Երբ տեղի են ունենում աղմկահարույց քաղաքական կամ ցանկացած այլ իրադարձություններ, հսկայական թվով լրատվամիջոցներ են գրում այդ մասին։ Հենց նման դեպքերում են ասում՝ «վստահեք միայն ստուգված աղբյուրներին»: Բայց ինչպե՞ս իմանալ, թե որ լրատվամիջոցն է վստահելի, իսկ որն է կեղծ լուրեր տարածում։ Փորձենք պարզել:
Բովանդակություն
- Fake news
- Грамотная речь
- Очевидные факты
- Эмоциональность
- Источники информации
- Пропаганда
- Опровержения
- Критическое мышление
- Ի՞նչ կարդալ և դիտել
Fake news
Կեղծ լուրերը (Fake news) այնքան են լցրել տեղեկատվական դաշտը, որ 2017 թվականին Collins Dictionary-ն այն ընտրեց որպես տարվա արտահայտություն։ Կեղծ լուրը հաճախ սենսացիոն տեղեկատվությունն է, որը տարածվում է լրատվական ռեպորտաժի քողի տակ:
Մեկ տարի անց՝ 2018 թվականին, Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտի «Սոցիալական մեքենաների լաբորատորիայի» գիտնականները պարզեցին, որ կեղծ լուրերը Twitter-ում հասնում են առաջին 1500 հասցեատերերին վեց անգամ ավելի արագ, քան իրական լուրերը: Իսկ դրանց տարածման հավանականությունը 70%-ով ավելի մեծ է։ Սեփական ուսումնասիրությունը անցկացրեց նաև BuzzFeed-ը՝ համագործակցելով Ipsos Public Affairs-ի հետ: Ըստ նրանց հաշվարկների՝ թոփ 20 կեղծ լուրերը լայքերի և տարածման քանակով գերազանցել էին իրական լրատվամիջոցների 20 ամենակարդացված հոդվածները։ Ավելին, ամերիկացի մեծահասակների 75%-ը հավատում է կեղծ լուրերի վերնագրերին։
Վիճակագրությունը, իհարկե, հիասթափեցնող է։ Մարդիկ հակված են հավատալ լրատվամիջոցների տեղեկատվությանը և տարածել այն, սակայն մեդիա տարածքը լցված է կեղծ լուրերով։ Քչերն են ստուգում աղբյուրների հավաստիությունը, հատկապես հասարակության բարձր հուզական ֆոնին՝ լինի դա պատերազմ, աճող սոցիալական անարդարություն, քաղաքական զարգացումներ, աղետ և այլն: Մարդիկ տրվում են զգացմունքներին, իսկ կեղծ լուրերը թափ են հավաքում, հայտնվում են էլ ավելի գրավիչ, «քլիքեր հավաքող» վերնագրեր, որոնք խաղում են մեր զգացմունքների հետ, իսկ ճշմարտությունը գտնելն էլ ավելի է դժվարանում:
Չկա մի միասնական չափանիշ, որը ցույց կտար, որ տվյալ ԶԼՄ-ին չի կարելի վստահել։ «ՎԻՎԱ. Հայաստանի բժիշկներ և կամավորներ» հիմնադրամի հետ հանդիպմանը հիմնադրամի դեսպան, հայկական Telegram ալիքների և լրատվամիջոցների հեղինակ Գեորգի Կևորկովը պատմեց լրատվական ալիքների ընտրության մի քանի չափանիշների մասին։ Կիսվենք նրա խորհուրդներով և ավելացնենք մեր դիտարկումները։
Грамотная речь
