Հայկական փախլավայի բաղադրատոմս՝ ինչպես պատրաստել փախլավա, քայլ առ քայլ բաղադրատոմս, բաղադրիչներ, մատուցում, լուսանկար

Հայկական փախլավա․ աղանդեր հարսնացուին ստուգելու համար

1
Հայկական փախլավա․ աղանդեր հարսնացուին ստուգելու համար
01.09.2023
1
В избранное

Արտաքինից՝ փայլուն, դիպչելիս՝ կպչուն, մեղրից, ընկույզից և շերտավոր խմորից պատրաստված այս քաղցր ուտեստը բավականին աշխատատար աղանդեր է: Հայաստանի որոշ շրջաններում փախլավա պատրաստելը փորձություն էր հարսնացուի համար։ Եթե նա կարողանար ինքնուրույն՝ առանց որևէ մեկի օգնության հաղթահարել այս փորձությունը, համարվում էր, որ կկարողանա հաղթահարել առօրյա ցանկացած աշխատանք: Այս հոդվածում չենք պատմի, թե ինչպես հաջող ամուսնանալ, սակայն կփորձենք սովորեցնել պարզապես բերանում հալվող, փխրուն փախլավա պատրաստել: Անմիջապես զգուշացնենք՝ դիետա պահողներին խորհուրդ չի տրվում կարդալ այս հոդվածը։ Փախլավան չափազանց բարձր կալորիականությամբ աղանդեր է, միևնույն ժամանակ մեկ կտորով կարելի է բավարարվել միայն այն դեպքում, եթե այն վերջինն էր:

Բովանդակություն

  1. Փախլավայի պատմությունը
  2. Փախլավայի բաղադրիչները
  3. Պատրաստման բաղադրատոմսը՝ քայլ առ քայլ

Փախլավայի պատմությունը

Հստակ հայտնի չէ, թե որտեղից է փախլավան առաջացել։ Ոմանք ասում են, որ անունը ծագմամբ Մոնղոլիայից է: Այնտեղ baγla բառը նշանակում է «փաթաթել»: Մյուսները հղում են կատարում հին հունական արձանագրություններում քաղցրավենիքի մասին հիշատակմանը: Հայկական տարբերակում խոսվում է տեղացի մի խոհարարի մասին։ Իբրև թե նա մի օր այնքան է տարվել խմորը գրտնակելով, որ այն ապակու պես բարակ ու թափանցիկ է դարձել։ Արդյունքում ստացվել է համեղագույն փախլավա։ Այդ ժամանակվանից տաղանդավոր խոհարարի բաղադրատոմսը բանավոր փոխանցվել է երիտասարդ սերունդներին և պահպանվել մինչ օրս:

Կա ևս մի լեգենդ. մի օր քմահաճ սուլթանը ցանկանում է ինչ-որ յուրահատուկ քաղցրավենիք փորձել: Հայ կին-խոհարարը չի շփոթվում և պատրաստում է քառանկյունիների տեսքով մեղրով և ընկույզով խմորեղենը։ Այնուհետև տեղի է ունենում հետևյալ երկխոսությունը.

-Ահա ձեր քաղցրավենիքը, օ՜ սուլթան: Համոզված եմ, որ այն ձեզ դուր կգա:

Սուլթանը փորձում է խմորեղենը և անթաքույց հրճվանքով՝ փափուկ բարձերին հենված՝ ասում.

-Պահ-պահ-պա՜հ։ Լա՜վ ա։

«Պա՜հ» բացականչությունը նշանակում է ծայրաստիճան բավարարվածություն: Իսկ «լավ ա» հայերենից թարգմանաբար նշանակում է «հրաշալի, հիասքանչ»։

Սուլթանի վեզիրները, որոնց նույնպես մի-մի կտոր բաժին է ընկնում, հիացած արձագանքում են․

- Պա՜հ։ Լա՜վ ա։

Այդ ժամանակվանից ի վեր այս աղանդերը անվանում են փախլավա։ Աստիճանաբար այն հայտնի է դառնում ոչ միայն Հայաստանում, այլ նաև արևելյան այլ երկրներում, որտեղ մինչ օրս փախլավան պատրաստվում է հայ խոհարարի հին բաղադրատոմսով։

Լուսանկարը՝ sun9-72.userapi.com

Փախլավայի բաղադրիչները

Արևելյան այս քաղցրավենիքը պատրաստելու համար ձեզ հարկավոր է.

  • ալյուր - 300 գ
  • կարագ - 250 գ
  • ձու (դեղնուցը խմորի մեջ) - 3 հատ
  • ձու (սպիտակուց) - 2 հատ
  • թթվասեր - 200 գ
  • սոդա - 1 թեյի գդալ
  • մանրացված ընկույզ - 800 գ
  • շաքարավազ - 2,5 բաժակ
  • վանիլային շաքար - 1 թեյի գդալ
  • մեղր - 1,5 թեյի գդալ
  • զարդարելու համար ընկույզի միջուկի կեսերը - 1 բաժակ։

Լուսանկարը՝ RDNE Stock project

Պատրաստման բաղադրատոմսը՝ քայլ առ քայլ

Փախլավան շատ համեղ խմորեղեն է։ Թեև բարդ է, սակայն կարելի է այն պատրաստել տանը՝ խոհանոցում։

