Եթե պատրաստվում եք Հայաստան մեկնել կամ էլ վաղուց եք այստեղ բնակվում և ցանկանում եք բարձրորակ ու շքեղ հանգիստ կազմակերպել ու փնտրում եք նման վայրեր, ապա մեր այս հոդվածը ձեզ կօգնի։ Կպատմենք, թե որտեղ են մատուցում նրբաճաշակ ուտեստներ, որ հյուրանոցի սենյակում կարող եք առավելագույնս հանգստանալ և ինչպես շքեղ արձակուրդ կազմակերպել։:
Բովանդակություն
Ռեստորաններ
Dolmama
Եթե ցանկանում եք ձեզ աստղ զգալ, ապա կարող եք այցելել Երևանի հենց կենտրոնում գտնվող Dolmama ռեստորան: Այստեղ ճաշում են բարձրաստիճան պաշտոնյաներ, դերասաններ, մարզիկներ, երաժիշտներ ամբողջ աշխարհից: Նշենք ընդամենը մի քանիսին. Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, Հիլարի Քլինթոնը, Ջորջ Քլունին, Արթուր Աբրահամը, System of a Down-ը, Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը (Ye): Այս ռեստորանն ընտրում են հայկական ավանդական ուտեստների գերազանց պատրաստման համար (անվանման մեջ «տոլմա» բառն ինքնին խոսում է այդ մասին), ինչպես նաև իր յուրահատուկ հնաոճ ինտերիերի համար:
Հասցե՝ Երեւան, Պուշկինի փ., 10
Հեռախոսահամար՝ +374 10 561354
Կայք և սոցիալական ցանցեր՝ (չունեն) dolmama.am, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Dоlmama
Diamond
Շարունակում ենք շրջել Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում և կանգ ենք առնում Diamond ռեստորանում։ Տեղի բնակիչներն այն անվանում են Երևանի ամենաթանկ հաստատություններից մեկը։ Ռեստորանի տանիքից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Հանրապետության հրապարակ։ Սակայն Diamond-ի ինտերիերը ևս ոճային է՝ ժամանակակից դիզայնով և ավանդական հայկական շեշտադրումներով: Ճաշացանկում կարող եք գտնել ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական խոհանոցի ուտեստներ, բարն առաջարկում է խմիչքների լայն տեսականի և նարգիլե:
Հասցե՝ Երեւան, Փավստոս Բուզանդի փ. , 2
Հեռախոսահամար՝ +374 10 543434
Սոցիալական ցանցեր՝ Facebook, Instagram (ակտիվ չէ)
Լուսանկարը՝ Facebook Diamond
Sherep
Sherep-ը նույնպես գտնվում է Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակին կից։ Զբոսաշրջային սեզոնին ռեստորանում պետք է մի քանի օր առաջ սեղան ամրագրել։ Նման պահանջարկը մեկից ավելի պատճառներով է պայմանավորված. նախ, իհարկե, սնունդով: Ուտեստները նրբահամ են, բաղադրատոմսերը՝ կատարելագործված։ Հացը պատրաստում են հենց ձեր աչքի առջև։ Կարող եք փորձել ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան խոհանոց: Հոդվածի հեղինակը հիացած էր սպանախով, ռիզոտտոյով և ղափամայով: Երկրորդ՝ Sherep-ը հայտնի է իր շոու ներկայացմամբ, որը հնարավոր չէ չնկարահանել։ Երրորդ՝ այստեղ կա կենդանի երաժշտություն։ Եվ վերջապես, չորրորդը, հենց այս ռեստորան են գալիս Միշլենի խոհարարները, որոնցից մեկը նույնիսկ թողել է իր աղանդերի բաղադրատոմսը։
Հասցե՝ Երեւան, Ամիրյան փ. , 1
Հեռախոսահամար՝ +374 43 600880
