Մոդեռնիստական ճարտարապետությունը Հայաստանում. անցյալ, ներկա և ապագա // Հարցազրույց Աննա Բրոնովիցկայայի հետ - Move2Armenia

Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետությունը. անցյալը, ներկան և ապագան // Հարցազրույց Աննա Բրոնովիցկայայի հետ

0
Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետությունը. անցյալը, ներկան և ապագան // Հարցազրույց Աննա Բրոնովիցկայայի հետ
06.05.2023
0
В избранное

Ինչպե՞ս տարբերել մոդեռնիստական ճարտարապետական կոթողը։ Ի՞նչ է մոդեռնիզմն առհասարակ և ինչո՞ւ այն ոչ ոքի անտարբեր չի թողնում։ Ի՞նչ ընդհանրություն կա Ջորջ Լուկասի ֆիլմերի և Զվարթնոց օդանավակայանի հին շենքի միջև։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ճարտարապետության պատմաբան և արվեստաբան Աննա Բրոնովիցկայայի հետ, ով այժմ աշխատում է Երևանի և շրջակա տարածքների մոդեռնիստական ճարտարապետության գիրք-ուղեցույցի վրա:

Դիտեք հարցազրույցն ամբողջությամբ հիանալի այդ կառույցների՝ թռչնի թռիչքի բարձրությունից նկարահանված անհավանական կադրերով մեր YouTube-ի ալիքում և մի մոռացեք բաժանորդագրվել։

Այս տեսանյութում կգտնեք նաև մոդեռնիստական ​​դարաշրջանի հայտնի և անհայտ, բայց ոչ պակաս նշանակալի կառույցների ցանկը։ Դիտեք, պահպանեք և կիսվեք ընկերների հետ։ Խորհուրդ ենք տալիս անձամբ ուսումնասիրել այս հրաշալի կառույցները, օրինակ, մոտակայքում զբոսնելիս:

Սկսենք ֆրանսիացի այգեպան Ժոզեֆ Մոնյեից, ով կակաչներ էր աճեցնում և անընդհատ բախվում այն խնդրին, որ դրանք ձիգ և ուղիղ չէին աճում, ինչպես մյուս ծաղիկները։ Նա փորձեց կավե ցանկապատներ պատրաստել ծաղիկների համար որպես հենարան, բայց դրանք ամուր չէին, փայտից պատրաստվածները կարճ կյանք ունեին։ Ուստի Մոնյեն որոշեց երկաթից ցանց սարքել ու վրան ցեմենտ լցնել։ Կարո՞ղ ենք նրան մոդեռնիզմի նախահայր համարել:

Իմ կարծիքով, մոդեռնիզմը չի սահմանափակվում երկաթբետոնով, բայց, իհարկե, այս այգեպանը միշտ ներկա է ժամանակակից ճարտարապետության ծագման մասին մեր պատմություններում։

Որքա՞ն ժամանակ է, ինչ Հայաստանում եք:

- Երկրորդ անգամ եմ Երևանում, արդեն գրեթե մեկ ամիս եմ անցկացրել այստեղ։ Եվս մեկ ամիս անց եմ կացրել անցյալ տարվա աշնանը։

Դուք այժմ գիրք եք գրում Երևանի մոդեռնիստական ճարտարապետության մասին, որը շարունակում է Ժամանակակից արվեստի Garage թանգարանի հրատարակչական ծրագրերի շարքը մոդեռնիզմի վերաբերյալՄոսկվայում, Լենինգրադում և Ալմա-Աթայում։Կոնկրետ այս գրքի վրա աշխատելու առանձնահատկություններ կա՞ն, գուցե տեղեկատվության հավաքման գործընթացում։

- Սա ավելի ծավալուն ծրագրի մի մաս է։ Մենք ցանկանում ենք, հնարավորության դեպքում, ընդգրկել նախկին Խորհրդային Միության տարբեր շրջանները, քանի որ այս գրքերը ուղեցույցներ են, դրանք լայն լսարանի համար են նախատեսված: Բայց միևնույն ժամանակ մենք ուզում ենք, որ դրանք ակադեմիական մակարդակի գրքեր լինեն, որպեսզի ամբողջ տեղեկատվությունը ստուգվի, ներառվեն նախագծերը, ճշգրիտ անունները, ժամկետները, հղումները տեղեկատվության աղբյուրներին և այլն։ 

Առանձնահատկությունն ի տարբերություն, ասենք, Ղազախստանի կամ Ուզբեկստանի (որտեղ իմ գործընկերները նույնպես աշխատում են այս շարքի գրքերի վրա) այն է, որ Հայաստանը շատ ավելի քիչ էր ռուսիֆիկացված։Ռուսերեն թերթեր կային, բայց դա, օրինակ, «Կոմունիստ» կամ «Կոմսոմոլեց» թերթերն էին։ Իսկ ճարտարապետական հատուկ հրատարակություններ չկային, որը սովորաբար մեզ շատ է օգնում։ Օրինակ, լավ կլիներ կարդալ «Երեկոյան Երևանը», դա շատ է օգնում համատեքստը հասկանալու հարցում: Մենք միշտ փնտրում ենք ոչ միայն մասնագիտական նյութեր, այլև մարդկանց արձագանքներ, երբ ուսումնասիրում ենք, օրինակ, տեղեկություններ այն մասին, թե մարդիկ ինչ կարծիք ունեին քաղաքում նոր Երիտասարդական պալատ կամ մեծ կինոթատրոն կառուցելու մասին։ Այս առումով որոշակի դժվարությունների ենք հանդիպում։

