Նկարագրություն

Բարձրակարգ Rossiya հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայրի սրտում: Համապատասխանելով միջազգային բարձր չափանիշներին՝ հյուրանոցն առաջարկում է լավ հանգստի պայմաններ՝ հարմարավետ սենյակներ, ինչպես նաև շքեղ ինտերիեր, ընդարձակ տարածք, ծառայությունների լայն տեսականի (վճարովի և անվճար), համեղ խոհանոց՝ սննդի բազմազան տեսականիով: «Ռոսիա» հյուրանոցն առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ լողավազան, ֆիննական և արևելյան սաունա, կինոթատրոն, բուխարիով լաունջ բար, հանգստի սենյակ, ամառային սրճարան և մանկական խաղասենյակներ: Հատկապես ուշագրավ է հյուրանոցի խոհանոցը՝ համեղ, բազմազան և միշտ թարմ ուտեստների տեսականիով: Սնունդը մատուցվում է բուֆետային ռեստորանում: Հյուրանոցն ունի նաև 24-ժամյա անվտանգություն, որն էլ ավելի ապահով է դարձնում Ձեր հանգիստը:

Տեսանյութ
Հասցե

Հայաստան, Ծաղկաձոր, Գրիգոր Մագիստրոսի նրբ. 7

Պատկանում է կատեգորիաներին
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել կարծիք