ՀՈՒԼԻՍԻ 21, ՈՒՐԲԱԹ
«Pink Floyd: The Wall»-ի ցուցադրությունը անգլերեն լեզվով ռուսերեն ենթագրերով
«Pink Floyd: The Wall»-ը՝ կրկին մեծ էկրանին է: Փինք Ֆլոյդի ամենակոնցեպտուալ ալբոմի՝ «The Wall»-ի հիման վրա ստեղծված կինեմատոգրաֆիկ այս էսքիզը նկարահանվել է խմբի առաջնորդներից մեկի՝ Ռոջեր Ուոթերսի սցենարով։ Կինոնկարը վերածվել է այլակարծության մանիֆեստի և անգլիական հասարակությանը շղթայած ավանդույթների կույր հավատարմության ժխտման։
Ժամը՝ 20:00 – 22:00
Հասցե՝ Երեւան, կ/թ «Մոսկվա» , Աբովյան, 18շ
Միջոցառման մասին մանրամասն՝ ARTPOKAZ
Գինը՝ 3 000 դր
Մոցարտի երաժշտությունը՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը
Մոցարտի ստեղծագործություններն իսկապես յուրահատուկ են իրենց բարդությամբ և բովանդակությամբ։ Հանճարեղ կոմպոզիտորը ցնցեց 18-րդ դարի հանդիսատեսին և շարունակում է գերել դասական երաժշտության սիրահարներին այսօր: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հնարավորություն կունենաք լսել Մոցարտի 3 ստեղծագործությունները՝ Ադաջիո և Ֆուգա դո մինոր, Սիմֆոնիա №29 լյա մաժոր Կ. 201, Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար №17 սոլ մաժոր Կ. 453։
Ժամը՝ 19:00 – 21:00
Հասցե՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, Իսահակյան 1
Միջոցառման մասին մանրամասն՝ Տոմսարկղ
Գինը՝ 2 000 – 5 000 դր
Կարինե Օթարյանի «Սկիզբ» ֆոտոցուցահանդես
Art Embassy ցուցասրահը ներկայացնում է բժիշկ Կարինե Օթարյանի նախածննդյան լուսանկարների ցուցահանդեսը: Այս բացառիկ հավաքածուն, որը վերնագրված է «Սկիզբ», բացահայտում է կյանքի սկզբնավորման տպավորիչ պահերը, որոնք նկարահանվել են նախածննդյան ախտորոշման գործիքների, ներառյալ ուլտրաձայնային սկանավորման և այլ առաջադեմ սարքավորումների միջոցով:
Ժամանակացույց՝ 21.07 – 22.07, 19:00 – 22:00
Հասցե՝ Երևան, Art EmbassyՍայաթ-Նովա, 28
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ Անվճար
Եռօրյա տուր դեպի Արևմտյան Հայաստան
Բացահայտեք հայերի պատմական հայրենիքը «Համշեն տուր»-ի՝ Արևմտյան Հայաստան ճամփորդություններ կազմակերպող պրոֆեսիոնալ տուրօպերատորի հետ: Երեք հիանալի օր՝ պատմական Հայաստանում. հնարավորություն՝ այցելելու Վանա լիճ և Աղթամար կղզի, Անի, Կարս, Վան, Մուշ, Բայազետ քաղաքները, տեսնելու բիբլիական Արարատ լեռը և բազմաթիվ այլ պատմական վայրեր ու բնության հրաշալիքներ։ Ձեզ սպասվում է հարուստ և հետաքրքիր ծրագիր։
Ժամանակացույց՝ 21.07, 5:00 – 23.07, 23:00
Հասցե՝ Երեւան, փ. Թումանյան, 8
Միջոցառման մասին մանրամասն՝ hamshen.am
Գինը՝ 69 000 դր
Ծովային ընթրիք TUT PLANT STORE-ում
Table For Friends-ը հրավիրում է ձեզ ընթրիքի Երևանի գողտրիկ բակում գտնվող TUT PLANT STORE-ում՝ թթի ծառի տակ: Կմատուցվեն ծովային խոհանոց, հայկական ամառային գինիներ, որը կարելի է վայելել հաճելի երաժշտության, թարմ ծաղիկների, մոմի լույսի ներքո ջերմ զրույցների ուղեկցությամբ։
Ժամը՝ 20:00 – 00:00
Հասցե՝ Երևան, TUT PLANT STORE, Պուշկինի, 52/8
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 18 000 դր
Black Coffe Dvin Music Hall-ում
Black Coffee-ն իսկական պայթյուն է պարահրապարակում։ Նրա աշխատանքը գնահատում են բոլոր նրանք, ովքեր զբաղվում են էլեկտրոնային երաժշտությամբ և ցանկանում են զգալ հայտնի DJ-ի էներգիան և ոճը: Dvin Music Hall-ը վստահեցնում է, որ մթնոլորտը կատարյալ կլինի անմոռանալի երեկույթի և պարելու համար: Այսպիսով, հավաքեք ընկերներին և պատրաստվեք պարել ամբողջ գիշեր:
Ժամը՝ 22:00 – 2:00
Հասցե՝ Երեւան, Պարոնյան, 40
