Հայկական ազգային պարեր. ամեն ինչ Հայաստանում պարելու մասին

Հայկական ազգային պարեր. ի՞նչ և ինչպե՞ս են պարում հայերը

0
Հայկական ազգային պարեր. ի՞նչ և ինչպե՞ս են պարում հայերը
03.08.2023
0
В избранное

Մի հայտնի մեջբերում կա, որը վերագրվում է ամերիկացի արձակագիր Մարկ Տվենին. «Պարիր այնպես, կարծես քեզ ոչ ոք չի տեսնում»: Իսկապես, այդ զգացողությամբ ավելի հեշտ և ազատ ես պարում: Այդուհանդերձ, հայկական ժողովրդական պարերի դեպքում այս մեջբերումը չի գործում․ դրանցից հնարավոր չէ աչք կտրել։ Պատճառը հայկական պարերի վառ բնույթն է․հայկական պարը կարող է լինել սահուն կամ աշխույժ, կանացի կամ առնական, բայց միշտ տպավորիչ: Այս հոդվածում կփորձենք պարզել, թե հայկական ազգային ինչ պարեր կան և ինչպես են դրանք առաջացել։

Բովանդակություն

  1. Ի՞նչ է պետք իմանալ ազգային պարերի մասին
  2. Виды армянских национальных танцев
  3. Հիմնական հայկական պարերը
  4. Женские национальные танцы
  5. Армянские танцы сегодня

Ի՞նչ է պետք իմանալ ազգային պարերի մասին

Ազգային պարը Հայաստանում սկզբնավորվել է վաղ անցյալում և հանդիսացել է ինչպես առօրյայի, այնպես էլ տոնակատարությունների կարևոր մաս։ Դաշտում աշխատանքն ու բերքահավաքն առանց պարի ամբողջական չէր, պարով մարդկանց ճանապարհում էին երկար ուղևորության։ Հարսանիքների ժամանակ պարում էին ողջ օրը։ Ճակատամարտից առաջ ու հաղթանակը տոնելու համար նույնպես հատուկ շարժումներ կային։ Պարի նման լայն կիրառումը կապված էր ծեսերի, ավանդույթների և հավատքի հետ: Դա նաև հույզերն արտահայտելու միջոց էր՝ լինի դա վիշտ, թե ուրախություն: Պարն առանձնահատուկ նշանակություն ուներ․ մի պարով վանում էին չարին, մյուսով կանչում բարի ուժերին, երրորդը ուժ էր տալիս։

Կարևոր էր ոչ միայն, թե ինչ առիթով, այլ նաև, թե կոնկրետ ով էր պարում։ Եղել են կանանց, տղամարդկանց, խառը պարեր, տարբեր տարիքի ու դիրք զբաղեցնող մարդկանց համար պարեր, խմբակային պարեր։ Օրինակ, տղամարդիկ կատարում էին զինվորական պարեր, կատակերգական պարերը երիտասարդների համար էին, իսկ այրիներն ու կանանց կորցրած տղամարդիկ չէին կարող հարսանիքի ժամանակ հարսի և փեսայի հետ շրջան կազմել:

Ազգային պարարվեստում ոչ մի ավելորդ շարժում չկար։ Այսպես, օրինակ, աղջկա ձեռքերի սահունությունը փոխանցում էր թռչնի թևի շարժումը, իսկ տղամարդկանց ձեռքերի ծափը՝ թշնամու հետ բախումը։ Պարող կանայք նրբագեղ տեսք ունեին, իսկ տղամարդիկ՝ ռազմատենչ. նրանք ցատկում էին, ծնկի գալիս, ոտքով հարվածում և արագ շարժվում:

Որոշ պարեր մի ամբողջ ներկայացում էին դառնում. դրանք պարելու համար վառ զգեստներ էին հագնում, տարբեր ատրիբուտներ՝ դիմակներ, զենքեր, շալեր կրում։

Երաժշտությունը պարի կարևոր մասն էր։ Այն նվագում էին ժողովրդական գործիքներով՝ փողային դուդուկով և զուռնայով ու հարվածային դարբուկով։ Պարի ժամանակ երբեմն կարդում էին երկտողեր, որոնք կապված էին ծեսերի հետ։ Հայկական ավանդական պարը, որպես կանոն, անընդհատ արագանում էր, շարժումները պարզից դառնում էին բարդ։

