Երաժշտական վայրեր Երևանում՝ ակումբներ - Move2Armenia

Երևանի երաժշտական վայրերը․ ակումբներ

0
Երևանի երաժշտական վայրերը․ ակումբներ
24.11.2022
0
Ֆավորիտներին

Երբ մտածում ես, թե ինչպես անցկացնել հանգստյան օրերը, հետաքրքրվում ես, թե ինչ համերգներ ու երեկույթներ կան այդ օրերին քաղաքում։ Իսկ համերգների ու երեկույթների մեծ մասն անց է կացվում ակումբներում։ Այս հոդվածում պատմում ենք Երևանի ակումբների և դրանցում հնչող երաժշտության մասին։

Երևանում բազմաթիվ վայրեր կան, որտեղ համերգներ ու երեկույթներ են կազմակերպվում, և որտեղ կարող եք ծանոթանալ մայրաքաղաքում հնչող երաժշտությանը։ Բացի այդ, այստեղ անընդհատ միջոցառումներ են անցկացվում արտասահմանյան հայտնի կատարողների՝ օրինակ՝ Acid Arab-ի կամ Jeff Mills-ի մասնակցությամբ: Նման համերգի տոմսը շատ ավելի թանկ չի արժենա, քան տեղացի dj-ների կատարումներին ներկա գտնվելը: Գումարած՝ 2022 թվականի մարտից բազմաթիվ ռուս կատարողներ սկսեցին հաճախակի նվագել Երևանում։ Այս հոդվածում կպատմեմ երեւանյան ակումբների և ակումբային երաժշտության մասին։

Բաղրամյան պողոտայի սկզբնամասում իրարից ոչ հեռու կա երեք ակումբ՝ NINE, Hangist և BAN.

. NINE -ում տեխնո և հաուս են նվագում։ Այժմ ակումբը գործում է միջոցառումների ժամանակ, սակայն, ըստ լուրերի, հաստատությունը շուտով փոխելու է ձևաչափը և երեկույթներն այնտեղ անց են կացվելու ամեն շաբաթ:

NINE

Հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող., 3

Աշխատանքային ժամեր՝ գործում է միջոցառումների ժամանակ

Hangist -ը փոքրիկ ակումբ է ցանցաճոճերով, որտեղ ուշ երեկոյան սկսում են հաուս նվագել։ Սա այն վայրն է, որը նկարագրելու համար լավագույն բառը «chill out»-ն է՝ հանգստանալ:

Hangist

Հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող., 3

Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի-Կիրակի - 23:30-ից 04:00-ը

Դե իսկ BAN ակումբը, որը գտնվում է Բաղրամյան 3 հասցեում ընդհանրապես նման չէ մյուս ակումբներին։ Այստեղ, իմ դիտարկումներով, ավելի «կոշտ» երաժշտություն են նվագում՝ դրամ և տեխնո։ Ակումբում նաև ամենշաբաթյա կինոդիտումներ են անցկացվում, խոստանում են խոհանոց բացել։ Այսպիսով, կազմակերպիչները ցանկանում են գիշերային ակումբից վերածվել բարի՝ մշակութային ծրագրով և dj-սեթերով։

Update

Ցավոք սրտի, ակումբն այս հասցեով այլևս չի գործում, սակայն միջոցառումները շարունակում են կազմակերպվել այլ վայրերում՝ պահպանելով BAN-ին հատուկ ոգին: Երեկույթների մասին հայտարարությունները հրապարակվում են ակումբի սոցիալական ցանցերում՝ Instagram, Telegram-ում․.

BAN

Հասցե՝ հասցե դեռ չկա

Աշխատանքային ժամեր՝ միջոցառումների ժամանակ

Կորյունի 19ա հասցեում իրար դեմ դիմաց երկու ակումբ է գործում՝ Zakayf և Poligraf։ Poligraf -ը կարելի է ասել, Երևանի Մութաբորն է (ակումբ Մոսկվայում)։ Մի անգամ ես այնտեղ հայտնվեցի տարօրինակ տեխնո-քվիր երեկույթի։ Նման երեկույթներ են անցկացվում նաև Poligraf-ում մի քանի ամիսը մեկ անգամ: Ակումբում անընդհատ ինչ-որ միջոցառումներ են կազմակերպվում, որտեղ նվագում են հայ երիտասարդ կատարողները։ Եթե հետաքրքրված եք ակումբի կյանքով, ապա խորհուրդ եմ տալիս դիտել այս կարճամետրաժ ֆիլմը՝  «Yerevan’s flourishing underground scene – Poligraf’s story».

