Երևանի և Հայաստանի այլ քաղաքների ռեստորանները հաճախ տեղակայված են բնակելի շենքերում և խանութներին մոտ: Իսկ հարևաններին անհանգստացնում է բարձր երաժշտությունը, փողոցից ծխողների ձայները և խոհանոցի հոտերը։ Բողոքներից ու կոնֆլիկտային իրավիճակներից խուսափելու համար ավելի լավ է ընկերանալ հարեւանների հետ և փորձել նվազեցնել նրանց անհանգստության պատճառները։
- Խնդրեք հյուրերին չաղմկել, իսկ ծխողներին՝ հանգիստ խոսել փողոցում
- Երաժշտություն նվագարկեք չափավոր ձայնով
- Ժամը 23:00-ից 7:00-ն մի խախտեք լռությունը
- Մի խնայեք օդափոխության վրա
Խնդրեք հյուրերին չաղմկել, իսկ ծխողներին՝ հանգիստ խոսել փողոցում
Կարող եք նաև զգուշացնել հարևաններին, օրինակ, եթե ձեր սրճարանում երեկույթ եք նախատեսել։ Արժե մտածել առաստաղի, պատերի և գրասենյակային տարածքի ձայնամեկուսացման մասին։ Ըստ քաղաքաշինական ստանդարտներ դա պետք է հաշվի առնել նախագծման փուլում:
Երևանի որոշ ռեստորատորներ մեզ հետ կիսվեցին, որ ձայնամեկուսացումը կարող է արժենալ մինչև 14 մլն դրամ։
Երաժշտություն նվագարկեք չափավոր ձայնով
Թույլատրելի մակարդակ Սրճարանների և ռեստորանների սրահներում ներթափանցող աղմուկի ձայնային ճնշումը հետևյալն է՝ համարժեք ձայնի մակարդակը մինչև 55 դեցիբել է, առավելագույնը՝ 70 դեցիբել։
Ավելին, աշխատավայրում աղմուկի մակարդակը չպետք է գերազանցի 80 դեցիբելը։
Ժամը 23:00-ից 7:00-ն մի խախտեք լռությունը
Տուգանք՝ բազային դրույքաչափի 200-300 անգամ: Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում՝ տուգանք բազային դրույքաչափի 1000-ապատիկի չափով։
Բազային դրույքաչափը՝ 1000 դրամ։
Մի խնայեք օդափոխության վրա
Դա անհրաժեշտ է, որպեսզի խուսափենք հոտերի ներթափանցումից դեպի հարեւաններ։ Նույնիսկ եթե հոտերը շատ ախորժելի են։
Չնայած այս ամենին, կարելի է բանակցել հարեւանների հետ։ Օրինակ՝ հատակը ձայնամեկուսացրեք կամ որոշակի գումարի չափով ավանդ տվեք, որպեսզի նրանք կարողանան անվճար ճաշել ձեր մոտ:
Գիտի ամեն ինչ բիզնեսի մասին խորհրդատվական ընկերությունը,. Եթե ունեք հարցեր ձեր բիզնեսը վարելու վերաբերյալ, կարող եք դրանք ուղղել այս ընկերության մասնագետներին:
Ավելացնել մեկնաբանություն