Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է։ Արդյունաբերական, մշակութային և կրթական կենտրոն է։ Այն գրավիչ է նաև զբոսաշրջիկների համար՝ մարդիկ գալիս են այստեղ՝ հանգստանալու առողջարաններում և վայելելու բնությունը։
Բովանդակություն
Վանաձոր քաղաքի պատմությունը. անցյալը և ներկան
Ժամանակակից Վանաձորի տարածքում մարդիկ ապրել են ենթադրաբար մ.թ.ա. 4-րդ դարից։ Այդ մասին են վկայում լեռներում հայտնաբերված հնագույն գերեզմանատեղիները և այլ պատմական իրեր:
XIII դ. բնակավայրն անցել է սելջուկ թուրքերին։ Տեսնելով սև տուֆից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ նվաճողներն այս վայրն անվանել են Ղարաքիլիսա՝ սև եկեղեցի։ Բնակավայրը բազմաթիվ հարձակումների է ենթարկվել, այն եղել է կարևոր պաշտպանական կետ ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմների ժամանակ։ Այստեղ են հաստատվել թուրքերի կողմից հալածված հայերը, ինչպես նաև Ռուսական կայսրությունից արտաքսված մոլոկանները։
Խորհրդային իշխանության հաստատմամբ քաղաքը սկսեց ընդլայնվել։ Այստեղ կառուցվեցին գործարաններ, դրանց կից բացվեցին հանգստյան տներ ու մանկական ճամբարներ։ 1935-ին Ղարաքիլիսան վերանվանվեց Կիրովական՝ ի պատիվ հեղափոխական Ս.Մ. Կիրովի։
1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով քաղաքը մեծ վնասներ կրեց։ Դեռ կարելի է տեսնել ավելի քան 30 տարի առաջ ավերված, լքված շենքերը։
1992 թվականին ԽՍՀՄ կազմից դուրս գալուց հետո, ինչպես հայկական շատ քաղաքներ, Կիրովականը նույնպես վերանվանվեց։ Որոշում կայացվեց չվերադառնալ թուրքերի կողմից տված Ղիրաքիլիսա անվանմանը։ Փոխարենը քաղաքն անվանեցին այստեղ հոսող Վանաձոր գետի անունով։
Այսօր քաղաքը հայտնի է նաև իր արդյունաբերությամբ, թեև շատ խորհրդային ձեռնարկություններ փակվել են։ Կան կարի և շինարարական գործարաններ, քիմիական գործարաններ, կաթնամթերքի գործարան։
Ինչպես նախկինում, մարդիկ Վանաձոր են գալիս նաև հանգստանալու։ Խորհրդային տարիներին կառուցված «Кировакан» հյուրանոցն այսօր էլ գործում է։ Այն գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է քաղաքի տեսարանը։ Նրանց համար, ովքեր սիրում են մնալ հենց քաղաքի կենտրոնում, Հայկի անունը կրող գլխավոր հրապարակում խորհրդային սյունազարդ շենքում գործում է «Գուգարք» հյուրանոցը։Կան նաև նոր հյուրանոցներ, անգամ, օրինակ, dog-friendly ValDa Hotel on TUMANYAN-ը և AuRoom-ը։.
Եթե ճանապարհորդելիս շարունակում եք աշխատել, ապա հարմար է աշխատել Loft Vanadzor կամ Debed.life coworking տարածքում (այս վայրը գործում է նաև որպես coliving): Իսկ եթե ձեզ անհրաժեշտ են համատեղ աշխատանքային տարածքների հասցեները այլ քաղաքներում, ապա կարդացեք մեր հոդվածը՝ այստեղ։.
Վանաձոր այցելելու լավագույն ժամանակը ամառն է։ Այստեղ՝ սարերում, կարելի է թաքնվել երեւանյան շոգից։ Ջերմաստիճանը միջինում 10 աստիճանով ցածր է, քան մայրաքաղաքում։
Ինչպե՞ս հասնել քաղաք
Վանաձորը գտնվում է Երևանից. Можно доехать на личном автомобиле, такси. Арендовать машину удобно через сервис Move2Car. Автобус до Ванадзора отправляется с Центрального автовокзала (ул. Адмирала Исакова, 6). Эта дорога проходит через популярные у туристов города Севан и Դիլիջան.
Վանաձոր կարելի է հասնել նաև գնացքով։ 2023 թվականին Երևան-Բաթումի-Երևան գնացքները շարժվում են Երևանի երկաթուղային կայարանից (Տիգրան Մեծի պող., 80)՝ կանգառ կատարելով Վանաձորում։ Ճանապարհը կտևի չորս ժամ։
Если у вас возникнут вопросы о поездке в Ванадзор, вы можете задать их нашей команде поддержки @move2armenia_official հասցեով.
