1000+ ԱՇԽԱՏԱՆՔ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱԴՐՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ նիստ #1 - Move2Armenia

1000+ ԱՇԽԱՏԱՏԵՂ՝ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ հանդիպում #1

0
1000+ ԱՇԽԱՏԱՏԵՂ՝ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ հանդիպում #1
16.10.2023
0
В избранное

2023 թվականի հոկտեմբերի 14-ին Move2Armenia Career -ը Երևանի պետական համալսարանում անցկացրեց բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության խնդրի լուծմանը նվիրված ամենամեծ միջոցառումը։

Ավելի քան 600 արցախցիներ վեց ժամվա ընթացքում հարցազրույցներ անցան և շփվեցին առևտրի և սպասարկման, շինարարության և արտադրության, առաքման, տաքսի ծառայությունների և HoReCa ոլորտների 20 ընկերությունների հետ։ Ընկերությունների թվում էին Zovq, SAS, GG, Yeremyan Projects, KFC, Vega, Art Lunch, Utaxi, Time, Deca 10, Buy.am, Coffeeshop Company, Yerevan Champagne Wine Factory, Grand House, Elit Group, Սպիտակ տնակ, Հայաստանի Հանրապետության միասնական սոցիալական ծառայությունը և այլն։

У каждого соискателя была возможность:

— շփվել գործատուի հետ էքսպրես-հարցազրույցի ձևաչափով

— լրացնել հարցաթերթիկը և պատմել իր փորձի մասին

— տալ իրեն հետաքրքրող բոլոր հարցերը աշխատանքի պայմանների վերաբերյալ։

Հաջորդը հարցազրույցների մյուս փուլն է, որին կհետևի աշխատանքի առաջարկը։

Որպեսզի Move2Armenia Career-ի կազմակերպած զբաղվածության միջոցառմանը հնարավորինս շատ դիմորդներ աշխատանք գտնեին, կազմակերպվել էին էքսպրես-հարցազրույցներ արագ ծանոթությունների ձևաչափով։ Հարցաթերթիկը լրացնելուց հետո դիմորդները հնարավորություն ունեին շփվել մի քանի պոտենցիալ գործատուների հետ այն ոլորտից, որն առավել համապատասխանում է նրանց գիտելիքներին և փորձին: Ընկերությունների HR-ներից կարող էին մանրամասներ իմանալ կազմակերպության և աշխատանքային պայմանների մասին, ինչպես նաև պատմել իրենց մասին։ Էքսպրես-հարցազրույցների շարքը 50+ ընկերությունների, կրթական և պետական հաստատությունների գործատուների մասնակցությամբ հանդիպման ընթացքում առաջարկված գաղափարներից մեկն էր: Հայաստանում արդեն իսկ մեկնարկած աջակցության մյուս նախաձեռնություններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Фото: Move2Armenia

Բռնի տեղահանված մարդկանց աջակցելու շրջանակներում Move2Armenia-ի թիմն իր ռեսուրսներն ուղղեց արցախցիներին բնակարանով և աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը։ Այսպիսով, թիմը պատրաստել է մի շարք ուսումնասիրություններ՝ հիմնված տարբեր երկրներում ժամանակավոր կացարանների կազմակերպիչների հետ հարցազրույցների վրա. «Ի՞նչ կառուցվածք ունի տեղահանված անձանց համար նախատեսված ապաստարանը․ կազմակերպիչների և կամավորների փորձը»:Ավելի քան 50,000 արցախահայերի աշխատանքի տեղավորման մարտահրավերին դիմակայելու նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 3-ին Armenian Code Academy-ի հետ համատեղ անցկացրինք ռազմավարական հանդիպում՝ հայկական ընկերությունների, կրթական նախաձեռնությունների և պետության ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նպատակն էր միասին քննարկել տեղահանված անձանց աջակցության նախաձեռնությունները, որոնք կընդգրկեին հնարավորինս շատ մարդկանց: Հանդիման մասին․

Ռեպորտաժ՝ BanksNews.am

Ռեպորտաժ՝ HAYK media

Ռեպորտաժ՝ ABnews

Ռեպորտաժ՝ Armenian Second TV Channel / h2

Фото: Move2Armenia

Այդ հանդիպմանը նաև ներկայացվեցին Move2Armenia-ի հետազոտության արդյունքները, որն իրականացվել է 1530 տեղահանված արցախցիների շրջանում (տվյալները՝ առ հոկտեմբերի 13, 2023 թ.)։ Հարցվածների թվում 76.2%-ը կանայք են, 23.8%-ը՝ տղամարդիկ, ¾-ի տարիքը 25-ից 45 է։