Կարելի է ասել, որ պարի մեջ ամփոփված է ժողովրդի կյանքը, նրա պատմությունը, արժեքները, աղոթքները, ուրախ ու տխուր օրերը։ Տեսնենք, թե ինչ խմբերի են բաժանվում հայկական ազգային պարերը։

Виды армянских национальных танцев

Կային ավանդական պարերի բազմաթիվ տեսակներ, օրինակ՝ պաշտամունքներին նվիրված և որսորդական, կատակերգական և մնջախաղային, աշխատանքային և լիրիկական, էպիկական և այլն։ Եկեք մանրամասն կանգ առնենք դրանցից մի քանիսի վրա։

Նմանակող պարեր

Նմանակող պարերը կապված էին աշխարհի մասին հեթանոսական պատկերացումների հետ։ Հայերը կենդանիների կաշվից պատրաստված դիմակներ, շարլեր և հագուստ են հագնում իրենց նախնիների պատվին պարելու և չարից պաշտպանվելու համար ։

Յուրաքանչյուր նմանակող պար բնութագրվում էր այս կամ այն կենդանու կամ թռչնի շարժումները կրկնելով։ Օրինակ, երբ պարում էին «Թավուխ պարի» և «Կռնգոցի» համապատասխանաբար՝ «Հավի» և «Կռունկի» պարերը, ուղիղ շարք էին կազմում։ Առաջին պարողը ներկայացնում էր առաջնորդին։ Նա կարծես հսկում էր խումբը, շարժումներ էր ցույց տալիս, երբեմն էլ հետ մնում մյուսներին «պաշտպանելու» համար։ Նման պարերում նաև ընդօրինակում էին թռչունների թռիչքը, հացահատիկ ուտելու, բույն հյուսեու, ձագերին և մայրերին պաշտպանելու շարժումները։

Հետաքրքիր է արջին նվիրված խմբակային պարը։ Պետք է բռնել զուգընկերոջ մի ձեռքից, իսկ մյուսը դնել ձախ ծալած ծնկի տակ ու ցատկել աջ ոտքի վրա։ Այս պարն, իհարկե, այնքան նրբագեղ տեսք չունի, որքան եղնիկին նվիրված «Ջեյրանի» պարը: Այստեղ շարժումները սահուն են, անշտապ, պարում են՝ դաստակները շարժելով, գլուխը բարձր պահած և փորձում ընդօրինակել կենդանու առաձգական քայլվածքը։

Бытовые танцы

Պարերով ուղեկցվում էին ոչ միայն զվարճանքն ու տոները, այլ նաեւ աշխատանքը։ Օրինակ, մսավաճառներն ունեին իրենց պարը՝ «Քասաբ հավասի», հովիվները պարում էին իրենց ատրիբուտներով՝ զանգերով և գավազաններով։ Այլ պարեր էին՝ «Դնգո», «Շաղախ», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»։

Կանայք պարում էին «Շալեր» պարը, ասես բուրդ էին մշակում։ Կային նաեւ ծաղիկներ հավաքելու, բերքահավաքի, տնային գործեր կատարելու, ջրի մոտ խաղալու պարեր։

Ծիսական պարեր

Ծիսական պարերը համընկնում էին կարևոր իրադարձությունների հետ, պարում էին կոնկրետ օրերին և կոնկրետ վայրում: Բերքահավաքը ևս ուներ իր պարը, իսկ անասնապահության տոներին պարում էին «Քոչարի» և «Վերվերի»։ Գարնանը աղջիկները ծաղիկներ էին հավաքում, գուշակում ու պարում «Ջան-Գյուլյում»։

Հարսանիքի ժամանակ պարում էին ամբողջ օրը, որպեսզի երիտասարդ ընտանիքը լինի երջանիկ, հարուստ, բեղմնավոր և պաշտպանված չարից։ Յուրաքանչյուր պար ուներ իր տեղը, ժամանակը և կատարողները: Այսպիսով, երբ նորապսակները տուն էին մտնում, տան շեմին պարում էր սկեսուրը։ Նա հարսի գլխին ու ուսերին խաչաձև բարակ լավաշ էր դնում, քաղցրավենիք, չրեր, ընկույզ ու մետաղադրամներ շաղ տալիս և համբուրում նորապսակների աչքերը։

