Որտեղ գնել ոսպնյակներ և պատվիրել ակնոցներ: - հոդվածը Move2Armenia կայքում

Որտեղի՞ց գնել կոնտակտային ոսպնյակներ և ակնոցներ

2
Որտեղի՞ց գնել կոնտակտային ոսպնյակներ և ակնոցներ
16.09.2022
2
Ֆավորիտներին

Կոնտակտային ոսպնյակների և ակնոցների ընտրությանը միշտ պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ, քանի որ խոսքը ոչ միայն հարմարավետության և գեղեցկության, այլ նաև առողջության մասին է։ Երևանի գրեթե յուրաքանչյուր դեղատուն ունի օպտիկայի բաժին, որտեղ կարող եք ստուգել ձեր տեսողությունը, պատվիրել ակնոցներ և ընտրել կոնտակտային ոսպնյակներ։ Մենք պատրաստել ենք հուսալի ընկերությունների ընտրանի, որպեսզի օգնենք կողմնորոշվել որակյալ արտադրանք ընտրելու հարցում:

Բովանդակություն

  1. Lumiere Optics
  2. Berlin optic
  3. Linz optic
  4. Mayr optics
  5. Danz

Lumiere Optics

Կայք՝ lumiere.am

Հեռ.՝ +374 94 085115

Հասցե՝ մասնաճյուղերը ներկայացված են այս հղմամբ։ 

Աշխատանքային ժամեր՝ առևտրի կենտրոններում՝ ամեն օր 10:00-22:00; այլ հասցեներում՝ երկուշաբթի 10:30-20:00, կիրակի 11:00-18:30

Կոնտակտային ոսպնյակներ՝ Acuvue, Air Optics, Alcon, Biofinity, Cooper Vision, Johnson & Johnson, Dailies:

Սա Հայաստանում բացված առաջին օպտիկական սրահներից մեկն է։ Ցանցը գործում է 2009 թվականից և իրավամբ տեղ է զբաղեցնում լավագույն օպտիկական սրահների շարքում։ Այստեղ կարող եք գտնել ինչպես մատչելի, այնպես էլ լյուքս դասի շրջանակներ (ներկայացված են համաշխարհային այնպիսի բրենդներ, ինչպիսիք են Ray-Ban, Tom Ford, D&G, Emporio Armani, Versace և այլն): Այստեղ կարճատեսության և արևային ակնոցների հսկայական ընտրություն կա:

Սրահներում աշխատում են որակյալ մասնագետներ, ովքեր կարող են տեսողության հետազոտություն անցկացնել և տեղում խորհդատվություն տրամադրել ոսպնյակների վերաբերյալ: Իսկ երեխաների տեսողությունը ստուգելու համար կա հատուկ սարքավորում․ նրանց հետ առանձին աշխատում է մանկաբույժը։

Lumiere Optics ցանցն ունի բարձր որակավորում ունեցող մասնագետներ և հատուկ լաբորատորիաներ, որոնք կարճ ժամանակում վերանորոգում են ակնոցը, եթե այն կոտրվում է։

Գործում է առցանց խանութ, որտեղ կարող եք պատվիրել շրջանակներ, կոնտակտային ոսպնյակներ, ակնոցի խնամքի միջոցներ և ստանալ դրանք Հայաստանի ցանկացած կետում։

Լուսանկարը՝ Lumiere.am

Berlin optic

Կայք՝ berlin-optic.am 

Հեռ.՝  +374 11 377377

Հասցե՝ բոլոր մասնաճյուղերը ներկայացված են այս հղմամբ։ 

Աշխատանքային ժամեր՝ 1000-19:00 (երկուշաբթի-շաբաթ)

Berlin Optic սրահների ցանցը նույնպես հիմնադրվել է 2009 թվականին։ Berlin Optic-ը հայտնի է իր գերազանց սպասարկմամբ, օպտիկայի և ոճային ակնոցների վերաբերյալ պրոֆեսիոնալ խորհրդատվություններով և որակյալ արտադրանքով: Berlin Optic-ում ներկայացված են բացառիկ բրենդներ, ինչպես նաև հայտնի դիզայներական շրջանակներ և արևային ակնոցներ բոլոր առաջատար արտադրողներից: 

Հաճախորդներին հիացնում է շրջանակների և կոնտակտային ոսպնյակների մեծ տեսականին, ինչպես նաև ակնոցների վերանորոգման բարձրորակ ծառայությունը։ 

