Հայաստանի պետական արժույթը դրամն է, ուստի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր գործարքներն իրականացվում են բացառապես դրամով։ Ինչպե՞ս փոխել ձեր ունեցած արտարժույթը դրամի: Ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր տարբերակները և առաջարկում ենք ձեզ ամենահարմարն ու շահավետը։
Տարադրամի ընթացիկ փոխարժեքին կարելի է հետևել rate.am կայքում կամ հավելվածում։ Сайт rate.am կայքը հասանելի է երեք լեզվով։ Գլխավոր էջին կարող եք տեսնել դրամի փոխարժեքը Հայաստանի տարածքում գործող բանկերում կամ փոխանակման կետերում։ Անմիջապես կարելի է տեսնել երեք արտարժույթ՝ RUR, EUR, USD: Կարելի է տեսնել նաև առաջարկվող 16 արտարժույթների փոխարժեքը: Ուշադիր եղեք և անպայման նշեք ձեզ հետաքրքրող փոխանակման եղանակը (կանխիկ կամ անկանխիկ):
Առաջին տարբերակը հարմար է նրանց, ում բանկային քարտը ձեռքի տակ չէ։
Կանխիկ գումարը կարելի է դուրս բերել առցանց դրամական փոխանցումների ծառայությունների միջոցով, օրինակ՝ UNISTREAM-ի։
Պետք է անել հետևյալը․
- Ներբեռնել UnistreamMT հավելվածը:
- Կցել քարտը, որից ցանկանում եք գումար փոխանցել:
- Գումարը փոխանցել Հայաստան ձեր նախընտրած արժույթով (RU, AMD, EUR կամ USD):
- Ստանալ կանխիկ գումարը ցանկացած հարմար կետից՝ ներկայացնելով անձնագիրը և փոխանցման համարը: Բոլոր կետերի հասցեները և աշխատանքային ժամերը կարելի է տեսնել հավելվածում։
Unistream-ի միջոցով փոխանցումների մասին ավելի մանրամասն պատմել ենք FAQ հոդվածում։
Կարևոր է. RU->AMD փոխանցումն իրականացվում է առանց միջնորդավճարի, սակայն Unistream-ի փոխարժեքով, որը, ցավոք, ամենաշահավետը չէ։
Լուծում․ այս իրավիճակում ավելի լավ է Հայաստան փոխանցել ռուբլի։ Միջնորդավճարը կլինի 1.7%, սակայն արդեն Հայաստանում կարող եք ընտրել ամենաշահավետ փոխարժեքով բանկը (Acba Bank, VTB Armenia, Ararat Bank կամ Unibank) և այնտեղից ստանալ Unistream-ով կատարված փոխանցումը ՀՀ դրամով։
Եթե բանկային քարտը ձեռքի տակ է, ապա օգտվեք երկրորդ տարբերակից։
Գումարը կարող եք կանխիկացնել բանկոմատից: Ցանկացած տեղական բանկ ընդունում է Visa և Mastercard, որոնք թողարկել են ոչ ռուսաստանյան բանկերը: 2024 թվականի մարտի 30-ից MIR քարտերն ընդունում է միայն ՎՏԲ Հայաստան բանկը։
- Բանկոմատից կարող եք ստանալ ՀՀ դրամ (ցանկացած արժույթ փոխանակվում է դրամի):
- Փոխանակումը կիրականացվի ձեր քարտը թողարկած բանկի փոխարժեքով (ընթացիկ փոխարժեքը կարող եք ստուգել ձեր բանկի կայքում կամ հավելվածում): Ռուսաստանյան բանկերի միջնորդավճարների մասին գրել ենք առանձին հոդվածում։.