Կայք և սոցիալական ցանցեր՝ yeremyanprojects.am, Facebook, Instagram
Фото: Дягилева Юлия
Livingston
Yeremyan ընկերությունների խմբին է պատկանում վերոնշյալ Sherep-ը, ինչպես նաև մեր ցուցակի հաջորդ ռեստորանը՝ Livingston-ը։ Yeremyan-ը հավատարիմ է բարձր չափանիշներին, ուստի այս ռեստորանն ունի բարձրորակ սպասարկում, սնունդ և դիզայն: Մի փոքր մանրամասնենք: Ռեստորանը գտնվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի իններորդ հարկում, ինչը նշանակում է, որ այստեղից բացվում է քաղաքի հիանալի համայանպատկեր։ Livingston-ն իր դռներն է բացում երեկոյան 19:00-ին և անմիջապես ողջունում է հյուրերին կենդանի ջազ երաժշտությամբ: Տրամադրությունը բարձրացնում է նաև բարձրորակ եվրոպական խոհանոցը։ Այստեղ առաջարկում ենք համտեսել ֆյուժն ոճի ուտեստներ, Հայաստանում նման առաջարկները շատ չեն։
Հասցե՝ Երեւան, Լենինգրադյան փ., 1
Հեռախոսահամար՝ +374 99 392020
Կայք և սոցիալական ցանցեր՝ yeremyanprojects.am, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Livingston
Daphny
Պատկերացրեք, որ դուք ազնվական եք ձեր գյուղական ամառանոցում: Այնտեղ կան բյուրեղյա ջահեր, ամենուր մոմեր են, նույնքան շքեղ փայտե սեղանների մոտ դրված են շքեղ աթոռներ։ Ժանյակազարդ անձեռոցիկների վրա դրված է հնաոճ սպասք։ Սա ոչ թե հորինվածք է, այլ իրականություն Daphny ռեստորանում։ Այստեղ մատուցում են ընտանեկան բաղադրատոմսերով ուտեստներ՝ հարմարեցված նարբաճաշակ հյուրերի համար: Շեֆ-խոհարարը ուշադրություն է դարձնում մանրուքներին, ուստի ծանոթ թվացող ուտեստների ներկայացումը յուրահատուկ է և հետաքրքիր: Ձեր ախորժակը բացելու համար փոքրիկ սփոյլեր. Daphny-ում պանրի ափսեն մատուցում են ձիթենու ճյուղերով:
Հասցե՝ Երեւան, Մարտիրոս Սարյան փ. , 1
Հեռախոսահամար՝ +374 94 222211
Соцсеть: Facebook
Լուսանկարը՝ Facebook Daphny
Daboo
Եթե չեք ցանկանում ռեստորան գնալ, այլ նախընտրում եք ավելի զվարճալի, բայց ոչ պակաս բարձրակարգ ժամանց, ապա գնացեք Daboo բար: Այն գտնվում է Կասկադի մոտ, այնպես որ հաստատ կգտնեք։ Սա Երևանի առաջին կոկտեյլ բարերից է։ Հաստատության հիմնադիրներն ու բարմենները երկար ժամանակ աշխատել են բարի կատարյալ մենյու ստեղծելու ուղղությամբ։ Թթու, քաղցր, ուժեղ և անսովոր համադրությունների գիտակներն այս բարում հաստատ իրենց ճաշակով խմիչք կգտնեն: Մի փոքր էլ՝ բարմենների մասին․ նրանք միանշանակ մայրաքաղաքի լավագույններից են, ինչպես նաև շատ ընկերասեր են։ Հետևեք բարի սոցիալական ցանցերին, այնտեղ հայտարարում են հետաքրքիր իրադարձությունների մասին, օրինակ՝ արագ ծանոթությունների երեկո կամ արտասահմանյան հայտնի բարերի հիմնադիրների հետ հանդիպումներ:
Հասցե՝ Երեւան, Իսահակյան փ., 38
Հեռախոսահամար՝ +374 99 511521
Կայք և սոցիալական ցանցեր՝ daboobar.com, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Daboo
Отели
Dilijani Tun
