Հրազդան քաղաքը Հայաստանում. ինչ տեսնել Հրազդանում, ինչով է հայտնի և ինչպես հասնել այնտեղ - Move2Armenia

Հրազդան․ տեսարժան վայրերը և երթուղին․ ինչո՞վ է հայտնի քաղաքը

0
Հրազդան․ տեսարժան վայրերը և երթուղին․ ինչո՞վ է հայտնի քաղաքը
21.07.2023
0
В избранное

Եթե եղել եք Երևանում, ապա թերևս Հրազդան անվանումը ձեզ մոտ ասոցացվի մարզադաշտի կամ կիրակնօրյա շուկայի հետ։ Կամ գուցե Հրազդանի կիրճում հոսող գետով։ Այդ գետը հոսում է դեպի հյուսիս-արևելք, որտեղ էլ գտնվում է համանուն քաղաքը։ Այս հոդվածում պատմում ենք Հրազդան քաղաքի մասին։

Բովանդակություն

  1. Հրազդան քաղաքի պատմությունը. անցյալը և ներկան
  2. Ինչպե՞ս հասնել քաղաք
  3. Ի՞նչ անել Հրազդանում և շրջակայքում

Հրազդան քաղաքի պատմությունը. անցյալը և ներկան

Հրազդան քաղաքը այնպիսին, ինչպիսին մենք հիմա գիտենք, գոյություն չի ունեցել մինչև 20-րդ դարը։ Այս տարածքում մի քանի ցրված բնակավայրեր էին, որոնք հայտնի են մ.թ.ա. 1-ին դարից։ Տարածքը գտնվել է հայերի, ապա պարսիկների տիրապետության տակ, ենթարկվել է սելջուկ թուրքերի և մոնղոլների հարձակումներին։

Ժամանակակից Հրազդանի հարավային մասում գտնվել է Ախտա կամ Ներքին Ախտա գյուղը։ 1959 թվականին այն ընդգրկվել է Հրազդան քաղաքատիպ ավանի կազմում։ Ավանն անվանումը ստացել է հյուսիսից հարավ հոսող գետից։ Հետաքրքիր է, որ Հրազդանը միջին պարսկերենից հայերեն ներթափանցած անվանում է, և կապված է այն կրակապաշտների առասպելաբանության հետ: Զարմանալի է, թե ինչպես է այս անվանումը պահպանվել մինչ օրս։

1963թ․-ին բնակավայրին միացել են ևս մի քանի շրջակա գյուղեր, և այն վերածվել է քաղաքի։ Քաղաքում ակտիվ շինարարություն է ընթացել, այն ձգտել են դարձնել ՀԽՍՀ խոշորագույն քաղաքներից մեկը։

Այժմ Հրազդանը Կոտայքի մարզի վարչական կենտրոնն է։ Այն եղել և մնում է արդյունաբերական քաղաք։ Լեռներին մոտ գտնվելու վայրը նպաստել է Հրազդանի երկաթի հանքավայրի հայտնաբերմանը։ Գործում են նաև ցեմենտի, հաստոցաշինական և մետաղական կոնստրուկցիաների արտադրամասեր։ Խորհրդային տարիներին Հրազդան գետի վրա ստեղծվել է Աղբյուրակի ջրամբարը, ինչը հնարավորություն տվեց կառուցել Արգելի հիդրոէլեկտրակայանը և Հայաստանի ամենահզոր ՋԷԿ-ը։ Էներգիա ստանում են նաև արևի օգնությամբ՝ 2017 թվականին Հայաստանում առաջին կոմերցիոն արևային էլեկտրակայանը (արևային կայանը) հայտնվեց հարևան Ծաղկաձոր քաղաքում։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում կա չորս ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ)՝ ձեռներեցների համար բարենպաստ պայմաններ ունեցող տարածք։ Դրանցից ամենաերիտասարդը՝ ECOS SEZ-ը, բացվել է 2018 թվականին Հրազդանում։ Դրա նպատակն է ներգրավել ՏՏ ընկերություններին, այդ թվում՝ բլոկչեյն տեխնոլոգիաներով աշխատողներին։ Այսպիսով, Հրազդանը հավակնում է լինել ոչ միայն արդյունաբերական քաղաք, այլև ժամանակակից տեխնոլոգիաների կենտրոն։

