Հայ ժողովրդի պատմություն. որտեղի՞ց են ծագել հայերը, քանի՞ տարեկան է Հայաստանը

Հայաստանի պատմական ակունքները

0
Հայաստանի պատմական ակունքները
30.08.2023
0
В избранное

Մեր օրերում սակավաթիվ ժողովուրդներ կարող են հպարտանալ իրենց հին արմատներով: Նրանց թվում են հրեաները, չինացիները, եթովպացիները, բասկերը… Եվ հայերը: Անհնար է հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ ասել, թե որքան հին է Հայաստանը, բայց մենք փորձել ենք վերլուծել ամենատարածված տեսությունները և պատկերացում կազմել, թե որտեղից են սերում հայերը։ Այս հարցում մեզ օգնել է Հայոց պատմության եւ Հայ եկեղեցու պատմության ուսուցիչ Վլադիմիր Պետունցը։

Բովանդակություն

  1. Հայաստանի առաջին բնակիչները
  2. Ной и его потомки
  3. Որքան ժողովուրդ կա, այնքան կարծիք
  4. Ի՞նչ են ասում պատմաբանները

Հայաստանի առաջին բնակիչները

Պատմաբաններին հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել դեռևս քարե դարում (պալեոլիթ)։ Հնագետները պեղումների ժամանակ հայտնաբերել են նախնադարյան քարանձավային կացարաններ, գերեզմաններ և պարզ գործիքներ։ Արենի գյուղի մոտ գտնվող քարանձավում հայտնաբերվել են աշխարհի ամենահին կոշիկն ու գինու թորման արտադրամասը․ դրանք ավելի քան 5500 տարեկան են։ Մի շարք պատմական գտածոներ այժմ կարելի է տեսնել Հայաստանի պատմության ազգային թանգարանում։.

Պատմական Հայաստանի տարածքում ապրում էին բազմաթիվ ցեղեր։ Զարգանալով՝ նրանք ձևավորեցին քաղաք-պետություններ։ Սա էլ հետագայում հիմք հանդիսացավ էթնիկ մի խմբի ձևավորման և հայոց պետականության առաջացման համար։

Լուսանկարը՝ Oxbro.ru

Ной и его потомки

Հայաստանի պատմության մասին տեղեկություններ կարելի է քաղել նաեւ Աստվածաշնչից։ Ենթադրվում է, որ Նոյյան տապանը կանգ է առել Արարատ լեռան վրա, իսկ լեռը, ինչպես գիտենք, գտնվել է պատմական Հայաստանի տարածքում։ Բոլոր նրանք, ովքեր փրկվել են համաշխարհային ջրհեղեղի ժամանակ, սկսել են բնակություն հաստատել այստեղ։

Ըստ Մովսես Խորենացու՝ Հայոց պետության պատմությունը կապված է Նոյի ծոռան՝ Հայկ Նահապետի հետ։ Այդ ժամանակաշրջանում Բաբելոնի տիրակալը հսկա Բելն էր, ով ցանկանում էր դառնալ ողջ աշխարհի տիրակալը: Սակայն ապստամբ Հայկը հրաժարվում է հնազանդվել Բելին։ Նա լքում է Բաբելոնը և Արարատի շուրջ նախ մի բնակավայր է հիմնում, ապա՝ պետություն։ Կատաղած Բելը հարձակվում է լեռնային երկրի վրա, սակայն Հայկն ավելի ուժեղ է գտնվում։ Տեղի ունեցած ճակատամարտում Հայկը ընդամենը մի նետով սպանում է Բելին։ Այս իրադարձությունը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492 թվականի օգոստոսի 11-ին։ Հենց այս օրն էին հին հայերը տոնում Նոր տարին` Նավասարդը:

Հաղթանակած և իր ժողովրդին ազատագրած Հայկ Աղեղնավորը սկսեց համարվել համայն հայության նախահայրը։ Հենց Հայկից է սերում հայոց առաջին թագավորների՝ Հայկազունիների առասպելական տոհմը։

