Ո՞վ լինել: Ինչպես գտնել ձեզ դուր եկած մասնագիտությունը և որտեղ սովորել այն - Move2Armenia

Ինչպե՞ս մասնագիտություն ընտրել և որտե՞ղ սովորել

0
Ինչպե՞ս մասնագիտություն ընտրել և որտե՞ղ սովորել
20.11.2023
0
В избранное

Պատահում է, որ համալսարանում սովորելուց կամ մեր մասնագիտությամբ երկար աշխատելուց հետո հասկանում ես, որ այդ ոլորտը քեզ չի համապատասխանում, և ուզում ես այլ բանով զբաղվել։ Փոփոխությունները կարող են կտրուկ լինել, օրինակ՝ 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող երաժիշտը հանկարծ ցանկանում է դառնալ տնտեսագետ։ Երբեմն էլ ցանկանում ես պարզապես փոխել աշխատանքդ, սակայն չգիտես, թե ինչո՞վ ես ուզում զբաղվել։
Եթե դուք հայտնվել եք այս իրավիճակներից մեկում, ապա մեր հոդվածը ձեզ համար է: Move2Armenia Career-ն ուսումնասիրել է նոր հմտությունների ուսուցման առցանց հարթակներ և ընտրել է թեստեր, որոնք կօգնեն ձեզ պատասխանել «Ի՞նչ դառնալ» հարցին:

Բովանդակություն

1. Մասնագիտական թեստեր
Profguide
Testometrika
«Адукар»
«Պրոֆտեստ»
Head Hunter

2. Платформы для обучения
a. Новая профессия
Skillbox
«Нетология»
Coursera
Eduson Academy
«Яндекс»
Skillfactory
GeekBrains
«Хекслет»
Udacity

b. Новые знания
«Открытое образование»
«Լեկտորիում»-ը
«Универсариум»
Hyper Skill
4brain-ը

3. Другие платформы

Մասնագիտական թեստեր

Երբեմն դժվար է ինքնուրույն մասնագիտություն ընտրել: Նման դեպքերի համար կան մասնագիտական թեստեր: Դրանց մեծ մասը հիմնված է երկու մեթոդի վրա՝ Է.Ա. Կլիմովի և Ջ. Հոլլանդի։ Առաջինը վերլուծում է առարկաները, որոնց հետ պետք է առնչվել աշխատանքի ընթացքում՝ մարդիկ, տեխնոլոգիաները, նշանների համակարգերը, բնությունը, գեղարվեստական պատկերները: Երկրորդը վերլուծում է անձի տեսակը՝ շփվող, ձեռնարկատեր, ինտելեկտուալ, իրատես, թե ստեղծագործ, քանի որ մասնագիտության ընտրությունը կախված է նաև այդ գործոնից:

Profguide – Կլիմովի թեստերից մեկն է, ներառում է 21 հարց պատասխանների երկու տարբերակով: Կարելի է լրացնել հինգ րոպեում, անվճար տարբերակի դեպքում արդյունքը ոչ թե կոնկրետ մասնագիտություն է, այլ գործունեության ոլորտ։ Հավելյալ վճարով հասանելի է երկրորդ թեստը՝ այս դեպքում մասնագիտության կոնկրետացմամբ և անձի տեսակի վերլուծությամբ:

Իսկ Testometrika թեստը բաղկացած է 42 հարցից, ևս կազմված է ըստ Կլիմովի համակարգի։ Ամեն անգամ, հարկավոր է ընտրել երկու մասնագիտություններից որն է ձեզ ավելի մոտ: Թեստը տևում է մոտ հինգ րոպե, որի արդյունքում առաջարկվում են ոլորտեր և հարմար մասնագիտություններ։

Նման կերպ է աշխատում նաև «Адукар»թեստը, որը կազմված է ըստ Հոլլանդի համակարգի։ 42 հարց երկու մասնագիտություններից ընտրության հնարավորությամբ։ Մշակողները գրում են, որ այն կարելի է անցնել 20 րոպեում, բայց գործնականում ավելի քիչ է ստացվում։ Արդյունքում որոշվում է ձեր անձի տեսակը և դրան համապատասխանող մասնագիտությունները։

