաբանություններում։

Դա կարող է օգտակար լինել. Վրաստան կարող եք գնալ ոչ միայն ավտոբուսով, ինչպես դա արեց Մաքսիմը, այլ նաև վարձակալած մեքենայով. Move2Car.

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Տեղափոխում / Թռիչք
Օրենք և օրենք
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Գնումները
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • դիտումներ: 1
Ի՞նչ կլինի, եթե թույլատրվածից երկար մնաք Հայաստանում կամ մի visa run-ի պատմություն
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է