Լուսանկարը՝ Zham.ru

Որքան ժողովուրդ կա, այնքան կարծիք

Վերոնշյալ պատմությունը պատկերացում է տալիս Հայաստանի ծագման մասին հենց հայերի տեսանկյունից։ Բայց հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչ են ասել և ասում այլ ազգերի ներկայացուցիչները։

Ըստ հունական ավանդության և Ստրաբոնի պատմության՝ Հայաստանը հիմնադրել է արգոնավորդ Արմենոս Թեսալացին։

Եբրայեցի (հրեա) պատմիչ Հովսեփոս Փլավիոսը գրում է, որ հայերը ծագել են Ուրոսից։ Սակայն այդպես էլ հայտնի չէ, թե ուրարտական թագավորներից ով է թաքնված այս անվան տակ՝ Արամի՞ , թե՞ Ռուսայի որդին։

Իսկ վրացիները հաստատում են հայերի պատմական վարկածը։ Նրանց ավանդության համաձայն՝ Հայկը դարձել է հայերի նախահայրը, իսկ նրա կրտսեր եղբայրները՝ կովկասյան և անդրկովկասյան այլ ժողովուրդների նախահայրերը։ Այսպիսով, Քարթլոսը հանդիսացել է վրաց ժողովրդի նախահայրը։ Այս տեսլականը կիսում են նաև արաբները, որոնք համաձայն են աստվածաշնչյան պատմության հետ։

Ի՞նչ են ասում պատմաբանները

Ժամանակակից գիտնականները տեղ-տեղ համաձայն չեն պատմիչ Մովսես Խորենացու հետ, ով նկարագրել է Հայկ Նահապետի գործերը։ Նրանք համարում են, որ Հայկական լեռնաշխարհի տարածքում պետականության առաջացման նախադրյալները ի հայտ են եկել մ.թ.ա. 2-1-ին հազարամյակների ընթացքում։ Նախահայկական լեզվի կրողները՝ հուրիները, լուվիացիները, մուշկիները և այլք վաղ պետություններ և միավորումներ ստեղծեցին բրոնզե դարում։ Ամենաազդեցիկներից էին Էթիունին, Դիաուհին, Ցուպանի-Իշուվան, Հայասա-Ացին, Արմե-Շուպրիան: Նրանք կազմեցին նախահայկական էթնոսի կորիզը, ստեղծեցին վաղ նախահայկական պետություններ, բայց, այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկին չհաջողվեց միավորել ողջ Հայկական լեռնաշխարհը։.

Միավորողի դերը վիճակված էր ստանձնել Ուրարտուին։ Սկզբում դա 40-60 ցեղերի դաշինք էր՝ իրենց առաջնորդներով, իսկ 9-րդ դարում Արամ տիրակալի օրոք դարձավ միասնական պետություն։ Երեք դարերի ընթացքում այն միավորեց Հայկական լեռնաշխարհի բոլոր բնակիչներին որպես մեկ միասնական ազգի ներկայացուցիչների։ Չնայած շատ ժամանակ է անցել, բայց այդ պետության հետքերը, բերդերը, ոռոգման համակարգերը հանդիպում են ողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում։ Ժամանակակից Վան քաղաքը գտնվում է Ուրարտուի առաջին մայրաքաղաքի՝ Տուշպայի տեղում, իսկ Հայաստանի մայրաքաղաք Երևանը սկիզբ է առնում ուրարտական Էրեբունի ամրոցից։

Լուսանկարը՝ ededchechine

Մ.թ.ա. VI դարում Ուրարտուն որպես պետություն սկսեց անկում ապրել: Դրա փոխարեն նոր ուժ առաջացավ, որին հանդիպելով՝ Աքեմենյան թագավոր Դարեհը ստիպված եղավ մի քանի անգամ կռվի բռնվել՝ փորձելով գրավել հայկական երկիրը։ Միայն հենվելով տեղի ազնվականության մի մասի վրա՝ նրան հաջողվեց հայկական հողերը ներառել Աքեմենյան մեծ կայսրության 13-րդ և 18-րդ սատրապությունների մեջ։.

