Տոլման ռուսական «գոլուբցի» կոչվող ճաշատեսակի կրտսեր քույրն է։ Պարզապես, եթե «գոլուբցին» գովելիս ասում են, թե ինչ հսկա ու մեծ են դրանք, ապա տոլման ավելի նուրբ օրիորդ է։ Փոքրիկ և կոկիկ՝ այն բաղկացած է աղացած մսից և բրնձից՝ փաթաթված խաղողի մատղաշ տերևի գեղեցիկ զգեստով։
Ուտեստն իր անունը ստացել է հնագույն «տոլմ» բառից, որը թարգմանաբար նշանակում է խաղողի վազ։ Ահա թե ինչու են այն Հայաստանում տոլմա անվանում։ Տոլման վաղուց իր տեղն է զբաղեցրել աշխարհի բազմաթիվ խոհանոցների խոհարարական գրքերում: Ճիշտ է, անգլիախոս երկրներում ճաշատեսակին անվանում տալիս առհասարակ չեն լարել երևակայությունը՝ կոչելով այն պարզապես «stuffed leaves»՝ «լցոնված տերևներ»։
Տոլման առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հայկական խոհանոցում։ Ուտեստն առանց չափազանցության կարող եք գտնել ցանկացած ռեստորանում։ Տոլման համերի իսկական հրավառություն է՝ և՛ քաղցր է, և՛ թթու, և՛ մսային: Վա՜խ։
Բովանդակություն
- Особенности приготовления долмы в Армении
- Բաղադրիչներ
- Ինչպե՞ս պատրաստել տոլմա՝ քայլ առ քայլ
- Ճիշտ մատուցում
Особенности приготовления долмы в Армении
Տոլմայի համար գլխավորը ճիշտ տերեւներ ընտրելն է։ Հայերն ասում են, որ սպիտակ սորտերի խաղողի տերևներից ճաշատեսակն ավելի նուրբ և փափուկ է ստացվում, իսկ մուգ սորտերի խաղողի տերևներից՝ ավելի կոշտ ու թթու։
Կարևոր խորհուրդ՝ տերևները պետք է մատղաշ լինեն։ Հենց այդ պատճառով տնային տնտեսուհիները դրանք հավաքում են գարնանը՝ բողբոջների հայտնվելուն պես։ Այդ ժամանակ տերևներն ամենանուրբն են, առանց վնասվածքների կամ միջատների խայթոցների: Ձմռան համար պահածոյացնելու համար կտրում են տոլմայի հիմնական բաղադրիչի ցողունները, դնում են այն ստերիլ բանկաների մեջ, վրան լցնում են եռացրած աղաջուր և պահում են։
Լուսանկարը՝ sdelai-lestnicu.ru
Տոլման, որպես կանոն, փաթաթում են գլանակի տեսքով, կանաչի չեն խնայում և մատուցում են մածունով՝ կաթից պատրաստված ազգային ֆերմենտացված կաթնամթերք։ Քաղցր և թթու համեմունքներն ավելացնում են տոլմային՝ համային բոլոր նրբությունները բացահայտելու համար: Այժմ ավելի մանրամասն կպատմենք, թե ինչպես կարող եք ինքնուրույն տոլմա պատրաստել (անգամ եթե դուք հայ չեք)։
Բաղադրիչներ
- 600 գ խաղողի տերև
- 100 գ կարագ
- 500 գ աղացած միս (գառան և տավարի միս)
- 4 ճ.գ. լ. բրինձ
- 1 սոխ
- աղ ըստ ճաշակի
- աղացած սև պղպեղ ըստ ճաշակի
- 1 փունջ անանուխ
- 1 փունջ համեմ
- 1 փունջ սամիթ
- մանրացված զիրա։
Լուսանկարը՝ i.ytimg.com
Ինչպե՞ս պատրաստել տոլմա՝ քայլ առ քայլ
Начнем с начинки
- Կանաչիները լվանալ և մանր կտրատել։ Անանուխից անհրաժեշտ են միայն տերևները։ Ցողունները դեն նետեք։
- Измельченную зелень добавьте к фаршу.