Տեսարժան վայրեր
Բնությունը
Ընդհանուր առմամբ, ողջ Հայաստանի գլխավոր գրավչությունը, թերեւս, բնությունն է։ Այնուամենայնիվ, համաձայն Յելի համալսարանում անցկացված հետազոտության՝Վանաձորը ամենատպավորիչ լեռնային տեսարաններով վայրերի ցանկում է։
Բացի այդ, Վանաձորի հարավ-արևելքում կա բուսաբանական այգի, որը Հայաստանի հինգ բուսաբանական այգիներից մեկն է: Քաղաքի կենտրոնը ևս կանաչապատ է՝ այստեղ մի քանի այգի կա, օրինակ՝ Երկաթուղայինն ու Սայաթ-Նովայինը, Արցախի պուրակը։ Տեղի ձկնորսները ձուկ են որսում հենց քաղաքի կենտրոնում՝ ջրամբարում։ Վանաձորից ոչ հեռու՝ հյուսիս-արևմուտքում, գործում է ձկնորսական ճամբար՝ հանգստի համար նախատեսված տաղավարներով։
Церкви
Արդեն նշեցինք, որ ժամանակին քաղաքի անվանումը կապված է եղել սև եկեղեցու հետ։ Ցավոք, այդ կառույցն ավերվել է, բայց դրա փոխարեն 1831 թվականին կանգնեցվել է նոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։Այն արդեն կառուցված է ոչ թե սեւ , այլ նարնջագույն տուֆից։
Գիտնական, գինեգործ Վասիլի Թաիրովի նախկին ամառանոցի շենքում այժմ գտնվում է Գուգարաց թեմի եպիսկոպոսի նստավայրը (Լոռու և Տավուշի մարզեր)։ Հարակից տարածքում կանգնեցվել է փոքր Սուրբ Սարգիս եկեղեցին։.
Սայաթ-Նովայի այգու մոտ կանգնած է հզոր, գեղեցիկ, լուսավոր մի տաճար։ Սա աստվածաբան, շարականների հեղինակ Սուրբ Գրիգոր Նարեկացու Մայր տաճարն է։
Իսկ Կամակատար մատուռըհանդիսանում է ուխտատեղի։ Ըստ ավանդության, Կատար անունով հիվանդ աղջիկը հորը խնդրել է մատուռ կառուցել և անվանակոչել իր անունով: Երբ աղոթատունը կառուցվել է, գեղեցկուհին ապաքինվել է, իսկ մատուռը սկսել են կոչել Կամակատար՝ ցանկություններ կատարող։ Այն գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաք։
Մեկ այլ փոքրիկ մատուռ է Սուրբ Մանուկների մատուռը, որը բացվել է 2006 թվականին «Ծիծեռնակ» մանկական ճամբարի տարածքում։
Վանաձորում կա նաև ռուս ուղղափառ համայնք։ Համայնքի ջանքերով կառուցվել է Սուրբ Աստվածածնի Սուրբ Ծննդյան եկեղեցին՝ Հայաստանի ամենամեծ ուղղափառ եկեղեցիներից մեկը։
Музеи
. Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում ցուցադրված են բրոնզե դարի և միջնադարի ցուցանմուշներ։ Դրանք հայտնաբերվել են Тагаворанист կոչվող վայրում պեղումների ժամանակ, որն այժմ հանդիսանում է Վանաձորի Դիմաց թաղամասը։
. Վանաձորի կերպարվեստի թանգարանում ներկայացված են հայ վարպետների աշխատանքները։ Թանգարանը հյուրընկալում է ժամանակակից նկարիչների ցուցահանդեսներ և նկարչության վարպետության դասեր:
Հայ ականավոր գրող Ստեփան Զորյանի կյանքին և ստեղծագործական ուղուն կարելի է ծանոթանալ նրա տուն-թանգարանում։Այստեղ ցուցադրված է ավելի քան 3000 ցուցանմուշ։ Բացի էքսկուրսիաներից, անցկացվում են գրական երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ։
Села Фиолетово и Лермонтово
Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերը գտնվում են Վանաձորից մեքենայով կես ժամվա հեռավորության վրա։ Այնտեղ ապրում են Ռուսական կայսրությունից գաղթած մոլոկանները, ում կարելի է այցելել էքսկուրսիաների շրջանակում։ Այս վայրերի մասին մենք մանրամասն պատմել ենք Դիլիջանի մասին հոդվածում։.
Վանաձոր հաճախ այցելում են Դիլիջան այցելելուց հետո։ Քաղաքը հայտնի զբոսաշրջային ուղղություն է, հանգստավայր: Դիլիջանի մասին ևս պատմել ենք Հայաստանի քաղաքներին նվիրված հոդվածաշարում։ Կարդացեք մեր ռեպորտաժները և ընտրեք ձեզ հարմար երթուղիները Հայաստանին ծանոթանալու համար:
Ավելացնել մեկնաբանություն