Շատերը գալիս են Իջևան՝ հիանալու սարերով, անտառներով ու ալպիական մարգագետիններով, սակայն մեկնում են այստեղից գինով, կոնյակով ու գորգերով։ Այս հոդվածում կպատմենք քաղաքի տեսարժան վայրերի, զբոսայգիների և բաղմաթիվ այլ հետաքրքիր փաստերի մասին։
Բովանդակություն
Իջևան քաղաքի պատմությունը. անցյալը և ներկան
Իջևան քաղաքի պատմությունը սկիզբ է առնում բրոնզե դարից, ինչի մասին վկայում են հնագիտական գտածոները՝ դամբարանները և գերեզմանոցները ինչպես բուն քաղաքում, այնպես էլ Աղստև գետի ձախ ափին։ Ըստ ավանդության, այստեղ քաղաք է հիմնել Արտավազդ I թագավորը, ով թագավորել է մ.թ.ա. II դ.։ Ամբողջ Հայաստանից նա Իջևան է բերել գեղեցիկ տղաների ու աղջիկների, ում ժառանգները ամենագեղեցիկն էին ողջ թագավորությունում։
Լեռների մեջ, ջրամբարի մոտ գտնվող այս բնակավայրը համեղ պատառ էր ռազմատենչ հարևանների համար, ուստի նախ՝ XIV, իսկ հետո՝ XVII դարերում բնակիչներին տեղահանել են, քշել կամ կոտորել։
XVIII դարավերջին՝ պարսկական տիրապետության տակ գտնվելու ժամանակաշրջանում այստեղ հիմնվել է Քարվանսարա բնակավայրը, ինչը թարգմանաբար նշանակում է իջեւանատուն։ Անունն ընտրվել էր մի պատճառով․ գյուղով անցնում էր առևտրական ճանապարհ, և մարդիկ կանգ էին առնում՝ Քարվանսարայում գիշերելու։ Ռուսական կայսրությանը միանալուց հետո Էրիվանի խանությունից և Արցախից մարդիկ սկսեցին բնակություն հաստատել գյուղում։
Երբ 1918թ․-ին Հայաստանն անկախություն ձեռք բերեց, թյուրքական անվանումից հրաժարվեցին՝ գյուղը վերանվանելով Իջևան, սակայն պահպանելով «իջևանատան» իմաստը։ Խորհրդային իշխանության օրոք բնակավայրը ստացավ քաղաքի կարգավիճակ։
Сейчас Иджеван – это центр и крупнейший город Тавушского региона. С советских времен сохранился Иджеванский винно-коньячный завод, также действуют дерево- и камнеобрабатывающий заводы.
Իջեւանը վաղուց հայտնի է եղել իր գորգերով։ Դրանցից մեկն անգամ ներկայացված է Հայաստանի պատմության թանգարանում։ Չնայած նրան, որ քաղաքում այլևս չի գործում Անդրկովկասի ամենամեծ գորգագործական գործարանը, տեղի արհեստավորները չեն մոռանում ավանդույթները։ Գորգագործությամբ զբաղվում է, օրինակ, Chibukhchyans’ art studio։ Այստեղ դուք կարող եք ոչ միայն հմտորեն գործած գորգ գնել, այլև ինքներդ մասնակցել գործընթացին։
Իջևանն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա։ Այստեղ գալու լավագույն ժամանակը ամառն է։ Քաղաքում այնքան շոգ չէ, որքան Երևանում. հուլիսին միջին ջերմաստիճանը 21 °C է։ Ձմռանը ձյուն է տեղում, սակայն արագ հալվում է:
Ինչպե՞ս հասնել քաղաք
От Երևանից до Иджевана – 130 км. Удобнее всего ехать на личном транспорте, такси или арендованной машине. Взять ее на прокат удобно в Move2Car. Если такой возможности нет, то от Северного автовокзала (Верин Птхни, трасса M4) до города Дилижана ходит маршрутное такси. Оставшиеся 36 км также можно преодолеть на общественном транспорте.