Зоя Саркисян, Արցախի երիտասարդական ակումբների դաշինքի տարածաշրջանային համակարգող:

«Հարցվածների 79.3%-ն ունի բարձրագույն կրթություն։ Աշխատանքային փորձը վերջին երեք տարիների ընթացքում. 28,4%-ը` քաղծառայողներ են, 7,8%-ը` առևտրի ոլորտի աշխատակիցներ, 20,1%-ը` կրթության ոլորտի, ընդ որում 45,2%-ը ստացել է 100,000-ից մինչև 300,000 դրամ աշխատավարձ, որոնցից կեսը` 200,000-ից մինչև 300,000 դրամ։ Միայն 4,4%-ն աշխատանքային փորձ չունի։ Հարցվածների 87,5%-ը լուծում է ընտանիքի խնդիրները։ Միայն 1,4 տոկոսն է ծրագրում արտագաղթել Հայաստանից»։

Մաքսիմ Շվեցով, Move2Armenia Career

«Ուղեղային փոթորիկի ժամանակ, որը մենք կազմակերպեցինք 3․10․2023թ․, ավելի քան 50 հայկական ընկերությունների, կրթական և պետական հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ, ի թիվս այլ գաղափարների, հնչեցին երկու հիմնական միտք․ «Աշխատելն ամոթ չէ, ամոթ է չաշխատել» և «Ձեր ընկերությունում աշխատանքն Արցախից տեղահանված ընտանիքի ապագայի գրավականն է»։

Այս գաղափարները ուղեցույց հանդիսացան նաև այլ նախաձեռնությունների համար, մասնավորապես՝ CV չունեցող դիմորդների նկատմամբ ավելի մեղմ վերաբերմունքի համար։ Որպեսզի նրանք հնարավորություն ունենան ներկայացնել իրենց կարողությունները գործատուներին Move2Armenia Career-ը կազմակերպեց Էքսպրես-հարցազրույցների օրը: Բացի այդ Move2Armenia Career-ը նախաձեռնել է նաև Թափուր աշխատատեղերի տոնավաճառ նոյեմբերի 25-ին Holiday Inn հյուրանոցում․ «Այս տոնավաճառին բոլորը կկարողանան աշխատանք գտնել՝ թե՛ բռնի տեղահանվածները, թե Հայաստանի քաղաքացիները, և թե՛ ռելոկանտները»:.

Фото: Move2Armenia

Կազմակերպիչ․ Move2Armenia Career -ը Հայաստանում անցկացրել է թափուր աշխատատեղերի 5 խոշոր տոնավաճառներ և օգնել է 250+ գործատուների և 1000+ աշխատակիցների գտնել միմյանց։ 

Move2Armenia Career -ի աշխատանքի հաջորդ տոնավաճառը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 25-ին Holiday Inn հյուրանոցում։ Դիմորդներին սպասվում է 9 ժամ շփում 60+ գործատու-ընկերությունների հետ:

Move2Armenia Career -ը նաև հրապարակում է թափուր աշխատատեղեր իր հարթակում և օգնում է ընկերություններին կադրերի հավաքագրման գործում։ Move2Armenia Career -ը համագործակցում է տարբեր ոլորտներ ներկայացնող հայկական և միջազգային ընկերությունների հետ՝ ՏՏ, կրթություն, ռեստորանային և հյուրանոցային բիզնես, բանկեր և հեռահաղորդակցություն:

Հետադարձ կապ ԶԼՄ համար՝ Мария Гончарова, TG @verdantmary // pr@move2armenia.am; +37495082890

В избранное
Было интересно? Подпишись на рассылку:
Что тебе интересно?
Спасибо за подписку!
Работа
Бизнес
Կենցաղ
Дети
Животные
Բնակարան
Красота и уход
Культура
Առողջապահություն
Образование
Общество
Переезд / Перелет
Покупки
Право и закон
Ժամանցի վայրեր
Рестораны, бары, кафе
Спорт
Транспорт
Զբոսաշրջություն» բաժնում
Финансы и банки
Выберите как минимум 1 пункт
Автор статей
Автор статей
  • статей: 28
  • просмотров : 435235
1000+ ԱՇԽԱՏԱՏԵՂ՝ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ․ հանդիպում #1
  • Դեռևս մեկնաբանություններ չկան:
  • Ավելացնել մեկնաբանություն
    Это интересно