Երեկոյան՝ հարսանիքից հետո, պարում էր հարսի ընտանիքի ամուսնացած ավագ ներկայացուցիչը։ Նրա «Խնամու պարը» միտված էր նախնիների և ընտանիքի անդամների հետ ջերմ հարաբերությունների հաստատմանը:

Բոլորը (բացի այրիներից և կանանց կորցրած տղամարդկանցից) պարում էին «Մոմերով պարը»։ Ամուսնացած զույգերը մոմեր էին վերցնում և, ճկույթներից բռնելով, շրջան կազմում։ Շրջանի կենտրոնում հարսն ու փեսան էին, նրանց պաշտպանում էին չար ոգիներից: Նորապսակները երեք շրջան էին կատարում, իսկ մյուսները պարում էին այնքան, մինչև մոմերը հանգչեն։ Մոմերն, այնուհետև, թողնում էին նորապսակների մոտ, որոնք վառում էին հանդիսավոր առիթներին՝ ծննդաբերության և մկրտության ժամանակ։

Կատագերգական պարեր

Կատակերգական պարերը կատարում էին հիմնականում տղամարդիկ։ Դրանք հումորային պար-խաղեր էին։ «Լուտկի» պարին մասնակցում էին ոչ ավելի, քան ութ երիտասարդներ։ Նրանք պատկերում էին ծաղրածուների՝ զվարճացնելով հանդիսատեսին, պարում էին թեթև ու հպարտ կեցվածքով։ Մեկ այլ հումորային պար կրկնօրինակում էր լարախաղացին։ Իսկ «Շալախո» պարը բազմաթիվ տարբերակներ ունի։ Որոշ գավառներում այն կատարում էին տղամարդիկ՝ պարելով շալերով։ Նրանք ցուցադրում էին, թե որքան հմտորեն կարող են այն օդ թռցնել, գցել ձեռքին, ապա ուսին։ Շատ ուրախ, զվարճալի պար է։ Հենց այս տարբերակն է բեմադրված «Գայանե» բալետում։ Մյուս շրջաններում «Շալախոն» այլ նշանակություն ուներ․ տղամարդիկ պարում էին ու մրցում աղջկա գլխաշորի համար։

Ճանապարհի պարեր

Ճանապարհի պարերը կատարում էին ինչ-որ տեղ գնալիս կամ ինչ-որ մեկին ճանապարհելիս։ Պարում էին, երբ մարդկանց ճանապարհում էին մեկ այլ գյուղ, ուխտագնացության, պարելով գնում էին հարսի տուն և գալիս այնտեղից։ Հաճախ պարն ուղեկցվում էր երգերով ու երաժշտությամբ։ «Պոչով» ճանապարհի պարի ժամանակ ցանկացած տարիքի ու կարգավիճակի մարդիկ շարվում էին կողք կողքի։ Շարքի առաջին ու վերջին պարողները թաշկինակ կամ, մութն ընկնելուն պես, ջահ էին բռնում՝ ճանապարհը լուսավորելու և չար ոգիներից պաշտպանվելու համար։ Պարում էին զիգզագաձև, պտույտներ գործում, որպեսզի շփոթեցնեն չար ոգիներին: Եվ երբեք նույն ճանապարհով հետ չէին վերադառնում։

Ռազմական պարեր

Ռազմական պարերը կատարում էին միայն տղամարդիկ։ Նրանք ընդօրինակում էին կռվի ձայները՝ ծափ տալով և ոտքերով հարվածելով, ինչպես, օրինակ, «Ծափ պարում»։ Կռվի տեսարանները փոխանցում էին հետ ու առաջ, աջ ու ձախ շարժումներով, ցատկելով, ծնկի իջնելով։ Պարողները փոխում էին տեղերը, պտտվում։ Ձեռնամարտը ցուցադրում էին մյուս պարողների ձեռքերին ծափ տալով, ինչպես «Յարխուշտա» պարում։