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 25 000 – 50 000 դր
Սրբուկի համերգ Mezzo-ում
Mezzo-ն հրավիրում է երիտասարդ, տաղանդավոր երգչուհի Սրբուկի համերգին։ Նա ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթում, ինչպես նաև մասնակցել է հայկական X-Factor շոուի եզրափակչին։ 2018 թվականին մասնակցել է ուկրաինական «Երկրի ձայնը» շոուին, որում զբաղեցրել է չորրորդ տեղը։
Ժամը՝ 21:00 – 00:00
Հասցե՝ Երեւան, Mezzo, Իսահակյան, 28
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 4 000 – 10 000 դր
Անիմեի դիտում և դասախոսություն Letters and Numbers-ում
Ուրբաթ օրը Letters and Numbers-ի այգում տեղի կունենա Մամորու Հոսոդայի ստեղծագործություններին նվիրված դասախոսություն, որից հետո կցուցադրվի նրա ամենահայտնի աշխատանքը՝ «Ժամանակը նվաճած աղջիկը»: Մամորու Հոսոդան յուրատեսակ ռեժիսոր է։ Նա աշխատել է լեգենդար Toei Animation-ում, երկու անգամ մերժվել է ավելի լեգենդար ստուդիայի՝ Ghibli-ի կողմից և իր հիմնական ֆիլմերը նկարահանել է նույնքան լեգենդար Madhouse ստուդիայում։ Մամորուն ստեղծել է իր սեփական ստուդիան, առաջադրվել է Օսկարի «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։
Ժամը՝ 20:00 – 22:00
Հասցե՝ Երևան, Letters and Numbers, Թումանյան, 35Գ
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ նվիրաբերությամբ
«Սիմֆոնիկ Մանսուրյան»՝ Գյումրիում
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգը, որի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի ֆիլմերում հնչող՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ժամը՝ 19:00 – 22:00
Հասցե՝ Գյումրի, Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Սայաթ-Նովա, 4
Միջոցառման մասին մանրամասն՝ Տոմսարկղ
Գինը՝ 3 000 – 10 000 դր
Ջազ՝ Common Ground-ում
Common Ground-ի հաճելի մթնոլորտում տեղի կունենա երեկոյան ջազ համերգ: Ջազ կիթառահար Նիկ Տեր-Օգանեսյանը 2021 թվականին ստեղծել է համանուն ջազային տրիոն։ Խմբի անդամներն են Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Սիմոն Դոլմազյանը (կոնտրաբաս), ջազ կիթառ նվագում է ինքը՝ Նիկը։ Երգացանկը ներառում է սվինգ, բի-բոփ, հարդ-բոփ և ջազ, որոնցում համադրված են միջազգային ավանդույթներն ու հեղինակային ոճը։ Եռյակն այս երաժշտությամբ փոխանցում է քաղաքի աշխույժ ռիթմն ու բազմաձայնությունը։
Ժամը՝ 20:00 – 22:00
Հասցե՝ Երեւան, Common Ground, Բաղրամյան, 6
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 3 000 դր
Պարային երեկույթ՝ The Kond House-ում
The Kond House-ը վերականգնում է երեկույթները պարերի և ուրբաթօրյա երեկոների սիրահարների համար։ Սպասում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են վայելել Գարեգին Հարությունյանի երաժշտությունը Funk, Hip Hop և Disco ժանրերում: Յուրաքանչյուր մասնակցի խոստանում են հյուրասիրել Beefeater ջինի հիմքով պատրաստված մեկ Gin Tonic-ով։
Ժամը՝ 22:00 – 3:00
Հասցե՝ Երևան, The Kond House, Լեո, 46
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 2 000 դր
«Նվիրաբերողներ և նվիրատվություններ. Սուրեն Սաֆարյան» Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահի հին և միջնադարյան արվեստի սրահներում տեղի կունենա Հայաստանի ժողովրդական արտիստ Սուրեն Սաֆարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Հայփոստի կողմից թողարկված բացիկի մարման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը կհաջորդի «Նվիրաբերողներ և նվիրատվություններ. Սուրեն Սաֆարյան» ցուցահանդեսի բացումը։ Ցուցահանդեսին ներկայացված են նկարչի իրավահաջորդների կողմից նվիրաբերված պատմա-հայրենասիրական թեմաներով գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ: Ժայռային բնապատկերները, ազգային տարազներով հայ կանանց դիմանկարները և նրանց խառնվածքն ընդգծող ազգային էլեմենտները Սաֆարյանի ստեղծագործություններում ընդգծում են հայ ժողովրդի պատմական անցյալը։