Если вы предпочитаете получать информацию из социальных сетей, например, Telegram, удостоверьтесь, что авторы չեն օգտագործում հայհոյանքներ։ Հավելենք նաև, որ նրանց խոսքը՝ գրավոր, թե բանավոր, պետք է գրագետ լինի։ Դա խոսում է ինչպես գրողների կրթական մակարդակի, այնպես էլ խմբագիրների կողմից նյութերի բարձր որակի առաջնահերթության մասին։
Очевидные факты
Некоторые факты проверить сложно, например, содержание высказываний, течение событий. Но есть и հեշտությամբ ստուգվող տեղեկատվություն։ Օրինակ՝ ինչ-որ իրադարձության մասնակիցների անուններ, պաշտոններ ու կոչումներ, հասցեներ և ամսաթվեր: Եթե դրանցում սխալներ են թույլ տրված կամ ինչ-որ գոյություն չունեցող տվյալներ են հրապարակված, ապա դա կարելի է ստուգել սոցիալական ցանցերի, որոնողական համակարգերի, քարտեզների և այլնի միջոցով:
Эмоциональность
Անկախ այն հանգամանքից, թե որքան ցնցող է իրադարձությունը, որի մասին ուզում եք իմանալ ճշմարտությունը, վստահելի տեքստը не должен быть чересчур эмоциональным։ Նախ, զգացմունքները հեղինակին խանգարում են վերլուծել տեղեկատվությունը և ստուգել այն: Երկրորդ՝ որոշ լրատվամիջոցներ հատուկ հրապարակում են ցայտուն, նույնիսկ ագրեսիվ վերնագրեր՝ պարզապես ավելի շատ մարդկանց գրավելու համար անգամ կեղծ լուրեր տարածելու գնով։
Источники информации
Հոդվածներում անպայման պետք է նշված լինեն տեղեկատվության աղբյուրները։ Դրանք կարող են լինել մեջբերումներ և/կամ հղումներ: Ցանկալի է, որ տեքստը գրվի ոչ թե պարզապես աղբյուրի, այլ ԱՌԱՋՆԱՅԻՆ աղբյուրի հիման վրա, քանի որ ուրիշի խոսքին հղում կատարելիս մեծ է «փչացած հեռախոսի» էֆեկտի հավանականությունը ։ Այսպիսով, քաղաքական և ռազմական թեմաներով նյութերը պետք է հղում կատարեն նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնական հայտարարություններին, մամուլի հաղորդագրություններին:
Եթե դուք հանդիպում եք առանց հղումների լուրերի, ապա ինքներդ ձեզ չխաբելու համար պետք է փնտրեք սկզբնաղբյուրը։ Գտեք հոդվածի բանալի բառերը, փնտրեք Google-ում, տեսեք, թե նախկինում ով է գրել այդ մասին։
Սկզբնաղբյուրը գտնելը աշխատատար և ժամանակատար է: Ավելի հեշտ և արագ կարելի է համեմատել նույն լուրերը տարբեր աղբյուրներում։ Հակառակ կողմերի, օրինակ՝ քաղաքական ընդդիմադիր ուժերի կամ պատերազմող կողմերի կարծիքների համեմատությունը օգնում է շոշափել ճշմարտությունը և սեփական կարծիքը կազմել իրավիճակի մասին։
Կարող է թվալ, որ լուսանկարներն ու տեսանյութերը հուսալի են։ Բայց իրականում հին նյութերը կարող են ներկայացվել որպես նոր կամ էլ մշակվել սեփական կարիքների համար: Դուք կարող եք ստուգել, թե արդյոք լուսանկարները և կարճ տեսանյութեր արդեն հայտնվել են համացանցում՝ որոնելով Google-ում, Yandex-ում և TinEye-ում։.