Նրանք կարող էին իսկական վահաններ ու թրեր օգտագործել, սակայն հաճախ իրական զենքերը փոխարինվում էին փայտերով կամ պարզապես երևակայական զենքերով: «Թրախաղում» տղամարդիկ ցուցադրում էին թրերին (կամ դրանք փոխարինող փայտերին) տիրապետելու արվեստը: Այս պարը պարում էին մարտից առաջ երիտասարդներին քաջություն հաղորդելու համար։ «Սուսերով պարը» «Գայանե» բալետի ամենագեղեցիկ հատվածներից է:

Իսկ «Ղասաբ Աղասի» պարը պարելիս տղամարդիկ երեւակայական դանակներով են կռվել։ Դրանցով վախեցնում էին թշնամիներին, ճոճում, սրում զրահներով։

Բազմաթիվ պարերում թշնամին համարվում էր պարտված, երբ նրա գլխարկը տապալում էին գետնին:

Եղել են ոչ միայն խմբակային, այլ նաև զուգապարեր ու մենապարեր։ Երբ ռազմիկը միայնակ էր ելույթ ունենում, ցույց էր տալիս, որքան արհեստավարժ և հմտորեն է տիրապետում զենքերին։

Մարտից առաջ պարեր էին կատարում մարտին տրամադրվելու, համարձակություն ձեռք բերելու համար։ Պարերի ռիթմը արագ էր և էլ ավելի էր արագանում, հնչում էր զուռնան, արագ հարվածում էին թմբուկներին։

Հիմնական հայկական պարերը

Պարերի տեսակների մասին խոսելուց հետո անդրադառնանք գլխավորներին և կփոխանցենք դրանց պատմությունն ու նշանակությունը։

Ազգային պարեր «Տղամարդիկ» ֆիլմից

«Էջմիածին»

Հեթանոսական ժամանակներում արևի աստծո պատվին պաշտամունքային պար կար: Այն կատարվել է Կարինի գավառում։ Կրկնօրինակելով երկնային մարմնի ձևը՝ պարողները շրջան էին կազմում։ Երբ դեպի առաջ էին շարժվում և նեղացնում շրջանը, դա նշանակում էր՝ մայրամուտ է, երբ լայնացնում էին շրջանը՝ նշանակում էր՝ արևածագ է։ 12 քայլ էին անում՝ վեցը մի, վեցը՝ հակառակ ուղղությամբ։ Աջ և դեպի ներս քայլելով՝ հաջողություն էին հաղորդում համայնքին, իսկ ձախ քայլելով՝ քշում էին բոլոր բացասական ուժերին։ 12 թիվն այստեղ պատահական չէ՝ այն խորհրդանշում էր կենդանակերպի նշանները։ Պարողները խոնարհվում էին դրանց առաջ՝ ի նշան հարգանքի ու ակնածանքի։

Քրիստոնեության ընդունմամբ՝ այս պարը չմոռացվեց, այլ վերաիմաստավորվեց: Այն անվանեցին «Էջմիածին»՝ Հայաստանում առաջին քրիստոնեական եկեղեցու պատվին։ Երկրպագության, աղոթքի էությունը մնաց նույնը, բայց հիմա12 քայլերը վերաբերում էին ոչ թե կենդանակերպի նշաններին, այլ առաքյալներին։

«Папури»

Հիշեք՝ «Պապուրի», ոչ թե պոպուրրի: Սա պաշտամունքային պար է, որի անվանումը թարգմանվում է որպես «Ծեծել, պատժել, տառապել»։ Այն կատարում էին չար ոգիներին քշելու համար կամ երբ դժբախտություն էր տեղի ունենում: Պարողները ցույց էին տալիս իրենց ուժը, քաջությունը և վախեցնում չար ուժերին՝ բարձր ծափ տալով և ոտքերով հարվածելով։ Նրանք կանգնում էին շրջանի մեջ, ամուր բռնում միմյանց ուսերից և աջ ու ձախ շարժվում։ Սովորաբար պարը կատարում էին տղամարդիկ, բայց երբեմն միանում էին նաև կանայք։ Քանի որ երաժշտությունը արագանում էր, աղջիկները լքում էին շրջանը, որից հետո տղամարդիկ այլևս ոչ թե քայլում էին, այլ թռչկոտում։ Այսպիսով, համայնքը ցույց էր տալիս իր միասնությունը, վախի բացակայությունը և քշում էր չար ուժերին։

