Կիրակի օրը՝ հուլիսի 16-ին, Հայաստանում նշելու են ամենավառ տոներից մեկը՝ Վարդավառը։ Ոմանց համար սա երկար սպասված տոն է, իսկ ոմանք էլ փորձում են այդ օրը ավելորդ անգամ տնից դուրս չգալ։ Այս հոդվածում պատմում ենք Վարդավառի մասին։
Բովանդակություն
- Վարդավառի պատմությունը
- Ինչպե՞ս են այժմ նշում Վարդավառը
- Ինչպե՞ս պատրաստվել Վարդավառին
- Որտե՞ղ անցկացնել Վարդավառը
Վարդավառի պատմությունը
Վարդավառը հեթանոսական տոն է։ Մինչ օրս հստակ չէ, թե ինչպես է այն առաջացել։ Նշենք տոնի ծագման թերևս ամենագեղեցիկ պատմությունը:
Հենց վարդ ծաղիկն էր հին հայերի մոտ ասոցացվում սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Նա շուրջբոլորը վարդաջուր էր ցողում, ողողում երկիրը իր սիրելի ծաղիկներով՝ սիրով լցնելով հայերի սրտերը։ Մի անգամ մահվան աստված Յանախը առևանգում է Աստղիկին, ինչից հետո ժողովուրդը դառնանում է, մարդիկ երես են թեքում միմյանցից։ Բայց աստվածուհուն փրկում է իր սիրելին՝ կրակի աստված Վահագնը, և սերը կրկին վերադռնում է հայոց աշխարհ։
Հեթանոսական ժամանակներում մարդիկ աստվածուհու արձանը, ինչպես նաև իրենց տներն ու հագուստները զարդարում էին ծաղիկներով, լողում էին վարդի թերթիկներով ջրում և ցողում այն միմյանց վրա։ Քրիստոնեության հաստատմամբ՝ տոնը համընկավ Տիրոջ Պայծառակերպության տոնի հետ, սակայն ծեսերը նույնը մնացին։ Եկեղեցին դրանք կապեց Համաշխարհային Ջրհեղեղի պատմության հետ։
Если вам интересна история Армении, приходите на бесплатные лекции и экскурсии от Move2Armenia Culture.
Ինչպե՞ս են նշում Վարդավառը
Հայերը հիմա էլ լայնորեն նշում են Վարդավառը։ Այն նշվում է Զատիկից 14 շաբաթ անց։ Անցորդները ջուր են ցողում միմյանց վրա, քանի որ այս օրը ջուրը համարվում է բուժիչ։ Մարդկանց մեծ մասը հավաքվում է շատրվանների և լողավազանների մոտ: Օրինակ՝ երեւանցիների սիրելի վայրերն են Կարապի լիճն ու Հանրապետության հրապարակի շատրվանները։ Սակայն, եթե անգամ խուսափեք այդ վայրերից, «ջրից չոր դուրս չեք գա»: Այդ օրը ցանկացած թաղամասում կարելի է հանդիպել ջրով «զինված» մարդու։ Ջուր են ցողում բոլորը՝ մեքենաներից, պատշգամբներից ու պատուհաններից, դույլերով վազում են հերթական «զոհի» հետևից՝ հանկարծակի հայտնվելով ստորգետնյա անցումներից։ Տոնին մասնակցում են ինչպես երեխաներն, այնպես էլ մեծահասակները։ Նույնիսկ ոստիկանները կարող են ձեզ վրա ջուր ցողել, իսկ օրվա կեսին տոնին միանում են հրշեջները՝ միացնելով իրենց մեքենաների ջրցանները։
Տեղացիները պատմում են, որ Վարդավառը միշտ չէ նման բուռն կերպով նշվել։ Հիշում են այն ժամանակները, երբ Վարդավառին բավական էր երեսդ երեք անգամ լվալ ու տանը ջուր ցողել։
Ինչպե՞ս պատրաստվել Վարդավառին
Գլխավորը լավ տրամադրությունն է։ Իսկ անցորդների վրա ջուր ցողելու համար անհրաժեշտ կլինեն փոքր դույլեր, ջրային ատրճանակներ կամ շշեր։ Եթե չեք հասցրել նախօրոք գնել, հոգ չէ․ Վարդավառին այս ամենը վաճառվում է փողոցներում։