Տեսարժան վայրեր
Սուրբ Հովհաննես եկեղեցի
Քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին: XIII դարի այս փոքրիկ լուսավոր եղեկեցին կանգնած է բլրի վրա։ Սաղարթախիտ անտառի պատճառով հեռվից երևում է միայն դրա գմբեթը։ Բլրի վրայից անմոռանալի տեսարան է բացվում դեպի անտառ։
Церковь Святого Нерсеса Шнорали
Սա գլխավոր Հայ առաքելական եկեղեցին է ոչ միայն քաղաքում, այլև ամբողջ Տավուշի մարզում։ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցին Տավուշի թեմի մայր տաճարն է։ Դրան կից գործում է «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնը։ Կենտրոն այցելում են անապահով ընտանիքների երեխաները, որտեղ տարբեր արհեստներ, այդ թվում՝ գորգագործություն, ազգային ուտեստների պատրաստում են սովորում։ Ծնողների համար ևս աշխատանք կա: Եթե այցելեք Իջևան և ցանկանաք որևէ հուշանվեր գնել, ապա այցելեք այս կենտրոն. ձեռքի աշխատանք ձեռք կբերեք, միևնույն ժամանակ կաջակցեք կարիքավոր արհեստավորներին:
Մակարավանք
Իջևանից 30 րոպե մեքենայով ճամփորդելով՝ կհասնեք Մակարավանք վանական համալիր (X-XIII դդ.): Այն ներառում է երեք եկեղեցի, գավիթ և մատուռ։ Գլխավոր տաճարը զարդարված է կենդանիների և առասպելական արարածների հետաքրքիր քանդակներով: Ըստ ավանդության՝ եկեղեցին կառուցել են Մակար անունով վարպետը և նրա որդին։ Երբ տղան մահացել է, հայրը չի դիմացել վշտին ու իրեն նետել է եկեղեցու բարձունքից։ Մակարին թաղել են եկեղեցու պարսպի տակ, իսկ եկեղեցին կոչել Մակարավանք։
Иджеванский историко-краеведческий музей
Այս փոքրիկ թանգարանը գտնվում է փայտե փորագիր մուտքով մի հին տան մեջ: Ցուցադրությունը բաղկացած է ընդամենը չորս հատվածներից, սակայն այստեղ կան նաև արտասովոր ցուցանմուշներ։ Օրինակ՝ թանգարանում կան ուրարտական դարաշրջանի հետ կապված գտածոներ։ Բակում կան Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների թնդանոթներ։ Խորհրդային շրջանը լավ է ներկայացված, քանի որ հենց Իջեւանից են Լենինին հեռագրել Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման մասին։
Иджеванский винно-коньячный завод
Գործարանը բացվել է դեռ խորհրդային տարիներին՝ 1951 թվականին։ Մրգերից (խաղող, նուռ, սերկևիլ, բալ և այլն) արտադրում են գինի և օղի (հոն, թութ, ծիրան և այլն), ինչպես նաև շամպայն, կոնյակ, հյութեր և պահածոներ։ Գործում են էքսկուրսիաներ, որոնք ներառում են համտեսներ: Գործարանի խանութում կարող եք գնումներ կատարել ավելի էժան գներով, քան մյուս խանութներից:
Городской парк
Ամեն քաղաքային այգի չէ, որ կարելի է անվանել բացօթյա թանգարան։ Իսկ Իջեւանի պուրակում կան 100-ից ավելի քանդակներ, որոնք ստեղծվել են տարբեր երկրների հեղինակների կողմից։ Բանն այն է, որ 1985-ից 1990 թթ. այս այգում անցկացվել են ճարտարապետական սիմպոզիումներ, իսկ այդ ընթացքում ստեղծված աշխատանքները նվիրաբերվել են քաղաքին։
Мать-Армения
Իսկ դուք գիտե՞ք, որ Մայր Հայաստանի երեք հուշարձան կա: Ամենահայտնիները Երևանում և Գյումրիում են՝ հանրապետության երկու խոշոր քաղաքներում։ Իսկ երրորդը տեղադրված է Իջեւանում։ Սա 17 մետրանոց կնոջ քանդակ է՝ պարզած ձեռքերով։ Այն խորհրդանշում է հայ ժողովրդի և՛ ուժը, և՛ հյուրընկալությունը։
Дендропарк
9 հա ընդարձակ տարածքում է գտնվում Իջևանի դենդրոպարկը, որտեղ հավաքված են ավելի քան 650 բուսատեսակներ բոլոր մայրցամաքներից, բացառությամբ Ավստրալիայի։ Դենդրոպարկի տնօրենը հպարտանում է նրանով, որ այստեղ է գտնվում աշխարհում արջի պնդուկի միակ ծառուղին։ Ցանկացողները կարող են ձեռք բերել դենդրոպարկում տնկված բույսերի սերմերը:
Yell Extreme Park
Եթե ցանկանում եք ոչ միայն զբոսնել բնության գրկում, այլև ադրենալին ստանալ, գնացեք Yell Extreme Park: Այնտեղ ձեզ կառաջարկեն քայլել ճոպանների միջով, ցատկել զիփլայնով, ջիպ վարել, զբաղվել լեռնագնացությամբ կամ ձիավարությամբ։
Էքստրեմալ այգուց ոչ հեռու գտնվում է Լաստիվեր քարանձավը։ Այս վայրի մասին ավելի մանրամասն կարդացեք Դիլիջան քաղաքի մասին այս հոդվածում։.
Իջևան գնալիս, այցելեք նաև հարևան Բերդ քաղաքը։։ Այդ և Հայաստանի այլ վայրերի մասին պատմել ենք Հայաստանի քաղաքների մասին հոդվածաշարում։. А если остались вопросы о поездке, напишите нам в службу поддержки @move2armenia_official հասցեով. Там найдутся ответы на все.
Ավելացնել մեկնաբանություն