Ինչպես դառնալ արյան դոնոր Հայաստանում - Move2Armenia

Ինչպե՞ս արյուն նվիրաբերել Հայաստանում

0
Ինչպե՞ս արյուն նվիրաբերել Հայաստանում
25.10.2022
0
Ֆավորիտներին

Հայաստանում պարբերաբար առաջանում է դոնորական արյան կարիք, այս հարցը հատկապես արդիական է մարզկենտրոններում։ Արյուն նվիրաբերելը նյութական բարեգործության հետ մեկտեղ օգնություն ցուցաբերելու միջոցներից մեկն է: Սա նաև հիանալի հնարավորություն է երախտագիտություն հայտնելու այն երկրին, որը շատերի համար տուն դարձավ։ Արյուն նվիրաբերելով՝ դուք կօգնեք դրա կարիքն ունեցող մարդկանց և ձեզ ներգրավված կզգաք կարևոր և լավ մի գործում:

2022 թվականի սեպտեմբերի կեսերին Move2Armenia-ի աջակցությամբ Հայաստան տեղափոխված ավելի քան 500 ներգաղթյալներ դարձան դոնոր՝ արյուն հանձնելովպրոֆեսոր Եոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում։ Move2Armenia-ի թիմը անգնահատելի փորձ ձեռք բերեց, որը մենք ներկայացրինք դոնորների համար նախատեսված ուղեցույցում: Դրանում կարող եք գտնել արյուն հանձնելու հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, ընդհուպ մինչև՝ որտեղ և ինչպես արյուն հանձնել Հայաստանում։

Եթե ցանկանում եք դառնալ արյան դոնոր, բայց ներկա պահին նման հնարավորություն չունեք (կան ժամանակավոր հակացուցումներ կամ պարզապես տրամադրված չեք), ապա կարող եք օգտագործել հենց նման դեպքերի համար նախատեսված տարբերակը։ Նախաձեռնությունը վերջերս մշակել է VIVA հիմնադրամ-ը․ անհրաժեշտ է լրացնել հիմնադրամի հարցաթերթիկը և սպասել օպերատորների զանգին: Որպես կանոն, դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Երևանի Արյունաբանական կենտրոնում կոնկրետ խմբի արյան անհրաժեշտություն է առաջանում։

Թե որտեղ կա դոնորական արյան կարիք կարող եք իմանալ նաև VIVA-ի այլ հարթակներից։ Հիմնադրամը պարբերաբար ընթացիկ տեղեկություններ է հրապարակում իր սոցիալական ցանցերում։.

Եթե տեսնեք կոնկրետ անձի համար արյուն նվիրաբերելու խնդրանք, անպայման ստուգեք սկզբնաղբյուրը և հրապարակման ամսաթիվը. ցավոք, հաճախ է պատահում, երբ որոշակի խմբի արյուն նվիրաբերել ցանկացողների ալիքը ծանրաբեռնում է հավաքման կետերը կամ հայտարարությունը այլևս արդիական չի լինում։ Բացի այդ, արյան հավաքման գործընթացն ունի իր առանձնահատկությունները և այնպես է կազմակերպված, որ մեկօրյա շտապողականությունը միայն կբարդացնի այն, իսկ կանոնավոր նվիրատվությունը, ընդհակառակը, կաջակցի գործընթացին։ Ընդ որում՝ հավաքված արյունն էլ պիտանելիության ժամկետ ունի։.

