Ինչպես ստեղծել ռեզյումե՝ հարմար գործիքներ և ժամանակակից տեխնոլոգիաներ - Move2Armenia

Ինչպե՞ս ստեղծել ռեզյումե․ հարմար գործիքներ և ժամանակակից մեթոդներ

0
Ինչպե՞ս ստեղծել ռեզյումե․ հարմար գործիքներ և ժամանակակից մեթոդներ
16.11.2023
0
В избранное

Անկախ նրանից, թե որ երկրում և որ ոլորտում եք աշխատանք փնտրում, լուրջ գործատուն անպայման կխնդրի ձեր ռեզյումեն: Սա է ցանկալի ընկերությանը միանալու բանալին: Դուք կարող եք լինել հիանալի մասնագետ, բայց եթե ձեր մասին ճիշտ չպատմեք, ապա նախապատվությունը կտրվի մեկ այլ թեկնածուի։

Ռեզյումե գրելն այնքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ: Հարկավոր է ոչ միայն հաշվի առնել ձեր հմտությունները, փորձը, ուժեղ կողմերը, այլ նաև տրամաբանորեն շարադրել մտքերը և խուսափել սխալներից։ Բարեբախտաբար, կան գործիքներ, որոնք հեշտացնում են այս խնդիրը: Դրանց է նվիրված Move2Armenia Career -ը՝ աշխատանք և աշխատակիցներ գտնելու ծառայությունը։

Բովանդակություն

1. Ռեզյումե ստեղծելու գործիքներ
ա. Պարզ գործիքներ
Google Docs
HeadHunter
SuperJob
LinkedIn
ACenter
Rezume.me

բ. Դիզայնով գործիքներ
Enhancv
My Resume
Cake Resume
I Can Choose
Standard Resume
Resume.com
Resumake.io

c. Дизайн
Canva
Vista Create

d. Улучшение текста
Cvgun
Resume Studio
KickResume
Coverdoc.ai

e. Оценка резюме
CV Duck
Resume Worded

2. Նեյրոցանցեր
Chat GPT և Bing Chat
Rytr

3. Գրագիտության ստուգում
Microsoft Word
Орфограммка
LanguageTool
Главред β
Grammarly

Գործիքներ ռեզյումեն ստեղծելու համար

Պարզ գործիքներ

Ամենապարզ գործիքը պատրաստի Google Docs-ն է։ Դրանցից յուրաքանչյուրն ունի տրամաբանորեն շարադրված տեղեկատվական բլոկ և համեստ դիզայն։

Ամենատարածված տարբերակներից մեկը HeadHunter-ն է։ Կա ռեզյումեի միայն մեկ ձևանմուշ, բայց այն հեշտ է կարդալ: Լրացվում է ինտուիտիվ, հմտությունները առաջարկվում են ցանկից: Կայքը հարմարեցված է Ռուսաստանից ժամանած դիմորդների համար:

HH-ի նմանությամբ է գործում SuperJob-ը։ Հարմար է այնքանով, որ կարելի է տեղեկատվությունը տեղափոխել HeadHunter-ից և սոցիալական ցանցերից: Ավելի հարմար է նույն կայքում աշխատանք փնտրելու համար:

Հայաստանում աշխատանք գտնելու տարածված գործիքներից է LinkedIn-ը, որտեղ կարող եք գտնել ընկերություններ, աշխատակիցներ, մասնագիտական կապեր հաստատել։ Սկսեք լրացնել զրոյից կամ հրապարակեք պատրաստի ռեզյումեն և խմբագրեք այն:

Քայլ առ քայլ ռեզյումե լրացնել միատիպ դիզայնով առաջարկում է ACenter-ը։ Այն համեստ տեսք ունի, դրանով հեշտ է աշխատել: Հարմար է նրանց համար, ովքեր սիրում են պաչզ դիզայն, սակայն ում HH և SuperJob տարբերակները հարմար չեն: Rezume.meկայքում հասանելի է երեք ձևանմուշ, բայց անվճար կարելի է ստանալ միայն ձեր ռեզյումեի հղումը: 

