Հանդիպում VIVA հիմնադրամի հետ - Move2Armenia

Հանդիպում «ՎԻՎԱ» հիմնադրամի հետ

0
Հանդիպում «ՎԻՎԱ» հիմնադրամի հետ
25.09.2023
0
Ֆավորիտներին

2016 թվականից «ՎԻՎԱ – Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամը բժշկական օգնություն է ցուցաբերում Արցախի բնակիչներին, ինչպես նաև սոցիալական ծրագրեր է իրականացնում։ Սեպտեմբերի 19-ից հիմնադրամը գործում է 24/7՝ շփվելով հիվանդանոցների, բժիշկների հետ և օգնելով տուժածներին։

Սեպտեմբերի 24-ին Common Ground-ի բակում տեղի ունեցավ հանդիպում հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Նրանք պատասխանեցին կամավորների և նվիրատուների հարցերին, պատմեցին իրենց մասին, իրենց տրամադրած օգնության տեսակների և բարեգործության դերի մասին։ Move2Armenia թիմը ևս ներկա էր այդ հանդիպմանը։ Հակիրճ ներկայացնենք ամենակարևոր տեղեկատվությունը։

Բովանդակություն

  1. Ինչպիսի՞ օգնություն է հիմա տրամադրվում, և ինչո՞վ է զբաղվում հիմնադրամը
  2. Բռնի տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու սահմանները
  3. Ապատեղեկատվություն
  4. Ստվերային վճարներ և ստուգում
  5. Ինտելեկտուալ կամավորություն
  6. Գիտակցված նվիրատվություն
  7. Արդյունավետ օգնություն 24/7

1. Ինչպիսի՞ օգնություն է հիմա տրամադրվում, և ինչո՞վ է զբաղվում հիմնադրամը

Տատյանա Հովհաննիսյան, հիմնադրամի համահիմնադիր, բ․գ․թ․, բժիշկ

ՎԻՎԱ-ն բժշկական հիմնադրամ է, որի անդամ են հանդիսանում ավելի քան 500 բժիշկներ: Մենք չորս պատերազմների ու արտակարգ իրավիճակների միջով ենք անցել, այս ամբողջ ընթացքում նախապատրաստվել ենք և գիտենք, թե երբ և ինչ է պետք անել։

Այս ընթացքում քաղաքացիների համար հավաքել ենք մոտ 1000 առաջին բուժօգնության փաթեթ, բացել ենք մեր կենտրոնը Գորիսում։ Հիմնադրամի կամավորները Գորիսի հիվանդանոցի բժիշկների հետ միասին կտրամադրեն բժշկական ներառյալ՝ հոգեբանական օգնություն և ձեռք կբերեն անհրաժեշտ դեղամիջոցներ։ Կարևոր է, որ գնումների վերաբերյալ որոշումներ է կայացնում բժշկական թիմը, քանի որ ոչ ոք բժիշկներից լավ չգիտի, թե ինչ է իրենց պետք:

Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները կհրապարակվեն կայքում՝ օգնությունը ցուցաբերելուց հետո:

2. Բռնի տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու սահմանները

Տատյանա Հովհաննիսյան․

Դեռևս 90-ականներից Հայաստանում գրանցված են խոշոր հիմնադրամներ, որոշները նույնիսկ ֆինանսավորվում են ՄԱԿ-ի կողմից։ Այս հիմնադրամները գիտեն, թե ինչպես ընդունել բռնի տեղահանված անձանց և ինչպես աշխատել նրանց հետ:

Գոռ Նահապետյան, բարերար, գործարար, մի քանի բարեգործական հիմնադրամների հոգաբարձու և համանախագահ.

Հիմնադրամները բազմաթիվ են, բայց մենք դեմ ենք մրցակցությանը։ Փոխարենը՝ կողմ ենք համագործակցությանն ու գործընկերությանը։ Մենք զրուցում ենք հիմնադրամների ղեկավարների հետ, ընդհանուր նախագծեր իրականացնում, օգնում ենք միմյանց բեռնափոխադրումներ կատարել։ Օրինակ, մեր հիմնադրամի իրերը մատակարարել է «301 Իմաստության երկիր»-ը։ Մեր օրերում ամենակարևորը գումարն արդյունավետ ծախսելն է, իսկ ռեսուրսները ճիշտ բաշխելու նպատակով հարկավոր է համագործակցել ավելորդ իրեր չգնելու համար։

Բարեգործությունը միշտ աշխատում է պետության հետ համատեղ: «Վիվա» հիմնադրամը համագործակցում է առողջապահության, պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ։ Նախարարությունները մեկ բռունցքի պես պետք է զբաղվեն մարդկային կյանքերով։

Տատյանա Հովհաննիսյան․

Շատերին է հետաքրքրում Ինչ է հիմա անում կառավարությունը.

