Քեզ համար կամ որպես նվեր գիրք գնելը Հայաստանում խնդիր չէ։ Տեղի խանութներում վաճառվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն գրքեր, կարող եք գտնել հազվագյուտ և օգտագործված գրքեր: Այս հոդվածում մենք պատմում ենք լավագույն գրախանութների մասին:
Բովանդակություն
- Բուկինիստ (Bookinist)
- Զանգակ (Zangak)
- Նոր Գրախանութ (Nor Grakhanut)
- Common Ground
- Ռուսական գրքի տուն
- Նոյյան Տապան (Noyan Tapan)
- Phoenix stationery
- Book Market
- Grqatun (Գրքատուն)
- Daran (Դարան)
- iBook
- MYbookstore
- Peter Market
- Art Bridge
- Nairi
- Գրախանութ
- «Ռազդան»
- «Վերնիսաժ»
- Epigraph
- Book Nook
- Ջրջրան գրատուն
- «Գրքերի տուն»
- Gradarak
- Երևանի գրախանութների ցուցակ՝ հասցեներով
1. Բուկինիստ (Bookinist)
Երևանի գրախանութների ամենամեծ ցանցը: Ամենայն հավանականությամբ, ձեզ հենց այստեղ կուղարկեն, եթե հարցնեք, թե որտեղից կարող եք գիրք գնել: Այստեղ կա տարբեր լեզուներով գրականություն, թեմատիկ, մանկական։
Հասցեներ՝
գյուղ. Վերին Պտղնի, 1-ին նրբ., 5-րդ փող., տ․ 5 (Multi Magic Mall): Երկուշաբթի - կիրակի 10:00-21:00
Երեւան, Արշակունյաց պող., 34 (SEC Yerevan Mall)։ Երկուշաբթի-ուրբաթ 10:00-22:00
Երեւան, Մեսրոպ Մաշտոցի պող., 20։ Երկուշաբթի - շաբաթ 10:00-21:00, կիրակի 10:00-19:00
Երեւան, Ամիրյան փ․, 2։ Երկուշաբթի - կիրակի 10:00-21:00
Երեւան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 3 (SEC Dalma Garden Mall)։ Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երեւան, Ավետիք Իսահակյան փ., 3։ Երկուշաբթի - կիրակի 10:00-21:00
Երեւան, Էրեբունի փ. , 17 (Erebuni Mall); Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երևան, Գայի պողոտա, 16 («Մեգա Մոլ» առևտրի կենտրոն)։ Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երեւան, Ավետիք Իսահակյան փ., 22/10 (Metronome առևտրի կենտրոն) Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երեւան, Վահրամ Փափազյան փ., 8 (SEC Rio Mall) ; Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երեւան, Տիգրան Մեծի պողոտա, 16 (Rossia Mall)։ Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երևան, Արշակունյաց պող., 15, տաղավար 5 («Սուրմալու» առևտրի կենտրոն)։ Երկուշաբթի-կիրակի 09:30-17:30 (բացառությամբ յուրաքանչյուր ամսվա 10-րդ և վերջին կիրակի օրերը):
Երևան, Հյուսիսային պողոտա, 6/2 (Tashir Street Shopping Gallery)։ Երկուշաբթի - կիրակի 10:00 22:00
2. Զանգակ (Zangak)
Գրախանութների ևս մեկ մեծ ցանց, որը սիրում են տեղացիները և օտարերկրացիները: Այստեղ արագ հայտնվում է նոր արտասահմանյան գրականություն, կա անգլերեն և ռուսերեն գրքերի մեծ ընտրանի, արվեստի ալբոմների հիանալի ընտրանի։ Աբովյան փողոցի վրա գտնվող խանութում պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ գրողների հետ, այնտեղ հարմար է աշխատել, իսկ մոտակայքում գործում է «Զանգակ» սրճարանը։
Հասցեներ՝ Երևան, Գայի պող., 16 («Մեգա Մոլ» առևտրի կենտրոն)։ Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երեւան, Վահրամ Փափազյան փ., 8 (Rio Mall)։ Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երեւան, Ծիծեռնակաբերդի խճուղի, 3 (Dalma Garden Mall)։ Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
Երեւան, Սայաթ-Նովա պող., 5 (Two Arcs Exhibition Center); Երեքշաբթի - կիրակի 11:30-19:30