Ինչպե՞ս պատրաստվել արյուն հանձնելուն՝ անկախ ձեր ընտրած արյան հավաքման կետից

  1. Ուսումնասիրեք հակացուցումները։ Եթե հակացուցումներ չունեք, ապա կարող եք ընտրել ձեզ հարմար կետը և գնալ արյուն հանձնելու (նախ պետք է զանգահարել և տեղեկացնել ձեր ցանկության մասին)։
  2. Լավ հանգստացեք և քնեք: Արյուն հանձնելու, ինչպես նաև նախորդ օրը պետք է բացառել յուղոտ, տապակած, կծու կամ ապխտած ուտելիքը։ Առավոտյան կարող եք խմել թեյ կամ սուրճ (առանց կաթի), ուտել մրգեր (բացի բանանից), մակարոնեղեն՝ առանց յուղի, խաշած ձավարեղեն, հաց և չորահաց։
  3. Արյուն նվիրաբերելուց 24 ժամ առաջ պետք է բացառել ալկոհոլը, 72 ժամ առաջ չի կարելի ցավազրկողներ և ասպիրին ընդունել, մեկ ժամ առաջ չի կարելի ծխել։
  4. Պետք է ներկայանալ անձնագրով (ներքին կամ արտասահմանյան)։

Ի՞նչ անել տեղում

  1. Լրացրեք հարցաթերթիկը։
  2. Գնացեք թերապևտի մոտ ընդհանուր հետազոտության և ճնշումը չափելու համար:
  3. Եթե բժիշկը թույլ տա, ապա դուք իրավունք եք ստանում արյուն նվիրաբերել։
  4. Դրանից հետո ձեզ կուղարկեն մատից արյուն հանձնելու: Կստուգեն արյան խումբը և Rh գործոնը, հեմոգլոբինի, լեյկոցիտների և թրոմբոցիտների մակարդակը: Կարևոր ցուցանիշներից մեկը հեմոգլոբինն է։ Արյուն նվիրաբերելու թույլտվություն ստանալու համար այն չպետք է նորմայից ցածր լինի:
  5. Եթե ամեն ինչ նորմայի մեջ է, ապա արյունը վերցնում են երակից. դա այնքան էլ հաճելի չէ, բայց զգացողություններն ավելի տհաճ չեն, քան սովորական ներարկման ժամանակ: Արյուն հանձնելուց հետո խորհուրդ չի տրվում ծանր ֆիզիկական աշխատանք կատարել: Լավագույն բանը, որ կարելի է անել, լավ ուտելն ու հանգստանալն է։

Ստացված դոնորական արյունը բաժանվում է բաղադրիչների և բաշխվում այն կետերին, որտեղ դրա կարիքն ամենից շատն է զգացվում և որտեղ այն կհասնի հասցեատերերին՝ լինեն դա ռազմական գործողություններից, վնասվածքներից, այրվածքներից կամ դժբախտ պատահարներից տուժածները, թե քաղցկեղով հիվանդները, ծննդաբերող կանայք և այլոք։ 

Որտե՞ղ կարելի է արյուն հանձնել

ԵՐԵՎԱՆ

Վայր՝ Պրոֆ. Ռ․Հ․Եոլյանի անվ․ Արյունաբանական կենտրոն

Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան, 7

Աշխատանքային ժամեր՝ աշխատանքային օրերին 9:00-13:00

Հեռախոսահամար՝ +374 10 283800

Կենտրոնի կայքը՝ blood.am/rus

Վիդեո հրահանգներ՝ինչպե՞ս գտնել արյան բանկ:

ԳՅՈՒՄՐԻ

Վայր՝ № 2 պոլիկլինիկա

Հասցե՝ Մազմանյան, 3, 2-րդ հարկ

Աշխատանքային ժամեր՝ աշխատանքային օրերին 9:00-13:00 (հանգստյան օրերին պետք է նախապես պայմանավորվել)

Հեռախոսահամար՝ +374 312 50418

ՎԱՆԱՁՈՐ

Վայր՝ Վանաձորի բժշկական կենտրոն

Հասցե՝ Գարեգին Նժդեհ, 2/42 (արյան հանձնման կետը գտնվում է ծննդատան հետնամասում)

Աշխատանքային ժամեր՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-12:00 (հանգստյան օրերին պետք է նախապես պայմանավորվել)

