2023 թվականի հոկտեմբերի 3-ին Move2Armenia -ն Armenian Code Academy-ի -ի աջակցությամբ նախաձեռնեց ռազմավարական հանդիպում՝ հայկական ընկերությունների, կրթական նախաձեռնությունների և պետության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու բռնի տեղահանված արցախահայերի աջակցության ծրագրերը, որոնցում հնարավոր կլիներ ընդգրկել հնարավորինս մեծ թվով մարդկանց։
Ընկերությունները, կրթական նախաձեռնությունները և պետության ներկայացուցիչները քննարկեցին, թե ինչպես գործել համաձայնեցված և համակարգել ընդհանուր ջանքերը, մատնանշեցին «կարմիր գծերը» և ընդգծեցին աջակցության նախաձեռնությունների թույլ կողմերը՝ արդյունավետ, արագ և երկարաժամկետ լուծումներ գտնելու նպատակով։ Քննարկման նպատակներից էր նաև բացահայտել, թե որոնք են աջակցության ծրագրերի, թափուր աշխատատեղերի և վերապատրաստման ծրագրերի մասին բռնի տեղահանված բնակիչներին տեղեկացնելու ամենաարդյունավետ միջոցները:
Ռազմավարական քննարկմանը մասնակցում էին 50+ ընկերությունների ղեկավարներ և HR մենեջերներ, այդ թվում՝ Ameria Bank, Team, Yandex, Staff.am, Glovo, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Yeremyan Projects, Bacon Products, Zovq, Armenian Code Academy, meettal, Invitro, Move2Armenia Career, Երևանի քաղաքապետարան և այլն:
Քննարկման ժամանակ, որն անցկացվեց չորս խմբերով ըստ՝ Արտադրություն և շինարարություն, HoReCa և Առևտուր և Ծառայություններ, ՏՏ և Բանկային գործ, Կրթություն և Վերապատրաստում ոլորտների, մոդերատոր Նարեկ Ասլիկյանի առաջարկով դիտարկվում էր երկու անկյունաքարային հարց․ աջակցության միջոցառումներ, որոնք հնարավոր է իրականացնել արագ և ինքնուրույն, և այն աջակցությունը, որի իրականացման համար արտաքին ռեսուրսներ են պահանջվում, օրինակ՝ պետական կամ ՀԿ-ների ռեսուրսները։ Խմբային քննարկումներից հետո հնչեցին Արցախից բռնի տեղահանվածների աջակցության հետևյալ առաջարկները․
- Անհրաժեշտ է ստեղծել պետության կողմից վերահսկվող բռնի տեղահանվածների միասնական տվյալների բազա, որտեղ նշված կլինի նրանց բնակության վայրը, մասնագիտությունը և կարիքները, որպեսզի աջակցությունը լինի հասցեական
- Աշխատատեղերը պետք է ստեղծվեն Հայաստանի Հանրապետությունում
- Աշխատատեղեր ստեղծելիս պետք է հաշվի առնել տեղահանվածների բնակության վայրը
- Արցախից բռնի տեղահանված մարդկանց գերակշռող մասը նախկին զինվորականներ են, գյուղատնտեսական ոլորտի աշխատողներ և բազմազավակ կանայք, որոնց կարիքները պետք է հաշվի առնվեն (օրինակ՝ հեռավար աշխատանքի և հինգժամյա աշխատանքային օրվա հնարավորություն)
- Հայտարարված ծրագրերի, մոտակա մարզում թափուր աշխատատեղերի և վերապատրաստման դասընթացների մասին բռնի տեղահանվածներին տեղեկացնելու խնդիրը կարող է լուծվել հեռահաղորդակցման ընկերությունների կողմից SMS հաղորդագրություններ ուղարկելու միջոցով։ Այս տեղեկատվությամբ հայտարարությունները կարող են հրապարակվել սոցիալական ծառայությունների և ՀԿ-ների գրասենյակներում, ինչպես նաև հեռարձակվել հանրային տրանսպորտում գտնվող էկրաններով:
- Ընկերությունները կարող են կանոնավոր կերպով նվիրատվություն կատարել Արցախից տեղահանվածների աջակցության հիմնադրամին
- Աշխատանքի գաղափարը, որպես այդպիսին, պետք է անընդհատ հնչեցվի, քանի որ որոշ արցախցիներ վերջին տարիներին ապրել են դոտացիաներով և գուցե բավարար մոտիվացիա չունեն աշխատանք գտնելու համար
- Բռնի տեղահանված բնակիչների համար կարող են կազմակերպվել արագ հարցազրույցներ՝ ընկերությունների HR բաժինների հետ ավելի արդյունավետ համագործակցելու համար:
- Может быть установлен минимальный порог заработной платы.