Երեւան, Կոմիտասի պող., 49/2։ Երկուշաբթի- շաբաթ 9:00-19:00
Երեւան, Խաչատուր Աբովյանի փ. , 7; Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
3. Նոր Գրախանութ (Nor Grakhanut)
Գրախանութների փոքր ցանց է, որտեղ ներկայացված է հայերեն լեզվով գրականություն։ Կան նաև արտասահմանյան գրքեր, այդ թվում՝ նորույթներ։ Մանկական գրականության և պատանիների համար նախատեսված տեքստերի մեծ ընտրանի կա:
Հասցեներ՝
Երեւան, «Բարեկամություն» մետրոյի կայարանի անցում
Երեւան, Սարգիս Կասյան փ. , 1
Երեւան, Ազատության պողոտա, 1
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-կիրակի 9:00-ից 20:30:
4. Common Ground
Բացվել է 2023 թվականի մայիսին, բայց արդեն հասցրել է գրավել բազմաթիվ գնորդների սիրտը։ Խանութում ներկայացված են հազվագյուտ և հին գրքեր, ռուսերեն գրականության մեծ ընտրանի, ժամանակակից պոեզիա, գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքեր: Վաճառողները շատ սիրալիր են, կարող եք հարմարավետ տեղավորվել այստեղ և կարդալ կամ դասախոսություն լսել։ Այստեղ իսկական անկախ գրախանութի մթնոլորտ է տիրում։
Հասցե՝ Երևան, Մարշալ Բաղրամյան պող., 6.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-կիրակի 11:00-ից 23:00:
5. Ռուսական գրքի տուն
Անունն ինքնին խոսուն է։ Ռուսական գրքի տունն ունի իր գրադարանն ու գրախանութը՝ ռուս դասական գրականությամբ: Սա լիարժեք մշակութային կենտրոն է, որտեղ դասախոսություններ ու սեմինարներ են անցկացվում, տեղի են ունենում գրական քննարկումներ, հեղինակները ներկայացվում են հանրությանը։
Հասցե՝ Երևան, Վարդանանց փող., տուն 15/4.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ 10:00-ից 20:00, շաբաթ-կիրակի 11:00-ից 19:00:
6. Նոյյան Տապան (Noyan Tapan)
Մանկական գրքերի մեծ ընտրանիով, գիտաֆանտաստիկ և թեմատիկ գրականությամբ (տնտեսագիտություն, իրավունք, ուսումնական գրականություն և այլն) գրախանութ է: Առկա է նաև գրասենյակային պարագաների մեծ տեսականի։
Հասցե՝ Երևան, Հանրապետության փող․, տուն 62/150.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-կիրակի 10:00-ից 20:00:
7. Phoenix stationery
Հայերեն գրականության լայն տեսականիով հայտնի գրախանութ։ Նոր գրքերը հաճախ ներկայացնում են հեղինակների հետ հանդիպումների ժամանակ: Կան նկարչության պարագաներ՝ էսքիզային տետրեր, ներկեր, մատիտներ, վրձիններ և այլն։
Հասցեներ՝
Երեւան, Ավետիք Իսահակյան փ․, 18
Երեւան, Կորյուն փ․, դ.19/5
Երեւան, Վաղարշ Վաղարշյան փ․, 19տ
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-կիրակի 9:00-ից 20:30:
8. Book Market
«ROSMAN» հրատարակչության «Հարրի Փոթերի» սիրահարներ, այս գրախանութը ձեզ համար է: Բացի ֆանտաստիկայից, կա նաև այլ ժանրերի գրականություն, ընդ որում՝ տարբեր լեզուներով։
Հասցե՝ Երևան, Բագրատունյաց փող., 14.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-կիրակի 9:00-19:00:
9. Grqatun (Գրքատուն)
Սա ոչ միայն հայկական և արտասահմանյան գրականության խանութ է, այլ նաև հրատարակչություն։ Այստեղ դուք կարող եք գիրք վերցնել և կարդալ սեղանի շուրջ: Առկա են գրասենյակային պարագաներ և սեղանի խաղեր։ Ձեզ կօգնեն գիրք ընտրել և նույնիսկ նվերների հավաքածու ձևավոևել դրա շուրջ։
Հասցե՝ Երևան, Ավետիք Իսահակյան փող., 14.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-կիրակի 10:00-ից 22:00:
10. Daran (Դարան)