Օպտիկայի կայքն ամբողջությամբ հայերեն է, սակայն առցանց ապրանք պատվիրելու հնարավորություն չկա։ Ամեն դեպքում, ընկերության ցանցն այնքան մեծ է, որ, ամենայն հավանականությամբ, խանութ գտնելու հետ խնդիր չեք ունենա․ միայն Երևանում 23 մասնաճյուղ կա։ Մասնաճյուղեր կան նաև Գյումրիում, Վանաձորում, Էջմիածնում, Աբովյանում, Գավառում, Աշտարակում և Արմավիրում։

Լուսանկարը՝ Ֆրանչեսկո Պաջյարո

Linz optic

Կայք՝ linzoptic.am

Հեռ.՝ +374 93 539502

Հասցե՝ Մաշտոցի պող., 7/7

Աշխատանքային ժամեր՝ 10:30-20:00 (երկուշաբթի-ուրբաթ), 11:00-19:00 (շաբաթ-կիրակի)

Օպտիկայի խանութ՝ քաղաքի սրտում։ Իհարկե, սա հսկայական ցանց չէ, բայց նույնպես առաջարկում է որակյալ արտադրանք: Խանութի մասին լավ կարծիք ունեն թե՛ տեղացիներ, թե՛ մայրաքաղաքի հյուրերը՝ ընդգծելով անձնակազմի պրոֆեսիոնալիզմը, շրջանակների և կոնտակտային ոսպնյակների մեծ ընտրությունը, հաճախորդների կարիքների մանրակրկիտ ուսումնասիրությունը և գերազանց սպասարկումը:

Կարելի է գտնել ակնոցներ ինչպես տեսողության, այնպես էլ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար: Սրահն առաջարկում է ակնոցի վերանորոգում, որն իրականացվում է արդյունավետ և արագ։

Լուսանկարը՝ Դոմինիկա Ռոսեկլեյ

Mayr optics

Կայք՝ Facebook

Հեռ.՝ +374 94 520200

Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ, 3

Աշխատանքային ժամերը՝ 10:00-20:00 (երկուշաբթի-շաբաթ), 11:00-19:00 (կիրակի)

Օպտիկայի սրահն ունի պորֆեսիոնալ անձնակազմ, հաճախորդների սպասարկման բարձր չափանիշներ, շրջանակների և կոնտակտային ոսպնյակների լայն ընտրանի։ Այստեղ կարելի է նաև վերանորոգել ակնոցները։ Ցավոք, կայք կամ առցանց ծառայություններ խանութը չունի, բոլոր մանրամասներին պետք է ծանոթանալ տեղում՝ այցելելով սրահ։ 

Այստեղ կա մասնագետ և սարքավորումներ, որոնք թույլ են տալիս ստուգել տեսողությունը և պատվերով ակնոցներ պատրաստել նաև երեխաների համար։

Լուսանկարը՝ Շեյն Ալդենդորֆ

Danz

Կայք՝ danz.am 

Հեռ.՝ +374 44 809 908

Հասցե՝ բոլոր մասնաճյուղերը ներկայացված են այս հղմամբ։

Աշխատանքային ժամեր՝ ամեն օր 10:00-22:00

Սովորական օպտիկայի սրահ չէ, սակայն մենք պարզապես չէինք կարող չընդգրկել այն մեր հոդվածում: Տեղացիների ամենասիրելի օպտիկայի խանութներից է։ 

Danz-ն իր սեփական գործարանն ունի և ակնոցներ է արտադրում Հայաստանում։ Նրանց մասնաճյուղերում առաջարկում են արևային և օպտիկական ակնոցներ, որոնք առանձնանում են իրենց օրիգինալ դիզայնով և գերազանց որակով։ Բրենդի խանութներին կարելի է հանդիպել Երևանի բոլոր խոշոր առևտրի կենտրոններում, գործում է նաև առցանց խանութ՝ անվճար առաքմամբ ողջ հանրապետության տարածքում։ Եթե դուք նոր ակնոց եք փնտրում, ինչպես նաև ակնոցների տարբեր աքսեսուարներ, ապա խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել այս բրենդին։

Լուսանկարը՝ Armenpress.am

Դուք արդեն գտե՞լ եք ձեր սիրելի օպտիկայի սրահը Հայաստանում։ Կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում:

Հոդվածի հեղինակ՝ Եկատերինա Հակոբյան։

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Առողջապահություն
Գնումները
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ: 7
  • դիտումներ: 1
Որտեղի՞ց գնել կոնտակտային ոսպնյակներ և ակնոցներ
Ավելացնել մեկնաբանություն
Սա հետաքրքիր է