  1. . Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ֆեյսբուքյան էջում հրապարակել է գրառում Առաջնային կարիքների հաշվարկման հարթակին հղմամբ , ինչպես նաև թեժ գծի համարը՝ 114։
  2. Բռնի տեղահանված մարդկանց ուղղորդման քարտեզը ևս կհրապարակվի։
  3. Գործում է բռնի տեղահանված մարդկանց ընդունման կենտրոն։

Աշխատանքը կազմակերպված է հետևյալ կերպ. նախ մարդիկ կանցնեն Կոռնիձորի միջանցքով, հետո կհանդիպեն բժիշկներին, հոգեբաններին, հիմնադրամների և պետության կամավորներին։ Դրանից հետո՝ բաշխում հյուրանոցներով։ Այժմ կա 40 000 ընտանիքի տեղակայման վայր (յուրաքանչյուր ընտանիքը՝ երեք հոգի հաշվարկից ելնելով):

Կան տարբեր վճարներ, և բոլորն ուզում են հասկանալ, թե որոնք են բռնի տեղահանված անձանց օգնություն ցուցաբերելու սահմանները։ Մեր հիմնադրամն, օրինակ, հագուստ չի հավաքելու։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կուղղորդենք նման հիմնադրամներ։ Սնունդ հավաքելու կարիք չկա, պետությունն արդեն ունի որոշակի փաթեթներ, հյուրանոցներում կա խոհանոց։ Չի կարելի գնել արագ փչացող ապրանքներ, ինչը հիմա անում են որոշ հիմնադրամներ։ Իմ կարծիքով դա ռացիոնալ չէ։

Ռուսաստանում կամավորները հիվանդանոցներ էին բերում տակդիրներ և մանկական սնունդ։ Մենք նաև գնում ենք լայն տարածում չունեցող դեղամիջոցներ։ Բացի այդ, մեր պահեստում կան անցյալ պատերազմից մնացած բժշկական սարքավորումներ։

3. Ապատեղեկատվություն

Գեորգի Կևորկով, հիմնադրամի դեսպան, հայկական Telegram ալիքների և լրատվամիջոցների հեղինակ.

Առաջինը, ինչ պետք չէ անել՝ կարդալ թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներ: Այնտեղ գործնականում ճշմարտություն չկա։ Երբեմն տեղեկատվությունը հարևան երկրների աղբյուրներում ավելի արագ է հայտնվում, քան Հայաստանում, բայց դա այդքան էլ կարևոր չէ։ Հավաստի տեղեկատվությունը միևնույնն է կհասնի հայկական լրատվամիջոցներին։

Երկրորդ. չի կարելի հրապարակել տրանսպորտային միջոցների տեղաշարժը, սա օգնում է թշնամուն: Պետք է հասկանալ տեղեկատվության տարածման նպատակը, քանի որ ցանկացած չմտածված հրապարակում կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։

Գոռ Նահապետյան.

Կամավորական աշխատանքը, նվիրատվությունը ենթադրում են որոշակի պարտավորություններ։ Ես՝ որպես հիմնադրամի հոգաբարձու և դեմք հրապարակում եմ միայն այն, ինչը հասկանում եմ, «ՎԻՎԱ»-ի գովազդը։ Բացի այդ, մենք բոլորս կարող ենք ազդել ներկայումս կատարվող հանցագործությունների ապացույցների հավաքագրման վրա: Վայրագությունները պետք է փաստաթղթավորվեն։

Գեորգի Կևորկով.

Այս օրերին պետք է կարդալ վստահելի աղբյուրների տարածած տեղեկատվությունը: Ինչպե՞ս հասկանալ, որ լրատվամիջոցին կարելի է վստահել.