«Պրոֆտեստ» – մանրակրկիտ ուսումնասիրություն է, որի հարցերին պատասխանելը կտևի երկու ժամ: 14 ծավալուն հատվածներ անցնելուց հետո դուք կստանաք արդյունքը՝ յոթ մասնագիտություն առաջարկություններով։ Հավելյալ վճարի դիմաց նրանք առաջարկում են ևս երեք մասնագիտություն, ինչպես նաև մանրամասն տեղեկություններ ձեր անձի և նախասիրությունների մասին։ Այս թեստը հետաքրքիր կլինի նույնիսկ նրանց, ովքեր պարզապես ցանկանում են իրենց որակների և մտածելակերպի մասին ավելին իմանալ։

Head Hunter աշխատանքի որոնման ամենահայտնի հարթակներից մեկն է: Դրա մասնագետները մշակել են մասնագիտական համապարփակ թեստ: Այն ձեզ մանրամասն կպատմի ինչպես հարմար մասնագիտությունների, այնպես էլ հետաքրքրությունների, ուժեղ կողմերի և որակների մասին։ Թեստը վճարովի է։

Платформы для обучения

Новая профессия

Զբաղվեք մի բանով, որով նախկինում երբեք չեք զբաղվել:

Skillbox – ռուսական ամենահայտնի կրթական հարթակներից մեկն է: Դուք կարող եք սովորել իննչ-որ մասնագիտություն զրոյից կամ լրացուցիչ դասընթացներ անցնել ձեր ոլորտում: Կան բազմաթիվ ոլորտներ։ Բացի հաճախ հանդիպող ծրագրավորումից, նրանք դասավանդում են հաշվապահի, անգլերենի ուսուցչի, հրուշակագործի և շատ այլ մասնագիտություններ: Ռուսական խոշոր բուհերի հետ միասին Skillbox-ը բացել է առցանց բակալավրի և մագիստրոսի կոչում ստանալու ուղղություններ։

Նախորդ դպրոցի մրցակից, ևս ռուսական նախագիծ է «Нетология»-ն։ Այն առաջարկում է ավելի շատ դասընթացներ, ներառյալ, իհարկե, հսկայական ընտրություն ՏՏ ոլորտում: Բայց դուք կարող եք նաև դառնալ լուսանկարիչ, հագուստի դիզայներ, ոճաբան, պրոֆեսիոնալ մարզիչ և նույնիսկ մասնագիտության ընտրության խորհրդատու: Այստեղ կարող եք նաև ստանալ բարձրագույն կրթություն։

Coursera առաջատար է առցանց կրթության համաշխարհային շուկայում: Հարթակի հետ համագործակցում են Եվրոպայի և Ամերիկայի առաջատար բուհերն ու խոշոր ընկերությունները, որոնք ուսուցումն ավարտելուց հետո հանձնում են իրենց վկայականները։ Դուք կարող եք սովորել ոլորտի լավագույն ներկայացուցիչների մոտ: Որոշ դասընթացներ հասանելի են անվճար:

Eduson Academy կենտրոնանում է առցանց ուղղությունների վրա և նույնիսկ ունի «հեռավոր մասնագիտությունների» առանձին հարթակ։ Այս ձևաչափը պահանջարկ ունի, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ նախընտրում են աշխատել իրենց հարմար տարածքում և իրենց սեփական գրաֆիկով։ Այս հարթակի համար նորություն է նաև «Կանայք ՏՏ ոլորտում» կատեգորիան: Բայց կան նաև ծանոթ դասընթացներ, ինչպիսիք են HR, կրթության, ֆինանսների, վերլուծության և այլ ոլորտներում:

Իսկ Yandex-ը մշակել է ուսուցման հետ կապված միանգամից մի քանի ոլորտներ։ «Յանդեքս Պրակտիկում» հիշեցնում է վերը թվարկված կայքերը՝ բազմաթիվ դասընթացներով: Ոլորտների ընտրություն՝ ծրագրավորում, տվյալների վերլուծություն, դիզայն, կառավարում, մարքեթինգ: Անգլերեն էլ կա, բայց միայն լրացուցիչ դասընթացների, ոչ թե մասնագիտության տեսքով։ Յանդեքսը բացել է նաև իր սեփական Տվյալների վերլուծության դպրոցը с двухгодичной программой обучения и полноценным дипломом. Кроме того можно получать онлайн-образование в бакалавриате и магистратуре российских вузов, որոնք հարթակի հետ համատեղ մեկնարկել են ուսումնական ծրագրեր։ Առայժմ հասանելի են միայն ՏՏ մասնագիտությունների ուղղություններ։

