«Раздан»
Հրազդանի մեծածախ շուկայում, ինչպես հայտնի է, կարելի է գտնել ամեն ինչ, գրքերը բացառություն չեն։ Այստեղ հաճախ են վաճառվում ընտանեկան գրադարաններ, շատ են խորհրդային հրատարակությունները, հանդիպում են նաև իսկական մարգարիտներ, ինչպիսիք են 19-րդ դարի հազվագյուտ գրքերը։ Այստեղ կարելի է և պետք է սակարկել, ինչպես, թերևս, Երևանի բոլոր շուկաներում։