  • եթե լրատվամիջոցը գոնե մեկ անգամ սխալ տեղեկատվություն է տարածել և ներողություն չի խնդրել կամ հերքում չի հրապարակել, ապա դրանից կարելի է հրաժարվել
  • կարդալ Telegram-ալիքներ, որտեղ չեն հայհոյում, մեջբերում են սկզբնաղբյուրները և հղումներ տրամադրում, ինչպես նաև հերքում են ոչ հավաստի տեղեկատվությունը:

4. Ստվերային վճարներ և ստուգում

Վիկտոր Միխայլով, հիմնադրամի համահիմնադիր, իրավաբան, իրավապաշտպան.

Ճգնաժամային ժամանակաշրջանում ակտիվանում է անձնական քարտերին գումար հավաքելու և որոշակի իրեր հավաքելու խնդիրը։ Դա կարող է լինել.

1) կոնկրետ անձի նախաձեռնությունը, ով ցանկանում է օգտակար լինել.

2) խարդախություն։

Հիշեք, որ նվիրատուների միջոցների օգտագործման պատասխանատվությունը կրում են հենց այդ անհատները։

Նվիրատվություն ընդունող անհատները պետք է հասկանան, որ մեծ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա: Նույնիսկ գնումները պետք է կատարվեն տնտեսապես շահավետ, մեծածախ մատակարարների հետ համագործակցությամբ: Ռեսուրսները անսահմանափակ չեն, և դրանք պետք է խելամտորեն ծախսվեն:

Խորհուրդ եմ տալիս գործել մասնագիտական հիմնադրամների միջոցով, քանի որ դրանք տարիներ են ծախսել իրենց հմտությունները կատարելագործելու և հասարակության վստահությունը նվաճելու համար:

Գեորգի Կևորկով:

Մի օրինակ բերեմ. մի Telegram-ալիքի ներկայացուցիչ ինձ գրեց, որ ցանկանում է բժշկական օգնության դասընթացներ կազմակերպել։ Բայց չէ՞ որ նման դասընթացներ արդեն կան․ ՎԻՎԱ-ն պատրաստ է մեկնել մարզ, որտեղ կհավաքվեն վերապատրաստում անցնել ցանկացողները։ Եթե ցանկանում եք օգնել, դիմեք հիմնադրամներին:

Իսկ նվիրատուները պետք է իրենք որոշեն՝ վստահե՞լ նորաստեղծ ալիքներին, որոնք սովորաբար կենտրոնանում են այլ ոլորտների վրա, թե՞ ոչ: Կարող է այնպես պատահել, որ դուք նվիրատվություն կատարեք խաբեբաներին, հիասթափվեք բարեգործությունից և այլևս երբեք չօգնեք:

Գոռ Նահապետյան.

Բարեգործությունը պետք է լինի պրոֆեսիոնալ, նույնիսկ բարեգործության դպրոց կա, այսինքն՝ պետք է սովորել, թե ինչպես բարեգործություն անել, վարել հիմնադրամի գործունեությունը։ Բավական չէ լավ մարդ լինել, պետք է լինել մասնագետ, որին հնարավոր լինի գումար վստահել։

Երբ նվիրատվություն եք կատարում, նայեք, թե ովքեր են հոգաբարձուները, ովքեր են տվել հիմնադրամին իրենց ժամանակը, անունը, հեղինակությունը և հավատում են դրան:

5. Ինտելեկտուալ կամավորություն

Գոռ Նահապետյան.

Իդեպ հոգաբարձուների, հիմնադրամի խորհրդի և դեսպանների աշխատանքի մասին. մեզնից յուրաքանչյուրը հանդիսանում է ինտելեկտուալ կամավոր։ Մարդիկ գալիս են մեզ մոտ խորհրդատվության, սովորելու և հասարակության հետ աշխատելու համար: Գումարը վերջինն է այս ցանկում, այն կարելի է հավաքագրել հենց նույն նախաձեռնությունների միջոցով:

Տատյանա Հովհաննիսյան․

Ինտելեկտուալ կամավորությունն ավելի թանկ արժե, քան ցանկացած գումար։

Հիմնադրամին անհրաժեշտ են ոչ միայն գումար նվիրաբերողներ, կամավորների «ազատ ձեռքերը», այլ նաև դիզայներներ, հոգեբաններ, թարգմանիչներ, խմբագիրներ և այլ մասնագետներ։ Ծրագրավորողների աշխատանքը կարևոր է հատկապես անվտանգության առումով, քանի որ երբեմն կիբերհարձակումների հետևանքով կայքերը կոտրվում են։ Պետք է աշխատել նաև կայքի վրա և սոցիալական ցանցերում։

Եթե ցանկանում եք դառնալ կամավոր, գրեք մեզ, նշելով, թե ինչպես եք պատրաստ օգնել և որքան ժամանակ կարող եք տրամադրել: Ավելի լավ է ուղարկեք ձեր ռեզյումեն: Ինտելեկտուալ կամավորներն օգնում են հիմնադրամին գումար խնայել աշխատակիցներ վարձելու վրա:

Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչ հմտություններ ունեք, դուք կարող եք նույնիսկ պարզապես գալ և կանգնել մեր կողքին, աջակցել մեզ: Առանց աշխատանքային խտրականության։

Միակ սահմանափակումը՝ հավաքագրման վայրում արգելված է ուտել, ծխել կամ խմել։

Կամավորներ ամբողջ աշխարհից ցանկանում են օգնել մեզ, ուստի նախատեսվում է առցանց հանդիպում:

Մեր կայքում կա նաև առանձին հարցաթերթիկ բժիշկների համար։ Սակայն մենք միանգամից չենք ընդունում մասնագետներին, նախ ստուգում ենք։

6. «Գիտակցված նվիրատվություն»

Գոռ Նահապետյան.

Ինչպիսին էլ լինի իրավիճակը՝ խաղաղ, թե ոչ, պետք է պատրաստ լինել ցանկացած պահի օգնություն ցուցաբերել։ Մենք ունենք պահեստավորված սարքավորումներ և դեղորայք, մենք վերազինում ենք վիրահատարանները, իսկ մեր նոր ուղղությունը արյան բանկերի համալրումն է։ ՎԻՎԱ-ի շնորհիվ առաջին անգամ գրանցվեց դոնորների մեծ հոսք։

Տատյանա Հովհաննիսյան․

Գիտակից նվիրատվություն նախաձեռնությունը մեկ տարեկան է։ Ներկայումս դոնորները հոգում են հիվանդանոցային կարիքների միայն 15%, իսկ հիմնադրամը պատմում է, որ անհրաժեշտ է արյուն հանձնել, ստեղծում է դոնորական բազա։ Մի քանի քաղաքներում ակտիվացրել ենք արյան հավաքման կետերը։ Այս պահին դրանք գտնվում են Երևանում, Հրազդանում, Վանաձորում և Գյումրիում, սակայն նախատեսում ենք ընդլայնել ցանկը և արագացնել հիվանդանոցների աշխատանքը։

Եթե ցանկանում եք դառնալ արյան դոնոր, խնդրում ենք լրացնել հարցաթերթիկը կայքում։ Նշեք այն քաղաքները, որտեղ կարող եք արյուն նվիրաբերել: Երևանում հերթեր են մինչև հոկտեմբեր, ուստի ձեզ կարող են անմիջապես հետ չզանգահարել, իսկ Գյումրիում և Հրազդանում շատ ավելի քիչ ցանկացողներ կան։ Ընդ որում, արյան բանկը պետք է հավասար չափով լրացված լինի։

Դոնորների քաղաքացիությունը և ազգությունը կարևոր չէ, անհրաժեշտ է միայն անձնագիրը։

Արյան նվիրատվության մասին ավելին կարդացեք մեր հոդվածում։

Յուրաքանչյուր ոք պետք է կարողանա օգնություն ցուցաբերել՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ է տեղի ունեցել։ 2020 թվականի պատերազմից հետո մենք սկսեցինք առաջին օգնության դասընթացներ։ Հիմնադրամը տեսավ դրա անհրաժեշտությունը, երբ բժիշկները հասկացան, որ բազմաթիվ վիրավորների կորցրել ենք տարհանման փուլում (այն տևում է մինչև 40 ժամ): Եվ հիմա մեր խնդիրն է առաջին բուժօգնություն սովորեցնել ողջ խաղաղ բնակչությանը։ Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ առաջին օգնությունն անհրաժեշտ է ոչ միայն պատերազմի ժամանակ։