Հեռախոսահամար՝ +374 322 43053

Պահանջներ

Տարիք՝ 18+ 

Քաշը՝ կանանց դեպքում՝ առնվազն 52 կգ, տղամարդկանց դեպքում՝ առնվազն 62 կգ

Հակացուցումներ

Բացարձակ

  1. Վարակիչ հիվանդություններ (ՄԻԱՎ, վիրուսային հեպատիտ, սիֆիլիս, բնածին կամ ձեռքբերովի վարակիչ հիվանդություններ, տուբերկուլյոզի բոլոր ձևերը, բրուցելյոզը և այլն):
  2. Սրտանոթային, նյարդային, շնչառական, մարսողական համակարգերի մի շարք հիվանդություններ, չարորակ նորագոյացություններ, արյան հիվանդություններ և այլն։

Ժամանակավոր

  1. Արյան, դրա բաղադրիչների փոխներարկումներ, դաջվածքներ, այլ բժշկական գործիքային միջամտություններ, որոնք ուղեկցվում են մաշկի կամ լորձաթաղանթի խախտմամբ՝ 6 ամիս ժամկետով։
  2. Վիրահատական միջամտություններ (կոնկրետ վիրահատության մասով կարելի է ճշտել տեղում բժշկի հետ), այդ թվում՝ հղիության արհեստական ընդհատումները՝ 6 ամիս։
  3. 1 ամսից ավելի տևողությամբ գործուղումներ արտերկիր (վարակի էնդեմիկ օջախներում գտնվելու դեպքում)` 6 ամիս։
  4. Հղիության և լակտացիայի շրջանում՝ 6 ամիս, 1 տարի՝ ծննդաբերությունից հետո, 3 ամիս՝ լակտացիայի ավարտից հետո։
  5. Դաշտանի շրջան․ 5 օր դաշտանի ավարտից հետո:
  6. Ալերգիկ հիվանդություններ՝ 2 ամիս:
  7. 37°C-ից բարձր ջերմություն, վերին շնչուղիների սուր բորբոքում՝ 1 ամիս։
  8. Պատվաստումներ՝ պատվաստում սպանված պատվաստանյութերով (1 ամիս), պատվաստում կենդանի պատվաստանյութերով (10 օր), կատաղության դեմ (2 շաբաթ), հեպատիտ B-ի դեմ (6 ամիս):
  9. Դեղորայքի ընդունում` հակաբիոտիկներ, սալիցիլատներ և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր` 1 շաբաթից մինչև 1 ամիս:
  10. Մալարիայի տարածում ունեցող երկրների այցելություն՝ 5 տարի։
  11. Ալկոհոլի ընդունում՝ 24 ժամ:
  12. Արյան մեջ ALT ֆերմենտի մակարդակի բարձրացում մինչև 2 անգամ՝ 3 ամիս:

Արյան դոնորության թեմայի շուրջ հաճախ առաջանում են հակասական, սխալ պատկերացումներ, ուստի մենք ստուգեցինք հակացուցումները և պահանջները Արյունաբանական կենտրոնի արյան ծառայությունների գծով փոխտնօրեն Մ.Լ.Հակոբյանի օգնությամբ։.

Ֆավորիտներին
Հետաքրքիր էր? Բաժանորդագրվել տեղեկագրին:
Ի՞նչն է քեզ հետաքրքրում։
Շնորհակալություն բաժանորդագրվելու համար:
Առողջապահություն
Հատուկ նախագիծ
Բիզնես
Կենցաղ
Երեխաներ
Կենդանիներ
Բնակարան
Գեղեցկություն և խնամք
մշակույթը
Կրթություն
Հասարակություն
Տեղափոխում / Թռիչք
Գնումները
Օրենք և օրենք
Աշխատանք
Ժամանցի վայրեր
Ռեստորաններ, բարեր, սրճարաններ
Սպորտ
Տրանսպորտ
Զբոսաշրջություն» բաժնում
Ֆինանսներ և բանկեր
Խնդրում ենք ընտրել առնվազն 1 տարր
Հոդվածի հեղինակ
Հոդվածի հեղինակ
  • հոդվածներ: 28
  • դիտումներ: 1
Ինչպե՞ս արյուն նվիրաբերել Հայաստանում
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Սա հետաքրքիր է