Զբոսաշրջիկներին ևս գրավում է Հրազդանը։ Նրանք հանգստանում են Հրազդան և Ծովինար լճերի մոտ կամ կանգ են առնում այստեղ Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստավայր կամ Հայկական ծով՝ Սևանա լիճ գնալու ճանապարհին:

Հրազդանը Հայաստանի ամենաանձրևոտ քաղաքներից է։ Բայց եղանակը փոխհատուցում է առատ անձրևների համար. ամենաշոգ ամսին՝ օգոստոսին, միջին առավելագույն ջերմաստիճանը քաղաքում 23 ° C է:

Ինչպե՞ս հասնել քաղաք

Город Раздан находится в 50 км от столицы. Это расстояние можно преодолеть на общественном транспорте. От остановки у станции метро Еритасардакан ходит маршрутное такси №270. Дорога занимает примерно один час. Кстати, по приезде в Раздан обратите внимание на автостанцию – это прекрасный пример армянского модернизма.

Ուրբաթ-կիրակի օրերին Հրազդան կարող եք հասնել նաև Երևան - Շորժա - Երևան գնացքով: Ճանապարհը տևում է մոտ երկու ժամ, տոմսի գինը 700-800 դրամ է։

Арендовать машину удобно в Move2Car. Стоимость проката на день начинается от 12 000 драм.

Если у вас остались вопросы о поездке в город Раздан, напишите в службу поддержки @move2armenia_official հասցեով. Они знают о жизни в Армении все.

Ի՞նչ անել Հրազդանում և շրջակայքում

Զբոսնել ջրամբարների մոտ

Ինչպես հրազդանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար հիմնական հանգստավայրը Աղբյուրակ ջրամբարն է, որը բաղկացած է Հրազդան և Ծովինար լճերից։Վերջին անվանմանը մեկ անգամ չէ, որ կհանդիպեք քաղաքում։ Այսպիսով, դեպի լճեր գեղեցիկ տեսարան է բացվում «Ծովինար» ռեստորանից,որը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Վարպետի մտահղացմամբ՝ ռեստորանի հիմքը կրկնում է տեղի լանդշաֆտը և հիշեցնում չհղկված ժայռ։ Պատշգամբից կարելի է տեսնել ջրամբարը և մի արձան, որը ժողովուրդը նույնպես կոչում է Ծովինար անվանումը։Ի սկզբանե այն կոչվել է «Կեցցե՛ կապույտ ու պարզ երկինքը»։ Այս հուշարձանը տեղադրվել է 1985 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ Այն պատկերում է ջրից դուրս եկող աղջկա։ Ներկայիս անունը նույնպես սազում է հուշարձանին, քանի որ Ծովինարը ջրի, ծովի և անձրեւի աստվածուհին է։

Շրջել զբոսայգիներում

Լճերին ամենամոտ այգին ևս կրում է Ծովինար անվանումը։Այստեղ կա Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված հուշահամալիր, ինչպես նաև արևային ժամացույց։ Շառլ Ազնավուրի այգին կամ պարզապես քաղաքային այգին ավելի շուտ խիտ պուրակ է հիշեցնում ծառերի քանակի պատճառով։ Այստեղ կարելի է պիկնիկներ կազմակերպել: 

Այցելել թանգարան և պատկերասրահ

Պուրակի մոտ է գտնվում Հրազդանի արվեստի պատկերասրահը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը։ Այստեղ ցուցադրված են վերջին ժամանակների արվեստի գործեր, օրինակ՝ Փարավոն Միրզոյանի, Հովհաննես Շարամբեյանի և Լուսիկ Ագուլեցու աշխատանքները։