«Քոչարի»

Հայկական ամենահայտնի պարը «Քոչարին» է։ Այն կապված է խոյի պաշտամունքի հետ («քոչ»՝ խոյ), ուստի պարողների շարժումները կրկնում էին կենդանու շարժումները։ Առաջինը կանգնում էր մի մարդ՝ ձեռքին թաշկինակ և թափահարում այն՝ այդպիսով ցույց տալով պարային շարժման փոփոխությունը։ Պարողները բռնում էին միմյանց ուսերից և կտրուկ առաջ թեքվում, ցատկում, ապա հետ թեքվում։ Ամեն գավառն իր «Քոչարին» ուներ։ Որոշ վայրերում այն համարվում էր ավելի ռազմատենչ, և տղամարդիկ կատարում էին պարը ճակատամարտից առաջ կամ հաղթանակից հետո: Այլ գավառներում «Քոչարին» ասոցացվում էր պտղաբերության հույսի հետ, ուստի շարժումներն ավելի սահուն էին, ձեռքերը՝ դեպի երկինք պարզած

1945 թվականին «Քոչարին» հայտնվել է նաև պատմական կադրերում․ այն պարել են հայ զինվորները Ռայխստագի պատերի մոտ։ Սա տեսնելով՝ զինվորական Արշալույս Սարոյանը գրել է «Հաղթանակի պար» բանաստեղծությունը, որը կարող եք լսել ստորև՝ այս տարեգրության մեջ։

В 2017 г. танец «Кочари» был включен в список нематериального культурного наследия ЮНЕСКО.

Հայաստանի փողոցներում ու տոնական օրերին դեռ «Քոչարի» են պարում։ Այժմ այն միավորում է տարբեր սերունդների ու կարգավիճակի տղամարդկանց ու կանանց։

«Բերդ»

Ժամանակին «Գմբեթախաղ» կոչվող խաղ կար։ Դրա էությունը կայանում էր նրանում, որ մասնակիցները բռնում էին իրար ձեռքերից ու բարձրանում միմյանց ուսերի վրա՝ ըստ երևույթին գմբեթ կազմելով: Ժամանակի ընթացքում Վասպուրական քաղաքում այս խաղը վերածվեց «Բերդ» ռազմական պարի։ Տղամարդիկ շարժումներով փոխանցում էին ամրոց կառուցելու ընթացքը և, ինչպես նախկինում խաղում, պարում էլ վերջում կանգնում էին միմյանց ուսերին։

«Ярхушта»

«Յարխուշտա»՝ «զինակից ընկեր» ռազմական պարը նույնպես պարում էին միայն տղամարդիկ։ Առաջացել է Սասուն գավառում։ Այնտեղ զինվորները մարտից առաջ «Յարխուշտա» են կատարել՝ ռազմական ոգին բարձրացնելու համար։ Պարում պատկերում էին ապագա մարտերը՝ հերթով «հարձակվելով» պարընկերոջ վրա։ Տղամարդիկ կանգնում էին դեմ դիմաց, քայլում իրար ընդառաջ, իսկ երբ բախվում էին, ծափ էին տալիս ընկերոջ ձեռքին՝ ընդօրինակելով ճակատամարտի ձայները։

Женские национальные танцы

Թերևս հայկական գլխավոր կանացի պարը «Ուզունդարան» է։ Սա հարսի հարսանեկան պարն է, որը եկել է Արցախից։ Աղջիկը այն կատարել է միայնակ կամ ընկերուհիների հետ։ Շարժումները զուսպ են, հարթ, ներգրավված են հիմնականում ձեռքերը։ Պարը խորհրդանշում էր հարազատներին ու հայրական տանը հրաժեշտ տալու տխուր արարողությունը։

Նախկինում ամբողջ հարսանիքն ուղեկցվում էր ծիսական տարատեսակ պարերով։ Հիմա դրանցից շատերը չեն կատարվում, բայց «Ուզունդարա» պարը չի վերացել։