Բեհիսթունի եռալեզու արձանագրության մեջ աքքադերեն և էլամերեն «Ուրարտու» բառը հին պարսկերենում հնչում է որպես «Արմենիա»։ Ենթադրվում է, որ սա այս բառի առաջին գրավոր հիշատակումն է, սակայն չպետք է կարծել, թե դա հորինել են պարսիկները։ Բեհիսթունի արձանագրությունը մեզ թույլ է տալիս հասկանալ, որ մ․թ․ա․ 522 թվականի դրությամբ Ուրարտուն և երկրի բնակիչներին մի շարք ժողովուրդներ արդեն կոչում էին հայեր և Հայաստան («Արմենիա»)։

Через почти два века Александр Македонский разбил Ахеменидского царя и положил конец великой империи персов. Однако его войска не покорили саму Армению, и на Армянском нагорье вновь появилось независимое армянское царство.

Մ.թ.ա. 4-րդ դարի վերջից Հայաստանի տարածքում հայտնվեցին պետություններ՝ Փոքր Հայք, Մեծ Հայք, Սոֆեն և Կոմմագենե։ Դրանք բոլորը հետագայում միավորեց Արտաշեսյանների տոհմի «արքայից արքա» Տիգրան II Մեծը։ Նրա օրոք Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին։

Արտաշեսյաններին փոխարինեց պարթեւական Արշակունյաց տոհմը։ Հենց այս տոհմից է Տրդատ III Մեծ թագավորը, որի օրոք 301 թվականին Հայաստանն ընդունեց քրիստոնեությունը՝ առաջինն աշխարհում։

Լուսանկարը՝ Wikipedia

Թերևս այստեղ կանգ առնենք: Մենք փորձեցինք թվարկել հիմնական պատմական վարկածները, որոնք կարևոր են հասկանալու համար, թե որտեղից են սերում հայերը և ինչպես է սկիզբ առել հայկական պետությունը։ Առջևում Հայաստանին բազմաիթվ կարևոր իրադարձություններ էին սպասվում, բայց դրանք արժանի են առանձին հոդվածների։

Ինչպես տեսնում եք, գիտնականները դեռ բազմաթիվ բացահայտումներ և ուսումնասիրություններ պետք է կատարեն, որպեսզի հստակ հասկանան, թե որտեղից է սկիզբ առել Հայաստան պետությունը: Մենք պատմեցինք այն, ինչն արդեն հայտնի է, ինչը քննարկում են մասնագետները։ Մի բան պարզ է․ հայերը հնագույն ժողովուրդ են՝ հարուստ պատմությամբ, որն այնքան հետաքրքիր է ուսումնասիրել։

Եթե ձեզ հետաքրքրում է Հայաստանի պատմությունը և ցանկանում եք ավելին իմանալ, ապա եկեք Move2Armenia Cultureդասախոսություններին։ Ձեզ կարող է հետաքրքրել նաև«Հայաստանը և կրոնը. ի՞նչ են դավանում հայերը»։

В избранное
Было интересно? Подпишись на рассылку:
Что тебе интересно?
Спасибо за подписку!
Культура
Бизнес
Կենցաղ
Дети
Животные
Բնակարան
Красота и уход
Առողջապահություն
Образование
Общество
Переезд / Перелет
Покупки
Право и закон
Работа
Ժամանցի վայրեր
Рестораны, бары, кафе
Спорт
Транспорт
Զբոսաշրջություն» բաժնում
Финансы и банки
Выберите как минимум 1 пункт
Автор статей
Автор статей
  • статей: 69
  • просмотров : 1
Հայաստանի պատմական ակունքները
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Это интересно