Եկեք ռեստորաններից սահուն անցում կատարենք հյուրանոցներին, քանի որ Dilijani Tun-ը հիանալի խոհանոց ունի։ Ճաշատեսակներ պատրաստելու համար օգտագործում են տեղական արտադրանքը։ Այստեղ կանգ առնելուց հետո չեք ցանկանա այլ վայրում ճաշել: Հյուրանոցի մասին․ այն գտնվում է կանաչ առողջարանային Դիլիջան քաղաքում։ Թվում է, թե անտառապատ լեռներով շրջապատված այս վայրում ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի։ Սա, իհարկե, ճիշտ է, իսկ Dilijani Tun-ը իր հերթին գտնվում է այնպիսի գեղատեսիլ մի վայրում, որտեղից ողջ քաղաքն ասես ափիդ մեջ լինի։ Կարող եք գիշերել ինչպես սենյակում, այնպես էլ քոթեջում: Հյուրանոցի շենքը ժամանակակից տեսք ունի, բայց միևնույն ժամանակ աչքի են զարնում տեղական շեշտադրումները. այն զարդարված է քարերով և փորագրված փայտով: Բոլոր սենյակները լուսավոր են, իսկ քոթեջներում նույնիսկ բուխարի կա։
Հասցե՝ г. Дилижан, 4-й пер. улицы Орджоникидзе, д. 36
Հեռախոսահամար՝ +374 33 058 888
Կայք և սոցիալական ցանցեր՝ dilijanitun.am, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Dilijani Tun
Tufenkian Old Dilijan Complex
Եթե ցանկանում եք կանգ առնել Դիլիջանի կենտրոնում, ապա «Հին Դիլիջան» հյուրանոցը հենց ձեզ համար է: Այն իրենից ներկայացնում է 20-րդ դարասկզբի ոճով շինություններ՝ ասես ժանյակավոր պատշգամբներով ու կարմիր սալիկապատ տանիքներով, որոնք հիմա հազվադեպ են հանդիպում։ Նույնիսկ զբոսաշրջիկներին են բերում այստեղ, որպեսզի ցույց տան, թե ինչպիսին է եղել ժամանակին ողջ Դիլիջանը։ Ոչ միայն արտաքին ձևավորումն է գրավիչ, այլ նաև ներքին հարդարանքը: Ինտերիերում օգտագործված են բազմաթիվ ազգային զարդանախշեր և բնական նյութեր։ Հյուրանոցի տարածքում գործում են տարբեր արհեստանոցներ և խանութներ՝ ձեռագործ իրերով, անցկացվում են վարպետության դասեր, այնպես որ ժամանցն ապահովված է։ Կգտնեք նաև նվերներ հարազատների համար։
Հասցե՝ г. Дилижан,
Հեռախոսահամար՝ +374 94 030883
Կայք և սոցիալական ցանցեր՝ tufenkianheritage.com, Facebook, Instagram
Фото: Дягилева Юлия
Avan Marak Tsapatagh
«Թուֆենկյան» հիմնադրամը մի քանի հյուրանոց ունի, պատմենք ևս մեկի մասին՝ Avan Marak Tsapatagh-ի։ Գտնվում է Սևանա լճի արևելյան մասում, ուր այդքան հաճելի է փախչել Երևանի ամառային շոգից։ Հյուրանոցը բացում է իր դռները ապրիլի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը, տարվա մյուս մասը Սևանում չափազանց ցուրտ է: Եթե անգամ այս ընթացքում հայկական ծով կոչվածը ձեզ բավականաչափ տաք չի թվում, ապա կարող եք հանգստանալ հյուրանոցում՝ տաքացվող լողավազանում, ջակուզիում կամ սաունայում։ Իսկ եթե ձանձրանաք պասիվ հանգստից, հյուրանոցն առաջարկում է բիլիարդ, սեղանի թենիս, գնդակով խաղերի դաշտ ու հեծանիվներ, կազմակերպում է զբոսաշրջային ճամփորդություններ։ Avan Marak Tsapatagh-ը խոհանոցի առումով մեծ առավելություն ունի բազմաթիվ այլ վայրերի նկատմամբ։ Այստեղ պատրաստում են տեղական թարմ մթերքներից, իսկ հյուրանոցի ռեստորանում պետք է անպայման փորձել Սեւանի ձկան ուտեստները։ Ցանկության դեպքում կարող եք մասնակցել խոհարարության վարպետության դասի։