Հեռախոսները, բանալիները, գումարը, փաստաթղթերը դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ: Ցանկալի է այդ օրը անջրանցիկ նյութից պայուսակը կրել։ Խորհուրդ չենք տալիս սպիտակ հագուստ հագնել. թրջվելուց այն թափանցում է, ջուրն էլ միշտ չէ, որ մաքուր է: Չսայթաքող կոշիկներ ընտրեք։ Որքան էլ ցանկանաք լողափի կոշիկներ հագնել, դրանք բավականաչափ ամուր չեն, և կարելի է ոլորել ոտքը:
Մարդկանց ջրում են անգամ ավտոմեքենաներից․ ամենահարմարը ջրային ատրճանակներն են: Սրբիչներով պատեք նստատեղերը, քանի որ ձեզ կփորձեն ջրել ի պատասխան։
Ջուրը հավաքում են փոքր շատրվաններից՝ պուլպուլակներից, նույնիսկ մտնում են սրճարաններ, բայց ավելի լավ է չչափել անձնակազմի համբերությունը։ Իդեպ, սրճարանների և ռեստորանների մասին․ կենտրոնում գտնվող բազմաթիվ հաստատություններ այդ օրը չեն աշխատում կամ բացում են սրճարանի միայն ամառային հատվածը
Բոլորը չէ, որ սիրում են այս «խոնավ» տոնը։ Նրանք, ովքեր վախենում են թրջվելուց, կիրակի օրը փորձում են տանից դուրս չգալ։ Երբեմն ջրի շշով, դույլով կամ ջրային ատրճանակով անցորդին հաջողվում է համոզել ջուր չցողել ձեր վրա, բայց ավելի լավ է հույս չդնել դրա վրա։ Ավելի հաճախ ոտքից գլուխ ջրում են բոլորին՝ տարեցներին, երեխաներին, տեղացիներին ու զբոսաշրջիկներին:
Եթե, այդուհանդերձ, ձեզ հարկավոր է դուրս գալ տնից, ապա հետևեք վերը նշված կանոններին, այսինքն՝ մի հագեք սպիտակ հագուստ, փաստաթղթերը, փողը և հեռախոսը ցելոֆանով փաթաթեք։ Եվ ամեն դեպքում հեռու մնացեք պատշգամբներից ու պատուհաններից։ Իսկ եթե մեքենայով եք, ապա փակեք պատուհանները և դռները։
Որտե՞ղ անցկացնել Վարդավառը
Վարդավառին կազմակերպվում են փառատոներ, խնջույքներ և այլ միջոցառումներ։ Ահա թե ինչ է նախատեսվում 2023 թվականին։
Ежегодно в Гарни и Гегарде проходит фестиваль, որի ժամանակ վերհիշում են հին ավանդույթները, երգում, պարում ազգային տարազներով, թատերական ներկայացումներ ցուցադրում։ Այս տարի возле языческого храма փառատոնը կսկսվի в 11:00.
Մեկ այլ վառ փառատոն կանցկացվի Կողբ գյուղում։ Կազմակերպիչները խոստանում են հիանալի երաժշտություն, ջրային խաղեր, գեղարվեստական ինստալացիաներ, տեղական խոհանոց, յոգա և բազմաթիվ այլ զվարճանքներ։ Մուտքն ազատ է, մեկնարկը՝ 14:00-ից։.
Վարդավառը աղմկոտ ու զվարթ կարելի է նշել Multi Wellness բացօթյա լողավազանում. Там будут конкурсы, игры для детей и взрослых, диджей. Հյուրերին սպասում են Երևան Ալեք Մանուկյան, 11 հասցեով с 10:00.
Entropy բարը կազմակերպում է երեկույթ՝ ամառային կոկտեյլներով և դիջեյով։ Խոստանում են զվարճալի, ֆանտաստիկ ժամանց։ Հասցե՝ Երեւան, Հովհաննես Թումանյան, 42,սկիզբը՝ в 20:00.
Stork Wines առաջարկում է Վարդավառը նշել ոչ միայն ջրով, այլ նաեւ գինով։ Կարին գյուղում գտնվող Stork Wines գինեգործարանում առաջարկում են համտեսել գինի և մասնակցել ջրային խաղերին։ Սկիզբը՝ в 12:00.
