Երաժշտական վայրեր Երևանում՝ ջազ - Move2Armenia

Երևանի երաժշտական վայրերը․ ջազ

0
Երևանի երաժշտական վայրերը․ ջազ
19.12.2022
0
Ֆավորիտներին

Այս հոդվածաշարը Հայաստանի մայրաքաղաքի երաժշտական վայրերի մասին է։ Այն պատրաստել են MOST նախագծի մեր ընկերները։ Մենք արդեն հրապարակել ենք նրանց Երեւանյան ակումբների մասինհոդվածը, իսկ այս տեքստը ջազի մասին է։

Եթե քայլեք Երևանի փողոցներով և նայեք պաստառներին, ապա կնկատեք, որ այստեղ հիմնականում ռաբիս, տեխնո և ջազ է հնչում։ Հայաստանում ապրելու մի քանի ամիսների ընթացքում ես հասցրել եմ բազմաթիվ երաժշտական միջոցառումների մասնակցել՝ ջազային փառատոնից մինչև ցերեկային ռեյվ մանկական երկաթուղում։

1938 թվականին հանրապետության ղեկավարության անմիջական հրահանգով երիտասարդ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ Հայկական ջազի հիմնական հատկանիշը դարձավ ազգային մեղեդին՝ ժողովրդական երաժշտությունը, էթնիկ մոտիվները և քաղաքային ֆոլկլորի մշակումները։ Նվագախմբի, այսպես կոչված, այցեքարտը, որով բացվում էին բոլոր համերգները, Այվազյանի «Հայկական ռապսոդիան» էր։ Ճիշտ է, Այվազյանը միանգամից չէ, որ սկսեց օգտագործել ժողովրդական մեղեդիները. եթե ​​1930-ական թվականներին որոշ երգերում արձագանքում էր նախապատերազմյան մարշերի երաժշտությունը՝ միատիպ փողային նվագախմբերի կատարմամբ, ապա 1940-ականներին դրանց փոխարինեցին ժողովրդական մեղեդիները և գործիքային բազմազանությունը։ Մարդկանց կողմից ամենասիրված երգերն ընդգրկվեցին պետական էստրադային անսամբլի մշտական երգացանկում։ 1980-ականներին դրանք հրատարակվեցին «Ջան Երևան» սկավառակով։.

Իր գոյության մի քանի տարիների ընթացքում Այվազյանի ջազային համույթը հասցրեց շրջագայել Խորհրդային Միության տասնյակ քաղաքներով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նվագախումբը ուղևորվեց ռազմաճակատ. անհրաժեշտ էր բարձր պահել զինվորների մարտական ոգին (այդ ժամանակ բանակի համար նման «բարեգործական» համերգներ էին կազմակերպվում ամբողջ աշխարհում. որոշ տեղերում այս պրակտիկան դեռ լայն տարածում ունի): Նվագախումբը ելույթ է ունեցել ռազմաբազաներում, ռազմական հիվանդանոցներում, նավերի վրա և նույնիսկ ապաստարաններում։

Պատերազմից հետո հակակոսմոպոլիտիզմի կամ «սաքսոֆոնն ուղղելու» արշավի շրջանակներում ջազային անսամբլները ցրվեցին, իսկ երաժիշտները ենթարկվեցին հալածանքների։ Սա այդքան էլ շատ չազդեց Հայաստանի վրա. թեև Պետական ջազ նվագախումբը վերանվանվեց Հայաստանի էստրադային նվագախումբ և փոխեց ծրագիրը, Արտեմի Այվազյանը շարունակեց ղեկավարել նվագախումբը մինչև 1956 թվականը։ «Ապաստալինացումից» հետո Ջազ նվագախումբը գլխավորեց Կոնստանտին Օրբելյանը, ում ղեկավարությամբ սկսվեց, այսպես կոչված, «ջազային համաճարակը»՝ հայկական ջազային խմբերի ոսկե դարաշրջանը։ «Օրբելյանական շրջանի» ավարտից հետո՝ «մութ ու ցուրտ տարիներին», նվագախումբը լուծարվեց։ Երաժիշտներն իրենց աշխատանքը վերսկսեցին միայն 1997 թվականին, երբ նվագախումբը գլխավորեց կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը։ Հիմա Պետական ջազ նվագախումբը հազվադեպ է համերգներ տալիս։ Այդ համերգներին ներկա գտնվելը մեծ հաջողություն է և, ինչպես ասում են, անմոռանալի հաճույք։ 