Նարեկ Ասլիկյան, համահիմնադիր Armenian Code Academy-ի-ի, քննարկման մոդերատոր.
«Ուղեղային գրոհի ընթացքում մենք քննարկեցինք գաղափարներ, որոնք հնարավոր կլիներ կյանքի կոչել Արցախից Երևան և Հայաստանի այլ մարզեր տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցելու համար։ Մենք ելնում ենք այն նախապայմանից, որ բոլոր աշխատատեղերը պետք է ստեղծվեն Հայաստանում։ Երկրորդ շեշտադրումն այն էր, որ մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Հայաստանի մարզերում, ցանկալի է, որ մնան մարզերում։ Գործատուների կողմից առաջարկվող աշխատատեղերը պետք է հարմար լինեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: Մենք նաև պետք է առաջ մղենք հեռավար աշխատատեղեր ստեղծելու գաղափարը, ինչը հարմար է երեխաներ ունեցող մայրերին, ովքեր կարող են աշխատել միայն տնից:
Քննարկման հիմնական գաղափարները կառուցվել են այն մտքի շուրջ, որ մեզ առաջին հերթին անհրաժեշտ է աշխատանքի կարիք ունեցող մարդկանց տվյալների բազա, որտեղ կհավաքվի նրանց հմտությունների, կրթության և կարիքների մասին տեղեկատվությունը։
Երկրորդ, մեզ անհրաժեշտ է մեկ միասնական հարթակ, որտեղ կարող ենք հավաքել աշխատատեղերի և կրթական նախաձեռնությունների մասին տեղեկատվություն։
Եվ երրորդ, մենք պետք է նախաձեռնենք և ֆինանսավորենք կրթական ծրագրեր, որոնք կօգնեն արցախցիներին հնարավորինս արագ սովորել և ձեռք բերել նոր հմտություններ, նոր մասնագիտացում և նոր աշխատանք»։
Ռազմավարական քննարկմանը ներկայացվեցին Move2Armenia-ի հետազոտության արդյունքները, որոնք իրականացվել են 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Արցախից բռնի տեղահանված 320 բնակիչների շրջանում։ Հարցվածների թվում 80%-ը կանայք են, 20%-ը՝ տղամարդիկ, տարիքը՝ ¾-ը 25-ից 45 տարեկան։
Зоя Саркисян, Արցախի երիտասարդական ակումբների դաշինքի տարածաշրջանային համակարգող:
«Հարցման մասնակիցների 70% ունի բարձրագույն կրթություն։ Աշխատանքային փորձը վերջին երեք տարիների ընթացքում. 37%՝ քաղծառայողներ են, 12% աշխատել է առևտրի ոլորտում, 7%՝ կրթության ոլորտում, ընդ որում 61% ստացել է 100 000-ից 300 000 դրամ աշխատավարձ, որոնցից կեսից ավելին ստացել է 200 000-ից 300 000 դրամ աշխատավարձ։ Միայն 6%-ն աշխատանքային փորձ չունի։ Հարցվածների 97%-ը հոգում է ընտանիքի ծախսերը։ Միայն 1% է ծրագրում արտագաղթել Հայաստանից»։
Մարիա Գոնչարովա, Move2Armenia-ի PR-մենեջեր.
