Հայաստանում օտարերկրացիները կարող են ընդունվել պետական անվճար դպրոցներ։ Շատերում նույնիսկ ռուսերեն դասարաններ կան։ Այնուամենայնիվ, որոշ ծնողներ նախընտրում են վճարովի ուսումնական հաստատություններ ընտրել: Նման դպրոցներում հաճախ ուսուցումը տեղի է ունենում ըստ հեղինակային ծրագրի, ավելի շատ ժամանակ են հատկացնում կոնկրետ առարկաների և կոնկրետ լեզուների, գործում են տարբեր ընտրովի առարկաների խմբակներ: Եթե դիտարկում եք վճարովի դպրոցների տարբերակներ, ապա այս հոդվածը ձեզ համար է:
Տես նաեւ․ «Как поступить в школу в Армении?»
Բովանդակություն
Начальная школа
Eureka («Էվրիկա»)
Այս դպրոցում աշակերտները սովորում են առաջինից մինչև չորրորդ դասարան հայկական հանրակրթական համակարգով։ Գործում են ռուսական դասարաններ մինչև 15 աշակերտներով։ Զրոյից դասավանդում են հայոց լեզու, հաճախ անցկացնում են նաև անգլերենի դասեր, օրինակ, երրորդ դասարանում՝ շաբաթական հինգ ժամ։ Կան ընտրովի պարապմունքներ, լողավազան, էքսկուրսիաներ։ Ծնողները հատկապես նշում են թատերական ակումբի աշխատանքը․ երրորդ դասարանում մեկ տարվա ընթացքում երկու մեծ ներկայացում են բեմադրել։ Ուսման վարձը՝ ամսական 150.000 դրամ է, որի մեջ ներառված է երեքանգամյա սնունդը և դասապատրաստումը դասերից հետո։ Դպրոց տեղափոխության համար պետք է առնաձին վճարել։
Հասցեներ՝ Ադոնցի, 4/3; Ադոնցի, 6/2
Հեռախոսահամար՝ +374 99 950440
Սոցիալական ցանցեր՝ Facebook, Instagram
«Ճպուռ» («Стрекоза») նորարար կրթական հարթակ
«Ստրեկոզա»-ն «Ռուսաստանի դպրոց»-ի («Школа России») ծրագրով կազմակերպել է խառը՝ առկա և հեռակա կրթական համակարգ: Առաջին դասարանցիներն ընդունվում են «Ապագայի միջազգային դպրոց» (մասնավոր դպրոց Մոսկվայում): Դասարաններում մոտ 10 հոգի է սովորում։ Նրանք ուսումնասիրում են ոչ միայն պարտադիր առարկաները՝ համաձայն դաշնային պետական կրթական չափորոշիչներին, այլ նաև զարգացնում են անձնական հատկությունները, սովորում են շփվել, արտահայտել իրենց հույզերը և կարծիքը: Ուսուցիչները խրախուսում են ստեղծագործական մտածողությունը և նորարարական լուծումները: Ուսուցման արժեքը ամսական 80 000 դրամ է, արժեքը ներառում է դասապատրաստումը։ Չորրորդ դասարանն ավարտելուց հետո դպրոցականներն ընդունվում են «Հեռանկար» ռուսական կրթական կենտրոն։ Այդ մասին՝ ստորև։
Հասցե՝ Անրի Բարբյուսի փ․, տ․ 2
Հեռախոսահամար՝ +374 93 096902 (WhatsApp)
Սոցիալական ցանցեր՝ Facebook, Instagram
Լուսանկարը՝ CDC
Начальная и средняя школа
Nyberg
Այս դպրոցը հանդիսանում է Մոսկվայի Սոֆյա Նյուբերգի անվան մաթեմատիկական լիցեյի մասնաճյուղը։ Համապատասխանաբար, ուսուցումը տեղի է ունենում ռուսական ծրագրով, իսկ ավարտելուց հետո տրվում է ռուսական ավարտական վկայական։ Երեխաներին ընդունում են առաջինից մինչև յոթերորդ դասարան։ Յոթերորդ դասարանում ուսուցումն արժե $400, մյուսներում՝ ամսական $570, ներառյալ չորսանգամյա սնունդը։ Ինչպես Մոսկվայում, այստեղ ևս խորությամբ ուսումնասիրում են մաթեմատիկա և անգլերեն։ Երեխաները և նրանց ծնողները հիացած են խմբակների բազմազանությամբ և հեղինակային մեթոդաբանությամբ: Օրինակ, երեխաները կարող են սովորել սրերով կռվել, ինչպես նաև ստեղծել իրենց սեփական գիտական նախագծերը: Ժամանակ առ ժամանակ դպրոց են հրավիրվում մասնագետների, նրանց համար, ովքեր ցանկանում են թեման ավելի խորությամբ ուսումնասիրել։ Դասերից հետո կազմակերպվում են լրացուցիչ պարապմունքներ, որոնց կարող են հաճախել անգամ մեծահասակները:
Հասցե՝ Նաիրի Զարյան փ․, 2/3
Հեռախոսահամար՝ +374 98 980755
Կայք և սոցիալական ցանցեր՝ nyberg.am, Facebook, Instagram
«Свободная школа»
Մասնավոր դպրոց է, որտեղ ուսուցումն իրականացվում է Ռուսաստանի Դաշնային Պետական Կրթական Չափանիշների համաձայն, բայց ընդլայնված սեփական մեթոդներով: Երեխաները հաճույքով են հաճախում, նրանց համար հետաքրքրիր է այստեղ սովորել, նրանք պատրաստ են շփվել և ընկերանալ, չեն վախենում սխալվելուց։ «Ազատ դպրոցում» առաջին դասարանից խորացված ուսումնասիրում են անգլերեն, իսկ միջին դպրոցում կարող են ընտրել մի առարկա, որն ամբողջությամբ կլինի օտար լեզվով։ Պարտադիր առարկա է հայերենը։ Դասերից հետո կազմակերպվում է դասապատրաստում, կան ընտրովի դասընթացներ և խմբակներ, օրինակ՝ ֆինանսական գրագիտության և ծրագրավորման, պարի և արվեստի: Մեծահասակներն, իրենց հերթին, գոհ են ծնողական համայնքից։ Նրանք կարող են հավաքվել մեկ բաժակ սուրճի շուրջ, քննարկել դասավանդման խնդիրները և զրուցել ուսուցիչների հետ, ովքեր միշտ բաց են քննարկումների համար: Դասարաններում առավելագունը 16 աշակերտ կա, ուսման վարձը՝ 0–4 դասարաններ՝ տարեկան 1 600 000 դրամ, 5–9 դասարաններ՝ տարեկան 1 750 000 դրամ։ 10-րդ և 11-րդ դասարաններ չկան, սակայն դպրոցը կազմակերպում է պարապմունքներ կրկնուսույցների հետ։ Եթե անհրաժեշտ է ատեստավորում անցնել, աշակերտներին կցում են մոսկովյան դպրոցին:
Հասցե՝ пр-кт Маштоца, д. 28/1
Հեռախոսահամար՝ +374 43 293849
Կայք և սոցիալական ցանցեր՝ liberated.school, Facebook, Instagram
Azat Mitk («Ազատ Միտք»)
Небольшая частная школа с классами по 6–7 человек, в которой каждому ученику уделяется столько времени, сколько ему требуется для полного понимания предмета. При этом отметки не выставляют, так как выстроена четкая система обратной связи от учителей, к тому же дети учатся оценивать знания самостоятельно, определять свои слабые и сильные места. Дисциплина от этого не страдает. Несмотря на то, что образование 9 классов, учителя могут подготовить к сдаче как ОГЭ, так и ЕГЭ, IB и Foundation. Домашние задания выполняют в школе, а в выходные посещают кружки, например, «Юный миллионер», или тренировки по боевому искусству кендо. Здесь уделяют большое внимание здоровью детей: они занимаются на стульях-тамагочи, чтобы держать осанку. И еще один плюс и отличительный признак Azat Mitk – школьные принадлежности предоставляет само учебное заведение. Стоимость обучения – 220 000 драм в месяц. Сюда ходят дети из России и получают аттестаты московской школы. А местные учащиеся или из других стран могут получать в Azat Mitk дополнительное образование.