Ժամը՝ 17:00 – 20:00
Հասցե՝ Երևան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Արամի, 1
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 1 000 – 2 000 դր
ՀՈՒԼԻՍԻ 22, ՇԱԲԱԹ
Pool-Poolak երեկույթ՝ Tun-Tegh-ից
Tun-Tegh-ը հրավիրում է Pool-Poolak երեկույթի: Կազմակերպիչները խոստանում են վառ ու համեղ տպավորություններ։ Ձեզ սպասում են միստիկ կոկտեյլներ, հեղինակային խոհանոց, վինտաժ իրերի տոնավաճառ, լավագույն դիջեյները և տարբեր ոճերի երաժշտություն:
Ժամը՝ 13:00 – 22:00
Հասցե՝ Երևան (հասցեն կհայտնեն տոմս գնելուց հետո)
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 5 000 – 7 000 դր
INSTASAMKA-ն և MONEKEN-ը՝ Shene-ում
INSTASAMKA-ն և MONEKEN-ը առաջին անգամ համերգ կտան Երևանում։ INSTASAMKA-ն ժամանակակից երաժշտական աշխարհի ամենահակասական և հայտնի կատարողներից է։ Երևանում կենդանի կատարմամբ կկարողանաք լսել նրա սուպեր հիթերը՝ «ՓՈՂՈՎ, ԱՅՈ», «Անջատում եմ հեռախոսը», «MOMMY», «POPSTAR»:
Ժամը՝ Դռները՝ 17։00, սկիզբը՝ 20։00
Հասցե՝ Ջրվեժ, Shene, Երեւան-Գառնի խճ., 16/8
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 15 000 դր
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»՝ The Loft-ում
The LOFT-ում տեղի կունենա «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Այն բաղկացած կլինի 2 դասական փուլերից՝ յուրաքանչյուրը 12 հարցից և կընդհատվի սուրճի ընդմիջումով։ Խաղի լեզուն ռուսերենն է, բայց թիմը կարող է հարցերը քննարկել ցանկացած լեզվով։ Խաղը վարելու է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ակումբի համակարգող, «Յամնայա» պատմաքաղաքական հարթակի հիմնադիր Կառլեն Հակոբյանը։ Խաղի վերջում հաղթող թիմի անդամները կպարգևատրվեն։
Ժամը՝ 19:00 – 21:30
Հասցե՝ Երևան, The LOFT, Մոսկովյան, 3
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 2 500 դր
Բաչատա, սալսա, կիզոմբա՝ բաց դաս Baila Bachata Yerevan-ում
Baila Bachata Yerevan-ը պարային դպրոցը կազմակերպում է անվճար բաց դաս։ Մասնակիցները կկարողանան պարել բաչատա, սալսա, կիզոմբա և ավելի մոտիկից ծանոթանալ այս պարերին: Իսկ եթե այնքան հավանեք, որ ցանկանաք շարունակել դասերը, ապա միայն այդ օրը հնարավորություն կունենաք աբոնեմենտ ձեռք բերել շատ գրավիչ գնով։
Ժամը՝ 19:00 – 21:00
Հասցե՝ Երեւան, Baila Bachata Yerevan, Հանրապետության, 76/2
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ Անվճար
Դասախոսություն «Ratiocinatio autem * Տեսությունը դա ...»՝ Ճարտարապետության գրադարանում
Այս շաբաթ օրը Ճարտարապետների գրադարանում տեղի կունենա «Ratiocinatio autem* Տեսությունը դա…» դասախոսությունը: Դուք կսովորեք, թե ինչ է ճարտարապետական տեսությունը և ինչպես է այն առնչվում պրակտիկային. արդյոք դա անտեղի՞ , թե՞ զուգահեռ ընթացող գործունեություն է: Մի քանի պատմությունների միջոցով կիմանաք, թե ինչպես են ի հայտ գալիս տեսությունները. Վիտրովիոս, Ալբերտի, Պալլադիո, Բլոնդել, Վիոլետ-լը-Դյուք, Լը Կորբյուզիե, Քոլին Ռոու, Ռեմ Կուլհաս։
Ժամը՝ 19:00 – 21:00
Հասցե՝ Երևան, Ճարտարապետության գրադարան, Թումանյան, 5
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ Անվճար