Ահա, օրինակ, թե ինչպես են պարում ժամանակակից հարսնացուները։

«Շավալի» պարը անվանում են նաև սկեսուրի պար։ Հարսանիքին այն կատարում են հարսի և փեսայի ծնողները, իսկ մնացած հյուրերը, հիմնականում մեծահասակները, միանում են նրանց։ Բայց «Շավալի» կարող են պարել միայն կանայք։ Պարուհիները բռնում են միմյանց ճկույթներից, ձեռքերը արմունկներում ծալված են, շրջանաձև քայլում են սկզբում մի ուղղությամբ, ապա մյուս։

Армянские танцы сегодня

20-րդ դարի կեսերից սկսած՝ դեռևս պահպանված հայկական ազգային պարերը սկսեցին փոխվել։ Այսպես, օրինակ, այժմ կանայք էլ են պարում տղամարդկանց ավանդական զինվորական պարերը: Պարողների տարիքը ևս կարևոր չէ․ երեխան կարող է պարել տարեց մարդու հետ: Դա պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ պարերի սկզբնական խորհրդանշական իմաստը և նպատակը վերացել է: Սակայն գլխավորը մարդկանց միասին հավաքվելու ցանկությունն է, որպեսզի զգան միասնությունը, վստահ լինեն, որ մենակ չեն, և, իհարկե, ի սրտե ուրախանան։

Հայերը չեն մոռանում իրենց ոչ նյութական ժառանգության մասին։ Ավանդական հարսանեկան պարերն այսօր էլ կենդանի են: Հայկական որոշ դպրոցներում դասավանդվում են ազգային պարեր, առաջարկ կա մարտական պարեր սովորեցնել բանակում գտնվող զինծառայողներին։

Ժողովրդական պարեր են կատարում «Բարեկամություն» և «Բերդ» պետական համույթները։ Իսկ 2005 թվականին «Կարին» ազգագրական երգի-պարի համույթն առաջին անգամ պարի անվճար պարապմունք անցկացրեց բոլորի համար։ Մասնակիցներին այնքան է դուր եկել այս նախաձեռնությունը, որ այդ ժամանակվանից վարպետության դասեր են անցկացվում յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը։ Իսկ ամռանը դասը տեղափոխվում է բաց երկնքի տակ՝ Կասկադ։ Այսպիսով, ավելի շատ մարդիկ են ծանոթանում հայկական ավանդույթներին ու մշակույթին։

Մեկ այլ հետաքրքիր պարային միջոցառում է «Արի պարի «Քոչարի» նախագիծը։ 2018 թվականին ի պատիվ Հայաստանի մայրաքաղաք Երևանի 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի, կազմակերպվել է համաշխարհային ֆլեշմոբ։ Աշխարհի տարբեր երկրների սփյուռքի ներկայացուցիչները հավաքվել են այգիներում, հրապարակներում և պարել «Քոչարի»։ Այսպիսով, տարբեր երկրներից ժամանած հայերը կարող էին ավելի մոտ զգալ միմյանց, տոնել և միևնույն ժամանակ շրջապատին պատմել իրենց ավանդույթների մասին: Այս նախագիծը շարունակում է ապրել և ամեն տարի նրանք նոր առիթ են ընտրում՝ հավաքվելու և պարելու համար։

Ֆլեշմոբ Կիպրոսում

Զարմանալի է, թե պարը որքան բան կարող է ասել հայ ժողովրդի մասին։ Եվ որքան հրաշալի է, որ մարդիկ չեն մոռանում իրենց ավանդույթները, սիրում են դրանք ու փորձում պահպանել։ Հայկական ավանդույթներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այս հոդվածում։. А если хотите научиться исполнять народные танцы, следите за анонсами занятий на сайте Move2Armenia Culture.

В избранное
Было интересно? Подпишись на рассылку:
Что тебе интересно?
Спасибо за подписку!
Культура
Ժամանցի վայրեր
Бизнес
Կենցաղ
Дети
Животные
Բնակարան
Красота и уход
Առողջապահություն
Образование
Общество
Переезд / Перелет
Покупки
Право и закон
Работа
Рестораны, бары, кафе
Спорт
Транспорт
Զբոսաշրջություն» բաժնում
Финансы и банки
Выберите как минимум 1 пункт
Автор статей
Автор статей
  • статей: 69
  • просмотров : 1
Հայկական ազգային պարեր. ի՞նչ և ինչպե՞ս են պարում հայերը
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Это интересно