Աշտարակ քաղաքը նույնպես մասնակցում է տոնակատարություններին։ Hrach’s Art Space կազմակերպում է միջոցառում, որի նպատակը բնության հետ միասնությունն է։ Մասնակիցները կծանոթանան հեթանոսական ավանդույթներին, կլինեն պարեր, երգեր, ջրային խաղեր։ Երևանից տեղափոխումը՝ ժամը 14:00-ին։
Բացօթյա հանգստի սիրահարները կվայելեն Ազատի ջրամբարում անցկացրած օրը։ Armenian Geographic-ը կազմակերպում է 3 ժամանոց տուր սապերով, после которого вас угостят мохито. Ուղևորվում են Մարտիրոս Սարյանի այգու մոտից ժամը 11:30-ին։
Հուսով ենք, որ դուք հիանալի ժամանակ կանցկացնեք Վարդավառին և երկար կհիշեք այս տոնը։
Thor Flash
25.09.2024 в 10:41เจาะลึก pg slot auto ระบบออโต้ที่เพิ่มความสนุกในการเล่นสล็อต เป็นระบบที่ออกแบบมาเพื่อตอบโจทย์ความต้องการของผู้เล่นสล็อตออนไลน์ในยุคปัจจุบันที่เน้นความรวดเร็ว สะดวกสบาย และความสนุกในการเล่นเกมมากขึ้น ระบบนี้เป็นการนำเทคโนโลยีออโต้เข้ามาช่วยในการจัดการต่าง ๆ เช่น การฝาก-ถอนเงิน การเข้าสู่ระบบ และการเล่นเกม เพื่อให้ทุกขั้นตอนเป็นไปอย่างรวดเร็วและไม่มีสะดุด
จุดเด่นของเกมสล็อต Auto
การฝาก-ถอนที่รวดเร็ว
ระบบออโต้ของเกมสล็อต ช่วยให้การทำธุรกรรมทางการเงิน เช่น การฝากเงินและถอนเงิน เป็นเรื่องง่ายและรวดเร็ว ใช้เวลาเพียงไม่กี่วินาที ซึ่งเป็นปัจจัยสำคัญที่ช่วยเพิ่มความสะดวกสบายให้กับผู้เล่น ไม่ต้องรอนานหรือผ่านหลายขั้นตอนเหมือนในอดีต นอกจากนี้ยังรองรับหลายช่องทางการชำระเงิน ไม่ว่าจะเป็นธนาคารหรือกระเป๋าเงินอิเล็กทรอนิกส์
การเล่นเกมสล็อตที่ราบรื่น
ระบบออโต้ช่วยให้เกมโหลดและทำงานได้อย่างไม่มีสะดุด ไม่ว่าจะเป็นการเปลี่ยนเกม การเข้าสู่เกม หรือการรับโบนัส ทำให้ผู้เล่นสามารถสนุกกับเกมสล็อต ได้อย่างเต็มที่และไม่พลาดโอกาสสำคัญในเกม
การปรับปรุงด้านความปลอดภัย
ระบบออโต้ของเกมสล็อต มีการพัฒนาด้านความปลอดภัยเพื่อปกป้องข้อมูลส่วนตัวและการทำธุรกรรมของผู้เล่น ทำให้ผู้เล่นมั่นใจได้ว่าการเล่นสล็อตออนไลน์นั้นปลอดภัยและไม่มีความเสี่ยงจากการถูกแฮกหรือข้อมูลรั่วไหล
สรุป
เกมสล็อต Auto เป็นตัวช่วยสำคัญที่เพิ่มความสะดวกและความสนุกให้กับผู้เล่นสล็อตออนไลน์ ไม่ว่าจะเป็นด้านการทำธุรกรรมที่รวดเร็ว การเล่นเกมที่ราบรื่น หรือการจัดการระบบที่ทันสมัย ทั้งหมดนี้ทำให้ผู้เล่นได้รับประสบการณ์ที่ดีที่สุดจากการเล่นสล็อตออนไลน์
Наталья
13.07.2023 в 22:44Веселый праздник! Спасибо за афишу
Ավելացնել մեկնաբանություն