Դիզայնով գործիքներ

Enhancv -ում կարող եք ընտրել ռեզյումե կամ ուղեկցող նամակի ձևանմուշ, որը համապատասխանում է ձեր պաշտոնին, ավելացնել իմաստային բլոկներ, փոխել տառատեսակները և ֆոնը: Կայքի առավելությունը բովանդակության բարելավման վերաբերյալ առաջարկություններն են, այդ թվում՝ թափուր աշխատատեղի տեքստի հիման վրա (ավելի լավ է աշխատում անգլերենով):

Նման կերպ է աշխատում նաև My Resume –ն, որն առաջարկում է ձեր մասնագիտության համար համապատասխան ձևանմուշներ: Օրինակ, դուք կարող եք ռեզյումեին ավելացնել հղումներ դեպի ձեր պորտֆոլիոն։ Կան նաև հմտությունների առաջարկություններ՝ ըստ մասնագիտության։

Cake Resume ունի ձևավորման բազմաթիվ տարբերակներ յուրաքանչյուր իմաստային բլոկի համար: Դրանք հեշտ է քաշել և տեղադրել ճիշտ տեղում: Արդյունքում՝ նորաձեւ, հակիրճ ռեզյումե:

. I Can Choose կարող եք ձեր ռեզյումեն տեղափոխել HeadHunter-ից կամ ինքներդ լրացնել տվյալները, ավելացնել բլոկեր, որոնք նախատեսված չեն դիզայներների կողմից, օգտագործել պատրաստի ձևանմուշներ և փոխել դրանց ֆոնը։

Նախորդ կայքին նման է Standard Resume, սակայն այստեղ տեղեկատվությունը փոխանցվում է LinkedIn-ից։ Բացի տիպիկ հատվածներով դիզայնից, կարող եք նաև ստեղծել հատուկ բաժիններ: Զգալի թերություն է միայն բաժանորդագրության դեպքում ռեզյումեն ներբեռնելու հնարավորությունը: Սակայն հղումը կարելի է տարածել անվճար:

Resume.com կայքում հասանելի է 15 ձևանմուշ: Ռեզյումեի հատվածները կարելի է տեղափոխվել, իսկ տարբեր մասնագիտությունների ձևանմուշները կօգնեն ձեզ լրացնել դրանք: Ուշադիր եղե՛ք, առանց պրեմիում բաժանորդագրության ձեր ռեզյումեն կջնջվի 48 ժամ անց։

Resumake.io տալիս է 9 ձևանմուշ, որոնք կարելի է լրացնել միայն անգլերենով։ Գործիքը հեշտ է օգտագործել: Դուք կարող եք ներբեռնել փաստաթուղթը PDF, LaTeX և JSON ձևաչափերով:

Дизайн

Canva հնարավորություն է տալիս օգտագործել մեծ թվով պատրաստի ձևանմուշներ, որոնք կարող են համալրվել պատկերներով և տառատեսակներով՝ յուրահատուկ արտաքին տեսք ստեղծելու համար:

Նման կերպ է աշխատում նաև Vista Create-ը։ Դուք կարող եք գտնել ձեր գործընկերների ռեզյումեները և հարմարեցնել դրանք ձեզ՝ ավելացնելով ոչ միայն լուսանկարներ, տեքստ, այլ անգամ երաժշտություն։

Улучшение текста

Եթե դուք սահմանափակ ժամանակ ունեք կամ չգիտեք, թե ինչ պատմել ձեր մասին, օգնության կգան ներկառուցված արհեստական ինտելեկտով գործիքները։

Cvgun ստեղծում է կարճ պատմություն թեկնածուի մասին՝ հիմնվելով նրա մասնագիտության վրա: Կարող եք ընտրել թե՛ ռուսերեն, թե՛ անգլերեն լեզուն:

. Resume Studio -ով դուք կարող եք լրացնել տեղեկատվություն ձեր հմտությունների մասին, պատմել ձեր մասին, այնուհետև արհեստական ինտելեկտը կառաջարկի տեքստը բարելավելու տարբերակներ: Հասանելի է միայն անգլերենով:

. KickResume արհեստական ինտելեկտը կազմում և ստուգում է ռեզյումեները, սակայն որոշ բաժիններ կարելի է լրացվել միայն պրեմիում բաժանորդագրությամբ: Անվճար տարբերակում հասանելի է 20,000 արտահայտություն, որոնք կարող են օգտագործվել տեքստի մեջ:

Ռեզյումե գրելուց ավելի բարդ է ուղեկցող նամակ գրելը, որը կարող են պահանջել արտասահմանյան ընկերությունները: Այս դեպքում օգնության կգա Coverdoc.ai։ Բավական է ընդամենը մուտքագրել ձեր LinkedIn-ի հղումը, լրացնել ցանկալի թափուր աշխատատեղի մասին տեղեկատվությունը և նշել ձեր խոսելաոճը։

Оценка резюме

ՏՏ մասնագետները կարող են անվճար ստուգել լրացված ռեզյումեն անգլերենով առցանց CV Duckկայքում։ 10 օրվա ընթացքում մասնագետները կուսումնասիրեն և կօգնեն բարելավել այն, ինչպես նաև խորհրդատվություն կտրամադրեն LinkedIn-ում պրոֆիլը լրացնելու վերաբերյալ։

Իսկ Resume Wordedկայքը հարմար է տարբեր ոլորտների մասնագետների համար։ Վերբեռնեք ձեր ռեզյումեն, բայց միայն անգլերենով, և ստացեք գնահատական արհեստական ինտելեկտից՝ հիմնվելով աշխատակիցներ հավաքագրողների առաջարկությունների վրա: Այն կարող է նաև ուսումնասիրել ձեր LinkedIn պրոֆիլը և խորհուրդներ տալ դրա վերաբերյալ: Հենց այստեղ էլ կարելի է զրոյից ռեզյումե ստեղծել՝ ընտրելով ձևանմուշը՝ ըստ մասնագիտության (դրանց մեծ մասը հասանելի է բաժանորդագրությամբ): Օգնության կգան 300+ պատրաստի արտահայտությունները.

Նեյրոցանցեր

Վերևում թվարկեցինք մի քանի գործիքներ, որոնք աշխատում են արհեստական ինտելեկտի օգնությամբ, բայց դուք կարող եք օգտագործել այն ինքներդ: Օրինակ՝ Chat GPT կամ Bing Chat-ը։ Նախազգուշացնենք, որ AI-ն անմիջապես ռեզյումե չի ստեղծում, այլ միայն խորհուրդներ է տալիս: Դուք պետք է հստակ հրահանգներ տաք, որպեսզի, ի վերջո, ստանաք այն, ինչ ցանկանում եք: Սկսեք այսպես․

Օգնի՛ր ինձ ռեզյումե գրել (անվանումը) պաշտոնի համար: Աշխատանքի նկարագրությունը. (տեղադրեք ձեր նախընտրած թափուր աշխատատեղի նկարագրությունը):

Նեյրոցանցը խորհուրդներ կտա: Խնդրեք դրանց հիման վրա ձևանմուշ ստեղծել:

Հաջորդիվ հրահանգեք ավելացնել ձեր մասին տեղեկատվություն և նշեք ձեր փորձն ու հմտությունները, քանի տարի և ինչ եք արել, ինչ պարտականություններ եք կատարել։

Եթե արդյունքը ձեզ չի գոհացնում, կարող եք խնդրել խմբագրել, վերաձեւակերպել կամ նույնիսկ առաջարկել նոր ձևանմուշ։

Հատուկ տեքստեր գրելու համար է ստեղծվել Rytr-ը։ Այս նեյրոցանցն օգտագործվում է ուղեկցող նամակներ ստեղծելու համար: Բավական է նշել լեզուն, ոճը, պաշտոնը և հիմնական հմտությունները։

Մի չարաշահեք նեյրոցանցերի հետ աշխատանքը, քանի որ դրանք դեռ առաջարկում են ընդհանուր արտահայտություններ, որոնք հարկավոր է խմբագրել: Այնուամենայնիվ, AI-ը լավ միջոց է գրել սկսելու համար։