Пропаганда
Կեղծ լուրերը նաև քարոզչական գործիք են հանդիսանում։ Ուշադիր եղեք, թե արդյոք լրատվամիջոցը ինչ-որ մեկին չափազանց ակտիվ է աջակցում, ինչ-որ կոչեր է հնչեցնում, թե չեզոքություն է պահպանում, ինչ համամասնությամբ են ներկայացված ընդդիմությունն ու գործող իշխանությունը։ Կարելի է հետաքրքրվել, թե ում է պատկանում լրատվամիջոցը, ինչ հայացքներ ունի այդ անձը կամ անձինք։ Սա հիմնականում վերաբերում է քաղաքական լուրերին, բայց պատահում է, օրինակ, որ որևէ լրատվամիջոց հակասության մեջ է գտնվում ինչ-որ մեկի հետ, ուստի բացասաբար է արտահայտվում տվյալ անձի մասին։
Опровержения
Պատահում է, որ նույնիսկ վստահելի լրատվամիջոցը կեղծ լուրեր է հրապարակում։Նման դեպքում կարևոր է, թե ինչպես է վարվում խմբագրությունը․ եթե հերքում է տարածում և ներողություն խնդրում, ապա կարիք չկա հրաժարվել դրանից։ Իսկ եթե այն շարունակում է աշխատել այնպես, կարծես ոչինչ չի պատահել, նշանակում է, որ այս լրատվամիջոցը հոգ չի տանում հավաստի լուրեր հաղորդելու մասին։
Критическое мышление
Դուք, անշուշտ, լսել եք, որ քննադատական մտածողություն ունեցող մարդուն ավելի դժվար է խաբել, այսինքն՝ նա կարողանում է ստացած տեղեկատվությունը կասկածի տակ դնել և խնդիրները դիտարկել տարբեր տեսանկյուններից։ Փնտրեք տեղեկատվություն, համեմատեք, վերլուծեք, տարբերեք փաստերը հեղինակի կարծիքից։ Հիշեք, որ մենք բոլորս գտնվում ենք մեր սեփական տեղեկատվական փուչիկի մեջ: Իրականում մենք տեսնում ենք հիմնականում այն, ինչը համապատասխանում է աշխարհի մեր ընկալմանը, իդեալներին ու արժեքներին։ Բայց այդ ամենի հետևում այլ աշխարհներ և տեղեկություններ են թաքնված, նույնիսկ եթե դրանք «սխալ» համարենք:
Խոսեք տարբեր կարծիքներ ունեցող մարդկանց հետ, հետաքրքրվեք տարբեր ոլորտներով և անընդհատ սովորեք:
Ի՞նչ կարդալ և դիտել
Fake news թեմային նվիրված գրքեր ու ֆիլմեր կան։ Move2Armenia PR մենեջեր Մարիա Գոնչարովան պատկերավոր ներկայացրել է այս երեւույթի էությունը։
1. How to Lie with Statistics, Darrell Huff («Ինչպես ստել՝ օգտագործելով վիճակագրությունը», Դարել Հաֆ, 1954թ․)
Լուսանկարը՝ psy.systems
2. «Առավելագույն ռեփոստ. Ինչպե՞ս են սոցիալական ցանցերը ստիպում մեզ հավատալ կեղծ լուրերին», Բորիսլավ Կոզլովսկի, 2018 թ
Լուսանկարը՝ dzen.ru
3. Don’t Look Up («Մի նայիր վերև», 2021թ)
Լուսանկարը՝ netflix.com
4. After Truth: Disinformation and the Cost of Fake News («Ճշմարտությունից հետո. ապատեղեկատվությունը և կեղծ լուրերի արժեքը», 2020 թ.)
Լուսանկարը՝ hulu.com
5. Wag the Dog, («Խաբեություն») 1997 թ
Լուսանկարը՝ tv.apple.com
Զարգացրեք քննադատական մտածողությունը, ստուգեք լրատվամիջոցներն ու լուրերը և օգտվեք հավաստի տեղեկատվությունից:
morant
20.08.2024 в 02:47Fantastic site A lot of helpful info here Im sending it to some buddies ans additionally sharing in delicious And naturally thanks on your sweat
Buy IELTS & PTE
kup zarejestrowane polskie prawo jazdy
shih tzu puppies for sale
Kaufen Sie den originalen deutschen Führerschein
Наталья
16.10.2023 в 18:48Да, современным СМИ бывает трудно доверять
Ավելացնել մեկնաբանություն