«Ջազ երեխաների համար»՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կհնչի սիրելի մուլտֆիլմերի երաժշտությունը՝ ջազային մշակմամբ՝ փայլուն ջազ երաժիշտների կատարմամբ։ Կենդանի երաժշտական կատարումներին զուգահեռ մեծ էկրանին կցուցադրվեն մուլտֆիլմեր։
Ժամը՝ 19:00 – 21:00
Հասցե՝ Երևան, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ, Աբովյան, 2
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 4 000 – 10 000 դր
Զբոսանք՝ Երևանի փողոցային արվեստի ստեղծագործությունների մոտով Letters and Numbers-ից
Հին Երևանում, ի լրումն XIX դարի հին շենքերի, կարելի է գտնել ինչպես տեղացի, այնպես էլ այցելու արվեստագետների փողոցային արվեստի բազմաթիվ գործեր։ Զբոսանքի ընթացքում կանցնեք փողոցներով, որտեղ գտնվում են ամենահետաքրքիր գործերը և կխոսեք այն մասին, թե ինչպես է փողոցային արվեստն արտացոլում քաղաքի կյանքը: Կարող եք ձեզ հետ վերցնել ձեր տեսախցիկները, քանի որ անցնելու եք շատ կոլորիտային բակերով։
Ժամը՝ 18:00 – 20:00
Հասցե՝ Երեւան, Պուշկինի, 3Ա
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 3000 դր (5000՝ երկու հոգու դեպքում)
English speaking club՝ The LOFT Vanadzor-ում
Հանգստյան օրերին The LOFT Vanadzor-ում գործում է անգլերենի խոսակցական ակումբ: Դուք հնարավորություն կունենաք կիրառել ձեր խոսակցական հմտությունները և պարզապես ժամանակ անցկացնել հաճելի ընկերակցությամբ և հարմարավետ մթնոլորտում: Այս շաբաթ օրը բոլորը հրավիրված են ակումբի առաջին հանդիպմանը։ Ակնկալվում է, որ ձեր անգլերենը կլինի բավարար մակարդակի, որպեսզի իսկապես օգուտ քաղեք այս իրադարձությունից և գուցե հաջորդ շաբաթ ևս այցելեք:
Ժամը՝ 14:00 – 17:00
Հասցե՝ Վանաձոր, The LOFT Vanadzor, Տիգրան Մեծ, 24
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 1 500 դր
«Գարեջրի օրեր»՝ Երևանում
Երեւանում այս շաբաթավերջին կանցկացվի Գարեջրի փառատոն։ Այդ օրերին Երևանի Զաքյան փողոցում կարող եք համտեսել հայկական գարեջրի լավագույն տեսակները և համեղ խորտիկներ։ Փառատոնի ընթացքում մեկ տասնյակից ավելի գարեջրագործներ կներկայացնեն իրենց արտադրանքն ու արտադրման տեխնոլոգիաները։ Դուք նաև կծանոթանաք գարեջրի ընկերությունների պատմությանը և կհամտեսեք գարեջրի կատարյալ համադրություն 20 ռեստորանների ուտեստների հետ:
Ժամանակացույց՝ 22.07 – 23.07, 14:00 – 22:30
Հասցե՝ Երեւան, փ. Զաքյանը
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ Անվճար
FOLK/JAZZ Երեկո՝ Գառնիում
Ֆոլկլորի և ջազի սիրահարների համար բացօթյա երաժշտական երեկո՝ Atuni Garni ռեստորանում: Տաղանդավոր երաժիշտների կատարմամբ բարձրորակ երաժշտությունը, սիրելի ռիթմերը գեղեցիկ բնության գրկում կարող են այս երեկոն յուրահատուկ դարձնել։
Ժամը՝ 20:00 – 23:00
Հասցե՝ Գառնի, Atuni ռեստորան
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 3 000 դր
Վարդան Հովսեփյանի եռյակի համերգը՝ Գյումրիում
Պատրաստվեք արտասովոր երաժշտական ճամփորդության Վարդան Հովսեփյան տրիոյի և Եվա Սքոուի հետ: Այս յուրահատուկ ծրագիրը ներդաշնակորեն համատեղում է Հայաստանի մշակութային ժառանգությունն ու ջազի կենարար ոգին։ Դուք կարող եք զգալ կենդանի երաժշտության գրավիչ ուժը, երբ ընկղմվեք ջազի, ժողովրդական մեղեդիների և օրիգինալ ստեղծագործությունների մեջ:
Ժամը՝ 19:30 – 21:00
Հասցե՝ Գյումրի, Կամերային երաժշտության տուն, Շչերբինի, 3Ա
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 2 000 – 5 000 դր
Զրույց՝ Անրի Մատիսի արվեստի մասին Emigrant-ում