Daran-ը մեծ խանութ է, որտեղ բոլոր տարիքի և հետաքրքրությունների մարդիկ կգտնեն գրքեր իրենց համար: Գերակշռում է հայալեզու գրականությունը, ընդ որում նոր հրատարակված գրքերն անմիջապես հայտնվում են վաճառքում։
Հասցե՝ Երևան, Ավետիք Իսահակյան փող. , 16.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-ից 20:00, շաբաթ՝ 10:00-19:00:
11. iBook
Եթե Ձեզ բացի գրքից անհրաժեշտ են նաև գրենական պիտույքներ, նվերներ և խաղալիքներ, այդ ամենը կարող եք գտնել մեկ վայրում՝ iBook-ում: Խանութը այնքան ոճային չէ, որքան մրցակիցներինը, սակայն տեսականին բավականին գոհացնող է։
Հասցե՝ Երևան, Հակոբ Հակոբյան փող. , 1
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից կիրակի ժամը 10:30-ից 20:00:
12. MYbookstore
Այստեղ շատ արտասահմանյան գրականություն կա, այդ թվում՝ հայերեն թարգմանված ժամանակակից գրականություն։ Խորհուրդ ենք տալիս հետևել խանութին սոցիալական ցանցերում՝ նրանք հաճախ կազմակերպում են զեղչեր և հայտարարում գալիք իրադարձությունների մասին։
Հասցե՝ Երևան, Մեսրոպ Մաշտոցի պող., 31
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ 9:00-ից 21:00, շաբաթ-կիրակի՝ 10:00-21:00:
13. Peter Market
Peter Market-ը ոչ միայն խանութ է, այլ նաև սրճարան, որտեղ տեղի են ունենում երեկույթներ, ստենդ-ափներ և համերգներ։ Գրախանութում ձեզ սպասվում են սեղանի խաղեր, ստեղծագործելու համար հավաքածուներ, գրենական պիտույքներ։ Այստեղ նույնիսկ Lego կա, որը միշտ չէ, որ կարելի է գտնել Երեւանում։
Հասցե՝ Երևան, Նիկողայոս Ադոնց փող. , 6.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից կիրակի ժամը 10:00-ից 23:00։
14. Art Bridge
Եվս խանութ-սրճարան է, բայց իր յուրահատուկ հայեցակարգով․ այն ներկայացնում է արվեստն ու հայկական մշակույթը գրքերի, երաժշտության և սննդի միջոցով: Դժվար կլինի անտարբեր անցնել տեղի արհեստավորների արտասովոր հուշանվերների կողքով։
Հասցե՝ Երևան, Խաչատուր Աբովյան փող. , տ.20
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից կիրակի ժամը 8:30-ից 00:00:
15. Nairi
Արտաքինից այս վայրը ոչնչով չի գրավում, բայց ներսում երկհարկանի գրախանութ է գործում, որտեղ կարելի է գտնել նաև խաղալիքներ, նվերներ, գրենական պիտույքներ։ Չնայած այստեղ ընտրությունն ավելի փոքր է, քան մեծ ցանցերում, բայց գներն ավելի ցածր են, և կան օգտագործված գրքեր։
Հասցե՝ Երևան, Կորյունի փող. , տ․ 8
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից շաբաթ 9:30-ից 20:30, կիրակի՝ 12:00-18:00:
16. Գրախանութ
Օղակաձև այգում զբոսնելիս, քայլեք դեպի Կամերային երաժշտության տուն: Դրա կողքին կգտնեք օգտագործված գրքերի մեծ շուկա։ Այստեղ հեշտ է կորցնել ժամանակի զգացողությունը՝ գրքերն ու գրպանիդ գումարը հաշվելով, քանի որ ամեն ինչ շատ էժան է վաճառվում։
Հասցե՝ Երևան, Մոսկովյան փող. , Կամերային երաժշտության տան մոտ
17. «Հրազդան»
Հրազդանի մեծածախ շուկայում, ինչպես հայտնի է, կարելի է գտնել ամեն ինչ, գրքերը բացառություն չեն։ Այստեղ հաճախ են վաճառվում ընտանեկան գրադարաններ, շատ են խորհրդային հրատարակությունները, հանդիպում են նաև իսկական մարգարիտներ, ինչպիսիք են 19-րդ դարի հազվագյուտ գրքերը։ Այստեղ կարելի է և պետք է սակարկել, ինչպես, թերևս, Երևանի բոլոր շուկաներում։
Հասցե՝ Երևան, Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, Հրազդանի կիրճի փող. , 4.