Քանի որ հիմա հատկապես պահանջված են профессии в сфере информационных технологий, և շատերը ցանկանում են վերապատրաստվել որպես ծրագրավորողներ, դիզայներներ, մենեջերներ, ուստի մենք առանձին բաժին կհատկացնենք այս ոլորտի դասընթացներին։

Skillfactory դպրոցը համագործակցում է ռուսական խոշոր ընկերությունների հետ, ինչպիսիք են Sber-ը, Beeline-ը և VKontakte-ն, որտեղ կարող եք ստանալ աշխատանքային պրակտիկա և ստեղծել պորտֆոլիո՝ աշխատանք գտնելու համար: Պլատֆորմը կատարյալ է նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են ներգրավվել ծրագրավորման, տվյալների գիտության, տվյալների վերլուծության, մարքեթինգի կամ ՏՏ հավաքագրման մեջ: Այդ նպատակով կայքում գործում է «Դասընթացներ զրոյից» հատուկ բաժինը: Եվ նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն առնչվել ՏՏ-ի հետ, ավարտից հետո կկարողանան հասնել տպավորիչ արդյունքների:

GeekBrains առաջարկում է տիրապետել նորագույն մասնագիտություններին, ինչպես նաև այն մասնագիտություններին, որոնք հազվադեպ են ներկայացված մրցակիցների հարթակներում: Օրինակ, դուք կարող եք դառնալ HR բրենդինգի մասնագետ, ֆանդռայզեր, բլոկչեյն ծրագրավորող կամ ՏՏ մասնագետ մետավերսների ոլորտում:

Իսկ «Хекслет» առաջարկում է մասնագիտությունը զրոյից յուրացնելու մի փոքր ավելի քիչ ծրագրեր, բայց գրեթե բոլորը ենթադրում են աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում։ Այսինքն՝ ուսանողները կսովորեն ռեզյումե և ուղեկցող նամակ գրել, անցնել հարցազրույցներ և նրանց կօգնեն պրակտիկա անցնել և նախագծեր գտնել: Հարթակի նորամուծությունը երկշաբաթյա նախապատրաստական դասընթացներն են։ Դրանք հարմար են նրանց համար, ովքեր դեռ չեն կողմնորոշվել մասնագիտության հարցում կամ պատրաստվում են լրիվ դրույքով դասընթացների։

Եթե նախընտրում եք ծրագրավորում սովորել անգլերենով, ապա ուշադրություն դարձրեք Udacityդպրոցին։ Երկարաժամկետ դասընթաց ընտրելուց առաջ կարող եք անցնել Intro to Programming և ծանոթանալ ծրագրավորման մի քանի լեզուների և պարզել, թե ինչ է պետք ՏՏ մասնագետին։ Եթե դուք քիչ ժամանակ ունեք և ցանկանում եք անմիջապես մուտք գործել մասնագիտություն, ուսումնասիրեք 30 օրում վերապատրաստվելու առաջարկները ։ Ծրագրերը ստեղծվում են ոլորտի առաջատարների հետ համատեղ, ինչպիսիք են Google-ը, Facebook-ը, IBM-ը և այլն:

Новые знания

Եթե դուք չեք ցանկանում ամբողջական դասընթաց անցնել առցանց դպրոցում նոր մասնագիտություն ձեռք բերելու համար կամ հետաքրքրված եք նեղ մասնագիտությամբ, ապա ձեզ հարմար կլինեն հետևյալ հարթակները։

«Открытое образование» նախագիծը հրապարակում է ռուս ակադեմիկոս-դասախոսների կողմից կազմված մի շարք դասընթացներ: Ձեռք բերված գիտելիքների մակարդակում կասկած չկա. ավարտված մոդուլները պաշտոնապես ընդունվում են որպես կրեդիտ համալսարանի ուսանողների համար, և բոլոր դասընթացները կազմվում են Դաշնային պետական կրթական չափանիշներին համապատասխան: Սա այն հարթակն է, որտեղ դուք կարող եք նույնիսկ սովորել քրեաբանության և սրտի ֆիզիոլոգիայի մասին:

«Լեկտորիում»-ը առաջարկում է առցանց դասընթացներ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ դիզայն, ճարտարագիտություն, լուսանկարչություն, իրավունք և այլն: Հաշվի առնելով, որ որոշ դասընթացներ ավարտելը շաբաթներ է տևում, հարթակը չի կարելի լիարժեք դպրոց անվանել: Այնուամենայնիվ, նման մանրամասն դասերի օգնությամբ դուք կկարողանաք խորացնել ձեր գիտելիքները, ինչպես նաև ձեռք բերել նորերը՝ մասնագիտական և կիսապրոֆեսիոնալ, որոնք համապատասխանում են ձեր հոբբիներին և օգտակար են առօրյա կյանքում:

Իսկ «Ունիվերսարիում»-ը առաջարկում է դասընթացներ՝ ստեղծված ռուսական լավագույն բուհերի ուսուցիչների կողմից: Թեմաները բազմազան են՝ բանասիրություն, ֆիզիկա, հոգեբանություն, մաթեմատիկա, կենսաբանություն, մեդիա և այլն։ Որոշ դասընթացներ ավարտելուց հետո տրվում է վկայական։ Հարթակը հարմար է ձեր ոլորտում լրացուցիչ գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև ինքնազարգացման համար։

Hyper Skill ստեղծված է հատուկ ՏՏ մասնագետների և նրանց համար, ովքեր արդեն ունեն որոշակի հմտություններ և ցանկանում են դրանք կատարելագործել կամ նոր գիտելիքներ ստանալ: Հիմնական ոլորտներն են կոդավորումը և հավելվածների մշակումը։ Դասընթացները բաժանված են՝ Python, Frontend, Backend, Java, Kotlin և Data Science: Ուսուցումը անգլերենով է։

4brain-ը տարբերվում է նախորդ կայքերից նրանով, որ դասընթացները նախատեսված են միայն փափուկ հմտությունների զարգացման համար՝ մասնավորապես քննադատական մտածողության, հուզական ինտելեկտի, պատնելու կարողության հոգեկարգավորման և այլնի: «Փափուկ հմտությունները» չպետք է թերագնահատել, քանի որ դրանք նաև օգնում են աշխատանքում, մասնավորապես հաղորդակցության ձևավորմանը, տեղեկատվության վերլուծությանը։

Другие платформы

Конечно же, онлайн-школ много. Мы перечислили одни из самых популярных, но есть и еще несколько, заслуживающих упоминания.

  • Contented (дизайн);
  • Udemy (տարբեր մասնագիտություններ բազմաթիվ լեզուներով);
  • Stepic (տարբեր մասնագիտություններ ռուսերեն և անգլերեն);
  • Codecademy (ՏՏ անգլերեն);
  • HTML Academy (IT);
  • Microsoft Learn (անվճար բազմաթիվ լեզուներով, ՏՏ);
  • Loft School (IT).

Նրանց համար, ովքեր գտնվում են Երևանում և հետաքրքրված են վաճառքի ոլորտով Move2Armenia Career անցկացնում է հնգօրյա օֆլայն դասընթաց «5 քայլ դեպի առաջին 1500 $ վաճառքի ոլորտում»: Դասընթացի 70%-ը կազմված է պրակտիկայից, ուստի նույնիսկ սկսնակներին հեշտ կլինի մուտք գործել մասնագիտություն:

Հայաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի լեզվի իմացություն։ Արդեն գրել ենք այն մասին, թե որտեղ սովորել հայերեն՝ FAQ.

Երբ կողմնորոշվեք մասնագիտության հարցում և ավարտեք վերապատրաստումը, աշխատանքի տեղավորման հարց կառաջանա։ Այդ հարցում կօգնի Move2Armenia Careerհարթակը, որտեղ մշտապես թարմացնում են տարբեր ոլորտներում և մասնագիտություններով աշխատանքի առաջարկները:

Հաջողություն ենք մաղթում և բարի աշխատանքային օր։

В избранное
Было интересно? Подпишись на рассылку:
Что тебе интересно?
Спасибо за подписку!
Работа
Бизнес
Կենցաղ
Дети
Животные
Բնակարան
Красота и уход
Культура
Առողջապահություն
Образование
Общество
Переезд / Перелет
Покупки
Право и закон
Ժամանցի վայրեր
Рестораны, бары, кафе
Спорт
Транспорт
Զբոսաշրջություն» բաժնում
Финансы и банки
Выберите как минимум 1 пункт
Автор статей
Автор статей
  • статей: 69
  • просмотров : 1
Ինչպե՞ս մասնագիտություն ընտրել և որտե՞ղ սովորել
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Это интересно