Դուք հնարավորություն կունենաք 20-րդ դարի գլխավոր վարպետներից մեկի՝ Անրի Մատիսի մասին խոսելու մեկ բաժակ գինու շուրջ արվեստի պատմաբան Զարինա Ասֆարիի հետ։ Պարզեք, թե ինչու էր նա սիրված ռուս հովանավորների կողմից և ինչու էր հիանում ռուսական սրբապատկերներով: Մատիսի արվեստը իդեալական է հայկական շոգ ամռանը դրա մասին խոսելու համար։ Չէ՞ որ նրա նկարները լի են արևով, գույները երգում են, ջուրը՝ քչքչում:
Ժամը՝ 18:00 – 20:00
Հասցե՝ Երեւան, Emigrant, Թումանյան, 40
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 6 500 դր
«Օֆլայն» ներկայացումը՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնում
Երեւանի մնջախաղի պետական թատրոնը ներկայացնում է «Օֆլայն» բեմադրությունը։ Սա հոգեդրամա է այն մասին, թե որքան հեռու ենք մենք անցանց կյանքից: Ցանցում մշտական ներկայության պատճառով մենք չենք նկատում ամենակարեւորը՝ կորցրել ենք միմյանց զգալու ունակությունը։
Ժամը՝ 20:30 – 22:30
Հասցե՝ Երևան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Ս.Փարաջանովի, 1
Միջոցառման մասին մանրամասն՝ Տոմսարկղ
Գինը՝ 2 000 դր
Փառատոն Վանաձորում
Արդեն այս շաբաթ օրը Վանաձորում տեղի կունենա փառատոն, որի ժամանակ հնարավորություն կունենաք համտեսել տեղական արտադրանքը, այցելել թաքնված ու հայտնի վայրեր և վայելել համերգային ծրագիրը։ Ձեզ համար ելույթ կունենան ճանաչված կատարողներ և խմբեր՝ Սոնա Ռուբենյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոլանդ Գասպարյանը և այլոք։
Ժամը՝ 12:00 – 22:00
Հասցե՝ Վանաձոր քաղաքի կենտրոն
Միջոցառման մասին մանրամասն՝ vanadzor.am
Գինը՝ Անվճար
Փառատոն TUF-ում «Король и шут» խմբի պատվին
Վերջերս «Король и шут» խմբի երաժիշտների մասին մի բազմասերիանոց ֆիլմ լույս տեսավ, և հենց նրանց պատվին էլ TUF բարում փառատոն կանցկացվի։ Հյուրերին սպասվում է․ ֆիլմի ցուցադրություն, տոնավաճառ, դաջվածքներ, քվիզ, նկարչություն և երաժշտություն։
Ժամը՝ 12:00 – 23:00
Հասցե՝ Երեւան, TUF, Արամի, 42
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 3 000 դր
«Դասականները բոլորի համար»՝ Կամերային երաժշտության տանը
Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Դասականներ բոլորի համար» համերգը՝ դասական երաժշտության իսկական սիրահարների, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ծանոթանալ այս ուղղությանը: Ծրագրում ընդգրկված են Անտոնին Դվորժակի և Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործությունները։
Ժամը՝ 19:30 – 22:00
Հասցե՝ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, Իսահակյան, 1
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 2 000 – 5 000 դր
Զբոսանք քաղաքում՝ Kultura brunch-ից
Զբոսանք քաղաքում՝ արվեստաբան, ճարտարապետության պատմաբան, 9 տարվա փորձ ունեցող էքսկուրսավար Դմիտրի Կոտովի ուղեկցությամբ։ Դուք ոչ միայն կշրջեք քաղաքի կենտրոնում, այլ նաև կայցելեք 18-րդ դարի մզկիթի հանգիստ գողտրիկ բակ, խաչքարերի արհեստանոց և կիմանաք, թե ինչով են տարբերվում հայկական ջրահարսերը սլավոնականներից: Կմտածեք, թե ինչու է մեծ եկեղեցին «գրկում» փոքրին, կսովորեք ոչ մի դեպքում չշփոթել Թամանյանին ու Թումանյանին և շատ ավելին։
Ժամը՝ 17:30 – 20:00
Հասցե՝ Երևան, Հրազդանի կիրճ (հետիոտնային թունելի ելքի մոտ)
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 5 000 դր
«Կարմիրի պատմությունը արվեստի մեջ»՝ գաստրո-դասախոսություն Van Gogh Art Cafe-ում
Van Gogh Art Cafe-ում դասախոսություն կանցկացվի արվեստի ամենակարեւոր գույներից մեկի՝ կարմիրի մասին: Դուք կսովորեք պատմական և մշակութային համատեքստերի մասին, որոնցում կարմիրը կարևոր դեր է խաղացել: Դասախոսությունը կկարդա Արվեստի ակադեմիայի արվեստաբան Դարիա Շիխովան։ Նա ձեզ հետ կկիսվի հետաքրքիր փաստերով, հայտնի ստեղծագործությունների վերլուծությամբ և ցույց կտա, թե ինչպես է կարմիր գույնն ազդում մեր հուզական և գեղարվեստական ընկալման վրա:
Ժամը՝ 18:30 – 20:30
Հասցե՝ Երեւան, Van Gogh Art Cafe, Թումանյան, 31/3
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 9 500 դր
Դերասանական վարպետության դաս Doon Doon Art House-ում
Փարիզից ժամանած դերասանուհի Նուր-Անի Սիսեռյանը դերասանական վարպետության իսկական վարպետության դաս կանցկացնի, որի ընթացքում կսովորեք աշխատել երկխոսության/մենախոսության վրա, իմպրովիզներ կանեք և կխաղաք տեսախցիկի առջև։ Զվարճալի վարժությունների և տեսարանների ընթերցումների միջոցով դուք կսովորեք դերասանական արվեստի հիմունքները:
Ժամը՝ 16:00 – 18:00
Հասցե՝ Երեւան, Ծովակալ Իսակով, 11/3
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 4 000 դր
Նկարչություն artpevko-ի հետ TUF-ում
«Король и Шут» խմբին նվիրված փառատոնի շրջանակում կարող եք ծաղրածուի պատրաստել artpevko-ի հետ միասին։ Ֆոնի համար կօգտագործեք ակրիլային ներկեր, իսկ գլխավոր հերոսի համար ձեռքի տրաֆարետային տպագրության տեխնիկան: Բացի այդ, կլինեն բազմաթիվ մարկերներ և կոլաժային հատվածներ՝ ձեր աշխատանքը դետալներով հարստացնելու համար: Արժեքը ներառում է մեկ խմիչք, ստվարաթուղթ, բոլոր օժանդակ նյութերը։
Ժամը՝ 16:00 – 18:00
Հասցե՝ Երեւան, TUF, Արամի, 42
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 7 000 դր
Գրետա Մելիքովայի աշխատանքների ցուցահանդես
Basic Brush Studio-ն կազմակերպում է նկարչուհի Գրետա Մելիքովայի աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին կներկայացվեն տարբեր տարիներին նրա ստեղծած կտավները։ Դուք կարող եք ոչ միայն հիանալ նկարչուհու ստեղծագործություններով, այլ նաև գնել ձեզ դուր եկած աշխատանքները։
Ժամանակացույց՝ 22.07, 17:00 – 26.07, 17:00
Հասցե՝ Երևան, Հայաստանի նկարիչների միություն, Աբովյան, 16
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ Անվճար
Դեյվ Գեոդակյանի քառյակը The Kond House-ում
The Kond House-ի այցելուների համար Դեյվ Գեոդակյանի քառյակը հանդես կգա ջազային համերգով: Տղաների երգացանկում առանձնահատուկ տեղ են գրավում անցյալ դարի ամենաազդեցիկ ջազ երաժիշտներից մեկի, Գրեմմիի 14 մրցանակի արժանացած Հերբի Հենքոքի աշխատանքները։
Ժամը՝ 21:00 – 00:00
Հասցե՝ Երևան, The Kond House, Լեո, 46
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 3 000 դր
ՀՈՒԼԻՍԻ 23, ԿԻՐԱԿԻ
Latin Pool Party՝ Baila Bachata Yerevan-ից
Baila Bachata Yerevan-ը իսկական պարային երեկույթ է կազմակերպում՝ Latin Pool Party: Սա հիանալի հնարավորություն կլինի լատինական պարերի բոլոր սիրահարների համար համախոհների հետ միասին թեժ կիրակի անցկացնել։ Ձեզ սպասում են՝ լողավազան, համեղ ուտեստներ, խմիչքներ և շատ, իսկապես շատ պարեր: Միջոցառումը բացառապես պարողների համար է։
Ժամը՝ 12:00 – 22:00
Հասցե՝ Երեւան, Դավթաշեն, Ձոր 2
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 10 000 դր
GASTRO BUSINESS EXPO & FORUM Move2Armenia Business-ից