Պատկերասրահի հարակից տարածքում գործում է Հրազդանի երկրագիտական թանգարանը։Ցուցադրությունը բաժանված է չորս մասի՝ հնագիտական, միջնադարյան, ազգագրական և նոր և նորագույն ժամանակների։ Թանգարանը նաև հյուրընկալում է ժամանակավոր ցուցահանդեսներ և պատմական դասախոսություններ:

Բացահայտել Մաքրավանքը

Սկզբից նշենք, որ Հրազդանում կան հնագույն եկեղեցիներ, օրինակ՝ Սուրբ Աստվածածինը XVIII-XIX դդ Կաքավաձորում, Սբ Ստեփանոսը՝ Աղբյուրակում X–XII դդ։ Սակայն դրանք տուժել են ժամանակի ընթացքում, միայն քանդված պատեր են հասել մեր օրեր։ Իսկ Մաքրավանք վանական համալիրը X-XIII դդ լավ պահպանվել է։ Այն բաղկացած է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներից, բազմաթիվ խաչքարերով միջնադարյան գերեզմանոցից։ Դրանցից մի քանիսը բլրի վրա են տեղադրված: Այս բարձունքից տեսանելի են ինչպես Մաքրավան թաղամասը, այնպես էլ Հրազդանի կենտրոնի բազմահարկ շենքերը։

Գնալ Ծաղկաձոր

Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հրազդանից 8 կմ հեռավորության վրա։ Սա ամենահայտնի և ամենամեծ լեռնադահուկային հանգստավայրն է Հայաստանում՝ 15 դահուկային ուղիներով։Սակայն քաղաքը հայտնի է ոչ միայն որպես լեռնադահուկային հանգստավայր: Այստեղ գտնվում է խորհրդային նշանավոր գիտնականներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը։ Ցուցադրությունը թեմատիկորեն բաժանված է հիշատակի և գիտակրթական մասերի։ Թանգարանը հպարտանում է Օրբելի եղբայրների մեծ գրադարանով։

Զբոսաշրջիկների համար մեկ այլ գրավիչ վայր է Կեչարիս վանքը XI-XIII դդ։ Տպավորում է այն, որ մինչ օրս պահպանվել են չորս եկեղեցիները, երկու մատուռները, գավիթը և խաչքարերով գերեզմանատունը։ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի եպիսկոպոսի մայր տաճարը։

Ուղևորվել Սևանա լիճ

Հրազդանից ընդամենը 30 րոպե մեքենայով երթևեկելով՝ կհասնեք Կովկասի ամենամեծ լիճ՝ Սևանա լիճ։Այստեղ հաճելի է զբոսնել, կարելի է լողալ կամ նույնիսկ заняться дайвингом։ Իսկ մշակութային ծրագիրը ներառում է այցելություն монастыря Севанаванк։ Արժե ջանք գործադրել և բարձրանալ դեպի վանք․ բլրի բարձրությունից բացվում է լճի հիասքանչ տեսարան։ Այստեղից նաև կտեսնեք Գրողների միության հանգստյան տունը, այն համարվում է XX դարի ավանգարդի գլուխգործոց։ Ճաշարանի շենքը կառուցված է այնպես, որ կարծես սավառնում է ժայռերի վրա։

Եթե ձեզ հետաքրքրեց հանգստը Սևանում, ապա կարող եք դիտարկել ևս մի քանի քաղաքներ, որտեղ կարող եք կանգ առնել՝ Գավառ։, Մարտունի քաղաքի մոտ՝ կամ Վարդենիսը։.

В избранное
Было интересно? Подпишись на рассылку:
Что тебе интересно?
Спасибо за подписку!
Զբոսաշրջություն» բաժնում
Бизнес
Կենցաղ
Дети
Животные
Բնակարան
Красота и уход
Культура
Առողջապահություն
Образование
Общество
Переезд / Перелет
Покупки
Право и закон
Работа
Ժամանցի վայրեր
Рестораны, бары, кафе
Спорт
Транспорт
Финансы и банки
Выберите как минимум 1 пункт
Автор статей
Автор статей
  • статей: 69
  • просмотров : 1
Հրազդան․ տեսարժան վայրերը և երթուղին․ ինչո՞վ է հայտնի քաղաքը
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Это интересно