Աշխատանքային ժամերը՝ շաբաթ և կիրակի օրերին վաղ առավոտից մինչև կեսօր:
18. «Վերնիսաժ».
Մեկ այլ շուկա է, բայց ավելի փոքր: Հին գրքեր գնելու համար սա ևս հարմար շուկա է։
Հասցե՝ Երևան, Փավստոս Բյուզանդի փող., 1
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից կիրակի 10:00-ից 20:00 (ժամը 18:00-ի դրությամբ շատ վաճառողներ արդեն փակում են խանութները):
Այլ շուկաների հետ կարող եք ծանոթանալ մեր հոդվածում։.
19. Epigraph
Այս վայրը միավորում է գրախանութն ու արվեստի խանութը։ Արվեստասերները, արվեստագետներն ու քանդակագործները կգնահատեն ինչպես արվեստի պարագաները, այնպես էլ մասնագիտացված գրականությունը:
Հասցեներ՝
Երեւան, Կոմիտասի պող., 65։ Երկուշաբթի- շաբաթ 10:00-20:00
Երեւան, Խաչատուր Աբովյան, 16։ Երկուշաբթի-շաբաթ 10:00-20:00
Երևան, Գայի պողոտա, 16 («Մեգա Մոլ» առևտրի կենտրոն)։ Երկուշաբթի - կիրակի 10:00-22:00
20. Book Nook
Book Nook-ը իսկական դրախտ է երեխաների համար: Այստեղ նրանք և՛ գրականություն, և՛ խաղալիքներ, և՛ ստեղծագործելու համար նախատեսված հավաքածուներ կգտնեն: Խանութում անցկացվում են նաև կավե իրերի պատրաստման և ավազով նկարչության վարպետության դասեր։
Հասցե՝ Երևան, Նիկողայոս Ադոնց փող., 4/3.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից կիրակի 11:00-ից 20:00։
21. Jrjran gratun
Այս խանութում վաճառվում է կրոնական գրականություն։ Գյումրու հյուրերին կարող են հետաքրքրել եկեղեցական պարագաները, օրինակ՝ խունկը, ինչպես նաև հուշանվերների ընտրանին:
Հասցե՝ Գյումրի, Սերգեյ Ռիժկով փ. , տ․ 6.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից կիրակի 9:00-18:00:
22. Գրքերի տուն
«Գյումրիում ո՞ր գրախանութը գնալ» հարցին անպայման կստանաք «Գրքերի տուն» պատասխանը։ Հետևաբար, եթե Գյումրիում եք և գիրք ընթերցելու ցանկություն է առաջացել, վստահորեն այցելեք Համբարձումյան փողոցում գտնվող գրախանութը։
Հասցե՝ Գյումրի, Սերգեյ Համբարձումյան փ., 29/1.
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-կիրակի 9:30-ից 18:30:
23. Gradarak
Արմավիրում գործում է «Գրադարակ» փոքրիկ խանութը, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն գրքեր, այլ նաեւ նվերներ, խաղեր, գրենական պիտույքներ գնելու համար։
Հասցե՝ Արմավիր, Երեւանյան փ., 25
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից կիրակի 9:00-ից 20:00:
Գրքեր գնում և վաճառում են նաև List.am, Relolib կայքերում, ֆեյսբուքյան այս խմբում, չաթում «Барахолка в Армении» կայքերում։.
List.am-ին ավելի մանրամասն անդրադարձել ենք առանձին հոդվածում։.
