Repat Armenia հիմնադրամ Գործընկեր Նաիրի Ինշուրանսի հետ միասին վերաբնակիչներին առաջարկում է առողջության ապահովագրության հատուկ տարբերակ:
ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործող ապահովագրական ծածկույթի չափը կազմում է 6 000 000 ՀՀ դրամ, գործողության ժամկետը՝ 1 տարի։ Ծառայությունները ներառում են 24-ժամյա շտապ օգնություն, տարեկան կանխարգելիչ ստուգում, ատամնաբուժություն, մայրության և հղիության կառավարում, դժբախտ պատահարների հոսպիտալացում, ուռուցքաբանական վիրահատություն և քիմիաթերապիա: Ապահովագրության ծրագրի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։.
Repat Armenia-ն պարբերաբար աջակցություն է տրամադրում ծրագրին. կապվելով հիմնադրամի աշխատակցի հետ՝ կարող եք ճշտել բժշկական օգնության մանրամասները կամ կիսվել ծառայությունների որակի վերաբերյալ կարծիքներով: Ապահովագրության տարեկան արժեքը 130000 ՀՀ դրամ; երեք և ավելի հոգանոց ընտանիքի համար տրամադրվում է զեղչ, և այս դեպքում յուրաքանչյուր ապահովագրվածի համար պետք է վճարվի 91000 դրամ։
Ծրագրին միանալու համար պետք է լրացնել հետադարձ կապի ձև.
Repat Armenia-ն ոչ կառավարական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է 2012 թվականից։ Հիմնադրամը տասը տարի շարունակ աջակցում է սփյուռքահայ հայրենադարձներին (Հայաստանից դուրս ապրող սփյուռքահայերին) և օգնում է արդեն Հայաստան տեղափոխվածներին աշխատանքի տեղավորման, հարմարվողականության և համախոհների որոնման հարցում։
Ավելացնել մեկնաբանություն