Գրագիտության ստուգում

Ռեզյումեն պատրաստ է, մնում է վերջին քայլը՝ ստուգել գրագիտությունը, քանի որ ոչ բոլոր գործիքներն ունեն այն ստուգելու հնարավորություն: Նույնիսկ եթե դուք տեխնիկական մասնագիտության տեր եք, «աշխատում եք ձեռքերով» և փաստաթղթերի հետ կապ չունեք, գրագետ խոսքը ցույց կտա ձեր հետաքրքրվածությունը, ուշադրությունը և վերաբերմունքը գործատուի նկատմամբ: Նման մարդու հետ հաճելի կլինի շփվել։

Ձեզ, հավանաբար, ծանոթ է ստուգման առաջին փուլը՝ Microsoft Word-ը, որն ընդգծում է սխալները, տառասխալները և երբեմն առաջարկում բառերի վերադշարադրում՝ ըստ համապատասխան ոճի: Եթե դուք չունեք Microsoft Office ծրագիրը, կարող եք փաստաթուղթ ստեղծել՝ օգտագործելով ձեր Google հաշիվը:

Орфограммка (ռուսերեն)՝ անվճար և ավելի ուշադիր ստուգում է մինչև 6000 նիշանոց տեքստը, ինչպես նաև օգնում է հոմանիշներ ընտրել, հեռացնել կրկնությունները, ջուրը:

Ավելի մեծ թվով նիշանոց տեքստի ստուգում՝ 10,000 նիշ, հասանելի է LanguageTool (ռուսերեն և անգլերեն) առանց վճարովի բաժանորդագրությանս: Սա տեքստերի ստուգման առաջին հարթակներից է, ինչպես նաև հասանելի է 30 լեզվով, բայց ոչ հայերենով։

Главред β (ռուսերեն) աշխատում է տեքստի ոճի հետ: Այն հիմնականում օգտագործվում է խմբագիրների, copywriter-ների, SMM մասնագետների կողմից, որպեսզի լեզուն չծանրաբեռնվի կլիշեներով, գնահատող բառապաշարով և տեքստը բարդացնող այլ բառերով։ Չնայած, որ ռեզյումեն գրվում է պաշտոնական ոճով, այն պետք է դյուրընթեռնելի լինի։

Grammarly (անգլերեն) ստուգում է գրագիտությունը, պարզությունը, ընթերցողի ներգրավվածությունը: Բոլոր օգտատերերին օգնում են ուղղել քերականական, ուղղագրական և կետադրական սխալները: Պրեմիում բաժանորդներին հասանելի են տեքստի ընթեռնելիությունը բարելավելու առաջարկներ: Բայց նույնիսկ առանց դրանց, կայքը գնահատում է տեքստը ըստ Clarity, Engagement և Delivery ցուցանիշների։

Желаем успехов в написании резюме и быстрого устройства на работу.

Может быть полезно:

Աշխատանք և աշխատանքային պայմանագիր. ինչպե՞ս ձևակերպել պաշտոնական զբաղվածություն և չխաբվել

Հայաստանում աշխատանք գտնելու լավագույն 5 միջոցները

Երևանի, Գյումրու և Հայաստանի մյուս քաղաքների Coworking-ները

В избранное
Было интересно? Подпишись на рассылку:
Что тебе интересно?
Спасибо за подписку!
Работа
Бизнес
Կենցաղ
Дети
Животные
Բնակարան
Красота и уход
Культура
Առողջապահություն
Образование
Общество
Переезд / Перелет
Покупки
Право и закон
Ժամանցի վայրեր
Рестораны, бары, кафе
Спорт
Транспорт
Զբոսաշրջություն» բաժնում
Финансы и банки
Выберите как минимум 1 пункт
Автор статей
Автор статей
  • статей: 69
  • просмотров : 1
Ինչպե՞ս ստեղծել ռեզյումե․ հարմար գործիքներ և ժամանակակից մեթոդներ
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Это интересно