  1. Ալյուրը մաղում ենք ու վրան ավելացնում մի տուփ սառը կարագ։ Խառնում ենք մինչև միատարր զանգված ստանանք:
  2. Խմորին ավելացնում ենք 2 ձվի դեղնուց։
  3. Մեկ թեյի գդալ սոդան մարում ենք թթվասերի մեջ՝ մանրակրկիտ խառնելով։ Հաջորդիվ՝ թթվասերը խառնում ենք խմորին։
  4. Եկեք սկսենք ամենադժվար մասը: Խառնուրդը հունցում ենք ձեռքերով՝ մեկ ամբողջական զանգված ստանալով։ Խմորը դնում ենք ափսեի մեջ, որպեսզի հանգստանա՝ ծածկելով խոհանոցային սրբիչով։
  5. Մաքրած և աղացած ընկույզին նախ ավելացնում ենք մեկուկես բաժակ շաքարավազ, ապա կես թեյի գդալ վանիլային շաքար: Մանրակրկիտ խառնում ենք։
  6. Առաջին մասին ավելացնում ենք մնացած ընկույզները և ևս մի բաժակ շաքարավազ ու կես թեյի գդալ վանիլային շաքար։ Կրկին լավ խառնում ենք։
  7. Շաքարավազով ընկույզներին ավելացնում ենք երկու ձվի սպիտակուց, որոնք մնացել են խմորին ավելացված դեղնուցներից։ Կրկին լավ խառնում ենք։
  8. Հանգստացած խմորը բաժանում ենք չորս մասի։
  9. Առաջին մասը գրտնակում ենք և տեղափոխում թխման թավայի վրա։ Խմորի ավելցուկները կտրում ենք:
  10. Խմորի առաջին շերտի վրա դնում ենք ընկույզի միջուկը։ Այս պահին անհրաժեշտ է պատրաստված ողջ միջուկի մոտ մեկ երրորդը:
  11. Խմորի երկրորդ շերտը գրտնակում ենք և նույնպես տեղափոխում թխման թավայի վրա՝ դրանով ծածկելով միջուկը։ Այնուհետև դրա վրա լցնում ենք միջուկի ևս մի շերտ, ծածկում ենք խմորի երրորդ շերտով և վրան կրկին լցնում միջուկը։
  12. Խմորի չորրորդ շերտը վերջնական տեսք է տալիս յուրահատուկ թխվածքին։ Սուր ու լայն դանակով սկզբում երկայնքով, ապա անկյունագծով կտրատում ենք փախլավան։
  13. Մեկ ձվի դեղնուցը հարում ենք և վրձնով քսում փախլավայի վերին շերտին։
  14. Յուրաքանչյուր քառանկյան մեջտեղում դնում ենք ընկույզի միջուկների կեսերը:
  15. Խմորը 20 րոպեով դնում ենք նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոց՝ մինչև ոսկեգույն դառնալը։
  16. Մինչ փախլավան թխվում է, խառնեք մեկուկես թեյի գդալ մեղրը նույնքան ջրի հետ։
  17. Առանց ջեռոցն անջատելու հանում ենք թավան։ Ոսկեգույն փախլավային զգուշորեն քսում ենք մեղրի օշարակը, որպեսզի օշարակը թափանցի կտորների միջև ընկած հատվածներ և կրկին ուղարկում ենք ջեռոցի մեջ ևս տասը րոպեով։
  18. Խմորեղենը հանում ենք ջեռոցից ու թողնում, որ հովանա։ Այնուհետև կտրում ենք արդեն իսկ կտրատված հատվածների երկայնքով և մատուցում։

Фото: Вера Герасимова

Հայկական մեղրով փախլավան պատրաստ է։ Թեյ կամ սուրճ եփեք և հրավիրեք հյուրերին (գուցե նաև խնամիներին։ Փորձությունը անպայման կհաղթահարեք)։

Լավ կլինի փախլավան մենակ չուտեք, որպեսզի հետո մեզ չմեղադրեք կշեռքի վրա աճող թվերի համար։ Բարի ախորժակ։

Может быть интересно: бесплатные кулинарные мастер-классы от Move2Armenia Culture. Следите за анонсами на сайте.

В избранное
Было интересно? Подпишись на рассылку:
Что тебе интересно?
Спасибо за подписку!
Рестораны, бары, кафе
Бизнес
Կենցաղ
Дети
Животные
Բնակարան
Красота и уход
Культура
Առողջապահություն
Образование
Общество
Переезд / Перелет
Покупки
Право и закон
Работа
Ժամանցի վայրեր
Спорт
Транспорт
Զբոսաշրջություն» բաժնում
Финансы и банки
Выберите как минимум 1 пункт
Автор статей
Автор статей
  • статей: 17
  • просмотров : 1
Հայկական փախլավա․ աղանդեր հարսնացուին ստուգելու համար
  • Maisie
    09.09.2024 в 07:24

    This could lead to innovations we haven’t even considered yet.

    Mantle 3D technology could very well be the future of injection molding, offering a faster, more efficient way to create high-quality tooling.

    Mantle 3D technology could very well be the future of
    injection molding, offering a faster, more efficient way to create high-quality tooling.

    Feel free to surf to my web blog – impact on injection molding

  • Игорь
    03.09.2023 в 20:23

    Пах! Лава! Интересная история

Ավելացնել մեկնաբանություն
Это интересно