Poligraf

Հասցե՝ Կորյունի փ․, 19ա

Աշխատանքային ժամեր՝ գործում է միջոցառումների ժամանակ

. Zakayf ՝ այստեղ տեղի են ունենում երևանյան stand-up արտիստների ելույթները և հիփ-հոփ համերգներ, սակայն ոչ շատ հաճախ։

Zakayf 

Հասցե՝ Կորյունի փ․, 19ա

Աշխատանքային ժամեր՝ գործում է միջոցառումների ժամանակ

Եթե Կորյունով քայլեք դեպի Տերյան փողոց և թեքվեք աջ, կհայտնվեք The Office-ում։ Այստեղ դուք կարող եք աշխատել ձմեռային այգում կամ լուսանկարներ ստանալ Karmir film-ում։ Իսկ հանգստյան օրերին The Office -ում տեղի ունենում մարդաշատ միջոցառումներ՝ արտասահմանյան արտիստների մասնակցությամբ։ Տոմս գնելուց առաջ անհրաժեշտ է դիմում լրացնել ակումբային քարտի միջոցով ակումբի կայքում: Ցավոք, չնայած լավ հնչողությանը և արտիստներին, հաստատությունը վատ համբավ ունի Երևանում այն բանից հետո, երբ հայտնի դարձան կազմակերպիչների կողմից ոտնձգությունների մասին մի քանի պատմություններ ։

The Office

Հասցե՝ Տերյան փ․, 91

Աշխատանքային ժամեր՝ ամեն օր 12:00-ից 00:00

Մի քիչ ավելի հեռու The Office Տերյան փողոցում է գտնվում Fermata ակումբը (հասցե՝ Տերյան փող., 105/1):  Fermata -ն ինչ-որ առումով ինձ հիշեցրեց մոսկովյան Gipsy-ն՝ թրենդային վայր՝ տարբեր ժանրերի երաժշտությամբ ամբողջ շաբաթվա ընթցքում և լավ կոկտեյլներով: Երբեմն այս ակումբը հյուրընկալում է երաժշտական փառատոների երեկոյան ծրագրերը (օրինակ՝ luch_she).

Լուսանկարը՝ «Ռոսիա» կինոթատրոն 1974, pikabu.ru

Fermata

Հասցե՝ Տերյան փ․, 105/1

Աշխատանքային ժամեր՝ Ուրբաթ-շաբաթ 23:00-06:00

Պրոմո խմբերից և կազմակերպիչներից ուզում եմ առանձնացնել MOCT -ին և մի երիտասարդ թիմի՝ Camerata-ին։ Առաջինները հայտնի դարձան «Ռոսիա» կինոթատրոնում կազմակերպած իրենց ռեյվերով: Նրանց միջոցառումներին մասնակցել են այնպիսի արտիստներ, ինչպիսիք են Նատաշա Աբելը, Ֆեդերիկո Մոլինարին, վրացական Bassiani ակումբի արտիստները և շատ այլոք։ Խորհուրդ եմ տալիս այցելել նրանց ցերեկային ANTAR ռեյվին Մանկական երկաթուղում, որը տեղի է ունենում երկու շաբաթը մեկ անգամ : 

Camerata Ռուսաստանից ներգաղթածների փոքր թիմի կողմից ստեղծված նախագիծ է: Նրանք կազմակերպում են ոչ միայն ակումբային կատարողների, այլ նաեւ, օրինակ, ռոք երաժիշտների համերգներ։ Պրոմո խումբը գործարկել է Camerata Showcase-ը, որտեղ ելույթ են ունենում հայ կատարողները, և Camerata Acoustic-ը՝ ակուստիկ երաժշտության համերգները։

Արժե նաև հետևել TUF բարում միջոցառումներին (Արամի փող., 42), որտեղ հաճախ երեկույթներ ու համերգներ են կազմակերպվում։ 

Երաժիշտներից ինձ ամենաշատը դուր եկան 

Hayk Karoyi-ն, ով իր երաժշտության մեջ համատեղում է ժողովրդական և էլեկտրոնային տարրերը։

Misak նաև ը՝ proun.am արթ-խմբավորման գաղափարախոսը շատ հետաքրքիր dj-սեթերով:

Դուետ Node-ը, ովքեր նվագում են shoegaze-ի և trip-hop-ի խառնուրդ։

DJ-ներ Dreamy0psis-ը և misteikk-ը։.

Հեղինակ Վասիլի Ուտեխին

Ձեր կարդացած տեքստը գործընկերային նյութ է՝ МОСТ մշակութային և կրթական նախագծի հետ համատեղ:

МОСТ-ը օգնություն է ցուցաբերում նոր վայրում բնակություն հաստատած մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց երկիրը։ Օգնությունը կայանում է ոչ միայն անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման և բանկից գումար կանխիկացնելու, այլ նաև նոր քաղաքի կյանքին ծանոթանալու մեջ։

МОСТ-ը պատմում է Հայաստանի կյանքի մասին՝ թատրոնների, թանգարանների, ցուցահանդեսների, փառատոների, զբոսայգիների, արվեստագետների և ռեժիսորների, գործարարների և արհեստավորների մասին նաև առհասարակ՝ խմբագիրներին ուշագրավ թվացող վայրերի, իրադարձությունների ու մարդկանց մասին։

Կարդացեք MOСT-ի ամսագիրը և բաժանորդագրվեք նախագծի Instagram -ին, որպեսզի բաց չթողնեք հետաքրքիր նորությունները։

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
մշակույթը
Ժամանցի վայրեր
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
Առողջապահություն
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ: 28
  • просмотров : 348591
Երևանի երաժշտական վայրերը․ ակումբներ
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է