Երևանի գրախանութների ցուցակ՝ հասցեներով
Բուկինիստ (Bookinist)
Վերին Պտղնի, 1-ին նրբ., 5-րդ փող., տ․ 5 (Multi Magic Mall)
Արշակունյաց 34 ( Yerevan Mall)
Մեսրոպ Մաշտոցի պողոտա, 20
Ամիրյան, 2
Ծիծեռնակաբերդի խճուղի 3 (Dalma Garden Mall)
Ավետիք Իսահակյան, 3
Էրեբունի, 17 (Erebuni Mall)
Գայի պողոտա 16 (Mega Mall)
Ավետիք Իսահակյան, 22/10 (Metronome)
Վահրամ Փափազյան, 8 (Rio Mall)
Տիգրան Մեծի 16 (Rossia Mall)
Արշակունյաց 15, տաղավար 5 («Սուրմալու» առևտրի կենտրոն)
Հյուսիսային պողոտա, 6/2 (Tashir Street Shopping Gallery)
Զանգակ (Zangak)
Գայի պողոտա 16 (Mega Mall)
Վահրամ Փափազյան, 8 (Rio Mall)
Ծիծեռնակաբերդի խճուղի 3 (Dalma Garden Mall)
Սայաթ-Նովա 5 (Two Arcs ցուցահանդեսային կենտրոն)
Կոմիտասի պող., 49/2
Խաչատուր Աբովյան, 7
Ռուսական գրքի տուն
Վարդանանց, 15/4
Common Ground
Մարշալ Բաղրամյան պող., 6
Նոր Գրախանութ (Nor Grakhanut)
«Բարեկամություն» մետրոյի կայարանի անցում
Սարգիս Կասյան, 1
Ազատության պողոտա, 1
Գրախանութ
Մոսկովյան փողոց, Կամերային երաժշտության տան մոտ
Հրազդան
«Հրազդան» մարզադաշտի մոտ, Հրազդանի կիրճ, 4
Նոյյան Տապան (Noyan Tapan)
Հանրապետության, 62/150
Epigraph
Կոմիտասի պող., 65
Խաչատուր Աբովյան, 16
Գայի պողոտա 16 (Mega Mall)
Phoenix stationery
Ավետիք Իսահակյան, 18
Կորյունի, 19/5
Վաղարշ Վաղարշյան, 19տ
Art Bridge
Խաչատուր Աբովյան, տ․ 20
Վերնիսաժ
Փավստոս Բյուզանդի, 1
Book Market
Բագրատունյաց, 14
Nairi
Կորյուն, 8
Grqatun (Գրքատուն)
Ավետիք Իսահակյան, 14
Peter Market
Նիկողայոս Ալոնեց, 6
Daran (Դարան)
Ավետիք Իսահակյան, 16
MYbookstore
Մեսրոպ Մաշտոցի պողոտա, 31
Book Nook
Նիկողայոս Ադոնց, 4/3
iBook
Հակոբ Հակոբյան, 1
Դենտաքս (ատամնաբուժական գրականություն)
Ավետիք Ավետիսյան, 80
My Books & More
Մեսրոպ Մաշտոցի պողոտա, 27
Նոր Գիրք գրախանութ
Մարշալ Բաղրամյան պող., 3
Grapunj (օտար լեզվով գրականություն, դասագրքեր)
Սարգիս Կասյան, 12
GIR.am (օնլայն վաճառք)
Գարեգին Նժդեհ, 17 տ., սեն. 14
Book Prize (առցանց վաճառք և հրատարակում)
Կոմիտասի պող., 59
Keerk & Co (սրճարան և գրախանութ)
Մարշալ Բաղրամյան պող., 3Ա
«Արևիկ» հրատարակչություն (մանկական հրատարակչություն և գրախանութ)
Վահան Տերյան, 91
GAMMA Գրենական պիտույքներ և գրքեր
Մովսես Խորենացի, 6
STATIONERY.am
Սևան, 30/1
ArdiBook (ձայնագրված մանկական գրքեր)
Շիրվանզադե, տուն 9
Las Book
Գարեգին Նժդեհ, 18
Դեռ ունե՞ք հարցեր գրախանութների վերաբերյալ: Կապվեք մեր աջակցության թիմի հետ @move2armenia_official հասցեով։. Նրանք գիտեն բոլոր հարցերի պատասխանները։
Ավելացնել մեկնաբանություն