Մարտական ​​ԱԹՍ-ներ. ի՞նչ անել, եթե լսեք դրանց ձայնը

Հրապարակված Է: 21.09.2023
Ընթերցման ժամանակը: 1 мин.
Հեղինակներ

Բովանդակություն:

  1. 1. Եթե ​ փողոցում եք
  2. 2. Որտեղ չպետք է թաքնվել
  3. 3. Եթե ​​անօդաչու թռչող սարքը հարվածել է տանը
Մինչև վերջերս անօդաչու սարքերը ասոցացվում էին ինչ-որ դրական բանի հետ․ օգտագործվում էին հարսանիքների ժամանակ, հեռուստատեսությունում, բլոգերների տեսանյութերում: Բայց վերջին 2 տարիները կտրուկ փոխեցին վերաբերմունքը անօդաչու թռչող սարքերի նկատմամբ, քանի որ այժմ դրանցով զինվում են տարբեր երկրների բանակները։ Անօդաչու թռչող սարքին կցում են մի քանի կիլոգրամ պայթուցիկ և ուղարկում դեպի թիրախը։ Ցավոք, որպես թիրախ հաճախ ծառայում են կարևոր ենթակառուցվածքներ խաղաղ քաղաքներում, և այդպիսով վտանգի տակ է հայտնվում քաղաքացիական բնակչությունը։
Խորհրդատվության համար դիմեցինք անօդաչու թռչող սարքերի հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող Վահան Ղուկասյանին և խնդրեցինք պատմել, թե ինչպես պետք է վարվեն սովորական մարդիկ, եթե մոտակայքում անօդաչու թռչող սարք նկատեն։ Նա մեզ տվեց հետևյալ ուղեցույցը․

Եթե ​ փողոցում եք

Եթե ​​փողոցում եք և նկատել եք անօդաչու թռչող սարք, ապա.
- Փորձեք գնահատել իրավիճակը և հնարավորինս արագ փախչել շենքերից, որոնք կարող են լինել հարձակվողների պոտենցիալ թիրախը: Դրանք կարող են լինել էլեկտրակայաններ, բենզալցակայաններ, կառավարական շենքեր կամ պարզապես ապակե շինություններ: Վերջիններս շատ ավելի հեշտ է պայթեցնել, որպեսզի դրանց բեկորներով ավելի մեծ քանակությամբ մարդկանց վիրավորել։ Հակառակորդը կարող է նման թիրախ ընտրել ահաբեկչության և ահաբեկման նպատակով։
- Եթե մարտական ​​անօդաչու թռչող սարքը հագեցած է ներկառուցված զինամթերքով, այն կարող է օդային հարվածներ հասցնել: Եթե ​​ոչ զինվորական մարդը նման տեսարանի ականատեսը դառնա, արձագանքը կարող է անկանխատեսելի լինել։ Խորհուրդը կարող է տարօրինակ թվալ, բայց ոչ մի դեպքում չպետք է խուճապի մատնվել։ Չի կարելի անշարժ կանգնել տեղում, ոչ էլ վազել ուր պատահի։ Վախից դուք կարող եք դուրս վազել դեպի երթևեկելի մաս և վրաերթի ենթարկվել։
- Ժամանակակից անօդաչու թռչող սարքերը շարժվում են գրեթե անաղմուկ։ Ավելի հին մոդելները կարող են բզզալ, բայց ոչ սուլել: Սուլոցի ձայնը արձակվող հրթիռինն է: Եթե նման ձայն եք ​​լսում, մի մտածեք ձեր արտաքինի մասին, պառկեք գետնին և ծածկեք ձեր գլուխը ձեռքերով: Համոզվեք, որ մի փոքր բացել եք բերանը, որպեսզի խուսափեք հարվածային ալիքից հնարավոր կոնտուզիա կամ թաղանթի վնասում ստանալուց:
Պետք է հասնել մեկուսի մի վայր՝ որևէ իջվածք, խրամատ, փոս՝ առանց ոտքի կանգնելու, սողալով: Հերոս մի՛ խաղացեք, մի՛ կանգնեք, քանի դեռ պայթյունները չեն դադարել։
Եթե ​​հրետակոծության ժամանակ գտնվում եք մեքենայի մեջ, ապա շտապ պետք է դուրս գալ, փախչել այդ յուրատեսակ «բենզինի տակառից» հեռու և պառկել գետնին։
Եթե ​​ինչ-ինչ պատճառներով անօդաչու թռչող սարքը վայրէջք կատարի կամ ընկնի գետնին, ոչ մի դեպքում մի մոտեցեք կամ դիպեք դրան․ պայթուցիկը կարող է տրաքել: Զանգահարեք Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներին 112 հեռախոսահամարով։

Որտեղ չպետք է թաքնվել

Բացի արդեն նշված մեքենաներից, փորձեք խուսափել ապակե և բետոնե շենքերի, ինչպես նաև լողավազանների և լճակների մոտ գտնվելուց: Վերջիններս վտանգավոր են ջրում ուղեղի ցնցում ստանալու կամ գիտակցությունը կորցնելու պատճառով։
Պետք է նաև հեռու մնալ բազմամարդ վայրերից։ Ահաբեկիչները կարող են թիրախավորել մարդկանց մեծ խմբերը։

Եթե ​​անօդաչու թռչող սարքը հարվածել է տանը

Անմիջապես հեռացեք պատուհաններից և իջեք նկուղ։ Եթե ​​նկուղ չկա, ապա օգտագործեք երկու պատի կանոնը՝ հիմնական պատերի անկյունները ապահով վայրեր են շենքի փլուզման դեպքում։ Սանհանգույցը և միջանցքը նույնպես համարվում են տան անվտանգ վայրերը։ Փորձեք նաև հեռու մնալ ծանր կահույքից. Հարվածի դեպքում այն, ինչ մեխված չէ, կարող է վայր ընկնել և վտանգել ձեր կյանքը:
 
Պատերազմի ժամանակ, եթե նույնիսկ երկնքում նոր եք լսել դրոնի ձայնը, անմիջապես անջատեք հոսանքն ու գազը և շտապեք նկուղ։ Սա կնվազեցնի տանը հրդեհի բռնկման վտանգը:
Այս հոդվածն օգտակա՞ր էր
Добавлено в закладки
Для добавления в избранное необходимо зарегистрироваться