Նաև նշեմ, որ նախկին խորհրդային հանրապետությունների այլ մայրաքաղաքների համեմատ՝ Երևանը փոքր քաղաք է. բացառապես ջազային հարթակներն այստեղ այդքան էլ շատ չեն։ Հետևաբար, մաքուր ջազային համերգի կարելի է հանդիպել լրիվ պատահաբար, մի անսովոր վայրում՝ սրճարանում կամ լողավազանով ակումբում: 

Malkhas Jazz Club

Հասցե՝ Պուշկինի փ․, 52/1

Հեռախոսահամար՝ +374 10 535350; +374 98 535369

Ակումբը հիմնադրել է հայկական ջազի լեգենդ՝ դաշնակահար Լևոն «Մալխաս» Մալխասյանը։ Մալխասը սկսել է նվագել «ջազային համաճարակի» գագաթնակետին։ Բրյուսովի անվան համալսարանում սովորելու տարիներին նա կազմում է «Մալխաս ջազ քառյակը», որը շատ արագ հայտնի է դառնում ողջ Խորհրդային Միությունում: Մալխասյանն այսօր զբաղվում է նաև Հայաստանի ջազային մշակույթի հանրահռչակմամբ։ 1980 թվականին նա կանգնած էր Հենրիխ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի՝ ջազային առաջին հաստատության ակունքներում, որտեղ երաժիշտները հավաքվում էին ջեմ-սեշենների: 90-ականների կեսերին Մալխասյանը Երեւանում ստեղծեց ջազի միջազգային փառատոն, իսկ 2000 թվականին փառատոնի շրջանակներում կազմակերպեց Չիկ Կորեայի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը։

Malkhas Jazz Club-ում ամեն օր «գիգեր» են նվագում. այսպես են անվանում իրենց համերգները ջազ երաժիշտները։ Malkhas Jazz Club-ի առանձնահատկությունը Մալխասյանի ամենօրյա կատարումններն են, որոնք սկսվում են ուղիղ կեսգիշերին:

Ulikhanyan Club

Հասցե՝ պող․ Սայաթ-Նովա, 7

Ulikhanyan Club-ը Հայաստանի ջազային Մեքքան է։ Համերգների գրաֆիկը հրապարակում են մի քանի շաբաթ առաջ, և եթե նախապես սեղան չամրագրեք, կկարողանաք տեղ զբաղեցնել միայն բարի մոտ։ Ulikhanyan Club-ում հիմնականում նվագում են բիբոպ և դիքսիլենդ։ Իմ կարծիքով այնտեղ պարբերաբար ելույթ ունեցող արտիստներից արժե լսել ArmStrong Dixie-ին, դաշնակահար Վահագն Հայրապետյանին և վիբրաֆոնահար Տիգրան Փեշտմալջյանին։ Երկուշաբթի օրերին բարում կազմակերպում են նաև ջազային ջեմեր: Դրանց մասնակցում են ինչպես հայտնի կատարողներն, այնպես էլ երիտասարդները, որոնցից կառանձնացնեի թմբկահար Հարութ Հարությունյանին և երգչուհի Անտոնինա Էրեմինային, ով վերջերս է տեղափոխվել Երևան։

Ես ներկա եմ գտնվել նաև Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբիհամերգին Mezzo club-ում , ինչպես նաև TUF բարում։ Բայց այս հաստատություններում ջազը միայն բազմաժանր ծրագրի մի մասն է կազմում: Ուստի Երևան ժամանած ջազի սիրահարներին հիմնական խորհուրդը կարելի է ձևակերպել այսպես՝ հետևել կոնկրետ կատարողներին, ոչ թե հարթակներին։

Հեղինակ Վասիլի Ուտեխին

Ձեր կարդացած տեքստը գործընկերային նյութ է՝ МОСТ մշակութային և կրթական նախագծի հետ համատեղ:

МОСТ-ը օգնություն է ցուցաբերում նոր վայրում բնակություն հաստատած մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց երկիրը։ Օգնությունը կայանում է ոչ միայն անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման և բանկից գումար կանխիկացնելու, այլ նաև նոր քաղաքի կյանքին ծանոթանալու մեջ։

МОСТ-ը պատմում է Հայաստանի կյանքի մասին՝ թատրոնների, թանգարանների, ցուցահանդեսների, փառատոների, այգիների, արվեստագետների և ռեժիսորների, գործարարների և արհեստավորների մասին, առհասարակ՝ նախագծի խմբագիրներին ուշագրավ թվացող վայրերի, իրադարձությունների և մարդկանց մասին։

Կարդացեք MOСT-ի ամսագիրը և բաժանորդագրվեք նախագծի Instagram -ին, որպեսզի բաց չթողնեք հետաքրքիր հոդվածները:

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Ժամանցի վայրեր
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ: 28
  • просмотров : 336563
Երևանի երաժշտական վայրերը․ ջազ
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է