Մոլոկանների վերջինը՝ Move2Armenia

Հայաստանի մոլոկանները

0
Հայաստանի մոլոկանները
16.09.2022
0
Ֆավորիտներին

2022 թվականի գարնանը բազմաթիվ ռուսաստանցիներ եկան Հայաստան։ Նրանք նոր երկրին հարմարվելու ընթացքում սկսեցին տասնյակ հետաքրքիր նախագծեր ստեղծել, ինչն իր հերթին մեծ թվով համակիրների համախմբեց նրանց շուրջը։ Նման մի նախագծի՝ անսովոր էքսկուրսիաների բյուրոյի հետ ծանոթացավ նաև մեր թիմը։ UrbanArmeniaնախագծի հիմնադիր Ալեքսեյ Չեկանովին խնդրեցինք մի հոդվածաշար պատրաստել, որում կպատմեր իրենց բացահայտած անսովոր վայրերի մասին:
Սկսենք Ֆիոլետովո գյուղի և այնտեղ բնակվող մոլոկանների մասին պատմությամբ։

Նախքան բուն պատմությանն անցնելը

Մի անգամ UrbanArmenia թիմը (ինքնագովազդ՝ հրաշալի էքսկուրսիաներ են կազմակերպում) համացանցում նոր ճամփորդությունների համար հետաքրքիր վայրեր էր փնտրում, երբ մեր հայացքն ընկավ մի լքված ութկիլոմետրանոց երկաթուղային թունելի վրա: Այն անցնում է Փամբակի լեռնաշղթայով և ամենաերկարն է Կովկասում և երկարությամբ երրորդը՝ ԱՊՀ-ում։ Դրանից երկար են միայն Ուզբեկստանի Կամչինսկի թունելը (19 կմ) և Հյուսիս-Մույսկի թունելը (15 կմ և 26 տարվա քրտնաջան աշխատանք) Բուրյաթիայի ԲԱՄ հատվածում։

Փամբակի (կամ Մեղրաձորի) թունելը Դիլիջան--Հրազդան երկաթուղու մի մասն էր, որն, ըստ պլանի, Հայաստանը պետք է կապեր Ռուսաստանին Ադրբեջանի միջոցով։ Ուստի զարմանալի չէ, որ 1985 թվականին բացվելուց հետո այն երկար չաշխատեց (կարդացեք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը)։ 1988-ի երկրաշարժը նույնպես իր ազդեցությունն ունեցավ։ Եվ, ի վերջո ունենք այն, ինչ ունենք։

Ճիշտ է, ուշագրավը ոչ այնքան բուն թունելն է, որքան գյուղի անվանումը, որտեղ գտնվում է նրա մուտքերից մեկը՝ Ֆիոլետովո: Անսովոր անուն է հայկական գյուղի համար, այնպես չէ՞։ Ամենահետաքրքիրը սկսվեց, երբ մենք գնացինք հետախուզության։

Դատելով խիտ բուսականությունից՝ ճանապարհը բավականին երկար ժամանակ լքված է։

Ֆիոլետովո

Մեզ համար առաջին բացահայտումն այն էր, որ Ֆիոլետովոյի բնակչությունն ամբողջությամբ բաղկացած է ռուսներից: «Բայց ինչպե՞ս կարողացան մարտի սկզբից մի ամբողջ գյուղ կառուցել», - կհարցնեք դուք։ Բանն այն է, որ այս գյուղի բնակիչները Ռուսաստանը լքել են դեռ 200 տարի առաջ։ Ալեքսանդր I-ը «վտարել է նրանց»՝ համարելով «հատկապես վնասակար աղանդավորներ»։ Ֆիոլետովոյի բնակիչներին անվանում են մոլոկաններ՝ ռուսերեն молоко (կաթ) բառից, քանի որ մեծ պահքի ժամանակ նրանք կաթ են խմում։ Բայց սա մոլոկանների միակ «մեղքը» չէ. նրանք չեն ծխում, ալկոհոլ չեն օգտագործում, խոզի միս չեն ուտում, հեռուստացույց չեն դիտում։ Ավելին , նրանք չեն ճանաչում սրբապատկերակները և խաչերը, իսկ խորհուրդները ընդունում են բացառապես հոգևոր իմաստով (մանրամասն մոլոկանների հավատքի և պատմության մասին կարող եք կարդալ հղումով).

Բնակիչների մասին

Ֆիոլետովոն մերժվածների հասարակություն չէ, նրանք Տամբովի նահանգի մի գյուղի բնակիչների ժառանգներն են։ Ոչ հեռու գտնվում է Լերմոնտովո գյուղը, նույնպես մոլոկաններով բնակեցված, նրանք Սարատովից են։ Ահա այսպես, 200 տարի մոլոկաններն ապրում են Դիլիջանից տասնհինգ րոպե հեռավորության վրա և իրավաբանորեն համարվում են հայ։

Մոլոկանները շատ շփվող են, բաց, բարի։ Նրանք խոսում են հին ռուսական առոգանությամբ։ Բայց ոմանք կարող են անցնել մաքուր ռուսերենի։ Սա իրենց հարազատների՝ աշխարհով մեկ սփռված լինելու արդյունքն է։
Տարեց տղամարդիկ մորուք են կրում Լև Տոլստոյի ոճով։ Կանայք իրենց կերպարներով, կազմվածքով, դեմքի արտահայտությամբ և խոսքով շատ են հիշեցնում բոլորիս տատիկներին։ Եվ առհասարակ, Ֆիոլետովոյում գտնվելով՝ կարծես տեղափոխվում ես մանկություն՝ տատիկի ու պապիկի տուն գյուղում:

Մոլոկանները շատ երեխաներ ու թոռներ ունեն։ Ամեն բակ լի է մանուկներով, ովքեր հեծանիվ են քշում, խաղում։ Մենք ևս նրանց հետ խաղացինք։ Ֆիզիկական լավ մարզավիճակը իր ազդեցությունն ունեցավ, և մենք հաղթեցինք նրանց:

Զարմանալի է, որ չնայած հեռուստատեսության, ինտերնետի ու սմարթֆոնների արգելքին, մոլոկանները նորմալ հարաբերություններ ունեն միմյանց և աշխարհի հետ։

Ճարտարապետության և կենցաղի մասին

Տների վրա ալեհավաքներ չկան, ինչը միայն զարդարում է գյուղի առանց այն էլ կոլորիտային տեսքը։
Հիմա խոսենք տեղանքի մասին։ Այնտեղ շատ գեղեցիկ է։ Այնքան գեղեցիկ, որ ակամա մտածում ես. «Ահա այստեղ ես պատրաստ եմ ապրել ու մեռնել»։

Գյուղը գտնվում է լեռների մեջտեղում ձգվող հովտում՝ գետի և անտառի մոտ։ Բանջարանոցներն այստեղ տպավորիչ չափերի են: Մոլոկանները շատ մանրակրկիտ են մոտենում տների կառուցմանը և դրանց հարդարմանը։ Եվ այս «դիզայն-կոդը» սկզբունքորեն առանձնացնում է նրանց հայկական գյուղերից։ Մոլոկաններն ամեն ինչ անում են կանոնների համաձայն. կան շրջակալներ, կղմինդրե տանիքներ, ցանկապատը կառուցված չէ մեքենաների դռներից և մահճակալների գլխամասերից, պատերը հավասարապես ներկված են մեկ գույնով, առանց կարկատանների։ Ոչ մի տուֆե շինություն չի երևում, ինչպես Հայաստանի տնակային ավանների մեծ մասում:

Կենցաղը և տնտեսությունը

Մոլոկանները քրտնաջան աշխատում են։ Նրանք մեծ ֆերմաներ, կովեր, հավեր, բանջարանոցներ ունեն։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա, և կլիման այստեղ զգալիորեն ավելի զով է, քան, օրինակ, Երևանում։ Ուստի, այստեղ ծիրանի փոխարեն կաղամբ է աճում։ Մոլոկանները շատ են հպարտանում այս կաղամբով և այն վաճառում են Երևանի ԳՈՒՄ շուկայում։ Մենք հանդիպեցինք մի տղամարդու, ով դուրս էր գալիս անտառից՝ մի պարկ սունկով։ Ամռանը մեզ խոստացավ հապալաս և վայրի ելակ հյուրասիրել։ Մի տեսակ ամոթ էլ է։

Գետի կողքին գտնվող հովտում կա հանքային ջրի աղբյուր (լուսանկարում չի երևում), և նշմարվում է լքված երկաթգիծը։

Հնարավո՞ր է տուն գնել կամ վարձել Ֆիոլետովոյում

Եվ ահա մոտեցանք ամենակարևորին. հիշո՞ւմ եք, ես պատրաստվում էի «ապրել ու մեռնել» այստեղ: Պարզվեց՝ դա այդքան էլ հեշտ գործ չէ: Պետությունը մոլոկաններին թույլ չի տալիս վաճառել հողամասերն ու տները, նույնիսկ եթե նրանք այնտեղ չեն ապրում: Սա արվում է բնակիչների ավանդույթները և տեղանքի յուրահատկությունը պահպանելու համար. որպեսզի նոր բնակիչներն արմատապես չփոխեն տեղի նիստուկացը։ Բնակարան վարձելը ևս հեշտ չէ, նույնիսկ օրավարձով։ Բայց դուք կարող եք մնալ, օրինակ, Նատալյա տատիկի մոտ: Նա նաև ձեզ կարկանդակներ և սամովարի թեյ կհյուրասիրի։
Նատալյան մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ եթե մենք իրեն հյուր գանք կիրակի, ապա նա մեզ համար ոչինչ չի պատրաստի․ կիրակի օրը պետք է հանգստանալ։

Այսքանով ավարտենք մեր պատմությունը: Եթե այցելեք Ֆիոլետովո, իմացեք, որ այնտեղ չեն սիրում, երբ ծխում են փողոցում, հայհոյում կամ անպատշաճ վարք են դրսեւորում: Մնացած դեպքում նրանք շատ հետաքրքիր և բաց մարդիկ են, ովքեր հաճույքով կշփվեն ձեզ հետ ցանկացած թեմայով։ Նրանք մի տեսակ պարզ դեմքի արտահայտություն ունեն, իսկ «ինչպե՞ս եք ապրում այստեղ» հարցին բոլորը պատասխանում են՝ «լավ» և «գերազանց»: Զարմանալի էր նրանց գտնել այստեղ՝ Հայաստանում։ Իրենք՝ հայերը, վաղուց վարժվել ու հարգանքով են վերաբերվում նրանց․ «փող ունեն, տրակտոր ունեն, անասուն ունեն...»։

Հատուկ թղթակից Գրիշան Ֆիոլետովոյից հատուկ UrbanArmenia-ի համար.

Բաժանորդագրվեք չաթին Telegram-ում, այնտեղ հրապարակում ենք մեր նյութերը և կազմակերպում ճամփորդություններ դեպի տարբեր հետաքրքիր վայրեր: Ձեզ հետ էր Ալեքսեյ Չեկանովը՝ անսովոր էքսկուրսիաների բյուրոյի հիմնադիրը։ Մեզ կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ UrbanArmenia.

Կհանդիպենք շուտով:

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
մշակույթը
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ: 1
  • դիտումներ: 1
Հայաստանի մոլոկանները
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է