Ուստի մարդկանց հետ հանդիպումները, ճարտարապետների հետ զրույցները ավելի մեծ նշանակություն ունեն։ Որոշ ճարտարապետներ, ովքեր 70-80-ականներին աշխատել են, բարեբախտաբար, դեռ ողջ են, և կարելի է խոսել նրանց հետ, կամ էլ երիտասարդ գործընկերների և պարզապես ճարտարապետության ոլորտի ներկայացուցիչների հետ: Մենք շատ ենք հանդիպում ժառանգների հետ․ քանի որ Հայաստանը բավականին պահպանողական երկիր է, այստեղ ծնողներին ու տարեցներին հարգում են, նրանց արխիվներն էլ հաճախ պահվում են ընտանիքում, ուստի մենք ապավինում ենք մարդկային կապերին։

Դուք ճարտարապետական քննադատ եք: Կարո՞ղ եք բացատրել, թե դա ինչ է նշանակում:

Իրականում ես ճարտարապետական քննադատության հետ ամենափոքր առնչությունն ունեմ, ես պատմաբան եմ։ Կրթությամբ, առհասարակ, արվեստաբան եմ, բայց հիմնականում զբաղվում եմ 20-րդ դարի ճարտարապետության պատմությամբ։ Տասը տարի աշխատել եմ «Նախագիծ Ռուսաստան» («Проект Россия») ճարտարապետական ամսագրում։ Այն դեռ տպագրվում է։ Սա Ռուսաստանի գլխավոր ճարտարապետական ամսագիրն է, որը նվիրված է ժամանակակից ճարտարապետությանը, բայց ես այնտեղ պատմական նյութեր եմ հապարակել խորհրդային մոդեռնիզմի մասին: Ես նաև պատասխանատու էի «Միջազգային նախագիծ» (Проект Intarnetional) ծրագրի համար, որն իրենից ներկայացնում էր աշխարհի ժամանակակից ճարտարապետության և դիզայնի ամփոփագիր: Մեր խնդիրն էր ընտրել ամենահետաքրքիր երևույթները և դրանք ավելի խորը բացատրել, քան դա անում են ինտերնետ ռեսուրսները: Հենց դա է ինձ օգնում հասկանալ ժամանակակից ճարտարապետական խնդիրների համատեքստը:

Что такое модернистская архитектура?

- Դա այն ճարտարապետությունն է, որն ամենաարդիականն է կառուցման ժամանակ։ Եթե մենք խոսում ենք այն ժամանակաշրջանի մասին, որին նվիրված է մեր գիրքը՝ խորհրդային մոդեռնիզմի մասին, ապա դա առհասարակ ուշ խորհրդային ճարտարապետությունն է։ 1920-ականներին կար ավանգարդը, կար այն, ինչ մենք անվանում ենք, և սա չափազանց ոչ ճշգրիտ անվանում է՝ «ստալինյան» ճարտարապետությունը, այսինքն՝ կառույցները պատմականացնող, սյուներ և որոշակի հին ձևեր օգտագործող ոճը։ Իսկ 1960թ․ սկզբին շրջադարձ կատարվեց ժամանակակից ճարտարապետությանը, շինարարության արդյունաբերական մեթոդներին։

Բետոն, մետաղ, ապակի, ժամանակակից ձևեր՝ ահա, թե ինչով ենք մենք զբաղվում։

Երևի Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում շրջելիս կարելի է հանդիպել մոդեռնիզմի շրջանի ճարտարապետական նմուշների։ Միգուցե կա ինչ-որ բնորոշ գիծ՝ որից ելնելով կարելի է վստահորեն ասել, որ այս շենքը մոդեռնիստական ճարտարապետական կոթող է։

- Մեզ շրջապատող կառույցների մեծ մասը (առայժմ) կառուցվել է հենց այդ ժամանակաշրջանում: Նախ, խոսքը տիպային բնակելի շենքերի մասին է, որտեղ մեզնից շատերը ապրում կամ ինչ-որ ժամանակ ապրել են: Բացի այդ, այդ ոճին պատկանող շենքերը հաճախ ավելի մեծ են, աչքի են ընկնում իրենց մասշտաբով։ Օրինակ, երբ շրջում ես Երևանով, և հանկարծ ինչ-որ աշտարակներ են հայտնվում։ Հիմա, իհարկե, դրանք ավելի շատ են: Բայց այն ժամանակ ժամանակակից ուղղությունների համար ամենուր կանաչ լույս էր վառվում։ Որքան ժամանակակից, այնքան լավ։ Եվ երբ կառուցվում էին այս բարձրահարկ շենքերը դեռևս Թամանյանի ժամանակաշրջանի Երևանում, որտեղ ամեն ինչ 4-5 հարկից էր բաղկացած, և հանկարծ՝ 9,12,15 հարկանի շենքեր, թվում էր, թե քաղաքը ավելի ժամանակակից է դառնում։ Հայաստանն էլ ողջ մարդկության հետ միասին շարժվում է դեպի ապագա։

