Նրանց համար, ովքեր ապրում են կոնֆլիկտային կամ բնական աղետների հակված գոտիներում, կարևոր է առաջին օգնություն ցուցաբերելու հմտություններ ունենալ: Կարևոր է ոչ միայն ուրիշի կյանքը փրկելու հնարավորությունը, այլ նաև հոգեբանական պատրաստվածությունը. նույնիսկ եթե ստիպված չլինեք գործնականում կիրառել գիտելիքները, դուք ձեզ ավելի վստահ և հանգիստ կզգաք:
Այս հոդվածում մենք կթվարկենք առաջին օգնության (ոչ բժշկական) հիմնական սկզբունքներն ու քայլերը, որոնք սովորեցինք 2022 թվականի սեպտեմբերին՝ մասնակցելով Կոմանդոս Ռազմամարզական Ակումբի և Աշոտ Թոփուզյանի ՝ զինվորական պատրաստության և կյանքի անվտանգության մասնագետների դասընթացներին: Այդուհանդերձ, շատ ավելի արդյունավետ է անձամբ հաճախել նման հատուկ դասընթացների։ Մենք խորհուրդ ենք տալիս VIVA և VOMAԱռաջիկայում Move2Armenia-ն կկրկնի նախորդ տարվա առաջին բուժօգնության դասընթացները։ Հետևեք նորություններին մեր սոցիալական ցանցերում։.
Բովանդակություն
Основные принципы
Ամենակարևորն առաջին բուժօգնություն ցուցաբերելու պատրաստակամությունն է։ Անցորդի պահվածքը կարող է մահացու ելքի հանգեցնել. հույս մի դրեք, որ ուրիշը կօգնի: Եթե ունեք հմտություններ և գիտելիքներ, դուք համեմատաբար ապահով կարգավիճակում եք․ պատրաստեք ինքներդ ձեզ հոգեբանորեն և քայլեր ձեռնարկեք։
Ցանկացած արտակարգ իրավիճակում դուք պետք է առաջին հերթին հոգ տանեք ինքներդ ձեր մասին և նախ համոզվեք, որ հենց դուք առաջին օգնության կարիք չունեք կամ ձեր կյանքին ուղղակի վտանգ չի սպառնում։ Невозможно помочь другому, если ваше здоровье в критическом состоянииԵրբ համոզվեք, որ ի վիճակի եք առաջին օգնություն ցուցաբերել, գործեք սառնասրտորեն ու հանգիստ։ Խուճապը կարող է ավելի վտանգավոր լինել, քան շինարարական բեկորները. դուք կարող եք վնասել ինքներդ ձեզ կամ տուժածին: Դիմեք նրան հանգստացնող, դրական տոնով: Նրա վիճակի մասին ենթադրություններ կամ փաստեր մի՛ մատնանշեք, առավել ևս հոռետեսական կանխատեսումներ մի՛ արեք։ Լավագույն ձևակերպումն է․ «Ամեն ինչ լավ կլինի, շտապօգնություն ենք կանչել/ձեզ դուրս կբերենք»։
Տուժածի (և ինքներդ ձեր) վիճակն էլ ավելի մի բարդացրեք: Անհրաժեշտ են ռետինե ձեռնոցներ և դիմակ, հակառակ դեպքում կա տուժածին վնասակար բակտերիաներ փոխանցելու կամ ինքներդ վարակվելու վտանգ։ Եթե օգնություն եք ցուցաբերում ռազմական գործողությունների մասնակցի, մի մոռացեք, որ զինվորներն իրենց մարտավարական առաջին օգնության դեղարկղում ունեն հիգիենայի պարագաներ, առաջին հերթին՝ ձեռնոցներ:
Фото: Акшова Анастасия
Եթե գտնվում եք մարտական գոտում, հիշեք վտանգի մակարդակների մասին: красный, желтый и зеленый.
- Կարմիր մակարդակը ակտիվ մարտական գոտին է։ Այստեղ տուժածին անհրաժեշտ է միայն տարրական օգնություն ցուցաբերել, դադարեցնել արյունահոսությունը և բերել նրան դեղին գոտի։
- Դեղին գոտին խրամատն է, ապաստանը կամ այլ վայր, որտեղ ակտիվ մարտեր չեն ընթանում: Այստեղ կատարվում է տուժածի երկրորդական զննում՝ զգույշ վիրակապում, արյան կորստի դեպքում չափազանց կիպ արված կապերի թուլացում։ Վիրավորին պատրաստում են կանաչ գոտի տեղափոխելու համար։
- Կանաչ գոտին հիվանդանոցն է, որտեղ օգնություն են ցուցաբերում փորձառու բժիշկները։
Ուղեցույց․ 5 քայլ
Առաջին քայլ․այլ գործողություններին զուգահեռ զանգահարեք շտապօգնության ծառայություններին կամ, եթե դա հնարավոր չէ, բղավեք, որ ինչ-որ մեկը զանգահարի։
Երկրորդ քայլ․զննեք տարածքը` անվտանգության մակարդակը որոշելու համար: Սա կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպիսի օգնություն և ինչ չափով կարելի է տրամադրել հենց հիմա, և արդյոք տուժածին կարելի է տեղափոխել։
Երրորդ քայլ․տուժածի զննում։ Գնահատեք տուժածի վնասվածքների վիճակը և բնույթը: Ցավոք, նա կարող է արդեն մահացած լինել: Եթե կասկածում եք, պարտադիր ստուգեք, հակառակ դեպքում դուք կարող եք ժամանակ վատնել, որը պետք է ուրիշներին, կամ վտանգի ենթարկեք ձեր կյանքը: Ինչպե՞ս ստուգել, արդյոք մարդը ողջ է.