Հասցե՝ Գեղարքունիքի մարզ, գ․ Ծափաթաղ
Հեռախոսահամար՝ +374 93 947891
Կայք և սոցիալական ցանցեր՝ tufenkianheritage.com, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Avan Marak Tsapatagh
Lost in Sky
Վերջերս շատ տարածված են մեծ պատուհաններով սկանդինավյան ոճի եռանկյուն տները: Դրանք կառուցում են գեղեցիկ վայրերում, որպեսզի հյուրերն արթնանալուն պես անմիջապես տեսնեն հրաշալի բնությունը։ Այս թրենդն օգտագործում են նաև Հայաստանում։ Lost in Sky Boutique Hotel-ը գտնվում է բառացիորեն ժայռի եզրին, ինչն անմոռանալի է դարձնում այս վայրում անցկացրած յուրաքանչյուր րոպե: Նմանատիպ այլ հյուրանոցներից Lost in Sky-ը տարբերվում է ձեռքի տեսք ունեցող անսովոր դիտահարթակով և ժայռի վրա կախված երկար, էքստրեմալ ճոճանակով, որտեղ անմոռանալի լուսանկարներ են ստացվում: Դուք կարող եք վարձակալել հինգ տնակներից մեկը՝ կախված հյուրերի քանակից (առավելագույնը՝ վեց անձ մեկ տնակում):
Հասցե՝ գ․ Ենոքավան, 2-րդ փող., 19/1շ
Հեռախոսահամար՝ +374 93 996973
Սոցիալական ցանցեր՝ Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Lost in Sky
Seven Visions Hotel, The Dvin
Կարճ ժամանակով վերադառնանք մայրաքաղաք, որպեսզի պատմենք ձեզ «անգերազանցելի շքեղության» մասին, ինչպես ինքն իրեն վստահորեն նկարագրում է հաջորդ հյուրանոցը: Եվ ունի այդ իրավունքը։ Սա հսկայական, ընդարձակ, նորաձև և լուսավոր հյուրանոց է հատակից մինչև առաստաղ պատուհաններով սենյակներով, առանձին լոգարաններով: Dvin-ում անցկացվում են խոշոր ընկերությունների, ինչպես նաև միջազգային մակարդակի գագաթնաժողովներ և կոնֆերանսներ, կազմակերպվում են թատերական ակրոբատիկ շոուներ և նորաձևության ցուցադրություններ, հրավիրում են հայտնի երաժիշտների և դիջեյների: Իսկ հյուրանոցի տանիքին հյուրերը կարող են գտնել Երևանի միակ առանց եզրերի լողավազանը (infinity), որտեղ երեկույթներ են տեղի ունենում։
Հասցե՝ Երեւան, Պարոնյան փ., 40
Հեռախոսահամար՝ +374 10 717777
Սոցիալական ցանցեր՝ Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Seven Visions Hotel, The Dvin
Tsaghkadzor Marriott
Շատերն են լսել Marriott հյուրանոցների միջազգային ցանցի մասին։ Հայաստանում գործում են այս ցանցի մի քանի հյուրանոցներ, որոնցից մեկը գտնվում է Հայաստանի գլխավոր ձմեռային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում։ Դահուկային սպորտով և սնոուբորդով զբաղվելն ինքնին էժան հաճույք չէ, ուստի մենք չէինք կարող չներառել այս շքեղ հանգիստը մեր հոդվածում: Առաջարկում ենք մնալ հինգաստղանի Marriott-ում, որտեղից ոտքով 18 րոպեում կարելի է հասնել մինչև ճոպանուղի։ Դահուկներով սահելուց հետո հանգստանալու համար կարող եք վարձել king-size մահճակալով համարը, լողալ փակ լողավազանում և այցելել սաունա: Դահուկների/սնոուբորդի միջև ընկած ժամանակահատվածում կարող եք այցելել խաղատուն կամ մարզասրահ: Հատուկ նշենք, որ հյուրանոց թույլատրում են գալ ընտանի կենդանիների հետ։