- Նույնն արեք մանր կտրատած սոխի և հում բրնձի հետ։
- Վերջում աղացած մսին ավելացրեք կարագ և համեմունքներ։ Այժմ մնում է ամեն ինչ լավ խառնել։
Անցնենք տերևներին
- Լվանալ երիտասարդ, հյութալի, ափի չափ խաղողի տերեւները։
- Տերևները 5 րոպեով ընկղմեք եռման ջրի մեջ։
- Հանեք ջրից և հեռացրեք ցողունները, եթե այդպիսիք կան:
Եկեք ծանոթացնենք «ին»-ին և «յան»-ի հետ
- Պատրաստի խաղողի տերեւների մեջ պետք է փաթաթել աղացած մսի, բրնձի, սոխի ու խոտաբույսերի խառնուրդը։ Դա անելու համար տերևը կոպիտ մասը դնում ենք դեպի վեր, իսկ հարթը կողմը՝ դեպի սեղանը:
- Մի քիչ աղացած միս ենք դնում։ Այն նախ ծածկում ենք տերևի այն հատվածով, որից ծայրը կտրվել է։ Այնուհետև ծալում ենք տեևի մյուս կողմերը և փաթաթում տոլման։ Ահա և վերջ. ստացանք նույն այն գլանակը։ Չստացվե՞ց։ Մի՛ հուսահատվեք։ Առաջին տոլման միշտ կուտ է գնում։
- Հաստ հատակով կաթսայի ներքևում խաղողի տերևներ ենք դնում (կարող եք օգտագործել պատռված կամ շատ փոքր տերևները): Ստացված գլանակները դասավորում ենք դրանց վրա, մի քանի շերտով: Այնուհետև ամուր սեղմում ենք զանգվածը։
- Տոլման ծածկում ենք ափսեով կամ ինչ-որ ծանր բան ենք դնում վրան, որպեսզի օրիորդները եփվելիս «չմերկանան»։ Տոլմայի վրա եռացրած ջուր ենք լցնում, որպեսզի վերին շերտը լավ երեւա։
- Հասցնում ենք եռման աստիճանի և նվազեցնում կրակը։ Եփում ենք այնքան, մինչև կաթսայի ջուրը գոլորշիանա։
- Կրակն անջատելուց հետո թողնում ենք մոտ 10 րոպե (դա անհրաժեշտ է, որպեսզի տոլման ներծծի ամբողջ արգանակը և դառնա էլ ավելի հյութալի)։
Ճիշտ մատուցում
Հայկական ավանդական տոլման հաճելի է ոչ միայն ստամոքսին, այլ նաև աչքին։ Հետևեք մատուցման հետևյալ խորհուրդներին.
- Մատուցման համար ընտրեք մեծ, կլոր ափսե։ Այսպիսով դուք կարող եք այն տեղավորել սեղանի կենտրոնում, որպեսզի բոլորին բաժին հասնի:
- Տոլման անպայման մատուցեք տաք վիճակում։ Այս տեսքով այն հանդիսանում է հիմնական ուտեստ։
- Խաղողը և թարմ կանաչեղենը հիանալի կզարդարեն ուտեստը: Բացի այդ, չմոռանաք տոլման մատուցել մածունով։ Այն կօգնի բացահայտել համը։ Ի դեպ, թե ինչպես խանութում ընտրել ամենաօրիգինալ մածունը, գրել ենք այս հոդվածում։.
Լուսանկարը՝ KamranAydinov
Տոլման գտածո է սննդաբանի համար։ Ձեր ստամոքսը շնորհակալություն կհայտնի ձեզ առատ, սննդարար ուտեստի համար, իսկ համի ընկալիչները անշուշտ կուրախանան: Խաղողի տերևներով տպավորիչ ուտեստով կարող եք զարմացնել հյուրերին ինչ-որ տոնի ժամանակ կամ էլ ներառել այն ձեր առօրյա սննդակարգում։ Տոլման բավականին մատչելի ուտեստ է:
Если вы хотите научиться готовить долму и другие традиционные армянские блюда у профессионалов, приходите на бесплатные кулинарные мастер-классы от Move2Armenia Culture.
Ավելացնել մեկնաբանություն