«Իր գրեթե երկամյա պատմության ընթացքում Move2Armenia-ն փորձում է լինել աջակցության և երկխոսության հարթակ։ Եվ եթե ի սկզբանե՝ երկու տարի առաջ, մեր կազմակերպությունը ստեղծվել էր որպես մի ծառայություն, որը կօգներ հայրենադարձների 100 ընտանիքների տեղափոխվել Հայաստան, ապա 2022 թվականի գարնանը, երբ պատերազմի պատճառով տասնյակ հազարավոր ռուսներ սկսեցին գալ Հայաստան, մեր կազմակերպությունը կենտրոնացավ նրանց օգնելու վրա՝ նոր երկրում հարմարվելու և աշխատանք գտնելու համար։ Երբ մենք թափուր աշխատատեղերի տոնավաճառներ անցկացրինք, պարզ դարձավ, որ մեր միջոցառումները պահանջված են նաև տեղի բնակիչների շրջանում. տեղացիները կազմում էին Move2Armenia Market-ի, JobHub-ի, այնուհետև Move2Armenia Career-ի այցելուների կեսից ավելին:
Այժմ մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է օգնել այն տասնյակ հազարավոր տեղահանվածներին, ովքեր իննամսյա շրջափակումից և երկար հոգնեցուցիչ ճանապարհից հետո ստիպված եղան լքել իրենց կյանքը Արցախում, բառացիորեն դատարկաձեռն հայտնվեցին Հայաստանում և ինչ-որ կերպ պետք է սկսեն հաստատվել այստեղ։
Մենք բոլորս գիտակցում ենք, թե որքան կարևոր է այժմ մեզնից կախված ամեն ինչ անել, որ արցախահայությունը մնա այստեղ՝ Հայաստանում։ Դրա համար յուրաքանչյուր բռնի տեղահանված բնակիչ պետք է հնարավորինս շուտ ապահովվի արժանապատիվ բնակարանով, ապա ստանա բոլոր պայմանները աշխատաշուկայում պահանջված զգալու և իր ներուժը հայկական ընկերություններում օգտագործելու համար»։
Միջոցառումը նախապատրաստելիս Move2Armenia թիմն ուսումնասիրել է բռնի տեղահանվածների զբաղվածությանն աջակցելու միջազգային փորձը, որի արդյունքները հասանելի են այստեղ.
Ռազմավարական քննարկման մասնակիցները 3/10/2023
- ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
- REPAT ARMENIA
- MEETTAL
- ARMENIAN CODE ACADEMY
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
- IMPACTAIC VENTURE ACCELERATOR
- ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
- HAZE ACADEMY
- TEAM TELECOME ARMENIA
- ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ԳՈՐԾԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
- ԳԼՈՐԻԱ ԿԱՐԻ ՖԱԲՐԻԿԱ
- ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ
- TAMARA GROUP
- ARPA-SEVAN
- ART LUNCH
- EVOLUTION
- AMERIABANK
- BACON PRODUCTS
- BEDECK CONSTRUCTION
- GLOVO
- IDBANK
- IDRAM
- JERMUK INTERNATIONAL PEPSI-COLA BOTTLER LLC
- KFC ARMENIA
- STAFF.AM
- UCRAFT
- YANDEX
- NOR ZOVQ SUPERMARKET
- INVITRO ARMENIA
- ARMENIA AIRWAYS
- EASYPAY
- ARMENIA AIRWAYS
- ZERO SYSTEMS
- YEREMYAN PROJECTS
- EVOCABANK
- COFFEESHOP COMPANY YEREVAN
- HELPRESOURCE
- PREMIUM MACHINERY AM LLC
- CAPITAL INVEST GROUP
- BOSTONGENE TECHNOLOGIES
- ALIGN TECHNOLOGY
- ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
- ԵՐԵՎԱՆԻ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ
- ZANGEZUR COPPER AND MOLYBDENUM COMBINE
- SOVORIR IT
- ORION SPORTS CLUB
- АРМЯНСКИЙ ИНСТИТУТ ТУРИЗМА (ФИЛИАЛ РМАТ)
- ՊԼԵԽԱՆՈՎԻ անվան ՌՏՀ
- ГОСУДАРСТВЕННАЯ АКАДЕМИЯ КРИЗИСНОГО УПРАВЛЕНИЯ МВД РА
- ARMENIA MARRIOTT HOTEL
- CORTYARD MARRIOTT HOTEL
- HOLIDAY INN YEREVAN HOTEL
Լրատվամիջոցների համար տեսանյութերը հասանելի են այստեղ։
Контакты: Мария Гончарова, TG @verdantmary // pr@move2armenia.am; +374 95 082890
Как это было
Ռեպորտաժ՝ BanksNews.am:
Ռեպորտաժ՝ HAYK media:
Ավելացնել մեկնաբանություն