Հասցե՝ Նաիրի Զարյան փ, 28
Հեռախոսահամար՝ +374 91 247395
Соцсеть: Instagram
Լուսանկարը՝ Taylor Flowe
Բոլոր դպրոցները
«Հեռանկար» («Перспектива»)
«Հեռանկարում» սովորում են 11 տարի «Ռուսաստանի դպրոց» ռուսական կրթական ծրագրով՝ կցվելով «Ապագայի միջազգային դպրոցին»։ Յուրաքանչյուր դպրոցական օր լի է իրադարձություններով․ երեխաները զբաղվում են մոդելավորմամբ, ստեղծում են իրենց սեղանի խաղերը, պատրաստում ինտերակտիվ շնորհանդեսներ, կազմակերպում են միջոցառումներ և շատ ավելին: Ձանձրանալու ժամանակ չկա։ Չնայած այն հանգամանքին, որ աշակերտները սովորում են ռուսական դպրոցում, մեծ ուշադրություն է դարձվում հայկական մշակույթին։ Ուսուցիչները կազմակերպում են այցելություններ թանգարաններ, կենդանաբանական այգի, զրուցում ազգային տոների մասին: Առանձին նշենք, որ երեխաները բարեգործությամբ են զբաղվում՝ ձեռագործ իրերի տոնավաճառների միջոցով։ Դպրոցի ուսման վարձը՝ 1–4-րդ դասարանների համար ամսական 80 000 դրամ է, 5–9-րդ դասարանների համար ամսական 90 000 դրամ, 10–11-րդ դասարանների համար ամսական 110 000 դրամ:
Հասցե՝ Դավիթ-Բեկ փ․, 7/5
Հեռախոսահամար՝ +374 55 401375
Сайт и социальные сети: ruschool.am, Facebook, Instagram
«Мхитар Себастаци»
«Մխիթար Սեբաստացի» հայկական դպրոցն առանձնանում է մյուսներից նրանով, որ այստեղ չկան ռուսական դասարաններ։ Դուք կհարցնեք, թե ինչո՞ւ է այն հայտնվել մեր ցանկում: Բանն այն է, որ դպրոցի մեթոդիստները հատուկ ծրագիր են մշակել Հայաստանում ռուսախոսների հարմարեցման համար, որի շնորհիվ երեխաները բնականորեն մտնում են հայալեզու միջավայր՝ առանց սթրես ապրելու։ Ընդունվելիս հարցնում են աշակերտի հետաքրքրությունների մասին և կազմում ուսուցման անհատական պլան: Դասերի ժամանակ նրանց օգնում են ուսուցիչներն ու դասընկերները, իսկ դասերից հետո կազմակերպվում են հայերենի անվճար դասընթացներ։ Եթե դժվարություններ առաջանան, նրանք կարող են խոսել դաստիարակի կամ հոգեբանի հետ: Այստեղ նորեկներն արագ տեղացի ընկերներ են ձեռք բերում, նույնիսկ ավագ դպրոցի աշակերտների շրջանում, ովքեր ղեկավարում են «Ադապտացիայի լաբորատորիան»: Այս դպրոցում երեխաներն իրենց ազատ են զգում, քանի որ չկան երկար նեղ միջանցքներ, սրահներն ընդարձակ են և լուսավոր. այն հարմար է նորագույն կրթական տեխնոլոգիաները կիրառելու համար։ Դպրոցը կազմակերպում է էքսկուրսիաներ, վրանային ճամբարներ, երեխաները մասնակցում են արտասահմանյան միջազգային մրցույթների։ Եթե ցանկանում եք, որ ձեր երեխան սովորի հեռավար, ապա նրա համար անհատական ծրագիր կկազմվի, և նրան կտրվի անձնական բլոգ մուտքի հնարավորություն։ Ուսման վարձը 1–5 դասարանների համար ամսական 20 000 դրամ է, 6–12 դասարանների համար՝ ամսական 35 000 դրամ։
Հասցե՝ Րաֆֆու փ․, տ․ 57
Հեռախոսահամար՝ +374 10 747246; +374 91 431099
Сайт и социальные сети: mskh.am, Facebook, Instagram
Հայ-ռուսական համալսարանի «Ուսմունք» դպրոց