Այստեղ կրկին բախվում ենք Հայաստանի առանձնահատկությանը։ Եթե մենք խոսեինք Մոսկվայի մասին, ես կասեի՝ բետոն և ապակի։ Բայց Հայաստանը շատ հզոր ավանդույթներ ունի, և նույնիսկ այդ դարաշրջանի շատ շենքերը երեսպատված են տուֆով, հաճախ անգամ կառուցված են տուֆից, քանի որ այն ամենաէժան շինանյութն էր, նույնիսկ ավելի էժան, քան երկաթբետոնը։ Իսկ եթե շենքը բարձրհարկ չէր, ապա այն ոչ թե երեսպատվում էր քարով, այլ հենց քարից էլ կառուցվում էր։

Բացի այդ, ճարտարապետները զարդանախշերի նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեին։ Իրական մոդեռնիզմում, որպես կանոն, զարդանախշեր չեն կիրառվում։ Սակայն հայ ճարտարապետները համարում էին, որ կառույցը պետք է ռելիեֆ ունենա, որոշակի հղումներ ազգային ավանդույթին։

Արդյո՞ք դա չի համարվում անհարկի զարդարանք, իսկ ո՞ւր մնաց կիրառական կողմը:

- Երևանի մոդեռնիզմի ամենանշանավոր հուշարձաններից մեկը, որն այժմ գտնվում է սարսափելի ու անտեսված վիճակում, Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճն է։Սա վաթսունականների կառույց է, մոդեռնիզմի հոյակապ օրինակ, կարելի է ասել նույնիսկ՝ բրուտալիզմ, որովհետև կառույցում շատ բաց բետոն և քանդակային ձև կա, որոշ անցքեր, որոնց միջով ծառեր են աճում և այլն։ Եվ դա հիանալի է: Բայց, կիառական տեսանկյունից, իհարկե, այնտեղ ֆիլմ դիտելն այնքան էլ հարմար չէր, և, հավանաբար, դա նույնքան էլ հարմար չէ շրջակա տների բնակիչներին։

Ինչ վերաբերում է անհարկի զարդարանքին, ապա նման խնդիր կա հատկապես այն կառույցներում, որոնք կառուցվել են 1980-ականներին։ Դրանցում դեկորատիվությունն արդեն շատ է, և կա մի հիանալի շենք՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ շատ ամուր, անսովոր ճարտարապետական ձևով, նորարար դիզայնով, տեխնոլոգիաներով, բայց չափազանաց շատ զարդարքանդակներով։ Ցանկացած այլ երկրում դա տարօրինակ կթվար: Ես ընթերցել եմ Ճարտարապետների համամիութենական միությունում այս համալիրի վերաբերյալ քննարկումը, երբ բարձրացվել էր այն Լենինյան մրցանակի առաջադրելու հարցը։ Այնտեղ էլ շատերն ասում էին՝ լսե՛ք, սա ի՞նչ է, զանազան դեկորատիվ էլեմենտներն այնքան շատ են, սա պարզապես էկլեկտիկա է։ Բայց հետո ելույթ ունեցավ Էստոնիայից մի ճարտարապետ, ով ինքը հակված էր մինիմալիզմին և մաքուր ձևին: Նա ասաց՝ գիտեք, դրանք իրենց հայկական առանձնահատկություններն են, բայց շենքն ինքնին հիանալի է, եկեք այն առաջադրենք Լենինյան մրցանակի։ Եվ այս համալիրն արժանացավ ԽՍՀՄ գլխավոր ճարտարապետական մրցանակին։

Առաջիկայում կհրապարակենք զրույցի շարունակությունը, առայժմ կարող եք Աննա Բրոնովիցկայայի առաջարկով ծանոթանալ Երևանի և շրջակայքի մոդեռնիստական դարաշրջանի ամենահայտնի և անհայտ կառույցներին։.

В избранное
Было интересно? Подпишись на рассылку:
Что тебе интересно?
Спасибо за подписку!
Культура
Общество
Ժամանցի վայրեր
Զբոսաշրջություն» բաժնում
Бизнес
Կենցաղ
Дети
Животные
Բնակարան
Красота и уход
Առողջապահություն
Образование
Переезд / Перелет
Покупки
Право и закон
Работа
Рестораны, бары, кафе
Спорт
Транспорт
Финансы и банки
Выберите как минимум 1 пункт
Автор статей
Автор статей
  • статей: 28
  • просмотров : 435233
Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետությունը. անցյալը, ներկան և ապագան // Հարցազրույց Աննա Բրոնովիցկայայի հետ
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Это интересно