Կարևոր է. կանխիկի ստացման համար կարող է լինել միջնորդավճար կամ սահմանափակում, ուստի ուշադիր ուսումնասիրեք քարտի պայմանները, որից ցանկանում եք գումար կանխիկացնել։
Երրորդ տարբերակը հարմար է Yandex.Taxi-ից օգտվելու, Wildberries-ից և Ozon-ից գնումներ կատարելու համար: Թվարկված ծառայություններին կարող եք կցել ռուսական MIR քարտը և նույնիսկ Mastercard-ը և Visa-ն: Դրամով վճարելիս փոխանակումը կիրականացվի ձեր բանկի փոխարժեքով:
Չորրորդ տարբերակը հարմար կլինի նրանց, ովքեր իրենց հետ կանխիկ գումար ունեն։
Ընտրեք առավել շահավետ փոխարժեքով ձեզ ամենամոտ փոխանակման կետը, այն ևս կարող եք գտնել в соответствующем разделе ՝ rate.amկայքում։ Այստեղ կարող եք գտնել նաև փոխանակման կետերի հասցեները և աշխատանքային ժամերը: Այսպիսով, եկեք փոխանակման կետ և խնդրեք ձեր ունեցած կանխիկ գումարը փոխանակել անհրաժեշտ արժույթի: Որպես կանոն, ռուբլին, դրամը, ԱՄՆ դոլարը և եվրոն հասանելի են ամենուր, իսկ այլ արժույթների առկայությունը ավելի լավ է ստուգել այցելելուց առաջ:
Կարևոր է. որպես կանոն, փոխանակման կետերում գործում է սահմանափակում, եթե ցանկանում եք գումար փոխանակել առանց անձը հաստատող փաստաթղթի: Այս սահմանափակումը տարբեր է հանրապետության ողջ տարածքում և կախված է փոխանակման կետի ներքին կանոններից։ Որպես կանոն, այն սկսվում է $250-ից։
На самые распространенные вопросы об обмене денег мы ответили в FAQ-ում։.
Կանխիկ գումար կարելի է փոխանակել նաև ցանկացած բանկի դրամարկղում։ Սա հինգերոդ տարբերակն է։ Կայքի համապատասխան բաժնում փնտրեք նաև բանկերի սահմանած փոխարժեքները, հասցեները և աշխատանքային ժամերը` rate.am։ Հերթ չկանգենլու համար կարող եք ներբեռնել earlyone հավելվածը, գրանցվել և մոտենալ կոնկրետ ժամի: Որպես կանոն, ռուբլու առավել հարմար փոխարժեքը այս չորս բանկերում է՝ Evocabank, ACBA, AEB և Ardshinbank, իսկ ամենավատը՝ HSBC bank, Byblos bank, Ameriabankբանկերում։ Բացի այդ, Evocabank-ը ունի բանկոմատների և տարադրամի փոխանակման տերմինալների՝ Evocabank։ Դուք բանկոմատ եք մուտքագրում կանխիկ գումար ձեր ունեցած արժույթով, փոխարենը ստանում կանխիկ ՀՀ դրամ բանկի փոխարժեքով: Մոտակա տերմինալը կարող եք գտնել на сайте банка.
Կարևոր է. եթե ձեզ անհրաժեշտ է մեծ գումար (վեցանիշ և ավելի) փոխանակել, ապա պետք է այն նախապես պատվիրեք և սպասեք մի քանի օր։
Լուծում․ զանգահարեք բանկ և ճշտեք մանրամասները:
Կարևոր է. բացի այդ, եթե հանկարծ Հայաստանի Հանրապետությունում արդեն շրջանառությունից դուրս եկած թղթադրամները փոխանակելու կարիք ունենաք, նկատի ունեցեք, որ դա հնարավոր չէ անել ամենուր։
Լուծում․ так, например, купюры номиналом в 500 EUR в Армении հնարավոր է փոխանակել միայն Ameriabank-ի գլխամասային գրասենյակում։ Այս ծառայության համար պետք է վճարել 2% միջնորդավճար:
Հավելում․ MIR վճարային համակարգը ինքն է սահմանում փոխարժեքը: Օրինակ, Sberbank-ի MIR քարտերը գործում են վճարային համակարգի կայքում նշված փոխարժեքով: Այսպիսով, Հայաստանում բանկոմատից գումար հանելիս փոխարժեքը կհաշվարկվի ոչ թե տեղական բանկի, այլ MIR վճարային համակարգի կողմից սահմանված փոխարժեքով։ Այստեղ կարող եք ծանոթանալ MIR վճարային համակարգի կողմից սահմանված ընթացիկ փոխարժեքներին։
Natisha
10.10.2025 в 17:09Сервис аренды оборудования для
кулинарных мастер-классов дома.
Feel free to visit my web site – springfield university hospital
Վահե Պողոսյան
04.09.2023 в 15:05Բարև ձեզ. ինչպես կարող եմ Լեհական զլոտին(դրամը) և Ուկրաինական գրիվնին փոխանակել հայկական դրամի
Move2Armenia_support
05.09.2023 в 12:40Բարեւ Ձեզ! Դուք կարող եք փոխանակել չեյնջ-կետերում կամ բանկերում:
Ավելացնել մեկնաբանություն