Կիրակի օրը Holiday Inn Yerevan-ում տեղի կունենա Move2Armenia Business-ի GASTRO BUSINESS EXPO & FORUM լայնածավալ ցուցահանդեսը: Էքսպոյի 30-ից ավելի մասնակիցներ կներկայացնեն սարքավորումներ, սննդամթերք, կահույք, լայն սպառման նյութեր ռեստորանների, սրճարանների, սննդի մանրածախ ձեռնարկությունների համար։ Անշարժ գույքի գործակալները կառաջարկեն տարածքների ընտրության ծառայություններ, իսկ աշխատանքի տեղավորման գործակալները կօգնեն աշխատողների վարձել: Gastro Business Expo & Forum-ում հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի ռեստորանային ոլորտի 20+ առաջատար խաղացողներ․ խոշորագույն ցանցերի և հաստատությունների սեփականատերեր և հիմնադիրներ, մասնագիտացված լրատվամիջոցների, մարքեթինգի և կադրերի մասնագետներ, պետական ներկայացուցիչներ։ Ֆորումի նպատակն է կիսվել հաջողված դեպքերով և վեր հանել հայկական ռեստորանային ոլորտի ամենախնդրահարույց կետերը՝ կապալառուների, գործընկերների և պետության հետ համատեղ օպտիմալ լուծումներ գտնելու համար։
Ժամը՝ 12:00 – 20:00
Հասցե՝ Երևան, Holiday Inn Yerevan, Ամիրյան, 2
Միջոցառման մասին մանրամասն՝ Move2Armenia
Գինը՝ Expo — անվճար (նախապես գրանցումը պարտադիր է), Expo + Forum — 10.000 դր
«Գիշերային խնջույք» ներկայացումը՝ Հ․Պարոնյանի անվ․ երաժշտական կոմեդիայի թատրոնում
Մեկ գործողությամբ հոգեբանական դրամա՝ Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Ներկայացման հերոսները 7 ընկերներ են, ովքեր մարտի մի երեկո պատրաստվում են նշել իրենց երկարամյա ընկերուհու՝ Բրիջիթի 20-ամյակը։ Ներկայացման հիմքում ընկած է պարզունակ թվացող պատմությունը, որը խորանալով բացահայտում է մարդու էությունը, մարդու մեջ արթնացնում կենդանական բնազդը, ստիպում ամեն կերպ պաշտպանել կյանքի իրավունքը, թեկուզ միմյանց խժռելով։
Ժամը՝ 20:00 – 22:00
Հասցե՝ Հ.Պարոնյանի անվ Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, Վազգեն Սարգսյան, 7
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 4 000 դր
Diva day. լուսանկարչության և կեցվածքի վարպետության դաս
Պրոֆեսիոնալ մոդելի վարպետության դասեր, ով ոչ միայն աշխատել է խոշոր գործակալությունների հետ, այլ նաև եղել է ոսպնյակի մյուս կողմում՝ որպես լուսանկարիչ: Նաստյան ձեզ կպատմի մոդելային բոլոր հնարքների մասին, որոնք կօգնեն ձեզ հրաշալի կադրեր ստանալ և վերակենդանացնել ձեր արձակուրդի, զբոսանքների և աղջիկների հետ հավաքների լուսանկարները։
Ժամը՝ 15:00 – 18:00
Հասցե՝ Երեւան, Citrusfoto Photo Studio, Պուշկինի, 2/4
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 20 000 դր
SEVAN STARTUP SUMMIT 2023
Յոթ օրվա ընթացքում SSS-ը ձեզ շփման, պանելային քննարկումների, խարույկի շուրջ զրույցների, ներդրումային հեռանկարների և այլնի անսահմանափակ հնարավորություն կընձեռի: Բարդ տեղանքում ապրելը, որտեղ մարդիկ կիսում են դժվարությունները և պարտականությունները, ինչպես պարզվել է, խորացնում է մարդկանց կապը միմյանց հետ: SSS-ը համոզված է, որ տարբեր երկրների, մշակույթների և ծագում ունեցող մարդկանց միջև համագործակցությունը ոչ ֆորմալ միջավայրում, որը ղեկավարվում է մենթորների և բիզնես փորձագետների կողմից, հանգեցնում է գերազանց արդյունքների:
Ժամը՝ 23.07, 18:00 – 29.07, 18:00
Հասցե՝ Սևանա լիճ։
Միջոցառման մասին մանրամասն՝ SSS
Գինը՝ 5000 – 300000 դր
Գեղարվեստական նախաճաշ՝ Rosemary Tealodge-ում
ART WINE PARTY-ն հայտարարում է հաջորդ Art Breakfast-ի մասին: Հանդիպման թեման՝ Ամառը շարունակվում է (Summer Moved on): Գեղարվեստական նախաճաշը ստեղծագործական միջոցառում է Երևանի գողտրիկ մի վայրում, որը ներառում է նկարչության վարպետության դաս, նախաճաշ և մեկ բաժակ շամպայն։ Գնի մեջ ներառված են նաև նկարելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները՝ պրոֆեսիոնալ ներկեր, վրձիններ, գոգնոցներ, կտավներ 40×50 չափսի։
Ժամը՝ 13:00 – 16:00
Հասցե՝ Երեւան, Rosemary Tealodge, Իսահակյան 24/1
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 15 000 դր
«Աճուրդ»` Ari Stand-Up Club-ում