Հասցե՝ Ծաղկաձոր, Տանձախբյուրի փ., 2
Հեռախոսահամար՝ +374 60 717171
Կայք և սոցիալական ցանցեր՝ marriott.hotelsofarmenia.com, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Tsaghkadzor Marriott
Ժամանցի վայրեր
Jellyfish
Շարունակենք լողավազանների թեման և խոսենք ամենահեղինակավորներից մեկի մասին։ Jellyfish-ի առանձնահատկությունը լողավազանի մուտքի մոտի ավազն է, փայտե բունգալոները, ինչպես նաև տեսարանը դեպի Արարատ և խորհրդային մոդեռնիզմի ձեռքբերումներից մեկը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը։ Jellyfish-ը կազմակերպում է զվարճալի և վառ ամառային երեկույթներ: Երեկոյան հրավիրում են դիջեյների, կազմակերպում են փրփուրային շոուներ և ջրային ներկայացումներ։ Առավոտյան կարելի է յոգայով զբաղվել դրսում: Եվ, իհարկե, պետք է փորձել տեղի ռեստորանի խոհանոցն ու ամառային կոկտեյլները։
Հասցե՝ Երեւան, Իսահակ Գասպարյան փ. , 34
Հեռախոսահամար՝ +374 44 495000
Կայք և սոցիալական ցանցեր՝ jellyfish.am, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Jellyfish
Shakaryan Rancho
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ էկոտուրիզմի ուղղություններ են հայտնվում ամբողջ աշխարհում: Այս միտումը զարգանում է նաև Հայաստանում։ Այսպիսով, բնության գրկում շքեղ հանգիստ է առաջարկում Shakaryan Rancho-ն: Ուրբաթից մինչ կիրակի հյուրերը կարող են շփվել կենդանիների հետ, զբոսնել կանաչ մարգագետիններով և լուսանկարվել ծաղկաշատ դաշտում։ Անսովոր գաղափար է տրակտորով էքսկուրսիան ռանչոյում: Այստեղ նաև կազմակերպում են ֆերմերային ապրանքներով փառատոներ և անգամ ուղղաթիռներով թռիչքներ: Ռանչոյի հպարտությունն իր ռեստորանն է, որտեղ մատուցվում են այստեղ աճեցված մթերքներից պատրաստված ուտեստներ։
Հասցե՝ с. Дсех, 5-ая ул., участок 67
Հեռախոսահամար՝ +374 77 515515
Սոցիալական ցանցեր՝ Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Shakaryan Rancho
Old Bridge Winery
Էլ ի՞նչ կարելի է վայելել բնության գրկում, դե իհարկե, գինի։ Դա կարելի է անել Վայոց ձորի մարզի Old Bridge ընտանեկան գինեգործարանում: Այս գինիները մրցանակներ են շահել միջազգային Mundus Vini մրցույթում։ Գինեգործարանի ռեստորանն առաջարկում է խմիչքի համտես տեղական պանրով և երեք տեսակի երշիկներով՝ ըստ ընտրության: Այստեղ կարող եք նաև երեք ուտեստից բաղկացած ճաշ պատվիրել և այս ամենը հայկական լեռների ֆոնին: Գինեգործարանից մեքենայով յոթ րոպե հեռավորության վրա ընտանիքը բացել է Bed & Breakfast հյուրանոց: Այն ավելի համեստ է, քան արդեն թվարկված վայրերը, սակայն ավելի տնական մթնոլորտով։ B&B-ը հարմարավետ է, սեփականատերերը՝ հյուրընկալ, կա փոքրիկ լողավազան և բուխարի։
Հասցե՝ г. Ехегнадзор, Ереванское шоссе, д. 1