Հայ-ռուսական համալսարանում գործում է ռուսալեզու դասարաններով «Ուսմունք» դպրոցը։ Երեխաները սովորում են 12 տարի հայաստանյան համակարգով և ավարտական քննությունների արդյունքներով կարող են հավակնել համալսարանի պետպատվերով տեղերին։ Այս դպրոցը հայտնի է ռուսալեզու ներգաղթյալների շրջանում, ուստի ծնողներն ասում են, որ դասարաններում միշտ չէ, որ ազատ տեղեր կարելի է գտնել։ Նկատենք, որ մեկ դասարանում սովորում է մինչև 14 աշակերտ: Քանի որ դպրոցն ամուր կապեր ունի համալսարանի հետ, ուսումնառության 11-րդ և 12-րդ տարում ուսուցումը բաժանվում է ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, սոցիալ-տնտեսական և հումանիտար ուղղությունների: Նմանատիպ համակարգ է այժմ գործում բազմաթիվ ռուսական դպրոցներում: Աշակերտները կարող են օգտվել համալսարանի մարզասրահից, համակարգիչներից, գրադարանից և այլն: Նրանք լրացուցիչ պարապում են նաև թատրոնում, գրականության և կինոյի խմբակներում: Տարրական դպրոցում տնային աշխատանքը կատարում են դպրոցում՝ խմբով, դասերից հետո: Ուսուցման արժեքը տարեկան 1 250 000 դրամ է։
Հասցե՝ Հովսեփ Էմինի փ․, 4 նրբ., ՀՌՀ շենքի հարեւանությամբ
Հեռախոսահամար՝ +374 10 201611
Сайт и социальная сеть: usmunk.rau.am, Facebook
«Սլավոնական» («Славянская»)
«Սլավոնական» միջնակարգ դպրոցն ընդգրկված է օտարերկրյա ռուսական դպրոցների ռեգիստրում, և ծրագիրը կազմված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական պահանջների հիման վրա։ Միաժամանակ կրթությունը 12-ամյա է, արդյունքում տրվում է հայաստանյան ավարտական վկայական։ Այս դպրոցում խորությամբ ուսումնասիրում են հումանիտար առարկաներ՝ լեզուներ, գրականություն, ինչպես նաև աշխարհագրություն և պատմություն (ներառյալ հայկական եկեղեցու պատմություն)։ Արդյունքում ուսանողները լավագույնն են վերցնում երկու մշակույթներից՝ ռուսականից և հայկականից: Որպեսզի օտարերկրացիները հեշտությամբ հարմարվեն նոր երկրին, այցելում են Հայոց լեզվի ինտենսիվ ուսուցման լաբորատորիա։ Բացի այդ, քննությունները հաջող հանձնելու համար ևս գործում է Լաբորատորիա՝ ընդունելության նախապատրաստման համար։ Ուսուցման արժեքը ամսական 60 000 դրամ է։
Հասցե՝ Չարենցի փ․, 75
Հեռախոսահամար՝ +374 10 559404
Сайт и социальная сеть: slavyanskaya.school, Facebook (ակտիվ չէ)
Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա.Գ. Երիցյանի անվան գիմնազիա
Մոսկվայի պետական համալսարանի գիմնազիան ունի բարձր կրթական մակարդակ։ Երեխաներն ընդունվում են 7-րդ դասարանից քննությունների և հարցազրույցների հիման վրա։ Օտարերկրացիները կարող են սովորել ռուսերեն, բայց հայկական համակարգով մինչև 12-րդ դասարան։ Այստեղ խորությամբ ուսումնասիրում են երեք առարկա և ինտենսիվորեն պատրաստվում են բուհի ընդունվելության քննություններին։ Միաժամանակ, հնարավորություն կա շփվելու Մոսկվայի պետական համալսարանի դասախոսական և ուսանողական անձնակազմի հետ։ Սա հիանալի հնարավորություն է հասկանալու, թե ուսանողներն ինչի հետ են ուզում կապել իրենց ապագան և որ համալսարանն է նրանց հարմար։ Գիմնազիան ունի գնահատման միավորային-ռեյտինգային համակարգ, որը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ կերպով փոխանցել սովորողների հաջողությունները։ Բացի այդ, հաջողություններ դրսևորած աշակերտներին զեղչեր են տրամադրվում։ Բացի դասերից, կարելի է զբաղվել սպորտով և ստեղծագործելով, ինչպես նաև միանալ ձեր հետաքրքրությունների ակումբներին: Ուսուցման արժեքը տարեկան 1 100 000 դրամ է։
Հասցե՝ Վարդանանց փ․, 17
Հեռախոսահամար՝ +374 11 900111 (вн. 147), +374 55 900113 (WhatsApp)
Сайт и социальная сеть: school.msu.am, Facebook
Լուսանկարը՝ Redd F
Եթե դուք դպրոց եք ընտրում, կամ ձեր երեխան արդեն կրթություն է ստանում Երևանի վճարովի դպրոցում, մեկնաբանություններում կիսվեք ուսումնական հաստատությունների որոնման և դրանց հետ շփման ձեր փորձով։
Ավելացնել մեկնաբանություն