Աճուրդը բարեգործական-կատակերգական շոու է, որտեղ հյուրն աճուրդի է հանում իր անձնական իրերը: Ստացված հասույթը ուղղվում է բարեգործությանը: Այս երեկոն թույլ կտա մոռանալ առօրյա հոգսերը և սուզվել հումորի, կատակների ու անսովոր իրավիճակների մթնոլորտում։ Ի վերջո, ծիծաղը լավ տրամադրության գրավականն է:
Ժամը՝ 19:00 – 21:00
Հասցե՝ Երեւան, Ari Stand-Up Club, Վարդանանց, 18
Միջոցառման մասին մանրամասն՝ ticketon.am
Գինը՝ 3 000 – 5 000 դր
Art Brunch «Հայկական գեղանկարչության գույնը. Մինաս և Կալենց» Kultura Brunch-ից
Rosemary ռեստորանում կանցկացվի դասախոսություն, որը կուղեկցվի համեղ նախաճաշով: Կխոսվի հայկական լավագույն գեղանկարչների մասին։ Մինասն ու Կալենցը երկու վառ և միևնույն ժամանակ բացարձակապես տարբեր նկարիչներ են, նրանք Հայաստանի, այսպես ասած, «Գոգենն» ու «Մատիսն» են։ Եվ եթե առաջինի անունը շատերին է հայտնի, ապա Հարություն Կալենցը վերջին տասնամյակում անարժանիորեն մնում է ստվերում։ Մինաս Ավետիսյանը լեգենդ է՝ իր ներաշխարհով և շատ ծանր ճակատագրով։ Իսկ Կալենցը հայ հայրենադարձ է, բնության նուրբ տեսլականով։ Նրա աշխատանքը գունավոր է, իսկ նկարները՝ գունագեղորեն բարդ, օրիգինալ և խելահեղ գեղեցիկ:
Ժամը՝ 12:00 – 14:00
Հասցե՝ Երեւան, Rosemary Tealodge, Իսահակյան, 24/1
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 13 000 դր
Ծաղիկների օր TUT PLANT SORE-ում
TUT PLANT STOR-ը հրավիրում է ձեզ իրենց հետ միասին Ծաղիկների օր անցկացնել, տոնել ամառը և հիշել մանկությունը: Դուք թարմ վայրի ծաղիկներից ծաղկեպսակներ կհյուսեք, երաժշտություն կլսեք, կզրուցեք, կծիծաղեք, ազնվամորի կուտեք և կվայելեք հուլիսյան շոգ օրը: Բացի այդ, յուրաքանչյուր մասնակից կստանա TUT PLANT STORE-ի գողտրիկ բակում նկարահանված պրոֆեսիոնալ լուսանկարներ:
Ժամը՝ 16:00 – 19:00
Հասցե՝ Երևան, TUT PLANT STORE, Պուշկինի, 52/8
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 24 000 դր
Նկարչության վարպետության դաս՝ Letters and Numbers-ում
Letters and Numbers-ը հրավիրում է նկարչության կիրակնօրյա վարպետության դասի պարտեզում: Երեք ժամում յուրաքանչյուր մասնակից կկարողանա ստեղծել իր նկարը․ այն է՝ նկարել կարմիր ձուկ ոսկե լճակում: Վարպետության դասը վարում է նկարիչ, նկարազարդող, «Նատյուրմորտ» ակումբի հիմնադիր և ոգեշնչող Յուլիա Եֆիմովան։
Ժամը՝ 16:30 – 19:30
Հասցե՝ Երևան, Letters and Numbers, Թումանյան, 35Գ
Միջոցառման մասին մանրամասն՝ Instagram
Գինը՝ 8 000 դր
«Դեպի ներս» ներկայացումը՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնում
Երևանի մնջախաղի պետական թատրոնը բեմադրել է «Դեպի ներս» ներկայացումը։ Սա մի գայլի պատմություն է, ով կորցրել է դեմքը և կարծում է, որ արժանի չէ նույնիսկ լույսի շողի: Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ով է եղել ի սկազբանե՝ մարդ, թե գայլ։
Ժամը՝ 20:30 – 22:30
Հասցե՝ Երեւան, Ս.Փարաջանովի թանգարան, Ս.Փարաջանովի, 1
Միջոցառման մասին մանրամասն՝ Տոմսարկղ
Գինը՝ 2 000 դր
Վարպետության դաս երեխաների համար՝ LOFT Vanadzor-ում
LOFT Vanadzor-ը հրավիրում է 7-ից 13 տարեկան պատանի հյուրերին ստեղծագործական վարպետության դասի։ Նրանք նախ կհանդիպեն Ալյոնա Կիրժակովային՝ փորձառու ուսուցչուհու, ով վարպետության դաս կանցկացնի։ Այնուհետև կընկղմվեն խաղերի և յուրատեսակ արհեստանոցի կախարդական աշխարհ, որը կզարգացնի երեխաների երևակայությունը և նրանց անմոռանալի ժամանց կպարգևի:
Ժամը՝ 17:00 – 18:30
Հասցե՝ Վանաձոր, The LOFT Vanadzor, Տիգրան Մեծ, 24
Միջոցառման մասին մանրամասն՝ Facebook
Գինը՝ 1 500 դր
Ավելացնել մեկնաբանություն