Հեռախոսահամար՝ +374 55 098799
Կայք և սոցիալական ցանցեր՝ oldbridgewinery.com, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Old Bridge Winery
Armenian Helicopters
Քանի որ արդեն նշեցինք ուղղաթիռներով թռիչքների մասին, ավելի մանրամասն կանգ առնենք դրանց վրա: Armenian Helicopters-ով կարող եք թռչել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դեպի հարևան երկրներ: Ընկերությունն առաջարկում է էքսկուրսիաներ դեպի երկրի գլխավոր տեսարժան վայրեր, դիմավորել արևածագը Ազատի ջրամբարում, ցատկել պարաշյուտով, տոնակատարությունների սպասարկում, գենդեր-փարթիի կազմակերպում և այլ ծառայություններ: Առաջարկները մասշտաբային են, դիտարժան, վառ ու հիշվող։ Նման հանգիստը միանշանակ կարելի է բարձրակարգ անվանել։
Հասցե՝ Երեւան, Ջրվեժ անտառապարկի տարածք, 6/14
Հեռախոսահամար՝ +374 44 888333, +374 60 888333
Կայք և սոցիալական ցանցեր՝ armheli.com, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook Armenian Helicopters
SkyBall
Էլ ինչո՞վ կարելի է թռչել, բացի ինքնաթիռից և ուղղաթիռից: Մեծ օդապարիկով, ցանկացած գույնի։ Հենց SkyBall ընկերությունն է արդեն երկրորդ անգամ Երևանի ծննդյան օրը կազմակերպում Discover Armenia from the Sky («Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից») միջազգային փառատոնը։ Սակայն օդապարիկով թռչել կարելի է նաև այլ օրերի։ SkyBall-ն ունի խմբային և անհատական ծառայությունների փաթեթներ, որոնք կարելի է օգտագործել գրեթե ցանկացած պահի: Գլխավոր նախապայմանը բարենպաստ եղանակն է (և միջոցները): Ձեզ ոչ միայն 1000 մ վեր կբարձրացնեն գետնից, այլ նաև կնկարահանեն GoPro տեսախցիկով, սուրճ և զովացուցիչ ըմպելիքներ կհյուրասիրեն, վայրէջքից հետո վկայական կշնորհեն և կնշեն այդ իրադարձությունը շամպայնով և քաղցրավենիքով:
Հասցե՝ Երեւան, Պարոնյան փ., 16/15
Հեռախոսահամար՝ +374 77 324444
Կայք և սոցիալական ցանցեր՝ skyball.am, Facebook, Instagram
Լուսանկարը՝ Facebook SkyBall
Cinema Star կինոդահլիճի վարձույթ
Համաձայնեք, որ շատ ռոմանտիկ, զվարճալի և, ընդհանուր առմամբ, հիանալի գաղափար է մի ամբողջ կինոդահլիճ վարձել ձեր և ձեր ընկերների համար: Դուք կարող եք խնջույք կազմակերպել, ամուսնության առաջարկություն անել, իրականացնել մանկության երազանքը և դահլիճում բոլորովին միայնակ ֆիլմ դիտել։ Այդպես Dalma Garden Mall, Rio Mall և Megamall առևտրի կենտրոններում գործող Cinema Star-ը հնարավորություն է ընձեռում բիզնես շնորհանդեսներ, կորպորատիվ միջոցառումներ, մասնավոր ցուցադրություններ, ծննդյան և մանկական երեկույթներ անցկացնել։
Հասցեներ՝ «Далма Гарден Молл», г. Ереван, Цицернакабердское шоссе, д. 3
«Рио Молл», г. Ереван, ул Ваграма Папазяна, д. 8
«Մեգամոլ», Երևան, Գայի պող., 16
Հեռախոսահամար՝ +374 60 755555
Կայք և սոցիալական ցանցեր՝ cinemastar.am, Facebook, Instagram
Լուսանկարը՝ cinemastar.am
Ավելացնել մեկնաբանություն