Նման դասընթացներ են կազմակերպում նաև այլ հիմնադրամներ։ Դասերի գրանցվելիս համոզվեք, որ դասավանդում են բժիշկ-մասնագետներ։

Մեր առաջին օգնության դասընթացները վարում են բժիշկներ կամ օրդինատորներ, ովքեր անցել են պատերազմների միջով և ունեն միջազգային վկայագրեր: Դասընթացներն անցկացվում են նաև ռուսերենով։ Մեկ հրահանգչին բաժին է ընկնում 6-10 հոգի: Մի սենյակում դասավանդվում է տեսություն, մյուսում՝ պրակտիկա։ Մենք սովորեցնում ենք անգամ ավագ դպրոցի աշակերտներին՝ նախապես պայմանավորվելով ուսհաստատության հետ։ Այսպես մենք աշխատել ենք Ջերմուկի, Տերի և հարակից գյուղերի երեխաների հետ։

***

Մենք նաեւ պատրաստում ենք ռազմական բժիշկների։ Տանում ենք նրանց կոնֆերանսների և դասընթացների, նրանք սովորում են բարդ սարքերի հետ աշխատել: Կարևոր աշխատանքներ են իրականացվում տուժածների վերականգնման, այդ թվում՝ հոգեբանական վերականգնման առումով։

Վիկտոր Միխայլով.

ՎԻՎԱ-ի հաշվետվությունը կարելի է գտնել կայքում։ Բաց գործունեություն վարելը մեզ համար մեծ արժեք է հանդիսանում: Դուք կարող եք տեսնել, թե ինչի վրա է ծախսվել յուրաքանչյուր լումա: Բացի այդ, բաց լինելը դրսևորվում է նաև նրանով, որ մենք՝ համահիմնադիրներս և հոգաբարձուներս, ձեզ հետ հավասար քարշ ենք տալիս տուփեր և փաթեթները։

Հիմնադրամը ստեղծելիս մեզ համար կարևոր էր նվազագույնի հասցնել շահերի բախումը։ Հետեւաբար, հիմնադրամի խորհրդում բոլորը կամավորներ են, եւ բոլորը ներգրավված են տարբեր ոլորտներում։ Օրինակ, բացի Տատյանայից, խորհրդում բժիշկներ չկան։ Մեզ համար գլխավորը ձեր վստահությանն արժանանալն է։

Նշեմ, որ որպես կամավոր են հանդես գալիս տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ոչ ոք չի պատերազմում։ Բայց եթե մեզ թուրքական կամ ադրբեջանական ծագման ապրանքներ են նվիրաբերում, մենք դրանք չենք փոխանցում տեղահանվածներին, այլ փոխանակում ենք ռուսական հիմնադրամների միջոցով։

7. Արդյունավետ օգնություն 24/7

Գոռ Նահապետյան.

Եթե կամավորներն աշխատում են 24/7 ռեժիմով, ապա պետք է ինչ-որ բանով զբաղվել, որպեսզի չխենթանաս։ Պետք չէ ժամանակ վատնել լուրեր կարդալու վրա, քանի որ դա միայն վնասում է հոգեկան վիճակին։ Գտեք ձեր հիմնադրամը և ինչ-որ բան արեք նրա համար, դա օգնում է: Հիմնադրամին իր աշխատանքի բոլոր փուլերում անհրաժեշտ են հոգատար մարդիկ։

«Ի՞նչ անել, եթե ձեզ համակել է տագնապը. խորհուրդներ հոգեբաններից»։

Մեր երկրում պետք է պատրաստ լինել ակնթարթորեն համախմբվել և իմանալ, թե ինչպես պաշտպանվել: Յուրաքանչյուրը պետք է իմանա, թե ինչ պետք է անի, ուր գնա։ Արյան բանկը պետք է լի լինի։

Եթե ցանկանում եք օգնել «ՎԻՎԱ - Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամին, այցելեք կայք հետևյալ հղումով, փոխանցեք նվիրատվություններ, դարձեք կամավոր կամ արյուն հանձնեք։

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ՝ 68
  • դիտումներ: 1
Հանդիպում «ՎԻՎԱ» հիմնադրամի հետ
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է