- Самый быстрый и известный способ – посветить в зрачок: если он расширяется, пострадавший жив.
- Ստուգեք զարկերակը:
- Հեռախոսը/հայելին պահելով տուժածի բերանի մոտ՝ գոլորշու առկայությամբ կարելի է հասկանալ նա շնչում է, թե ոչ: Եթե նա չի շնչում, բայց նկատվում է զարկերակային կամ բիբի ռեակցիա, ապա առաջին հերթին անհրաժեշտ է արհեստական շնչառություն իրականացնել (այլ գործողություններին զուգահեռ)։
Չորրորդ քայլ․օգնություն տուժածին։ Հաջորդը հարկավոր է հասկանալ վնասվածքների բնույթը և համապատասխան օգնություն ցուցաբերել։
- դադարեցնել արյունահոսությունը ցանկացած ձևով
- կոտրվածքի դեպքում անշարժացնել վերջույթը
- ուշագնացության դեպքում շրջել տուժածին և այդպիսով ապաշրջափակել շնչուղիները
- սրտի կանգի դեպքում կատարել սրտի արհեստական մերսում։ Նկատի ունեցեք, որ այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ զուգահեռաբար կատարվում է արհեստական շնչառություն:
Фото: Акшова Анастасия
Հինգերորդ քայլ․վերստուգում։ Առաջնային օգնությունից կամ տուժածին կարմիր գոտուց տեղափոխելուց հետո խիստ նպատակահարմար է կրկնակի զննում անցկացնել։ Հիշեք, որ առավել ակնհայտ վնասվածքները հաճախ թաքցնում են երկրորդական, սակայն նույնքան վտանգավոր վնասվածքները: Օրինակ, ուշքի գալուց հետո տուժողը կարող է շարունակել արյունահոսել։
Հինգ «Ո՛Չ». ինչպե՞ս չվնասել ինքներդ ձեզ և տուժածին
- Մի՛ շարժեք տուժածին։ Տուժածին կարելի է տեղաշարժել միայն անմիջական վտանգի դեպքում (գնդակոծություն, շենքի փլուզում)։ Հակառակ դեպքում դա իր մեջ կրում է նրան լրացուցիչ վնաս պատճառելու և իրավիճակը վատթարացնելու վտանգ։
- Մի՛ «բուժեք» տուժածին։ Եթե մարմնից ինչ-որ բան դուրս է ընկել, մի փորձեք այն հետ դնել։ Նաև մի՛ փորձեք տեղը գցել կոտրվածքները և ոչ մի դեպքում չփորձեք հեռացնել բեկորները, փամփուշտները կամ այլ օտար առարկաներ: Դա կարող է հանգեցնել վարակի կամ արյունահոսության ավելացման:
- Ոչ մի դեղամիջոց մի՛ տվեք։ Սա բժիշկների խնդիրն է։ Բացառություն են կազմում դեպքերը, երբ տուժածն իր հետ ունի դեղորայք և կարող է այն ընդունել։ Դեղը դրեք ձեռքին, որպեսզի տուժածն ինքը կարողանա այն օգտագործել։
- Ուշքի մի՛ բերեք։ Ուշաթափությունը մարմնի պաշտպանիչ ռեակցիան է։ Մարմինը հարմարեցրեք այնպիսի դիրքով, որպեսզի օդի հասանելիություն լինի: Ջուր մի՛ տվեք. որոշ դեպքերում դա կվատթարացնի վիճակը։
- Մի՛ լքեք տուժածին: Քանի դեռ օգնությունը չի հասել, մի հեռացեք տուժածի մոտից։ Միակ բացառությունն այն է, երբ ձեր կյանքին վտանգ է սպառնում։ Ստիպված կլինեք թողնել տուժածին և տեղափոխվել ավելի ապահով վայր:
Իսկ հետո՞։
Հուսով ենք, որ այս հոդվածն օգտակար էր ձեզ համար: Այնուամենայնիվ, լավագույն լուծումը առաջին օգնության դասընթացներն ինքնուրույն անցնել է. դրանք տեսողական առումով ավելի տեղեկատվական են և մանրամասն: Կրկնենք, որ խորհուրդ ենք տալիս VIVA և VOMAՄենք անպայման կտեղեկացնենք, երբ վերսկսենք մեր դասընթացները։ Իսկ թե ինչպես են դրանք տեղի ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, կարող եք կարդալ այս և այս հղումներով։
Фото: Акшова Анастасия
Ավելացնել մեկնաբանություն